Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.09.2022 23:49:27 Առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «5) որպես պետական նպաստ կամ Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն, ինչպես նաև բոլոր հասարակական կազմակերպությունների կամ հիմնադրամների կողմից կատարված նվիրատվությունները և նվիրաբերությունները.»: Առաջարկը չի ընդունվել։ Նվիրատվությունները և նվիրաբերությունները ոչ բոլոր դեպքերում են հանդիսանում սոցիալական աջակցություն։
2 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.09.2022 23:49:51 «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքի հոդված 2-ի «ոչ աղքատ ընտանիքներին» բառերը փոխարինել «, սակայն պահանջներին չհամապատասխանող ընտանիքներին»։ Առաջարկը չի ընդունվել, քանի որ պահանջներին չհամապատասխանող ընտանիք եզրույթը ընդհանրական է և չկոնկրետացված:
3 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.09.2022 23:50:12 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 2-ի 1-ին մասի 9-րդ կետի «ա.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «ա. Հաշմանդամությամբ, առողջական խնդիրներով, տարիքով կամ այլ պատճառով, կամ»։ Առաջարկը չի ընդունվել, առաջարկի հիմնավորված չլինելու պատճառով:
4 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.09.2022 23:50:43 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 2-ի 1-ին մասի 10-րդ կետի «համայնքային սոցիալական ծրագիր» հասկացությունը փոխարինել «տեղական սոցիալական ծրագիր» բառերով։ Փոփոխությունը թույլ կտա չառաջացնել գաղափարական շփոթ, որ այս հնարավորությունը վերաբերում է միայն համայնքներին, այլ ոչ նաև առանձին բնակավայրերին։ Առաջարկը չի ընդունվել, առաջարկի հիմնավորված չլինելու պատճառով: Բացի այդ բարձրացված հարցը կարգավորված է համայնքային սոցիալական ծրագրերի հասկացությամբ։
5 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.09.2022 23:51:38 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 2-ի 1-ին մասի 10-րդ կետի «համայնքային սոցիալական ծրագիր» հասկացությունը փոխարինել «տեղական սոցիալական ծրագիր» բառերով։ Փոփոխությունը թույլ կտա չառաջացնել գաղափարական շփոթ, որ այս հնարավորությունը վերաբերում է միայն համայնքներին, այլ ոչ նաև առանձին բնակավայրերին։ Առաջարկը չի ընդունվել, առաջարկի հիմնավորված չլինելու պատճառով: Բացի այդ բարձրացված հարցը կարգավորված է համայնքային սոցիալական ծրագրերի հասկացությամբ։
6 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.09.2022 23:51:52 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Սոցիալական աջակցության իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը, Հայաստանի Հանրապետությոնում փախստականի կարգավիճակ ունեցող անձը, ապաստան հայցողը՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում։»։ Առաջարկը չի ընդունվել, առաջարկի հիմնավորված չլինելու պատճառով: Բացի այդ նշված բոլոր սուբյեկտների մասով կարգավորումներ կան համապատասխան հոդվածում։
7 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.09.2022 23:52:06 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 5-ի 1-ին մասի 7-րդ կետը սահմանել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «7) մատչելիությունը` սոցիալական ծառայությունների հասանելի, ընդունելի և հարմարվող լինելը, այդ թվում՝ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը.» Մատչելիությունը ծառայությունների հարմար լինելն է, իսկ հասանելիությունը՝ առկայությունը և մոտ լինելը։ Մատչելիությունը՝ accessibility-ն, ներառում է հասանելիության (availibility) բոլոր տարրերը։ Առաջարկն ընդունվել է մասնակի։ Հասանելիություն սկզբունքը փոխարինվել է մատչելիության սկզբունքով։
8 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.09.2022 23:52:18 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 5-ի 1-ին մասի 8-րդ կետը սահմանել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «8) ներառականությունը՝ սոցիալական աջակցության ծառայություններից օգտվողների բարեկեցության արժևորում, նրանց արժանապատվության, պահանջմունքների և կարողությունների ճանաչում և արձագանքում.»։ Առաջարկը չի ընդունվել, առաջարկի հիմնավորված չլինելու պատճառով: Առաջարկի մի մասը արտացոլված է այլ սկզբունքներով։
9 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.09.2022 23:52:30 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 5-ի 1-ին մասի 9-րդ կետի «սոցիալական խնամառության բացառումը» բառերը փոխարինել «սոցիալական աջակցությունից կախվածության բացառումը» բառերով։ «Խնամառություն»-ն, ըստ բացատրական բառարանների, մեկին իր խնամքի՝ հովանավորության տակ առնելն է, խնամառու լինելը։ Դա բացասական երևույթ չէ և պետք չէ բացառել, ուստի առաջարկվում է օգտագործել «սոցիալական աջակցությունից կախվածություն» եզրը, որի անգլերեն համարժեքը welfare dependency-ն է։ Առաջարկը չի ընդունվել: Նախագծում կիրառվել է մասնագիտական եզրույթ, որի ներառման կարիքը ՀՀ օրենսդրությամբ հասունացել է գործնական անհրաժեշտությամբ:
10 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.09.2022 23:52:41 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 5-ի 1-ին մասի 13-րդ կետը «մասնակից դարձնելը» բառերից հետո լրացնել «, ներառյալ մասնակցության խրախուսումը ու համապատասխան աջակցության տրամադրումը»։ Առաջարկը չի ընդունվել, քանի որ մասնակցայնությունը որպես սկզբունք չի կարող դիտվել որպես մասնակցության խրախուսում կամ առավել ևս՝ համապատասխան աջակցության տրամադրում:
11 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.09.2022 23:53:19 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 18-ի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելիս հաշվի չեն առնվում ընտանիքի հետևյալ անդամների տվյալները՝ 1) կալանավորված կամ դատապարտյալ անձինք. 2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները կամ պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները. 3) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները. 4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության, ներառյալ փոքր խմբային տան շահառուները. 5) Կառավարության որոշմամբ սահմանած այլ անձինք:»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկում ենք պահպանել գործող օրենքի 5-րդ հոդվածով ամրագրված սոցիալական ծառայությունների դասակարգման մոտեցումները՝ անելով անհրաժեշտ փոքր փոփոխություններ և լրացումներ։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 20-ի 1-ին մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 21-ի 1-ին մասից հանել 11-րդ կետը՝ հաշվի առնելով, որ սոցիալ-հոգեբանական օգնությունը, համաձայն նախագծի հոդված 23-ի 2-րդ մասի, սոցիալ-վերականգնողական օգնության մաս է։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 22-ի 1-ին մասից հանել «, ինչպես նաև սոցիալապես ընդունելի վարքի մոդելներ ձևավորելու ուղղությամբ քննարկումների, բացատրական աշխատանքի իրականացումը» բառերը։ Առաջինը հակասում է մարդկային բազմազանության գաղափարին, դուրս է օրենքի կարգավորման տիրույթից, իսկ երկրորդ մասն անընդունելի է իշխանության դասակարգման և բառապաշարի տեսանկյունից։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 23-ի 1-ին մաս շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Սոցիալ-վերականգնողական օգնությունն ուղղված է՝ 1) անձի՝ առավելագույն անկախության ձեռք բերմանը և պահպանմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ումասնագիտական կարողություններն ամբողջությամբ օգտագործելուն. 2) անձի կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների լրիվ կամ մասնակի վերականգնմանը, մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարողությունների զարգացմանը, նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մատչելի պայմանների ստեղծման նպատակով անձի մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթությանը, մասնագիտական ուսուցմանը (որակավորման բարձրացմանը, վերամասնագիտացմանը, նախնական մասնագիտական պատրաստմանը, արհեստագործական ուսուցմանը), մասնագիտական հարմարվողականությանը, հարմար աշխատանքի տեղավորմանը և ինքնազբաղվածության ապահովմանը. 3) անձի լիարժեք մասնակությանը և ներգրավվածությանը կյանքի բոլոր ոլորտներում։»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 3-րդ մասի 2-րդ կետի «հաստատություններում,» բառից հետո լրացնել «ներառյալ փոքր խմբային տներում,» բաերը։ Համապատասխանաբար անհրաժեշտ է նույն մասից հանել 5-րդ կետը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 4-րդ մասից հանել «չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող), իսկ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում նաև աշխատող» բառերը։ Նույն մասի «ծրագրի համաձայն» բառերից հետո «Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում» բառերը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 5-րդ մասի 2-րդ կետի «ա.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևալ բովանդակությամբ. «ա. Հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկան լրացած հաշմանդամություն ունեցող անձինք կամ հիշողության ֆունկցիայի խանգարմամբ տարեց անձանց համար.»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 5-րդ մասի 2-րդ կետի «բ.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «բ. ֆունցիոնալության գնահատման խոր սահմանափակում ունեցող երեխաների համար».։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 33-ի սահմանումը թողնել նույնը, ինչ գործող օրենքում։ Առաջարկում ենք «սոցիալական պատրոնաժն» անվանել «սոցիալական օգնական» և ծառայությունները նախատեսել առավել լայն խմբի համար։ Անձնական օգնականի ծառայությունը փաստացի լրացնում է այդ ծառայությունը և ոչ հակառակը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել միայն սոցիալական հավաստագրում ենթադրող ծառայությունների ցանկը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը տարածել միայն սոցիալական հավաստագրում ենթադրող ծառայությունների վրա։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 36-ի 1-ին մասի 1-ին կետի «տեղեկատվություն» բառը փոխարինել «իրեն մատչելի եղանակով տեղեկություններ» բառերով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծից հանել 40-րդ հոդվածն ամբողջությամբ կամ այն լրամշակել՝ մանրամասն ուսումնասիրեով այն երկրների փորձը, որտեղ առկա են նման դեպքերում մերժման հիմքեր։ Մասնավորապես անընդունելի է, որ անձի՝ իր սոցիալական խնդիրների լուծմանը չմասնակցելը կարող է հանգեցնել սոցիալական աջակցության ծառայության տրամադրման մերժման կամ դադարեցման։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 41-ից հանել 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերն ամբողջությամբ, քանի որ դրանք հակասում են Երեխայի իրավունքների մասին և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիաներին, ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թ. հունվարի 30-ի ՍԴՈ-1504 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 48-ի 3-րդ մասի 3-րդ կետի «ներառականությանը» բառը փոխարինել «մասնակցությանը» բառով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 48-ի 6-րդ մասի 1-ին կետի «սոցիալական աշխատողներին» բառերից հետո լրացնել «անձի իրազեկ համաձայնությամբ» բառերով։ Առաջաիկն մասնակի ընդունվել է։ Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասը մասնակի խմբագրվել է։ Առաջարկն չի ընդունվել: Օրենքի գործող խմբագրությամբ տրվող դասակարգումը խիստ տեսական է, չի կիրառվում օրենքի հետագա կարգավորումներում, ինչից ելնելով դրանց վերարտադրումը թե՛ բովանդակության, թե՛ իրավական տեխնիկայի տեսանկյունից նպատակահարմար չէ: Հետևաբար նպատակարհարմար է օրենքում կիրառել դասակարգման այն մոտեցումը, որը նշանակալի է իրավահարաբերության կարգավորման տեսանկյունից։ Առաջարկն չի ընդունվել: Քանի որ նշված հոդվածում խոսվում է ֆինանսավորման աղբյուրների մասին, ապա ֆինանասավորում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այլ Հայաստանի Հանրապետությունը: Առաջարկն չի ընդունվել: Սոցիալ-հոգեբանական օգնությունը ծառայությունների ինքնուրույն տեսակ է, որը կարող է տրամադրվել նաև այլ ծառայություններին զուգահեռ: Բացի այդ սոցիալ-հոգեբանական ծառայությունը պարտադիր չէ, որ միշտ ուղղված լինի անձի սոցիալ-վերականգնմանը։ Առաջարկն ընդունվել է մասնակի: Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրվել է։ Առաջարկն ընդունվել է մասնակի: Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը խմբագրվել է։ Բացի այդ Նախագծով սպառիչ նշված է սոցիալ-վերականգնողական օգնության նպատակներն ու ուղղությունները։ Առաջարկը չի ընդունվել: Համայնքային փոքր տները նախատեսված են նույն հոդվածի նույն մասի 5-րդ կետում՝ որպես խնամքի տրամադրման ինքնուրույն ձև: Առաջարկը չի ընդունվել։ Տնային պայմաններում խնամքը կարող է տրամադրվել դրա կարիքն ունեցող չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող), իսկ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում նաև աշխատող տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց։ Վերջին դրույթը նախատեսվել է, քանի որ պրակտիկ ոլորտում, լինում են տարեցներ, ովքեր ունեն շաբաթական մի քանի ժամ զբաղվածություն (մանկավարժ, դասախոս և այլն) և այդ հանգամանքի արդյունքում զրկվում են տնային պայմաններում խնամքից։ Առաջարկը չի ընդունվել ։ Նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասից հանվել է , ինչպես նաև փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բառերը։ Առաջարկը չի ընդունվել առաջարկի չհիմնավորված լինելու պատճառով: Առաջարկը չի ընդունվել առաջարկի չհիմնավորված լինելու պատճառով: Առաջարկը չի ընդունվել։ Հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնական հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են այլ իրավական ակտերով, իսկ սույն Նախագծով սահմանված սոցիալական պատրոնաժի անհրաժեշտությունը բխում է պրակտիկայում առաջացած խնդիրներից։ Բացի այդ սոցիալական պատրոնաժի ինստիտուտը էապես տարբերվում է օգնականի ինստիտուտից։ Առաջարկը չի ընդունվել: Օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է, որ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը սահմանում է Կառավարությունը: Նման մոտեցումն առավել ճկուն հնարավորություն կընձեռի հավաստագրման դեպքերի և կարգի առնչությամբ ու անհարկի չի ծանրաբեռնի օրենքը: Առաջարկը չի ընդունվել, առաջարկի անհիմն լինելու պատճառով: Առաջարկն մասնակի է ընդունվել։ Խմբագրվել է Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված մատչելիության սկզբունքը։ Առաջարկը մասնակի ընդունվել է: Սոցիալական աջակցության համար դիմողի կամ ստացողի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սոցիալական աջակցություն տրամադրելը մերժվում կամ դադարեցվում է, և վնասը փոխհատուցվում է, ինչը բխում է սոցիալական խնամառության բացառման և մասնակցայնության սկզբունքերից: Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված մասնակցայնության սկզբունքը վերախմբագրվել է։ Առաջարկը մասնակի է ընդունվել: Նախագծի 41-րդ հոդվածը մասնակի խմբագրվել է։ Առաջարկը մասնակի է ընդունվել ։ «Ներառականությանը» բառը փոխարինվել է «ներառմանը» բառով: Առաջարկն ընդունվել է։ Համապատասխան կետը վերաշարադրվել է։