Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

______2022 թվականի N ____Լ

 

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0` պղնձի խտահանքեր, 2613` մոլիբդենի խտահանքեր, 7202 70 000 0` ֆեռոմոլիբդեն, 8102` մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8102 97 000 0 ապրանքային դիրքին պատկանող թափոնի և ջարդոնի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2022 թվականի մարտի 3-ի թիվ 266-Ն որոշմամբ սահմանված լիցենզիաների ստացման նպատակով արտահանման տուրք վճարող, ընդերքօգտագործման իրավունք ունեցող (մինչև 10մլն տ հանքաքար տարեկան արդյունահանման իրավունք ունեցող) կազմակերպություններին տրամադրել սուբսիդիա համաձայն հետևյալ բանաձևի՝

                                            ՍԳ=ԱՏ-((ՊՄ-ՊՆ)*0.25/2)

 

               ՍԳ- սուբսիդավորվող գումար, բայց ոչ ավել քան 100000դրամ 1տ համար

               ԱՏ- Արտահանման տուրք տվյալ արտադրատեսակների մասով

        ՊՄ- Պղնձի բորսային եռամսյակային միջին գնի և դոլլարի միջին գնի   արտադրյալ

ՊՆ- Նորմալ շահութաբերության շեմ համարվող հաստատուն, որը իրենից  ներկայացնում է  2021թ-ին արտահանման տուրքի ներդրման պահին Էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկված նորմալ շահութաբերության շեմը ՝3120000 ՀՀ դրամը(6500$*480ՀՀ դրամ), ԿԲ-ի կողմից 2022թվականի համար ներկայացված 9% գնաճով համապատասխանեցնելու դեպքում:

 

2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա մինչև 5-րդ օրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպություննների և սուբսիդավորման ենթակա գումարի վերաբերյալ։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) որոշման 2-րդ կետին համապատասխան առաջարկությունը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝  սույն որոշման 2-րդ կետով սահմանված առաջարկություններում նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ:

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին մասին համապատասխան կառավարութան որոշման ընդունումից հետո 5 օրյա ժամկետում ապահովել շահառու կազմակերպությունների ծանուցումը՝ սույն որոշման շահառու լինելու վերաբերյալ։

3) Կազմակերպության դիմումը և նախարարության ծանուցման փաստը հավաստող փաթեթը կազմակերպությունից ստանալուց հետո 5 օրվա ընթացքում կնքել սուբսիդավորման պայմանագիր համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ-ի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման։

4) Կազմակերպության կողմից սուբսիդիա ստանալու վերաբերյալ դիմումը ներկայացնելու վերջնաժամկետ է հանդիսանում 2022 թվականի դեկտեմբերի 26-ը ներառյալ:

 4. Սուբսիդիայի հաշվարկման և տրամադրման համար հիմք հանդիսացող ժամանակահատված սահմանել 2022 թվականի հունիսի 1-ից նոյեմբերի 30-ը։

 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

    2022 թ. ……………………

      Երևան

 

  • Քննարկվել է

    18.08.2022 - 03.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2852

Տպել

Առաջարկներ`

Վարդան Մարության

27.08.2022

Ինքնին այն մոտեցումը, որ հանքարդյունաբերության ոլորտում անկումային այս փուլում պետությունը գործընկերային կերպով փորձ է կատարում կիսելու ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, առավել քան ողջունելի է: Սակայն, առնվազն լուրջ հիմնավորման կարիք ունի և մտահոգիչ է սույն իրավակարգավորմամբ առաջարկվող սուբսիդավորման առավելագույն 100,000 դրամ շեմը: Պղնձի խտահանքերի պարագայում այն ռացիոնալ է, քանզի 160,000 դրամ պետական տուրքի դիմաց սուբսիդիան կարող է հասնել առավելագույնը 62.5 տոկոսի: Մինչդեռ մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի պարագայում, ստացվում է, որ օժանդակությունը չի կարող գերազանցել գործող պետական տուրքի համապատասխանաբար 12.5 և 10 տոկոսը, ինչը, դժբախտաբար, չի լուծելու մետաղների գների շեշտակի անկմամբ, դրամի կտրուկ արժևորմամբ և բարձր գնաճով պայմանավորված ոլորտում ձևավորված ճգնաժամային իրավիճակը: Հուսանք, որ նախագծի վերջնական տարբերակում հավասարակշռված կլինեն բոլոր շահառուների շահերը, և սուբսիդավորումը այն ձևաչափով կիրագործվի, որ թույլ կտա ոլորտին տանելի ցնցումներով դուրս գալ տնտեսական այս բարդ իրողությունից:

Andranik Grigoryan

19.08.2022

Հարգելիներ, ընդհանուր առմամբ դրական եմ համարում տվյալ նախագիծը, սակայն 100,000 դրամի սահմանափակումը, նշված բանաձևի առկայության պարագայում, տրամաբանությունից զուրկ է, հատկապես մոլիբդենի խտանյութի պարագայում, երբ գործող 800,000 դրամ պետ. տուրքի պարագայում սուբսիդավորվում է ընդամենը 100,000 դրամը, եթե ի հարկե նշված բանաձևը վերաբերվում է նաև մոլիբդենի խտանյութին, քանի որ բանաձևի հապավումների մեկնաբանության մեջ մոլիբդենի խտանյութի կամ դրա միջին գնի մասին որևէ բացատրություն չկա:

Տեսնել ավելին