Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
10 - Կողմ
-
4 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նոնա Հովհաննիսյան 26.03.2023 15:50:52 | Անհրաժեշտ է վերանայել նաև միջին մասնագիտական կրթություն ունեցող աշխատող ուսուցիչների հետագայում աշխատելու հարցը,կամավոր ատեստավորման գործընթացը կիրառել նաև նրանց հանդեպ,որի արդյունքում հնարավորություն տալ կամավոր ատեստացիայի արդյունքում 60% միավոր հավաքած մանկավարժներին աշխատելու փս 5 տարի:Այս եղանակով կմեղմվի ուսուցիչներին աշխատանքից համատարած ազատելը և դպրոցներում մանկավարժական կադրերի համալրման գործընթացը: | «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները շարունակելու են պաշտոնավարել մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, և սույն Նախագծով առաջարկվում է, որ վերոնշյալ մասնագետները կարող են մասնակցել Կամավոր ատեստավորմանը և 60-100 % արդյունքի դեպքում հնարավորություն կունենան շարունակելու պաշտոնավարել, միաժամանակ ունենալ վարձատրության բարելավում: | |
2 | Լարիսա Հովնիկյան 29.03.2023 20:43:02 | Փոփոխությունը ողջունելի է։ Այն անձանց, ովքեր ստացել են բարձրագույն մանկավարժական կրթությամբ համապատասխան որակավորում, բայց չեն աշխատում, անհրաժեշտ է որպես մոտիվացիա դպրոցում աշխատելու եպքում, սահմանել տարբերվող դրույքաչափ կամ հավելավճար՝ դրույքի 50%-ի չափով երեք տարի ժամկետով, որից հետո, մասնակցելով կամավոր ատեստավորմանը և հաջողությամբ հաղթահարելով ատեստավորման շեմը, շարունակեն աշխատանքը դպրոցում՝ համապատասխան պայմաններով։ Իմ կարծիքով, սա կօգնի դպրոցներում մանկավարժական կադրերի համալրմանը։ | Չի ընդունվել: Առաջարկված կարգավորումը կարող է դիտվել խտրական վերաբերմունք և անհավասար պայմանների ստեղծում աշխատող ուսուցիչների նկատմամբ: | |
3 | Տաթևիկ Մանուկյան 29.03.2023 21:52:37 | Օրենքում կատարվելիք փոփոխության նախագիծը ողջունելի է:Այն մասամբ լույս կսփռի այն հարցի վրա, թե ուսուցչի որակավորում ունեցող, բայց ուսուցիչ չաշխատող քանի քաղաքացի է պատրաստ հետագայում դպրոց մտնելուն: Առաջարկում եմ վերանայել միջին մասնագիտական կրթություն ունեցող աշխատող այն ուսուցիչների ատեստավորման հարցը, որոնց կենսաթոշակային տարիքը կլրանա մեկ տարուց:Առաջարկում եմ այսպիսի ուսուցիչներին թույլատրել աշխատել մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը և ուղարկել վաստակած հանգստի/հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ նրանք և մյուս մասնակիցները արդեն իսկ հավասար պայմաններում չեն. մի կողմից կրճատման վտանգի տակ գտնվող տարեց ուսուցիչներ, մյուս կողմից կրճատման խնդիր չունեցող, իրենց ուժերը փորձող ուսուցիչներ/: | Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը լրացուցիչ քննարկման կարիք ունի: | |
4 | Արուսյակ Գրիգորյան 29.03.2023 23:47:59 | Ցանկալի է,որ կամավոր ատեստավորման գործընթացում ընդգրկվեն նաև տնօրենի տեղակալները։ | Կարող է մասնակցել, եթե դասավանդում է: | |
5 | Արուսյակ Գրիգորյան 30.03.2023 16:29:07 | Ցանկալի է` տնօրենի թափուր տեղի համար մրցույթին մասնակցող անձը <<Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2- րդ մասերով սահմանված 7 տարվա աշխատանքային ստաժից առնվազն երեքը ունենա ուսումնական հաստատությունում ` ցանկալի է դասավարդման փորձով։Քանզի հաճախ տնօրեն է դառնում դպրոցի և կրթության հետ որևէ աղերս չունեցող անձը, ինչն էլ բացասաբար է ազդում արդյունավետ աշխատանքին։ | Առաջարկը ընդունվել է ի գիտություն: Միաժամանակ, նման կարագավորման անհրաժեշտություն չկա, քանի որ հավաստագրման և տնօրեն դառնալու համար դիմում են հենց հաստատությունում աշխատանքային փորձ ունեցող անձինք: Բացի այդ, օրենքի նոր փոփոխությամբ տնօրենը ամբողջությամբ պատասխանատու է կրթության բովանդակային մասի՝ որակի համար, որը գիտակցող անձը պետք է ստանձնի նման պարտավորությունը: | |
6 | Անի Բարեղամյան 30.03.2023 13:23:49 | Առաջարկում եմ, որ դպրոցի մանկավարժահոգեբանական խմբի անդամներին, նույնպես թույլ տալ մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Հարգանքով՝ Ա․Բ․ | Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կենտրոնների մասնագետների համար ևս 2023 թվականին նախատեսվում է կամավոր ատեստավորում: | |
7 | Արմինե Աղաջանյան 01.04.2023 18:16:19 | <<Հանրակրթության մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը միանգամայն ողջունելի է:Այն հնարավորություն կտա բարձրագույն կրթություն ունեցող,բայց ուսուցիչ չաշխատող մասնագետներին ներգրավելու կրթական համակարգում ՝ հնարավորություն տալով նրանց զբաղվել մանկավարժական գործունեությամբ:Միաժամանակ կրթական հաստատությունների համար կթեթևանա թափուր տեղերի համալրման նպատակով մասնագետների պակասը լրացնելու խնդիրը:Հաշվի առնելով նաև այն փաստը,որ որոշ մասնագիտությունների գծով կրթական համակարգում կա պակաս՝անհրաժեշտ է հիշյալ մասնագետներին մասնագիտական զարգացման հնարավորություն ընձեռել և ներգրավել դպրոցներում կրթական և ուսումնադաստիաչակչական գործընթացում:Բացի այդ, պարզ կլինի նաև, թե բարձրագույն կրթություն ունեցող քանի մասնագետ է պատրաստ ուսուցիչ աշխատելու:Համակոմանիորեն քննելով վերոնշյալ նախագծի հնարավոր դրական և բացասական կողմերը՝կարծում ենք,որ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորությունից բացի այդ մասնագետների համար հարկ կլինի նաև կազմակերպել մանկավարժության վերապատրաստման դասընթացներ կամ սեմինարներ:Անդրադառնալով 38-5 կետին՝ առաջարկում ենք այս օրենքը տարածել նաև բարձրագույն կրթություն չունեցող ,բայց դպրոցում երկարամյա ստաժ ունեցող ուսուցիչների համար և հնարավորություն տալ նրանց շարունակելու զբաղվել մանկավարժական գործունեությամբ:Միաժամանակ կրթական հաստատություններում չեն ավելանա թափուր տեղերը և չեն կանգնի մասնագետների պակասը լրացնելու խնդրի առաջ: Առաջարկում ենք նաև կամավոր ատեստավորման արդյունքում 70 տոկոս և ավելի արդյունքները վերածել մասնագիտական զարգացման կրեդիտի:Սա ևս կնպաստի բարձրագույն կրթություն ունեցող և ուսուցիչ աշխատել ցանկացող մասնագետների կամավոր ատեստավորման մասնակցությանը: | Առաջին մասն ընդունվել է ի գիտություն: Վերջին դիտարկման մասով հարկ է նշել, որ ուսուցչի պարտադիր ատեստավորման նոր մեխանիզմը ենթադրում է դպրոց նոր մուտք գործած մասնագետի մասնագիտական կարիքի գնահատում, դրա հիման վրա վերապատրաստման իրականացում: Միաժամանակ, կամավոր ատեստավորումը հենց երկարամյա (և ոչ միայն) ստաժ ունեցող անձանց մասնագիտական կարողությունները արձանագրող գործընթաց է, որի արդյունքում ուսուցիչը կշարունակի գործառույթների իրականացումը: |