Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 612-րդ հոդվածի 2-րդ մասում՝

  • «մեկ ամիս առաջ» բառերից հետո «իսկ» բառը հանել
  • «երեք ամիս առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ բնակարանի վարձակալության դեպքում՝ վեց ամիս առաջ» բառերը

Հոդված 2.  Օրենսգրքի 616-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ:

«3.1 Բնակարանի վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարի չափը կարող է վերանայվել պայմանագրի կնքման պահից նվազագույնը մեկ տարի հետո:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի վրա:

  • Քննարկվել է

    29.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3559

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Ստեփանյան

29.03.2023

Կարծում եմ՝ ծայրահեղ միակողմանի իրավունքի սահմանափակում է։ Վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման 6-ամսյա ժամկետ սահմանելը անհարկի և անհավասարակշիռ կերպով սահմանափակում է վարձաատուի իրավունքները նաև հաշվի առնելով ժամանակակից կյանքի և շուկայի արագ փոփոխվող պայմանները։ Ծանուցման պարտադիր 2-ամսյա ժամկետը լիովին բավարար է վարձակալի համար նոր պայմանագիր կնքելու համար։ Բացի այդ, իրավունքների հավասրակշռման համար նաև անհրաժեշտ է սահմանել վարձակալի կողմից վարձատուին ծանուցելու համարժեք ժամկետ, որպեսզի վարձատուն ևս ժամանակ ունենա նոր վարձակալ գտնել։

Hayk Hwvsepyan

29.03.2023

<<իսկ բնակարանի վարձակալության դեպքում՝ վեց ամիս առաջ» բառեր>> ոչնչով հիմնավորված չէ։ Օրենքում կա դրույթ <<Վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ>>: Թողեք կողմերը իրենք որոշեն։

Տեսնել ավելին