«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ hանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից մինչև նշված որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող «8xxx» համարները շարունակվում են օգտագործվել մինչ այդ պահը գործող սկզբունքով:
Միաժամանակ, հանձնաժողովի 2018 թվականի մարտի 21-ի №91Ա որոշմամբ սահմանվել է, որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն պարտավոր է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը հանձնաժողով ներկայացնել ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի ներքին կարգավորումների նպատակով օգտագործվող «8xxx» կարճ կոդով ծառայությունների համարները հանձնաժողովի տնօրինմանը հանձնելու վերաբերյալ առաջարկ, որի կատարման շրջանակում ընկերությունը հայտնել է, որ հանձնաժողովի տնօրինմանն է հանձնում «8xxx» քառանիշ կոդի թվով 78 համար` միևնույն ժամանակ խնդրելով մնացած 59 համարները ներառել ընկերությանը տրամադրված համարների զբաղեցման թույլտվության մեջ՝ դրանց օգտագործման նպատակի ընտրության հնարավորությունը թողնելով «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ հաշվի առնելով, որ ընկերությունն արդեն իսկ հանձնաժողովի տնօրինմանն է հանձնել ներքին կարգավորումների նպատակով օգտագործվող 330 համարներից 271 համար։
Հարկ է նշել, որ հանձնաժողովի վերոնշյալ իրավակարգավորումների նպատակն էր համարային ռեսուրսի արդյունավետ կառավարման և օգտագործման նկատառումներով՝ տվյալ կարճ կոդերի օգտագործման կանոնակարգումը, այդ թվում՝ բոլոր օպերատորների համար նշված կոդերի օգտագործմամբ ծառայություններ մատուցելու հավասար հնարավորության ընձեռումը, ներառյալ՝ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներքին կարգավորումների նպատակով օգտագործվող համարները հանձնաժողովի տնօրինմանը հանձնելու և նշված ազատ համարային ռեսուրսն այլ օպերատորներին տրամադրելու հնարավորության ստեղծման միջոցով։
Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ նշված իրավակարգավորումներից բխող գործողություններն ապահովել են վերոնշյալ նպատակների իրականացումը, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշման 2-րդ կետը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով, առաջարկվում է 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշման 2-րդ կետը ուժը կորցրոծ ճանաչել։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի հանձնաժողովի տնօրինմանը հանձնված «8xxx» քառանիշ կոդի թվով 78 հեռախոսահամար ևս, ըստ անհրաժեշտության՝ առևտրային նպատակներով տրամադրել հեռախոսակապի օպերատորներին։
-
Քննարկվել է
10.01.2023 - 26.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 2670
Տպել