Վահան Սարգսյան
12.04.2023
Խոսք չկար, կարծես թե, բրայլյան դասագրքերի տպագրության և դրանցով, ըստ անհրաժեշտության, դպրոցների ապահովման մասին:
Լրամշակման փուլում է
11 - Կողմ
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ
2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի և ՀՀ վարչապետի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1317-Ա որոշման հավելվածի 1-ին կետի պահանջներից։ |
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
2010 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան` ստանձնելով պարտավորություն ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին: 2017 թ. հունվարի 12-ի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ․ համալիր ծրագիրը: Համալրիր ծրագիրը ոլորտի առաջիկա 5 տարիների սոցիալական ներառման քաղաքականության իրականացման ուղեցույցն էր, որի` տարեկան կտրվածքով կատարման ենթակա միջոցառումների համամասնությունը ներառվում էր հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրում: 2023-2027 թվականների համալիր ծրագրում ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված` կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, առաջիկա տարիների պետական քաղաքականությունը, ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվող միջոցառումներ, սահմանվել են դրանց կատարման պատասխանատումները և թիրախները: Համալիր ծրագրում սահմանվել են 7 առաջնահերթություններ, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովում, խտրականության բացառում, հաշմանդամություն ունեցող անձանց՝ որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում, հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովում, ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովում, մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին, հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների բարելավում, խնամքի ծառայությունների փոխակերպում և անկախ կյանքի ապահովում, արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության ապահովում։ Յուրաքանչյուր առաջնահերթության շրջանակներում նախատեսվել են այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի դեմ պայքարին, նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը, համալիր ծրագրով նախատեսվող միջոցառումները, որոնք նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը: Համալիր ծրագրի միջոցառումների ցանկը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված գրավոր առաջարկությունները, ինչպես նաև ներառվել էին միջոցառումներ` հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների, կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների վրա: Համալիր ծրագիրը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդրի անդամ պետությունների՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը։ |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Համալիր ծրագրի նախագծի մշակմանը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը, այդ թվում՝ աջակցելով մշակման և հանրային քննարկման փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հետ խորհրդակցությունների անցկացման հարցում։ Համալիր ծրագրի նախագծի մշակման փուլում մասնակցություն է ունեցել ոլորտային յոթ հասարակական կազմակերպություն և հաշմանդամություն ունեցող ավելի քան 70 անձ։ |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ապահովել համալիր ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը մեկ փաստաթղթում, որի միջոցով էլ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանել նրանց մասնակցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքին: |
6. |
Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը |
|
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Միջոցառումների ֆինանսական գնահատականները կցվում են։ |
7․ |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 22-րդ «Աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը» և 23-րդ պարբերությունների դրույթներից` «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանքն ապահովելու նպատակով կփոխակերպվեն խնամքի ծառայությունները, կստեղծվեն նոր ծառայություններ, և կբարելավվեն արդեն գործող ծրագրերը, այդ թվում՝ աջակցող միջոցների տրամադրման, զբաղվածության և այլն: Կապահովվի հաշմանդամությամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցումը»։ |
Քննարկվել է
27.03.2023 - 12.04.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4425
Տպել12.04.2023
Խոսք չկար, կարծես թե, բրայլյան դասագրքերի տպագրության և դրանցով, ըստ անհրաժեշտության, դպրոցների ապահովման մասին:
12.04.2023
Մեզ համար սկզբունքորեն անընդունելի է խնամքի ծառայությունների փոխակերպման (ապաինստիտուցիոնալացման) առանձին ծրագրի մտքից հրաժարվելու Կառավարության որոշումը։ Բացի այդ, գործողություններն առանց բովանդակային համապատասխանեցումների և համատեքստի մանրամասն նկարագրության Համալիր ծրագրում ընդգրկելը չի կարող բերել ապաինստիտուցիոնալացման նպատակի նվաճմանը։ Ուստի, այս մասով ևս առաջարկում ենք վերադառնալ նախագծի առաջին տարբերակին և ընդունել ապաինստիտուցիոնալացման համար առանձին ծրագիր՝ համապատասխանող Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ ապաինստիտուցիոնալացման (այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում) մասին ուղեցույցին (2022 թ.,CRPD/C/5)։
12.04.2023
Տարբեր դերակատարների փոփոխությունների առաջարկների ընդունման հետևանքով նախագծի այս տարբերակում տեղ են գտել մի շարք տեխնիկական և էական (բովանդակային) թերություններ, որոնք ենթակա են վերանայման, այդ թվում՝ գործողությունների ժամկետների համապատասխանեցումը, այնպիսի գործողությունների բացառումը, որոնք արդեն իրականացված են կամ գտնվում են իրականացման վերջին փուլում։ Հաշվի առնելով վերոնշյալը` հավելված 2-ի մասին մանրամասն առաջարկներ ներկայացնելու փոխարեն առաջարկում ենք վերադառնալ նախագծի առաջին տարբերակին։ Վերջինս մշակվածության տեսանկյունից համարում ենք առավել համակարգված, ժամանակահատվածի պլանավորման առումով առավել տրամաբանական, չափելի և համապատասխան։