Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----- -------------- 2022 թվականի N ------- -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 10-Ի  N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝  կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 977-Ն որոշման (այսուհետ՝ «Որոշում») մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

      1) Որոշման 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

   «13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

        1) Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.1-ին կետով.

     «16.1. Լիցենզավորված անձը սույն կարգի 16-րդ կետով սահմանված դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ եզրակացություն կամ ծանուցվել եզրակացություն տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով՝ նույնականացման քարտի հիման վրա, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող և ՀՀ պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:

       2) Որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.1-ին կետով.

    «16.1. Լիցենզավորված անձը սույն կարգի 16-րդ կետով սահմանված դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ եզրակացություն կամ ծանուցվել եզրակացություն տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով, բացառությամբ գաղտնի և ՀՀ պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:

       3) Որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.1-ին կետով.

    «16.1. Լիցենզավորված անձը սույն կարգի 16-րդ կետով սահմանված դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ եզրակացություն կամ ծանուցվել եզրակացություն տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով, բացառությամբ գաղտնի և ՀՀ պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:»»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից:
  • Քննարկվել է

    14.09.2022 - 30.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2908

Տպել