Հիշել նախագիծը

«Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___ ____________ 2022 թվականի N ___-Լ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՈՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 - Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի։
  2. Սահմանել, որ՝
  • Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված աշխատանքների իրականացման ժամանակացույցի .
  • Ծրագրի շրջանակում սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ժամանակացույցի համաձայն յուրաքանչյուր փուլում ստեղծված հիմնական միջոցները օրենսդրության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) սահմանած համապատասխան կարգերի համաձայն հանձնվում են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն).
  • սույն կետի 2-րդ ենթակետով Ընկերությանը հանձնված հիմնական միջոցների արժեքին համարժեք գումարը վերադարձվում է պետությանը Ընկերության կողմից, այդ հիմնական միջոցների արժեքին համարժեք գումարը գազի սակագին ներառելու հաշվին.
  • սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն Ընկերությանը հանձնված հիմնական միջոցների արժեքին համարժեք գումարը ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 5 տարվա ընթացքում՝ հավասարաչափ։
  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
  • ապահովել՝ Ծրագրի իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և դրա համար անհրաժեշտ գումարները նախատեսել N 2 հավելվածով նախատեսված ժամանակացույցին և Ծրագրի փուլերին համապատասխան յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում, միաժամանակ նախատեսելով ֆինանսական միջոցներ նաև Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պետական տուրքերի և այլ ծասխերի վճարման, այդ թվում հողի կատեգորիայի փոփոխման, ՇՄԱԳ փորձաքննության անցկացման, ստեղծված նոր հիմնական միջոցների պետական իրավունքի գրանցման, ընտրված տարածքների ինժեներաերկրաբանական հետազննության և նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական պարզ փորձաքննության ծախսերի համար.
  • համագործակցելով Երևանի քաղաքապետի և անհրաժեշության դեպքում նաև այլ համայնքների ղեկավարների հետ` Ծրագրի իրականացման նպատակով ապահովել անհրաժեշտ հողհատարածքների ձեռքբերումը, միաժամանակ, անհրաժեշտությունից ելնելով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծ.
  • սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պայմաններով Ընկերության հետ կնքել առուվաճառքի պայմանագրեր՝ ապահովելով Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված հիմնական միջոցների հանձնում-ընդունումը.
  • Ծրագրի իրականացման նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել Ընկերության հետ.
  • Ծրագրի իրականացման շրջանակում շինարարական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողությունը իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
  • Ծրագրի իրականացման շրջանակում համագործակցել հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների հետ՝ Ծրագրի իրականացման ընթացքում վերջիններիս կողմից իրենց ենթակառուցվածքների փոխարինման կամ նոր ենթակառուցվածքների ստեղծման նպատակով:
  1. Առաջարկել Հանձնաժողովին՝ սույն որոշման 2-րդ կետի 3)-րդ և 4)-րդ ենթակետով նախատեսված գումարը նույն ենթակետերով նախատեսված պայմաններով ներառել Ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների հաշվարկներում.
  2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ Ծրագրի իրականացման նպատակով համագործակցել Նախարարության հետ՝ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քաղաքաշինական նորմատիվ պայմանների ապահովման համար։
  3. Առաջարկել Երևանի քաղաքապետին Ծրագրի իրականացման նպատակով համագործակցել Նախարարության հետ՝ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների և համաձայնեցումների ստացման գործընթացում։
  4. Առաջարկել Ընկերությանը` Ծրագրի իրականացման ողջ ընթացքում համագործակցել Նախարարության հետ՝ անհրաժեշտ ելակետային տվյալների տրամադրման, նախագծերի համաձայնեցման և մասնագիտական աջակցության ցուցաբերման նպատակով։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն․ՓԱՇԻՆՅԱՆ

Հավելված N 1

ՀՀ Կառավարության 2022 թվականի

-----ի N——Ն որոշման

ԾՐԱԳԻՐ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՈՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

          Երևան քաղաքում վերջին տարիների ընթացքում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ արդյունքում գազասպառման ծավալների պահանջի աճով պայմանավորված ստեղծված իրավիճակում, Երևան քաղաքը սնող թվով 4 գազաբաշխիչ կայանների (այսուհետ` ԳԲԿ) ու գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունը գրեթե սպառվել է և նոր գազասպառման համակարգերի միացումը գործող գազի բաշխիչ ցանցին, ելնելով անխափան, հուսալի ու անհրաժեշտ ռեժիմով գազամատակարարման ապահովման պահանջներից, դարձել է անհնար:

          Իրավիճակի պարտադրմամբ, հաշվի առնելով Ընկերության նկատմամբ սահմանված չափորոշիչները, հարցի լուծման միակ հնարավոր տարբերակը սպառողների գազասպառման համակարգերի գազամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմանների տրամադրումն է քաղաքի սահմաններից դուրս տեղակայված թվով 4 ԳԲԿ-ները սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից: Սակայն այս պարագայում կախված նոր գազասպառման համակարգի տեղադիրքից, յուրաքանչյուր սպառողին, վերը նշված լուծմամբ առանձին տրամադրված գազաֆիկացման տեխնիկական պայմաններին համապատասխան շինհավաքակցման աշխատանքների կազմակերպումը գործնականորեն դառնում է անարդյունավետ կամ պրակտիկորեն անիրագործելի:

          Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով քաղաքաշինական ու տեխնիկական հնարավոր լուծումների համադրմամբ Ընկերության կողմից ուսումասիրվել է տեղադիրքային առումով նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող կառուցապատողների աշխատանքները և մշակվել են 4 հիմնական ուղղություններով թվով 4 կողմնատար գազատարների, 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցների,  նոր ԳԲԿ-ների ու միջին ճնշման հիմնական սնող գազատարների կառուցման նախնական էսքիզային լուծումներ, որոնց համար կպահանջվի շուրջ 20 մլրդ դրամ ներդրում (առանց ԱԱՀ): Հարկ է նշել, որ պահանջվող ներդրումները հաշվարկված են խոշորացված ցուցիչներով, որոնք կողմնորոշիչ բնույթ են կրում և կարող են փոփոխվել նախագծային աշխատանքների ընթացքում: Արժեքում ներառված չեն հողհատկացման, տարածքների ձեռքբերման, սեփականատերերին փոխհատուցման և նմանաբնույթ այլ ծախսերը, որոնք նույնպես կճշգրտվեն նախագծման փուլում։

          Քաղաքաշինական տեսանկյունից նորմատիվ իրավական փաստաթղթերով առաջադրված դրույթների պայմաններում Ընկերության կողմից առաջարկվող միասնական մոտեցման ցուցաբերման դեպքում է հնարավոր միայն կյանքի կոչել նախագիծը:

          Միաժամանակ ներկայիս խիտ բնակեցվածության պայմաններում ազգաբնակչության բնականոն կյանքը չխաթարելու նպատակով անհրաժեշտ է դիտարկել նախագծի փուլային իրականացման հնարավորությունը, որը նախնական քննարկվել է նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ և հաշվի է առնվել նաև Երևան քաղաքի տարածքային զարգացման միտումների վերաբերյալ քաղաքապետարանի խորհրդատվական տեղեկատվությունը.

I փուլ – Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված

4-րդ ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի կառուցում և հիմնական սնող գազատարի կառուցում. նախնական մոտավոր ուղեգիծ՝

Ճյուղ 1

գ. Արբաթ – գ. Գեղանիստ- ք.Երևան Իսակովի պող.

Ճյուղ 2

Իսակովի պող. – Ա. Բաբաջանյան փող. – Գուսան Շերամի փող. – Տիչինայի փող.

Ճյուղ 3

Տիչինայի փող. – Նոյ թաղամաս – Լենինգրադյան փող.

Ճյուղ 4

Տիչինայի թաղ. – Սիլիկյան թաղ.

II փուլ – Երևան քաղաքի Արևելյան հատված

Ջրվեժի ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի կառուցում և հիմնական սնող գազատարի կառուցում. նախնական մոտավոր ուղեգիծ՝

Ճյուղ 1

Ջրվեժի ամառանոցային թաղ – Քոչինյան փող.– Բագրևանդ թաղ.

Ճյուղ 2

Քոչինյան փող. – Թևոսյան փող. – Գյուրջյան փող. – Նոր Նորք թաղ. – Մյասնիկյան պող.

III փուլ – Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված

1-ին ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի կառուցում և հիմնական սնող գազատարի կառուցում. նախնական մոտավոր ուղեգիծ՝

Ճյուղ 1

գ. Առինջի Բ թաղ. - Թբիլիսյան խճ. – Քանաքեռ ՀԷԿ թաղ. – Արաբկիրի այգի –Հրազդանի կիրճ - Դավիթաշենի կամուրջ – ԱԻՆ և հակառակ ուղղությամբ դեպի Աշտարակի խճ.

Ճյուղ 2

Արաբկիրի այգի – Փափազյան փող. – Վ. Անտառային փող. – Ավետիսյան փող. – Բաղրամյան պող. - Մեստոպ Մաշտոցի պող.

Ճյուղ 3

Թբիլիսյան խճ. սկզբնամաս – Աճառյան փող.– Բուսաբանական այգի – Ալմաստի գործ. – Նոր Զեյթուն թաղ.

IV փուլ – Երևան քաղաքի Հարավային հատված

2-րդ ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի կառուցում և հիմնական սնող գազատարի կառուցում. նախնական մոտավոր ուղեգիծ՝

Ճյուղ 1

Նուբարաշեն թաղ. – Թեյշեբայինի փող. – Աթոյան փող. – Ռոստոմի փող.

Ճյուղ 2

Թեյշեբայինի փող. – Էրեբունի օդանավակայանի խաչմ. – Շիրակի փող. – Արտաշեսյան փող. – Ծերեթելի փող.

Ճյուղ 3

Քրիստափորի փող. – Տիգրան Մեծի պող. – Արշակունյաց պող.

Կանխատեսվող ներդրումներ

          Աշխատանքներն առաջարկվում է  կազմկերպել 4 փուլերով՝ թվով 4 ուղղություններով, առկա կողմնատար գազատարներից 4 նոր ԳՃԿՀ-ների կառուցմամբ, որոնց համար նախնական խոշորացված ցուցիչներով կպահանջվեն հետևյալ ներդրումները. 

I փուլ – Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված      - 5.3 մլրդ դրամ* (առանց ԱԱՀ)

II փուլ – Երևան քաղաքի Արևելյան հատված - 2.0 մլրդ դրամ* (առանց ԱԱՀ)

III փուլ – Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված- 8.9 մլրդ դրամ*(առանց ԱԱՀ)

IV փուլ – Երևան քաղաքի Հարավային հատված - 3.8 մլրդ դրամ* (առանց ԱԱՀ)

          Պահանջվող ներդրումները հաշվարկված են խոշորացված ցուցիչներով, որոնք կողմնորոշիչ բնույթ են կրում և կարող են փոփոխվել նախագծային աշխատանքների ընթացքում: Արժեքում ներառված չեն հողհատկացման, տարածքների ձեռքբերման, սեփականատերերին փոխհատուցման և նմանաբնույթ այլ ծախսերը:

Աշխատանքների կանխատեսվող ժամանակացույց

          Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմելու համար կպահանջվի շուրջ 2 տարի ժամանակ, որոնց ավարտից և վերջնական համաձայնեցումներից հետո՝ փուլային տարբերակով հնարավոր կլինեն իրականացնել աշխատանքները:

I փուլ – Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված      - 18 ամիս.

II փուլ – Երևան քաղաքի Արևելյան հատված                   - 18 ամիս.

III փուլ – Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված      - 36 ամիս.

IV փուլ – Երևան քաղաքի Հարավային հատված             - 18 ամիս.

          Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված կարգով միմյանցից տեղադիրքային առումով հեռու գտնվող հատվածներում հնարավոր է կիրառել զուգահեռ աշխատանքների կազմակերպման սկզբունք:

ԽՈՇՈՐԱՑՎԱԾ  ՆԱԽԱՀԱՇԻՎ
աշխատանքների արժեքի հաշվարկի

Երևան քաղաքի ամբողջական գազամատակարարում
ԳԲԿ-1, ԳԲԿ-2, ԳԲԿ-4 և ԳԲԿ Ջրվեժը սնող կողմնատար գազատարներից (նոր ԳՃԿՀ-ների կառուցմամբ)

Հ/Հ

Աշխատանքների, նյութերի և սարքավորումների
 անվանումը

Չափման միավորը

Քանակը

Արժեքը*
մլն. դրամ

Ծանոթություն

1

2

3

4

5

6

Կողմնատար գազատարի և ԳՃԿՀ-ի կառուցում

4,0

         1 477,00

ԳՃԿՀ-ներից հիմնական Մ/Ճ գազատարների կառուցում

կմ

95,5

       18 571,00

10

Մ/ճ Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

կոմպլեկտ

4

360,00

15

Ընդամենը

      20 048,00

* Ծանոթություն՝ պահանջվող ներդրումները հաշվարկված են խոշորացված ցուցիչներով, որոնք կողմնորոշիչ բնույթ են կրում և կարող են փոփոխվել նախագծային աշխատանքների ընթացքում: Արժեքում ներառված չեն հողհատկացման, տարածքի ձեռքբերման, սեփականատերերին փոխհատուցման ծախսերը:

ԽՈՇՈՐԱՑՎԱԾ  ՆԱԽԱՀԱՇԻՎ
աշխատանքների արժեքի հաշվարկի

Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատվածի գազամատակարարում
ԳԲԿ-1-ը սնող կողմնատար գազատարից (նոր ԳՃԿՀ-ի կառուցմամբ)

Հ/Հ

Աշխատանքների, նյութերի և սարքավորումների
 անվանումը

Չափման միավորը

Քանակը

Արժեքը*
մլն. դրամ

Ծանոթություն

1

2

3

4

5

6

Կողմնատար գազատարի և ԳՃԿՀ-ի կառուցում

           510,00

ԳՃԿՀ-ներից հիմնական Մ/Ճ գազատարների կառուցում

32,5

         8 377,00

9

Մ/ճ Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

կոմպլեկտ

1

120,00

15

Ընդամենը

        8 887,00

* Ծանոթություն՝ պահանջվող ներդրումները հաշվարկված են խոշորացված ցուցիչներով, որոնք կողմնորոշիչ բնույթ են կրում և կարող են փոփոխվել նախագծային աշխատանքների ընթացքում: Արժեքում ներառված չեն հողհատկացման, տարածքի ձեռքբերուման, սեփականատերերին փոխհատուցման ծախսերը:

ԽՈՇՈՐԱՑՎԱԾ  ՆԱԽԱՀԱՇԻՎ
աշխատանքների արժեքի հաշվարկի

Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատվածի գազամատակարարում
ԳԲԿ-4-ը սնող կողմնատար գազատարից (նոր ԳՃԿՀ-ի կառուցմամբ)

Հ/Հ

Աշխատանքների, նյութերի և սարքավորումների
 անվանումը

Չափման միավորը

Քանակը

Արժեքը*
մլն. դրամ

Ծանոթություն

1

2

3

4

5

6

Կողմնատար գազատարի և ԳՃԿՀ-ի կառուցում

           450,00

ԳՃԿՀ-ներից հիմնական Մ/Ճ գազատարների կառուցում

15,5

         4 905,00

6

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

կոմպլեկտ

1

80,00

12

Ընդամենը

        5 355,00

* Ծանոթություն՝ պահանջվող ներդրումները հաշվարկված են խոշորացված ցուցիչներով, որոնք կողմնորոշիչ բնույթ են կրում և կարող են փոփոխվել նախագծային աշխատանքների ընթացքում: Արժեքում ներառված չեն հողհատկացման, տարածքի ձեռքբերուման, սեփականատերերին փոխհատուցման ծախսերը:

ԽՈՇՈՐԱՑՎԱԾ  ՆԱԽԱՀԱՇԻՎ
աշխատանքների արժեքի հաշվարկի

Երևան քաղաքի հարավային հատվածի գազամատակարարում
ԳԲԿ-2-ը սնող կողմնատար գազատարից (նոր ԳՃԿՀ-ի կառուցմամբ)

Հ/Հ

Աշխատանքների, նյութերի և սարքավորումների
 անվանումը

Չափման միավորը

Քանակը

Արժեքը*
մլն. դրամ

Ծանոթություն

1

2

3

4

5

6

Կողմնատար գազատարի և ԳՃԿՀ-ի կառուցում

           267,00

ԳՃԿՀ-ներից հիմնական Մ/Ճ գազատարների կառուցում

29,5

         3 534,00

6

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

կոմպլեկտ

1

80,00

12

Ընդամենը

        3 801,00

* Ծանոթություն՝ պահանջվող ներդրումները հաշվարկված են խոշորացված ցուցիչներով, որոնք կողմնորոշիչ բնույթ են կրում և կարող են փոփոխվել նախագծային աշխատանքների ընթացքում: Արժեքում ներառված չեն հողհատկացման, տարածքի ձեռքբերման, սեփականատերերին փոխհատուցման ծախսերը:

ԽՈՇՈՐԱՑՎԱԾ  ՆԱԽԱՀԱՇԻՎ
աշխատանքների արժեքի հաշվարկի

Երևան քաղաքի արևելյան հատվածի գազամատակարարում

ԳԲԿ-Ջրվեժը սնող կողմնատար գազատարից (նոր ԳՃԿՀ-ի կառուցմամբ)

Հ/Հ

Աշխատանքների, նյութերի և սարքավորումների
 անվանումը

Չափման միավորը

Քանակը

Արժեքը*
մլն. դրամ

Ծանոթություն

1

2

3

4

5

6

Կողմնատար գազատարի և ԳՃԿՀ-ի կառուցում

           250,00

ԳՃԿՀ-ներից հիմնական Մ/Ճ գազատարների կառուցում

18

         1755,00

6

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

կոմպլեկտ

1

80,00

12

Ընդամենը

        2005,00

* Ծանոթություն՝ պահանջվող ներդրումները հաշվարկված են խոշորացված ցուցիչներով, որոնք կողմնորոշիչ բնույթ են կրում և կարող են փոփոխվել նախագծային աշխատանքների ընթացքում: Արժեքում ներառված չեն հողհատկացման, տարածքի ձեռքբերման, սեփականատերերին փոխհատուցման ծախսերը:

Հավելված N 2

ՀՀ Կառավարության 2022 թվականի

------- N——Ն որոշման

Աշխատանքների իրականացման ժամանակացույց

Փուլեր

Աշխատանքի անվանումը / գազաբաշխման հանգույցների ուղությունները

Գազաբաշխման հանգույցների կառուցման սկզբնաժամկետ

Գազաբաշխման հանգույցների կառուցման վերջնաժամկետ

(շահագործման հանձման սկզբնաժամկետ)

Նախագծային և գնման աշխատանքներ

-

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, համաձայնեցումներ պատկան մարմինների հետ, ապրանքանյութական արժեքների գնումների կազմակերպում և ձեռքբերում

01.01.2023թ.

01.01.2025թ.

Շինհավաքակցման աշխատանքներ

I փուլ

Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված

01.01.2025 թ․

01.07.2026 թ․

II փուլ

Երևան քաղաքի Արևելյան հատված

01.07.2026թ․

01.01.2028 թ․

III փուլ

Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված

01.01.2028 թ․

01.01.2031 թ․

IV փուլ

Երևան քաղաքի Հարավային հատված

01.01.2031 թ․

01.07.2032 թ․

  • Քննարկվել է

    13.01.2023 - 29.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5723

Տպել

Առաջարկներ`

Anahit Avetisyan

26.01.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի ապահովում Երևան քաղաքի կառուցապատվող տարածքների գազամատակարարման ամբողջական և համակարգված լուծում և չի համապատասխանում պետական կարգավորման մի շարք սկզբունքներին։ Դրանցից ամենակարևորն է բազմահարկ շենքերում կյանքի և գույքի անվտանգության ապահովումը, հաշվի առնելով Հայաստանի դիրքը երկրաշարժերի գոտում, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և հատկապես այն հանգամանքը, որ հայաստանցիները չեն սիրում ենթարկվել անվտանգությանը վերաբերող օրենքների և կանոնների պահանջներին, ինչի արդյունքում վերջերս այսքան ողբերգական դեպքեր տեղի ունեցան։ Բարձրահարկ շենքերի գազիֆիկացման հետ կապված կյանքի և գույքի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու համար ՀՀ ստանդարտներով սահմանափակվում էր 9 հարկից բարձր շենքերի գազիֆիկացումը։ Այդ պահանջը գործում էր մինչև ՀՀ կառավարության 5․12․2002 թ N 2024-Ն որոշման ընդունումը, որի հավելվածի 7-րդ կետի համաձայն բազմաբնակարան շենքերում կենցաղային գազասարքերի (գազասալիկ, ջրատաքացուցիչ, ջեռուցման սարք) տեղադրումը թույլատրվեց «անկախ հարկայնությունից որոշակի տեխնիկական պայմանների համապատասխանության դեպքում»։ Սակայն այն վերաբերվեց միայն տվյալ որոշման ընդունման պահին «Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) աշխատանքներին», այլ ոչ թե նորակառույց շենքերին։ Ավելին, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 9․02․2006թ․ N 129-Ն որոշմամբ հաստատված կարգում հստակ սահմանվեց, որ այն չի տարածվում «նոր կառուցվող բնակելի շենքերի (թաղամասերի) գազաֆիկացմանը», հաշվի առնելով մի շարք չլուծված խնդիրների և ռիսկերի առկայությունը: Խնդիրներից մեկն էր բարձրահարկ շենքերի ջերմամատակարարումը, քանի որ առավել օպտիմալ տարբերակ էր համարվում այդ շենքերի գազիֆիկացմանը համընթաց կենտրոնացված ջերմամատակարարման կազմակերպումը։ Քննարկման կարիք ունի նաև սույն նախագծով առաջարկվող կառուցապատվող թաղամասերի գազամատակարարման համար բաշխման ցանցում ներդրումների մեխանիզմը։ Այն ենթադրոմ է, որ գազամատակարման ենթակառուցվածքը կառուցվելու է բյուջեի, այսինքն հարկատուների հաշվին, այնուհետև գազամատակարարման ցանցին նորակառույցների սպառողների միացման ծախսերը ներառվելու են գազի սակագնի հաշվարկում, որպեսզի հարկատուները մեկ անգամ ևս փոխհատուցեն այդ ծախսերն արդեն որպես գազի սպառողներ։ Արդարացի չէ նոր սպառողների միացման նպատակով մեր հարկերից ձևավորվող բյուջեի միջոցներն ուղել գազամատակարարման ենթակառուցվածքի կառուցմանը, քանի որ դա գազամատակարարի պարտականությունն է իրեն տրված լիցենզիայի համաձայն։ Ի դեպ, մինչև 9-հարկանի շենքերի բնակիչներին գազամատակարարը պարտավոր է միացնել համաձայն իրենց դիմումների և ԳՄՕԿ-ի պահանջների, քանի որ նա տեղեկացված էր նոր կառուցվող շենքերի վերաբերյալ և ժամանակին պարտավոր էր արդիականացնել իր ենթակառուցվածքը, կատարելով համապատասխան ներդրումներ, փոփոխելով գազիֆիկացման համապատասխան ծրագրերը և համաձայնեցնելով դրանք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Պետությունն իր հերթին կարող է կազմակերպել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսավորել նոր կառուցվող թաղամասերի կենտրոնացված ջերմամատակարարումը։ Պետք է հաշվի առնել նաև հանրային ծառայությունների գործունեության կարգավորման «իրականացված ծախսերի հասցեականության» սկզբունքը, համաձայն որի ծախսը փոխհատուցում է նա, ով առաջացրել է այն։ Տվյալ դեպքում ծախսը առաջացնում են նոր կառուցվող թաղամասերի բնակիչները, ուրեմն նրանք էլ պետք է փոխհատուցեն այն (միանվագ վճարների կամ բաժանորդային վճարների միջոցով)։ Նախագիծն առաջացնում է մի շարք այլ հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Նախագծի վերնագիրը խմբագրման կարիք ունի։ Ինչ վերաբերվում է կառուցապատման խնդիրների ամբողջական և համակարգված լուծմանը հանրային ծառայությունների մատուցման ապահովման մասով, ապա առաջարկվում պահանջ սահմանել, որ մինչև կառուցապատվող տարածքների նախագծումը հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները տրամադրեն գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման միացման կետերը և ծավալները/հզորությունը/, ներառելով այդ պահանջները համապատասխան պայմանագրերում։

Հրանտ Օհանյան

17.01.2023

7 բնակելի շենքերից բաղկացած Մոնթե Մելքոնյան 44 հասցեում գտնվող Վերածնունդ թաղամասը, ըստ գնման պայմանագրերի, պետք է գազաֆիկացված լիներ: Թեև, կարծում ենք, որ տվյալ թաղամասի գազի հարցը պետք է լուծվի առկա գազատարին միանալով, բայց և այնպես, եթե թաղամասը մնալու է այս նախագծի հույսին, ապա անհրաժեշտ է անպայման վերանայել նախագծի ժամկետները, քանի որ թաղամասը արդեն հանձնման-ընդունման փուլում է:

Տեսնել ավելին