Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի

հունիսի 10-ի N 977-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Անհրաժեշտությունը.

          Ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը  պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման և գործարկման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկա խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշման մեջ ինկորպորոցված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ նախատեսված փոփոխությունները:

 Ներկա խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ նախատեսված փոփոխությունները վերաբերում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշմամբ նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի լիցենզիաների էլեկտրոնային տարբերակով տրամադրման կարգին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշմամբ նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի լիցենզիաների հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության եզրակացությունները՝ թույլտվությունները:

  1. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.

Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով թույլատվական փաստաթղթերի (ռազմական նշանակության արտադրանքի լիցենզիաների հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության եզրակացությունների՝ թույլտվությունների) էլեկտրոնային տարբերակով ներկայացման և ստացման ընթացակարգ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունումից հետո ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պետական եկամուտների կոմիտե» բաժնի 5-րդ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան համակարգի կատարելագործում», կետի շրջանակներում:

 

  • Քննարկվել է

    14.09.2022 - 30.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2905

Տպել