Հիշել նախագիծը

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի 2-րդ կետի՝

ա. «ա» ենթակետում «քրեակատարողական հիմնարկի պետ» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետ, բառերը,

բ. «բ» ենթակետում՝ «քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ,» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ» բառերը,

       2) 1-ին մասի 3-րդ կետի `

ա․ «ա» ենթակետում «քրեակատարողական ծառայության գլխավոր մասնագետ» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության ավագ օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետ» բառերը,

բ․ «բ» ենթակետում՝ «քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի պետ» բառերը, իսկ «քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ» բառերից հետո լրացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի ավագ օպերլիազոր՝» բառերը,

3) 1-ին մասի՝

ա. 4-րդ կետի «ա» ենթակետում՝ «քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ՝» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի ավագ օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի օպերլիազոր,» բառերով, «քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ» բառերից հետո լրացնել «քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ՝» բառերով։ 

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում՝ Արդարադատության նախարարը՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և դրա ստորաբաժանումների ներդրման, նպատակով, անհրաժեշտ փոփոխություններ է կատարում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների կառուցվածքում և հաստիքային ցուցակում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.02.2023 - 14.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2542

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ