Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

    Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները՝

                      

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 18-ի N 496-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն հրամանի հավելվածի`
  • 3-րդ կետում «3 տարի» թվից և բառից առաջ լրացնել «առավելագույնը» բառը:
  • 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «31. Կազմակերպությունը և Դասընթացը գնահատվում են յուրաքանչյուր տարի՝ Կազմակերպության կողմից Նախարարությանը ներկայացված հաշվետվության,  վերապատրաստված ուսուցիչների՝ իրենց վերապատրաստած Կազմակերպությունների դասընթացի գնահատման արդյունքների հիման վրա կամ ԿԶՆԱԿ-ի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն: Ելնելով հաշվետվությունների և գնահատման արդյունքներից` Հանձնաժողովը որոշում է կայացնում Կազմակերպությունը կամ Դասընթացը Ցանկում թողնելու կամ հանելու մասին:»:

  • 34-րդ կետի 1-ին ենթակետում «ներկայացրած հաշվետվությունից» բառերից հետո լրացնել «կամ ԿԶՆԱԿ-ի ներկայացրած մշտադիտարկման արդյունքից» բառերով:
  • 32-րդ, 33-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                                                  

 

 

 

 

 

 

                                                 ՎԱՀՐԱՄ  ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    31.10.2022 - 15.11.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3084

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

<<Բերքաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ

01.11.2022

Պարտադիր վերապատրաստումները երբեմն դառնում են ինքնանպատակ, 11 կրեդիտ ստանալը' խաղ ու պար։ Անհրաժեշտ է ուսուցչի մասնագիտական որակները բարձրացնելու ուղղությամբ աշխատանքներ տանել, ուսուցչի դպրոց ընդունվելը ևս դարձնել մասնագիտական փոստով։ Վերապատրաստող կազմակերպությունները պետք է ուշադիր վերահսկեն վերապատրաստողների աշխատանքը։

Տեսնել ավելին