Hayk Hwvsepyan
28.02.2023
Չի կարելի։Առաջարկը ընդունելի չէ։Կարող է տեղիք տալ կոռուպցիոն երևույթների, Հանցագործ տարրերի կողմից տուժողների նկատմամբ ներգործության ուժեղացման։ Դրա համար սահմանվել է ներման ինստիտուտ։
11 - Կողմ
11 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1 Եթե անձի առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:»:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:
Քննարկվել է
27.02.2023 - 14.03.2023
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Արդարադատություն, Քրեական օրենսդրություն
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5396
Տպել28.02.2023
Չի կարելի։Առաջարկը ընդունելի չէ։Կարող է տեղիք տալ կոռուպցիոն երևույթների, Հանցագործ տարրերի կողմից տուժողների նկատմամբ ներգործության ուժեղացման։ Դրա համար սահմանվել է ներման ինստիտուտ։
27.02.2023
Բոլոր դեպքերում կարելի է քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ և 84-րդ հոդվածի կիրառման հարցը, այլ ոչ թե միանգամից քրեական պատասխանատվությունից ազատման:
27.02.2023
Մյուս դեպքերում հաշվի առնել տուժողի կարծիքը, հատկապես առողջությանը ծանր վնաս պատճառելու, թրաֆիքինգի, շահագործման, առևանգման և այլ նմանատիպ ծանրության գործերով: