Արտեմ Պետրոսյան
23.08.2022
Յուրաքանչյուր Հայ մարդու կատարած գործողությունից և/կամ անգործությունից է կախված Հայաստանի անվտանգությունը, իսկ պաշտոնատար անձանց կողմից թույլտրված անգործությունը ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։
7 - Կողմ
86 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 703-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ներգրավվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ նոր անցման կետերի շինարարական և կահավորման աշխատանքների իրականացման համար:
Քննարկվել է
18.08.2022 - 02.09.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 11543
Տպել23.08.2022
Յուրաքանչյուր Հայ մարդու կատարած գործողությունից և/կամ անգործությունից է կախված Հայաստանի անվտանգությունը, իսկ պաշտոնատար անձանց կողմից թույլտրված անգործությունը ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։
23.08.2022
Հարկ եմ համարում հիշեցնել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը և ՀՀ Անկախության Հռչակագրի նախաբանը, հնարավոր է այն ձեր մեջ ձեր իսկ ժառանգների վերաբերյալ պատասխանատվության զգացմունք արթնացնի՝ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին ռչահկագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: ՀՀ Անկախության Հռչակագրի նախաբան՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
20.08.2022
Անվտանգության սահմանները անցնում է տվյալ նախագիծը ընդունելով