Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 703-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Անուշ Միրզոյան 18.08.2022 17:12:00 Նախագծի ընդունումը սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Չի ընդունվել Նախագծի ընդունումն անվտանգային սպառնալիքներ չի պարունակում
2 Խաչատուր Բաբուջյան 18.08.2022 17:12:17 Այս նախագծի ընդունումը սպառնում է մեր երկրի անվտանգության Չի ընդունվել Նախագծի ընդունումն անվտանգային սպառնալիքներ չի պարունակում
3 Արտեմ Պետրոսյան 19.08.2022 21:34:09 Հարգելի պարոնայք սպաներ, Ձեր կառույցի հիմնական գործունեությունը համատեղ ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ իրականացված միջոցառումների միջոցով կանխարգելել թշնամու մուտքը ՀՀ ինքնիշխան տարածք, այն ինչ մինչեւ այսօր թշնամին օկուպացրել է Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզից ՀՀ ինքնիշխան տարածքները, ինչը ՀՀ անվտանգության իրական սպառնալիք է։ Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում եմ` 1. ՀՀ ՊՆ ի հետ համատեղ հրատապ մշակել միջոցառումներ թշնամուն ՀՀ տարածքից դուրս շպրտելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ 2. Անհապաղ ձեռբակալել ՀՀ ինքնիշխան տարածքը թշնամուն հանձնելու եւ փաստացի այն թշնամուն նվիրելու Հակապետական հանձնարարական տվողներին 3. Սույն որոշման ընդունմամբ դուք` Գեղարքունիքի մարզից Վերին Շորժա գյուղի արոտավայրերը, ջրի աղբյուրների, Սյունիքի մարզի Սեւ լճի 30% ի հատվածը, Իշխանասարի հատվածները (որոնք ՀՀ տարածքներ են) փաստացի հանձնում եք թշնամուն։ Սա ապազգային որոշում է, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Չի ընդունվել Նախագծի ընդունումն անվտանգային սպառնալիքներ չի պարունակում
4 Արտեմ Պետրոսյան 23.08.2022 10:50:22 Հարկ եմ համարում հիշեցնել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը և ՀՀ Անկախության Հռչակագրի նախաբանը, հնարավոր է այն ձեր մեջ ձեր իսկ ժառանգների վերաբերյալ պատասխանատվության զգացմունք արթնացնի՝ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին ռչահկագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: ՀՀ Անկախության Հռչակագրի նախաբան՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Չի ընդունվել Նախագծի վերաբերյալ բովանդակային առաջարկություն չի ներկայացվել
5 Արտեմ Պետրոսյան 23.08.2022 10:50:22 Յուրաքանչյուր Հայ մարդու կատարած գործողությունից և/կամ անգործությունից է կախված Հայաստանի անվտանգությունը, իսկ պաշտոնատար անձանց կողմից թույլտրված անգործությունը ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Չի ընդունվել Նախագծի ընդունումն անվտանգային սպառնալիքներ չի պարունակում
6 Լուսինե Հարությունյան 20.08.2022 00:35:51 Նախ ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանները հաստատված չեն,ճանաչված չեն։2021 թվականից Ադրբեջանական զորքը գտնվում է մեր հայրենիքի սուվերեն տարածքում Գեղարքունիքի/Սոթքի հատվածում,Սյունիքում և այլ տարածքներում.կատարեք ձեր սահմանադրությամբ նախատեսված պարտավորություններն ապահովեք մեր երկրի սահմանների անվտանգությունը։Ձեզ ոչ ոք իրավունք չի տվել երկիրս մաս_մաս թուրքին հանձնելու։Անցակետերը տեղադրելով մենք տարածքներ կկորցնենք ևս մեկ անգամ.սա ձեր հոր տունը չէ,որ ում ինչ ուզեք նվիրեք,սա մեր հայրենիքն է,սթափվե'ք.... Չի ընդունվել Նախագծի ընդունումն անվտանգային սպառնալիքներ չի պարունակում
7 ՀԱՅՑ փաստաբանականն գրասենյակ 20.08.2022 22:29:06 Սա ապազգային նախագիծ է, բացի այդ դրա ընդունմամբ և փաստացի գործադրմամբ, Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած սահմանների պաշտպանության այս պահին չլուծված խնդիրների շրջանակը ավելի է լայնանալու։ Ադրյո՞ք դա մեր երկրին այս պահին անհրաժեշտ է և այրդյո՞ք մենք ունենք այդ չափ ռեսուրս սահմանները ամբողջ ծավալով պահպանելու, երբ գրեթե ամեն շաբաթ թիզ-թիզ թշնամին, այս պահին անվերադարձ հող է զավթում Հայստանից։ Կարծում եմ, որ ոչ։ Չի ընդունվել Նկատառումները նախագծի բովանդակությանը, ըստ էության, չեն վերաբերում:
8 Վարդան Ասիլբեկյան 20.08.2022 23:32:52 Անվտանգության սահմանները անցնում է տվյալ նախագիծը ընդունելով Չի ընդունվել Նախագծի ընդունումն անվտանգային սպառնալիքներ չի պարունակում