Հիշել նախագիծը

Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ  ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի             N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներին բավարարելու և  իրենց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշմամբ (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Կարգի 2-րդ կետով սահմանված են կարգի կիրառման իմաստով բացառիկ դեպքերը, իսկ նույն կետի 3-րդ ենթակետով սահմանված է, որ «3) գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները»: Պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը քննարկվում է հայտարարված զորակոչի ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 30-րդ օրը համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված՝ պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու դիմումի հիման վրա: Կարգի համաձայն քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացմամբ: Սույն նախագծում ընդգրկված քաղաքացիները սահմանված կարգով և ժամկետներում դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խնդրելով ազատել իրենց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ կարգով սահմանված ընթացակարգով: Քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում որ դիմած քաղաքացիները  համապատասխանում են ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի           N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջներին:

Ակնկալվող արդյունքը.

«Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:  

«Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

  • Քննարկվել է

    05.12.2022 - 20.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3831

Տպել

Առաջարկներ`

Անահիտ Թարվերդյան

10.12.2022

Որոշման նախագծի վերնագրի և բովանդակության միջև որոշակի անհամապատասխանություն կա կարծես թե կամ տպավորությունն այդպիսին է։ Տարընթերցումից խուսափելու համար նպատակահարմար կլիներ վերնագիրը շարադրել օրինակ հետևյալ կերպ. «Գիտության և կրթության բնագավառում գործունեության համար մի շարք քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»

Տեսնել ավելին