Հիշել նախագիծը

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  • Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, ի թիվս այլնի, նախատեսված է Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են հանդիսանում կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:

Այս առումով, ռազմավարական միջոցառումների ցանկով նպատակներին հասնելու առաջնային քայլերից մեկը հանդիսանում է քրեակատարողական ծառայության վերափոխումը, որը հնարավորության կտա կառուցվածքային և գործառույթային առումով ունենալու այնպիսի ստորաբաժանումներ, որոնք առավել արդյունավետ կլուծեն ծառայության առջև դրված խնդիրները։ Նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է Քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումների կենտրոնացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվող օպերատիվ վարչության ենթակայության ներքո։

 Մասնավորապես, ներկայումս Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժինը և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են միմյանցից անկախ, քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ։

Մինչդեռ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունի քրեակատարողական ծառայությունը՝ տվյալ դեպքում, ըստ էության, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը։

Ըստ այդմ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետ հակասությունը վերացնելու և քրեակատարողական հիմնարկներում օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել նշված կառուցվածքային փոփոխությունը, որի արդյունքում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ենթակայությամբ կկենտրոնացվեն քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումները՝ որպես տարածքային բաժիններ և բաժանմունքներ։

Բացի այդ, օպերատիվ վարչության ստորաբաժանումները նոր կադրերով համալրելու նպատակով կսահմանվեն մրցույթի և ուսուցման համապատասխան ընթացակարգեր,  արդյունքում հնարավոր կլինի ստորաբաժանումները համալրել բանիմաց, ազնիվ  և բարեվարք կադրերով։

Ինչ վերաբերում է օրենքի 11-րդ հոդվածում «քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ՝» բառերի լրացմանը, ապա հարկ է նշել, որ հաստիքացուցակով նշված պաշտոնը առկա է, քանի որ քրեակատարողական հիմնարկի երկրորդ և երրորդ կարգի մասնագետների պաշտոններ սահմանված լինելու դեպքում, չի կարող չսահմանվել քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետի պաշտոնը։ Տվյալ դեպքում օրենքում առկա բացթողում, որի շտկման նպատակով առաջարկվել է հիշյալ լրացումը։

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Օրենքի 11-րդ և 14-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն կտան և նախադրյալներ կստեղծեն համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր՝ օպերատիվ ստորաբաժանում՝ այն նոր առավել պատրաստված, ազնիվ, բանիմաց կադրերով համալրելով։

 

3.Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված նախագծի ընդունումը կնպաստի նաև Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման և պահպանման, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը:

 

4.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

 

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում, քանի որ նախատեսվում է առկա պաշտոնների փոխարեն ստեղծել համաժեք վարձատրությամբ պաշտոններ։

 

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

 

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն կառուցվածքային փոփոխությունների մասով բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետի պահանջներից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.02.2023 - 14.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2650

Տպել