Հիշել նախագիծը
Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
-
30 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անահիտ Թարվերդյան 10.12.2022 18:11:38 | Որոշման նախագծի վերնագրի և բովանդակության միջև որոշակի անհամապատասխանություն կա կարծես թե կամ տպավորությունն այդպիսին է։ Տարընթերցումից խուսափելու համար նպատակահարմար կլիներ վերնագիրը շարադրել օրինակ հետևյալ կերպ. «Գիտության և կրթության բնագավառում գործունեության համար մի շարք քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» | Չի ընդունվել Նախագծի վերնագիրը սահմանվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները, և ներկայացված վերնագիրը համապատասխանում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին: |