Հիշել նախագիծը
«Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
167 - Կողմ
-
5 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անդրեյ Սարկիսյան 13.01.2023 15:24:20 | Քանի եր Վերածնունդ թաղամասը գրեթե պատրաստ է շահագործման, առաջարկում եմ ներառել Վերածնունդ թաղամասը առաջնահերթ ծրագրերի ցանկում։ | ||
2 | Արփինե Վարդանյան 13.01.2023 15:36:00 | Նախագիծը շատ կարևոր է նոր թաղամասերի համար, սակայն ժամկետները պետք է վերանայել։ ժամկետները շատ երկար են, Մոնթե Մելքոնյան փողոցի Վերածնունդ թաղամասն մինչև գարուն բնակեցվելու է և ունենք հույժ կարևոր գազի մագիստրալի միացման խնդիր, ուստի անհրաժեշտ է մեզ ևս ընդգրկել 1-ին փուլում և հնարավորինս շուտ կազմակերպել գազաֆիկացումը։ | ||
3 | Գոհար Ղալաչյան 13.01.2023 16:07:08 | Մ. Մելքոնյանի վրա գտնվող Վերածնունդ բնակելի համալրիը, որը բաղկացած է 7 17 հարկանի շենքերից, շուտով բնակեցվելու է և ունի գազամատակարարման խխնդիր, թաղամասը չի միանում ոչ մի մագիստրալի: Պետք է Վերածնունդն ու Մ. Մելքոնյան փողոցն էլ ներառել: | ||
4 | Մարինե Ավագյան 13.01.2023 16:10:31 | Խնդրում ենք վերանայաել ժամկետները գազիֆիկացման, քանի որ թաղամասերը հանձնվում են առանց գազիֆիկացման եվ լրացուցիչ ծախսեր են առաջցնում նոր բնակիչների մոտ։ | ||
5 | Կարեն Բալումյան 13.01.2023 16:29:18 | Բարև Ձեզ, Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցված «Վերածնունդ» թաղամասում արդեն բնակարանների հանձնում է կատարվում, բայց գազի միացման խնդիր ունի, ուստի խնդրում եմ այս նախագծում ներառել, նաև Մ. Մելքոնյան փողոցում կառուցված «Վերածնունդ» թաղամասը և նույն փողոցում կառուցվող հարակից թաղամասերը։ Թաղամասի բնակարանների գնորդները տասնյակ ոլորտների երիտասարդ մասնագետներն են։ Հարգանքով` Կարեն Բալումյան | ||
6 | Անի Ղուկասյան 13.01.2023 16:34:31 | Վերածնունդ թաղամասը ներգրավել նախագծի մեջ առաջին փուլով, քանի որ այն բնակեցվել ու է արդեն այս գարուն և բնակարանները ամբողջությամբ նախատեսված են գազով ջեռուցվել ու համար | ||
7 | Արտյուշ Խոդերյան 13.01.2023 16:44:16 | Խնդրում եմ՝ Նախագծի առաջին փուլում ներառել Մոնթե Մելքոնյան փողոցի Վերածնունդ բնակելի թաղամասը, քանի որ առաջիկա ամիսների ընթացքում շուրջ 800 բնակարան է շահագործվելու և գազի առկայությունը ունի կրիտիկական նշանակություն թաղամասի բնակիչների համար: Խնդրում եմ ըստ հնարավորության հնարավորինս կրճատել նախագծ իրահործման ժամկետները: | ||
8 | Yerem Serobyan 13.01.2023 17:05:35 | Բարև Ձեզ, Քանի որ Վերածնունդ երիտասարդական ավանը հանձնվելու է մոտ ժամանակներս, ապա խնդրում ենք՝ որպես առաջնահերթություն դիտարկել թաղամասի գազամատակարարման ցանցի հնարավորինս շուտ միացնելու հարցը։ Որպես ժամանակավոր լուծում կարող էք դիտարկել մոտակա գազատարներից մեկին միանալու հնարավորությունը՝ մինչ կլուծվի հիմնական գազատար անցկացնելու հարցը։ Հարգանքներով՝ Երեմ | ||
9 | Սարգիս Ենոքյան 13.01.2023 17:35:56 | Մոնթե Մելքոնյան փողոց, Վերածնունդ թաղամաս | ||
10 | Davit Asryan 13.01.2023 17:42:01 | Շնորհակալ եմ որոշման համար, խնդրում ենք առաջնահերթություն տալ Վերածնունդ թաղամասին, քանի որ այն շուտով պետք է հանձնվի և հանձնվելու է վերանորքգված ու կոմունիկացիաները անցկացրած։ Ամենամեծ խնդիրը մնում է գազի հասանելիությունը, առանց դրա անհնար է բնակվել տանը, հոսանքով անհնար է տաքացնել այն, բնակվում ենք վարձով և օր առաջ սպասում ենք բնակարանի հանձնելուն։ Շնորհակալություն | ||
11 | Vladimir Antonyan 13.01.2023 20:38:06 | Նորակառույց շենքերը որոնք այս գարնանը բնակեցվելու են առանց գազի հնարավոր չէ։ Կարճաժամկետ լուծումներ առաջարկեք նման դեպքերի համար։ Օրինակ Մոնթե Մելքոնյան Վերածնունդ թաղամասը գարնանը բնակեցվելու է, մարդիք 3+ տարի սպասել են, հիմա ինչ մի 3 տարի էլ գազին պետք է սպասեն ? | ||
12 | Արա Սահակյան 13.01.2023 21:52:25 | Առաջարկում եմ նախագծի I փուլով կառուցվող 3-րդ ճյուղին, որը հասնում է Լենինգրադյան փողոց, ավելացնել նաև Մոնթե Մելքոնյան փողոցը, որի սկզբնամասում է գտնվում Վերածնունդ թաղամասը։ Թաղամասի գազամատակարարումը շատ կարևոր Է թաղամասի բնակիչների համար։ | ||
13 | Lusine Ayvazyan 13.01.2023 22:52:38 | Քանի որ Մոնթե Մելքոնյան հասցեի բնակարանները ամառը արդեն բնակեցվելու են, հրատապ է այդ հասցեի գազաֆիկացման հարցը: Խնդրում ենք բոլոր բնակիչների անունից վերանայել ժամկետները և այս հասցեն ընդգրկել 1ին փուլում: Հաշվի առնեք այս ժամկետը ևս և վերանայեք ներկայացված ժամկետները | ||
14 | Սամվել Թումանյան 13.01.2023 22:55:13 | ես քոմենթ գրեցի "Նախագիծը շատ կարևոր է նոր թաղամասերի համար, սակայն ժամկետները պետք է վերանայել։ ժամկետները շատ երկար են, Մոնթե Մելքոնյան փողոցի Վերածնունդ թաղամասն մինչև գարուն բնակեցվելու է և ունենք հույժ կարևոր գազի մագիստրալի միացման խնդիր, ուստի անհրաժեշտ է մեզ ևս ընդգրկել 1-ին փուլում և հնարավորինս շուտ կազմակերպել գազաֆիկացումը։ " | ||
15 | Davit Sahradyan 13.01.2023 23:07:17 | Ժամկետները շատ ուշ են, ցանկալի է շուտ սկսվի և ավելի կարճ տևի | ||
16 | Արմինե Բորյաբ 13.01.2023 23:47:58 | Մոնթե Մելքոնյան հասցեում կարճ ժամկետներում գազի ապահովում։ | ||
17 | Մնացական Սարգսյան 14.01.2023 00:15:52 | Նախագիծը շատ կարևոր է նոր թաղամասերի համար, Մոնթե Մելքոնյան փողոցի Վերածնունդ թաղամասն մինչև գարուն բնակեցվելու է և ունենք հույժ կարևոր գազի մագիստրալի միացման խնդիր, ուստի անհրաժեշտ է մեզ ևս ընդգրկել: | ||
18 | Աշոտ Ղազարյան 14.01.2023 00:38:36 | Լիովին կողմ եմ նախագծի իրականացմանը։ | ||
19 | Սվետլանա Գաբրիելյան 14.01.2023 01:50:14 | Առաջարկում եմ առաջնահերթություն տալ և առաջին փուլում ներառել նաև Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցված <<Վերածնունդ >> թաղամասի շահառուներին և վերանայել ժամկետները,քանի որ վերջինիս բնակեցումը նախատեսվում է գարնանը։Կանխավ շնորհակալություն | ||
20 | Կարմեն Բադալյան 15.01.2023 23:33:13 | Մոնթե Մելքոնյան փողոցը 2023թ-ի գարնանը բնակեցվելու է և գազամատակարարումը հրատապ է։ Խնդրում եմ ժամկետները վերանայել ու Վերածնունդ երիտասարդական ավանի գազամատակարարումը ընդգրկել առաջին փուլում։ | ||
21 | Գագիկ Խնդիրյան 16.01.2023 09:21:58 | Պետք է հնարավորինս արագ իրականացվի, որ մարդիկ կարողանան տեղափոխվել Վերածնունդ թաղամասի իրենց բնակարանները։ | ||
22 | Արման Գևորգյան 16.01.2023 12:01:39 | Առաջարկում եմ նախագծում ավելացնել Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդի ամառանոցների գազաֆիկացման վերաբերյալ: Ներկայումս նշված տարածքում հիմնական բնակվողների թիվը զգալի է, սակայն մինչ օրս տարածքը գազաֆիկացֆած չէ: Ձմռան ամիսներին բնակիչները տները ջեռուցում են էլեկտրաէներգիայով, որի արժեքը բավականին բարձր է կազմում, ինչպես նաև վառելափայտով, որի արժեքը տարեց-տարի բարձրանում է և դրան գումարվում նաև վառելափայտի օգտագործման չարչարանքն ու բնությանը հասցվող վնասները: Որպես առաջնահերթություն պետք է դիտարկվեն արդեն իսկ խնդիրներ ունեցող տարածքները, որից հետո՝ նոր կառուցապատվող տարածքները: | ||
23 | Վանուշ Կարապետյան 17.01.2023 08:08:29 | Առաջարկում եմ առաջնահերթություն տալ և առաջին փուլում ներառել նաև Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցված <<Վերածնունդ >> թաղամասի շահառուներին և վերանայել ժամկետները,քանի որ վերջինիս բնակեցումը նախատեսվում է գարնանը։Կանխավ շնորհակալություն | ||
24 | Հրանտ Օհանյան 17.01.2023 14:00:49 | 7 բնակելի շենքերից բաղկացած Մոնթե Մելքոնյան 44 հասցեում գտնվող Վերածնունդ թաղամասը, ըստ գնման պայմանագրերի, պետք է գազաֆիկացված լիներ: Թեև, կարծում ենք, որ տվյալ թաղամասի գազի հարցը պետք է լուծվի առկա գազատարին միանալով, բայց և այնպես, եթե թաղամասը մնալու է այս նախագծի հույսին, ապա անհրաժեշտ է անպայման վերանայել նախագծի ժամկետները, քանի որ թաղամասը արդեն հանձնման-ընդունման փուլում է: | ||
25 | Anahit Avetisyan 26.01.2023 09:59:50 | ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի ապահովում Երևան քաղաքի կառուցապատվող տարածքների գազամատակարարման ամբողջական և համակարգված լուծում և չի համապատասխանում պետական կարգավորման մի շարք սկզբունքներին։ Դրանցից ամենակարևորն է բազմահարկ շենքերում կյանքի և գույքի անվտանգության ապահովումը, հաշվի առնելով Հայաստանի դիրքը երկրաշարժերի գոտում, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և հատկապես այն հանգամանքը, որ հայաստանցիները չեն սիրում ենթարկվել անվտանգությանը վերաբերող օրենքների և կանոնների պահանջներին, ինչի արդյունքում վերջերս այսքան ողբերգական դեպքեր տեղի ունեցան։ Բարձրահարկ շենքերի գազիֆիկացման հետ կապված կյանքի և գույքի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու համար ՀՀ ստանդարտներով սահմանափակվում էր 9 հարկից բարձր շենքերի գազիֆիկացումը։ Այդ պահանջը գործում էր մինչև ՀՀ կառավարության 5․12․2002 թ N 2024-Ն որոշման ընդունումը, որի հավելվածի 7-րդ կետի համաձայն բազմաբնակարան շենքերում կենցաղային գազասարքերի (գազասալիկ, ջրատաքացուցիչ, ջեռուցման սարք) տեղադրումը թույլատրվեց «անկախ հարկայնությունից որոշակի տեխնիկական պայմանների համապատասխանության դեպքում»։ Սակայն այն վերաբերվեց միայն տվյալ որոշման ընդունման պահին «Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) աշխատանքներին», այլ ոչ թե նորակառույց շենքերին։ Ավելին, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 9․02․2006թ․ N 129-Ն որոշմամբ հաստատված կարգում հստակ սահմանվեց, որ այն չի տարածվում «նոր կառուցվող բնակելի շենքերի (թաղամասերի) գազաֆիկացմանը», հաշվի առնելով մի շարք չլուծված խնդիրների և ռիսկերի առկայությունը: Խնդիրներից մեկն էր բարձրահարկ շենքերի ջերմամատակարարումը, քանի որ առավել օպտիմալ տարբերակ էր համարվում այդ շենքերի գազիֆիկացմանը համընթաց կենտրոնացված ջերմամատակարարման կազմակերպումը։ Քննարկման կարիք ունի նաև սույն նախագծով առաջարկվող կառուցապատվող թաղամասերի գազամատակարարման համար բաշխման ցանցում ներդրումների մեխանիզմը։ Այն ենթադրոմ է, որ գազամատակարման ենթակառուցվածքը կառուցվելու է բյուջեի, այսինքն հարկատուների հաշվին, այնուհետև գազամատակարարման ցանցին նորակառույցների սպառողների միացման ծախսերը ներառվելու են գազի սակագնի հաշվարկում, որպեսզի հարկատուները մեկ անգամ ևս փոխհատուցեն այդ ծախսերն արդեն որպես գազի սպառողներ։ Արդարացի չէ նոր սպառողների միացման նպատակով մեր հարկերից ձևավորվող բյուջեի միջոցներն ուղել գազամատակարարման ենթակառուցվածքի կառուցմանը, քանի որ դա գազամատակարարի պարտականությունն է իրեն տրված լիցենզիայի համաձայն։ Ի դեպ, մինչև 9-հարկանի շենքերի բնակիչներին գազամատակարարը պարտավոր է միացնել համաձայն իրենց դիմումների և ԳՄՕԿ-ի պահանջների, քանի որ նա տեղեկացված էր նոր կառուցվող շենքերի վերաբերյալ և ժամանակին պարտավոր էր արդիականացնել իր ենթակառուցվածքը, կատարելով համապատասխան ներդրումներ, փոփոխելով գազիֆիկացման համապատասխան ծրագրերը և համաձայնեցնելով դրանք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Պետությունն իր հերթին կարող է կազմակերպել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսավորել նոր կառուցվող թաղամասերի կենտրոնացված ջերմամատակարարումը։ Պետք է հաշվի առնել նաև հանրային ծառայությունների գործունեության կարգավորման «իրականացված ծախսերի հասցեականության» սկզբունքը, համաձայն որի ծախսը փոխհատուցում է նա, ով առաջացրել է այն։ Տվյալ դեպքում ծախսը առաջացնում են նոր կառուցվող թաղամասերի բնակիչները, ուրեմն նրանք էլ պետք է փոխհատուցեն այն (միանվագ վճարների կամ բաժանորդային վճարների միջոցով)։ Նախագիծն առաջացնում է մի շարք այլ հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Նախագծի վերնագիրը խմբագրման կարիք ունի։ Ինչ վերաբերվում է կառուցապատման խնդիրների ամբողջական և համակարգված լուծմանը հանրային ծառայությունների մատուցման ապահովման մասով, ապա առաջարկվում պահանջ սահմանել, որ մինչև կառուցապատվող տարածքների նախագծումը հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները տրամադրեն գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման միացման կետերը և ծավալները/հզորությունը/, ներառելով այդ պահանջները համապատասխան պայմանագրերում։ |