Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

 

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի  (այսուհետ՝ Օրենք) համաձայն նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Օրենքով նախատեսված է, որ ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները։ Ակադեմիական քաղաքի հիմնումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, ըստ որի՝ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքների վերանայման միջոցով ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելուն. այս իմաստով ակադեմիական քաղաք հիմնելու մտահղացումն ունի ռազմավարական նշանակություն։

  Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու  հրամայականով, ինչի համար առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել պետության կողմից հիմնադրամի ստեղծումը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ելնելով նրանից, որ ակադեմիական քաղաքը հանդիսանում է Օրենքով սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովման առանցքային միջոց, առաջարկվում է ստեղծել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ, որը պետք է իրականացնի՝

  • ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր,
  • համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը,
  • հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը՝ հաշվի առնելով ոլորտների արդի և զարգացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները,
  • մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը,
  • ակադեմիական քաղաքի հայեցակարգից բխող այլ գործողությունների իրականացումը։
  1. Ակնկալվող արդյունքը

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրականացման արդյունավետության բարձրացմանը, միաժամանակ, կիրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը՝ հաշվի առնելով ոլորտների արդի և զարգացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը: 

  1. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է`

- Օրենքի հավելվածի 82-րդ կետի 4)-րդ ենթակետի դ. պարբերությունից,

- Օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին 2023 թվականի  մարտի 16-ի N 351-Լ որոշման հավելված 1-ի` Նպատակ 2 «Բարձրագույն կրթության արդյունավետության բարձրացում» 2.2 «Ցանցային կրթական համակարգերի ներդրում և ենթակառուցվածքների բարելավում» մասի 2.2.2  «Ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ» կետից,

- 2021-2026 թվականների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» 4-րդ` «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.3 «Կրթություն» մասով սահմանված` բարձրագույն կրթության ոլորտում ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելու համար ակադեմիական քաղաք հիմնելու ռազմավարական նպատակից,

- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության  2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Կրթություն» բաժնի 20-րդ` «Ակադեմիական քաղաքի հիմնադրման հայեցակարգի մշակում» կետի և նույն հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 1.7 «Խոշոր ներդրումային ծրագրերի հայեցակարգի հաստատում վարչապետի աշխատակազմ, հաստատման  դեպքում ճանապարհային քարտեզի մշակում և իրագործում»  ենթակետի 1-ին մասով` «Ակադեմիական քաղաք - Նպատակ է հետապնդում կառուցել համալսարանական քաղաք-համայնք (Երևանից դուրս)` համալրված համալսարանական բնակչությամբ, որտեղ տեղափոխվելու են հիմնական քոլեջները և համալսարանները։ Այն դառնալու է կրթական հաբ, որն իր մեջ ներառելու է տարբեր ակադեմիական ոլորտներ և ծրագրեր» ակնկալվող արդյունքի կատարման տրամաբանությունից:

  • Քննարկվել է

    27.03.2023 - 12.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

07.04.2023 16:00

ք. Երևան, Օրբելի եղբայրների 22

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8038

Տպել

Առաջարկներ`

Լուսինե Սանասարյան

06.04.2023

Կարծում եմ այս նախագծը չի կարող կյանքի կոչվել, քանի որ, ես՝ ինքս չեմ պատրաստվում լքել իմ սիրելի քաղաքը՝ Երևանը և տեղափոխվելու արվարձանում սովորելու։

Անի Բարեղամյան

30.03.2023

Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը։ Այս կետում ես կառաջարկեմ գործադիր տնօրեն բառակապակցությունը։ Ըստ իս՝ բացի գործադիր տնօրեններից, պետք է լինեն ֆինանսական տնօրեն, սոցիալական և այլ։

Տաթևիկ Մանուկյան

29.03.2023

Ակադեմիական քաղաքի ստեղծումը իրապես ժամանակի հրամայական է:Նախագծի իրականացումը,վստահ եմ, կբերի կրթության թռիչքաձև զարգացմանը: Առաջարկում եմ մշակել նաև ռազմաարդյունաբերական քաղաքի ստեղծման նախագիծ:

Տեսնել ավելին