Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Gurgen Aleksanyan 28.03.2023 12:52:52 Կողմ եմ ոչ միայն ԲՈՒՀ-երի այլև Երևանը շնչահեղձ անող այլ հաստատությունների (պետական կառավարման մարմիններ, դատարաններ, տոնավաճառներ, ավտոկայաններ (մանավանդ Ռայկոմինը), խրախճանքի վայրեր և այլն): Այս բոլորի մասին ես առաջարկներ եմ ներկայացրել դեռևս Կարեն Կարապետյանի հրավիրած քննարկման ժամանակ: Այն ժամանակ հաջողվեց տեղափոխել Ռոսիա կ/թ-ի մոտի միջքաղաքային ավտոկայանը... Շատ կարևոր է նաև Երևանում բնակարանաշինության դադարեցումը... Հարգանքով, Գ.Մ. Ալեքսանյան
2 Տաթևիկ Մանուկյան 29.03.2023 22:08:30 Ակադեմիական քաղաքի ստեղծումը իրապես ժամանակի հրամայական է:Նախագծի իրականացումը,վստահ եմ, կբերի կրթության թռիչքաձև զարգացմանը: Առաջարկում եմ մշակել նաև ռազմաարդյունաբերական քաղաքի ստեղծման նախագիծ:
3 Անի Բարեղամյան 30.03.2023 13:08:47 Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը։ Այս կետում ես կառաջարկեմ գործադիր տնօրեն բառակապակցությունը։ Ըստ իս՝ բացի գործադիր տնօրեններից, պետք է լինեն ֆինանսական տնօրեն, սոցիալական և այլ։
4 Լուսինե Սանասարյան 06.04.2023 22:04:05 Կարծում եմ այս նախագծը չի կարող կյանքի կոչվել, քանի որ, ես՝ ինքս չեմ պատրաստվում լքել իմ սիրելի քաղաքը՝ Երևանը և տեղափոխվելու արվարձանում սովորելու։