Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 15.08.2022 14:58:56 Ներկայացված օրինագծին դեմ եմ քվեարկել հետևյալ պատճառաբանությամբ. 1. հիմնականում հավանություն տալով կառավարության որոշման ու 2023 թ. ծրագրի նախագծերին, չէի կարող կողմ քվեարկել, քանի որ դրանց հետ միասին չի կցված ծրագրի իրականացման գործողությունների ու միջոցառումների ցանկը, 2. օրինագծի վորդային ֆայլը չի բացվում՝ տեխնիկական թերությունների պատճառով, 3. ծրագրի իրականացման գործողությունների ու միջոցառումների ցանկը չկարողացա հայտնաբերել նաև օրինագծի ՊԴՖ ձևաչափով ֆայլի մեջ, 4. ծրագրի իրականացման գործողությունների ու միջոցառումների ցանկի բացակայությունը թույլ չի տալիս մեզ գնահատելու ծրագրի իրականացման արդյունավետությունը: Դա հաշվի առնելով հարավոր չի լինում արդյոք պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվելու, 5. վերահիշյալի համատեքստում համաձայն չենք հիմնավորման մեջ գրված այն եզրկցաության հետ, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերի մեջ էական ավելացումներ չեն նախատեսվում, 6. հիմնավորումից բխում է, որ օրինագծի մշակմանը չեն ներգրավվել քաղաքացիական հասարկության ներկայացուցիչներ, այդ թվում նաև ՀՀ ԱՍՀ նախարարին կից քաղաքացիական հասարակության խորհրդի կազմից ՀԿ-ների ներկայացուցիչներ: Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Համապատասխան շտկումները կատարվել են։ Ինչ վերաբերում է հիմնավորման մեջ ամրագրված այն ձևակերպմանը, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերի մեջ էական ավելացումներ չեն նախատեսվում, ապա տեղեկացնում եմ, որ տարեկան ծրագրում ներառված են այն միջոցառումները, որոնք արդեն իսկ ընդգրկված են բյուջետային հայտերում։ Իսկ e_draft-ում տեղադրելը հանրային քննարկման եղանակներից է։
2 Կարեն Աբրահամյան 16.08.2022 13:03:02 Նախագծի մշակման ընթացքում խնդրում եմ հաշվի առնել այն հանգամանքը, որ հաշմանդամության բոլոր խմբերի' առաջին, երկրորդ և երրորդ,նպաստը հավասար է' 28.600 դրամ։Իմ կարծիքով պետք է տարբերակում լինի ըստ խմբերի,հասկանալի է,որ այդ գումարը որոշակի աջակցություն է,բայց ինչպես կարող է 1-ին խմբի հաշմանդամ անձն ունենա նույն սոցիալական աջակցության կարիքը,ինչ որ 3-րդ խումբն ունի, կամ հակառակը։ Առաջարկը սույն նախագծով կարգավորման առարկա չէ։
3 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 30.08.2022 19:39:16 Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, համաձայն որի «տարեկան ծրագիրը ներառում է բյուջետային տարում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը համալիր ծրագրի շրջանակներում»: Տարեկան ծրագիրը ենթակա է հաստատման միայն Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի ընդունումից հետո։ Չնայած բազմաթիվ առաջարկությունների առկայությանը, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան առաջակությունները կներկայացնի միայն օրենքի պահանջների բավարարմամբ տարեկան ծրագիրը հանրային քննարկման ներկայացնելու դեպքում։ Ներկայումս մշակվել և վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը քննարկման փուլում է։ Տարեկան ծրագրում ներառված միջոցառումները բխում են վերոնշյալ համալիր ծրագրի նախագծից։