Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

                        ՈՐՈՇՈՒՄ                         

« __ » ______________ 2023թ. ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է8» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել՝

  1. Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը՝ համաձայն  հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

 

                              Հայաստանի Հանրապետության
                                          վարչապետ
                                                                  Ն. Փաշինյան

                                                

 

                                            

                                                                                                 Երևան

  • Քննարկվել է

    28.04.2023 - 13.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3702

Տպել

Առաջարկներ`

Ժաննա Ֆաֆուրյան

11.05.2023

Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ նախագծի մշակման ժամանակ հաշվի առնել սույն դրույթները․ 1. Կողմնակի անտառօգտագործման զարգացման շնորհիվ ոլորտի հավելյալ եկամուտների ապահովման նպատակով առաջարկում եմ շեշտադրում կատարել զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այն հավելյալ եկամուտներ և ճանաչողություն է ապահովում և՛ ոլորտին, և՛ երկրին։ Այս նպատակի իրագործման համար առաջարկում եմ նաև նախատեսել հողերի վարձակալության տրամադրման մոտեցման փոփոխություն։ 2. Խնդրում եմ հստակեցնել պաշտպանական անտառաշերտերի և անտառմելիորատիվ տնկարկների հիմնադրման վերաբերյալ մանրամասներ, այսինքն, արդյո՞ք դրանք նախատեսվում է հիմնել միայն անտառային հողերում, թե նաև այլ նշանակության՝ համայնքային, մասնավոր։ Եթե այն ճանաչվել է որպես ռազմավարական խնդիր, առաջարկում եմ հստակեցնել, թե ինչ խրախուսական մեխանիզմներ են կիրառվելու։ 3. Առաջարկում եմ, որ սույն փաստաթուղթը շեշտադրումներ անի անտառային լանդշաֆտների վերականգնման առաջնահերթ ուղղությունների և մոտեցումների վերաբերյալ, որն էլ կծառայի միջազգային և տեղական կազմակերպություններին կողմնորոշվելու իրենց գործողություններում։ Նման տվյալներ առկա են «Անտառային լանդշաֆտների վերականգնման հնարավորությունների գնահատում-Հայաստան» հետազոտության հաշվետվության մեջ։ 4. Առաջարկում եմ նյութում հստակեցնել ժամանակակից տեխնոլոգիաների դերը անտառային ոլորտի խնդիրների կարգավորման գործում, մասնավորապես՝ ԱՏՀ տեխնոլոգիաների, տնկման ժամանակակից տեխնոլոգիաների կամ անտառային գենետիկայի նշանակությունը։

Տեսնել ավելին