«Միասնական հաշվից գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին փոխանցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
5 - Դեմ
23.12.2022թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-595 օրենքի (ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 1-ից) 19-րդ հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում ՀՀ հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանվել է, որ միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ ՀՀ կառավարության սահմանած դեպքերում՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին:
Նախագծի ընդունման նպատակը միասնական հաշվից գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին փոխանցելու դեպքերի և կարգի սահմանումն է։
-
Քննարկվել է
15.03.2023 - 30.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3250
Տպել