Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Gregory Khachatryan 24.11.2022 17:58:21 | Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի նախագծի (այսուհետ՝ հայեցակարգ) ընդունման կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում հաշվի առնել լիազորությունների ապակենտրոնացման օպտիմալության խնդիրը, որը ենթադրում է ապակենտրոնացում այնքան չափով, որքանով կարելի է դա անել հանուն պետության և նրա քաղաքացիների ու համայնքների (բնակավայրերի) բնակիչների բարեկեցության: Ապակենտրոնացման աստիճանը պետք է ունենա որոշակի հստակ սահման, որից այն կողմ այն այլևս արդյունավետ չի լինելու և վնասելու է հանրության շահերին։ Նման տրամաբանությամբ է ձևակերպված տնտեսագիտության մեջ հայտնի Լաֆերի կորը։ Պետության ապակենտրոնացման քաղաքականությունը խթանում է հանրային կառավարման արդյունավետության աճը, և այդ քաղաքականությունը հաջողությամբ կարող է իրականացվել, եթե ապակենտրոնացման քայլերը հիմնավորված են։ Եթե լիազորությունների ապակենտրոնացման մակարդակը բարձրացվում է չհիմնավորված ձևով, ապա պայմաններ են ստեղծվում կառավարման արդյունավետության կրճատման համար։ Ապակենտրոնացման որևէ X արժեքից հետո կառավարման աճող արդյունավետությունը կանգ է առնելու և սկսելու է նվազել։ Հենց այդ X արժեքի դեպքում է արձանագրվելու կառավարման օպտիմալ՝ Y արդյունավետությունը։ Ըստ էության, եթե «լիազորությունների ապակենտրոնացում» եզրույթը կիրառելի է կենտրոնական իշխանությունից դեպի ՏԻՄ-եր լիազորությունների փոխանցման առումով, ապա համայնքների խոշորացման պարագայում, բնակավայրերի բնակչության տեսանկյունից խոշորացումը «լիազորությունների կենտրոնացում» է բնակավայրերից մեկում, որը համարվում է բազմաբնակավայր համայնքի կենտրոն։ Այս առումով անհրաժեշտ է հայեցակարգով նախատեսել ապակենտրոնացման արդյունավետությունը գնահատելու մեխանիզմ մշակելու գործընթաց, որը թույլ կտա չափելի դարձնել այն և որոշել, թե որքանով է շահում համայնքի կենտրոն չհանդիսացող բնակավայրի բնակչությունը և որքանով են հասանելի դառնում այս կամ այն ծառայությունները տվյալ բնակչությանը։ Ապակենտրոնացման չափը մեծացնելով, ինչպես նաև համայնքները խոշորացնելով ծանրանում է տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բեռը, ինչպես նաև մեծանում է նրանց հնարավոր սխալ գործողությունների հավանականությունը և ռիսկը։ Այս դեպքում անհրաժեշտ է հայեցակարգով նախատեսել նաև ՏԻՄ-երի գործունեության հսկողության հստակ մեխանիզմը, առանց որի հնարավոր չէ ապահովել ՏԻՄ-երի գործունեության օրինականությունն ու արդյունավետությունը։ Այս առումով առաջարկում եմ հայեցակարգով նախատեսել համայնքներում իրավական և մասնագիտական հսկողության իրականացման առանձին կարգ մշակելու և հաստատելու պահանջը, որի շնորհիվ կհստակեցվեն հսկողության հետ կապված բոլոր մանրամասները (հսկողության իրականացման մեթոդաբանություններ, ուղեցույցներ և այլն): | Ընդունվել է ի գիտություն | Ապակենտրոնացման արդյունավետությունը գնահատելու մեխանիզմները նախատեսվում է մշակել Ապակենտրոնացման ռազմավարությունում, ինչը հաջորդելու է սույն հայեցակարգին, քանի որ այնտեղ են նկարագրվելու կոնկրետ ոլորտում իրականացվելիք միջոցառման նկարագիրը, պատասխանատու կատարողները և համակատարողները, ժամկետը, ֆինանսավորման աղբյուրը, ֆինանսական միջոցների չափը և ակնկալվող արդյունքը: |