Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական  ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2023 թվականին իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը: Տարեկան ծրագրի նպատակն է ապահովել հավասար և մատչելի պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:

Մշակվել են  հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելուն ուղղված` իրավական և գործնական բնույթի  միջոցառումներ` հաշվի առնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները,  ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները: 

 

 

  • Քննարկվել է

    15.08.2022 - 30.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3344

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

30.08.2022

Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, համաձայն որի «տարեկան ծրագիրը ներառում է բյուջետային տարում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը համալիր ծրագրի շրջանակներում»: Տարեկան ծրագիրը ենթակա է հաստատման միայն Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի ընդունումից հետո։ Չնայած բազմաթիվ առաջարկությունների առկայությանը, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան առաջակությունները կներկայացնի միայն օրենքի պահանջների բավարարմամբ տարեկան ծրագիրը հանրային քննարկման ներկայացնելու դեպքում։

Կարեն Աբրահամյան

16.08.2022

Նախագծի մշակման ընթացքում խնդրում եմ հաշվի առնել այն հանգամանքը, որ հաշմանդամության բոլոր խմբերի' առաջին, երկրորդ և երրորդ,նպաստը հավասար է' 28.600 դրամ։Իմ կարծիքով պետք է տարբերակում լինի ըստ խմբերի,հասկանալի է,որ այդ գումարը որոշակի աջակցություն է,բայց ինչպես կարող է 1-ին խմբի հաշմանդամ անձն ունենա նույն սոցիալական աջակցության կարիքը,ինչ որ 3-րդ խումբն ունի, կամ հակառակը։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.08.2022

Ներկայացված օրինագծին դեմ եմ քվեարկել հետևյալ պատճառաբանությամբ. 1. հիմնականում հավանություն տալով կառավարության որոշման ու 2023 թ. ծրագրի նախագծերին, չէի կարող կողմ քվեարկել, քանի որ դրանց հետ միասին չի կցված ծրագրի իրականացման գործողությունների ու միջոցառումների ցանկը, 2. օրինագծի վորդային ֆայլը չի բացվում՝ տեխնիկական թերությունների պատճառով, 3. ծրագրի իրականացման գործողությունների ու միջոցառումների ցանկը չկարողացա հայտնաբերել նաև օրինագծի ՊԴՖ ձևաչափով ֆայլի մեջ, 4. ծրագրի իրականացման գործողությունների ու միջոցառումների ցանկի բացակայությունը թույլ չի տալիս մեզ գնահատելու ծրագրի իրականացման արդյունավետությունը: Դա հաշվի առնելով հարավոր չի լինում արդյոք պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվելու, 5. վերահիշյալի համատեքստում համաձայն չենք հիմնավորման մեջ գրված այն եզրկցաության հետ, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերի մեջ էական ավելացումներ չեն նախատեսվում, 6. հիմնավորումից բխում է, որ օրինագծի մշակմանը չեն ներգրավվել քաղաքացիական հասարկության ներկայացուցիչներ, այդ թվում նաև ՀՀ ԱՍՀ նախարարին կից քաղաքացիական հասարակության խորհրդի կազմից ՀԿ-ների ներկայացուցիչներ: Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ

Տեսնել ավելին