Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը (ԿՓՀ) և 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի մայիսի 13-ի «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 749-Լ որոշումից, որն ընդունվել է ի կատարումն Փարիզյան համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների, ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի  «Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին  հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշումից և ՀՀ կառա­վարության 2022 թվականի մարտի 24-ի «էներգախնայողության և վերականգնվող էներ­գետի­կայի 2022-2030 թվականների ծրագրին, էներգախնայողության և վերականգնվող էներ­գետի­կայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 398-Լ որոշման: 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման 9-րդ գլխում նախատեսվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության մի շարք ոլորտային ծրագրերի, այդ թվում՝ Էներգետիկայի ոլորտում (1.3 կետ) հարմարվողականության ծրագրի ընդունում, որոնք հնարավորություն կտան առավել խոցելի ոլորտների կառավարման գործընթացներում ու փաստաթղթերում ներդնել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումները:

Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի ոլորտը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ, ուստի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողակա­նությանն ուղղված գործողությունների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետևանքով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու համար:

Էներգետիկայի բնագավառում ԿՓՀ ծրագիրը վեր է հանում որոշակի բացեր, որոնք խոչընդոտում են կլիմայի փոփոխության նկատմամբ էներգետիկ ոլորտի հարմարվողա­կանու­թյանը:

 2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծի ընդունմամբ ուղղորդվելու է Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը՝ հնարավորություն տալով բացահայտել, լուծել ու վերանայել հարմարվողականության կարիքները, խնդիրները, առաջնահերթությունները և անհրաժեշտ ռեսուրսները: Այն հանդիսանալու է նաև Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն:

Էներգետիկ ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի ընդու­նումը և 2023-2027թթ. առաջարկվող միջոցառումների իրականացումը մեծապես կնպաստեն էներգետիկայի բնագավառում գի­տե­լիք­­ների և հարմարվողականության կարո­ղու­թյունների զարգացմանը, պլանավորման քա­ղա­քա­կա­նութ­յան պատշաճ համակարգմանը և կիրարկ­մանը, ինչպես նաև կխթանեն կայուն և հուսալի էներգամատա­կարարման և էներգա­սպառման ապահովումը  փոփոխվող կլիմայի պայ­­մաններում` միաժամանակ հաշվի առնելով նաև գենդերային տեսանկյունը:

 3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա­րա­րության,  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾի օժանդակությամբ իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակներում:

 4․ Ակնկալվող արդյունքները

Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում էներգետիկայի ոլորտում կլիմայի փո­փո­­խության հարմարվողականության (ԿՓՀ) ծրագրի մոտեցումներն ինտեգրվելու են զար­գացման պլանավորման գործընթացի շրջանակներում պետական քաղա­քականության, կարգավորման, էներգամատակարարման և վերջնասպառման մակար­դակ­ներում՝ ապահո­վելով շարունակական և պարբերական ուշադրություն էներգահամա­կարգին սպառ­նացող ԿՓ ռիսկերի նկատմամբ։

 5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:

 6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավա­րություններ

  Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի  «Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին  հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշումից և ՀՀ կառա­վարության 2022 թվականի մարտի 24-ի «էներգախնայողության և վերականգնվող էներ­գետի­կայի 2022-2030 թվականների ծրագրին, էներգախնայողության և վերականգնվող էներ­գետի­կայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 398-Լ որոշումից և 2021 թվականի մայիսի 13-ի «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 749-Լ որոշումից:

  

 

  • Քննարկվել է

    30.11.2022 - 16.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3899

Տպել

Առաջարկներ`

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

30.11.2022

https://youtu.be/8C7ICCDPWGM ես դեմ եմ ցանկացած կլիմայական օրակարգի կեղծ առաջ քաշվող խնդիրներին օվալ ուզում է կանգնած լինի դրա ետևում մի հատ խորին լրջությամբ էս հաշվետվությունը դիտեք ու հասկացեք որ փոփոխությունը ձեզանից կապված չէ, մարդկային գործոնը ամենաչնչինն է ու եթե էդքան մտածում եք մտածեք երկու միլիոնանոց հայ ազգի բարեկեցիկ կյանքի մասին, միևնույնն է 2036 թ ին քիչ ժամանակ կա, գլոբալիստների օրակարգը առաջ քաշելու փոխարեն ռեալ լավ գործ արեք ու Հավաքեք գիտնականներին իրար հետ մեկ տեղ մարդիկ միասին աշխատեն, էդքան միլիարդավոր դոլարներ եք ցոփ ու շվայտ վատնում ծառայողական թիթիզությունների համար բա դա փոխարեն հայոց հողի ամեն մի մետրի վրա փողոցներում բեքատու ծառեր տնկեք անգամ հանրապետական ճանապարհների կողքին ու թաղամասերում, մենակ գռանտներ եք ստանում ու հայ ազգի շահերը ոտնահարող օրենքներ ընդունում, հեիք եղավ, ամբողջ ազգը ձեզ ատում ա հիշեք առաջին բանը խառը վիճակին որ ազգովի անելու են հատ հատ ձեր նմաններին պիտի սատկացնեն դա իմ կարծիքը չի այլ էն մադկանց որ ամեն ինչից տեղյակ են..

Տեսնել ավելին