Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Պետրոսյան 25.10.2017 14:10:57 | Ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծում միավորել Պատասխանատու կառույցը և Համագործակից կառույցը/ներ սյունակները մեկ՝ Կատարողներ անվան սյունակի տակ, քանի իր կոնկրետ գործողությունների շրջանակում համագործակցությունը ևս կատարում է ենթադրում: | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: |
2 | Տիգրան Պետրոսյան 25.10.2017 14:10:57 | Ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծում երկու կառույցների մասով որոնք են՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, նախքան ռազմավարության հաստատումը, հստակեցված ներկայացնել որ գործողությունների կատարման գործընթացում որ կառույցն է պատասխատանտվություն ստանձնում: Բերված տարբերակում բոլոր 53 գործողությունների դիմաց սույն ոլորտային կառույցների մասնակցությունը սահմանված է «համաձայնությամբ», ինչը օբյեկտիվորեն ընկալելի է ՔՀԿ կառույցների պարագայում, բայց ոչ ՊՈԱԿ-ի և Նախագահի որոշմամբ ստեղծված հիմնադրամի պարագայում: | Ընդունվել է ի գիտություն : | Նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Որոշ գործողություններում որպես պատասխանատու կառույց կնշվի Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ը, որոշ գործողությունների համար պատասխանատու կլինի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, իսկ որոշ միջոցառումների համար երկու կառույցները համատեղ: «Համաձայնությամբ» բառը կհանվի Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողքից: |
3 | Տիգրան Պետրոսյան 25.10.2017 14:10:57 | Վերանայել և հստակեցնել ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակները, քանի որ բերված տարբերակով դրանք անորոշություն են ստեղծում և չի երևում թե իրականացման փուլում որ գործողություններն են «սնելու» մյուս գործողություններին: | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: |
4 | Տիգրան Պետրոսյան 25.10.2017 14:10:57 | Ռազմավարության միջոցառումների ծրագրում բերված և ոչ մի գործողության համար սահմանված չեն մոնիտորինգի և գնահատման չափորոշիչները, ինչը անհնար է դարձնում միջոցառումների իրականացման արդյունավետության և իրատեսականության մասին պատկերացում կազմել: Առաջարկում եմ հնարավորինս սեղմ ժամկետում սահմանել սույն չափորոշիչները և դրանցով համալրված տարբերակը նոր դնել հանրային քննարկման: | Ընդունվում է մասնակի: | Չափորոշիչները հնարավորինս սեղմ ժամկետում կսահմանվեն և կներկայացվեն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի մայիսի 29-ի N 114–Ա/1 հրամանով հաստատված Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քննարկմանը: |