ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
N - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով՝
- Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելված N 1-ի։
- Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կատարման ժամանակացույցը՝ համաձայն հավելված N 2-ի։
- Հանձնարարել.
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել նավթամթերքի բնական կորուստների չափեր սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերի իրականացումը, ներառյալ կապարակնիքի ձեռքբերումը` օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան.
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել նավթամթերքի բնական կորուստների չափեր սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մեկնարկման համար սույն որոշման N 2 հավելվածով սահմանած տեղանքներում անհրաժեշտ (բավարար) նավթամթերքի առկայությունը և սահմանված ժամանակահատվածում ընտրված տարողությունների անձեռնմխելիությունը։
- Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման մարմինների ղեկավարներին, սույն որոշման հավելված N 1-ում ընդգրկված հանձնաժողովի անդամ հանդիսացող պետական մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր մասով ապահովել հանձնաժողովում ընդգրկված անդամների գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ժամանակացույցի` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմանը համապատասխան։
- Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր փուլի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարած աշխատանքերի և արդյունքների վերաբերյալ։
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
N -Ա որոշման
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետությունում նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողովի
հ/հ |
Կառույցի անվանումը, զբաղեցրած պաշտոնը |
Անուն ազգանունը |
1. |
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ |
Ժաննա Զաքարյան, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ |
2. |
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման բաժնի գլխավոր մասնագետ |
Գայանե Մարգարյան (հիմնական թեկնածու)
|
3. |
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տեխնիկական կանոնակարգման բաժնի պետի պաշտոնակատար |
Նաիրա Վարդանյան (փոխարինող թեկնածու) |
4. |
ՀՀ Պաշտպանության նախարարության ԶՈՒ ԹՎ ՀՎ և Վ ծառայության պլանավորման և ապահովման բաժնի պետ, գնդապետ
|
Բորիս Գազարյան (հիմնական թեկնածու, համաձայնությամբ)
|
5. |
ՀՀ Պաշտպանության նախարարության ԶՈՒ ԹՎ ՀՎ և Վ ծառայության պահեստների, խողովակաշարերի և տեխնիկական միջոցների պլանավորման, ապահովման և շահագործման բաժնի պետ, գնդապետ |
Ոսկան Պոչինսկի (փոխարինող թեկնածու, համաձայնությամբ)
|
6. |
ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևան քաղաքի տեխնիկական անվտանգության փորձաքննության վարչության վառելիքի, լեռնահանքային, քիմիական օբյեկտների և սարքավորումների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ |
Կարեն Խաչատրյան (համաձայնությամբ)
|
7. |
ՀՀ ԱԻՆ՝ Տեխնիկական անվտանգության փորձագիտական լաբորատորիայի բաժնի պետ |
Մարտին Ասլանյան (համաձայնությամբ) |
8. |
ՀՀ ԳԱԱ՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալ, ք.գ.թ. գիտաշխատող |
Ռոբերտ Հակոբյան (հիմնական թեկնածու, համաձայնությամբ) |
9. |
ՀՀ ԳԱԱ՝ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող |
Վահան Թորոյան (փոխարինող թեկնածու, համաձայնությամբ) |
10. |
ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի գիտության գծով տեղակալ |
Պատվական Ոսկանյան (համաձայնությամբ) |
11. |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության գլխավոր չափագետ՝ |
Կամո Մովսիսյան (համաձայնությամբ) |
12. |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության Զանգվածի և անկյունագծային չափումների լաբորատորիայի վարիչ |
Արամայիս Հարությունյան (համաձայնությամբ) |
13. |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության Զանգվածի և անկյունագծային չափումների լաբորատորիայի մասնագետ |
Նարեկ Դանիելյան (համաձայնությամբ) |
14. |
ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ փոխնախագահ |
Արա Հովհաննիսյան (հիմնական թեկնածու, համաձայնությամբ) |
15. |
ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ գլխավոր հաշվապահ |
Հրաչյա Մկրտչյան (փոխարինող թեկնածու, համաձայնությամբ) |
16. |
Մաքս օիլ ՍՊԸ նավթաբազայի ղեկավար |
Արմեն Մարտինյան (հիմնական թեկնածու, համաձայնությամբ |
17. |
Մաքս օիլ ՍՊԸ տնօրենի օգնական |
Վրեժ Խաչատրյան (փոխարինող թեկնածու, համաձայնությամբ) |
18. |
Տիտան օիլ ՍՊԸ, բենզալցակայանի պատասխանատու |
Հովհաննես Մարգարյան (հիմնական թեկնածու, համաձայնությամբ) |
19. |
Տիտան օիլ ՍՊԸ, բենզալցակայանի պատասխանատու |
Վահե Եղիազարյան (փոխարինող թեկնածու, համաձայնությամբ) |
20. |
Ֆլեշ օիլ ՍՊԸ |
Ստեփան Սիմոնյան (հիմնական թեկնածու, համաձայնությամբ) |
21. |
Ֆլեշ օիլ ՍՊԸ |
Վարդան Փարսադանյան (փոխարինող թեկնածու, համաձայնությամբ) |
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
N - Ա որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Հայաստանի Հանրապետությունում նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կատարման
Հ/Հ |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ |
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
1. |
Տարողությունների վերջնական ընտրության և նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով այցելություն Աբովյան, Հարթագյուղ, Գորիս, Ստեփանակերտ, Դիլիջան, Գավառ տեղանքներում գտնվող զորամասեր և տեղում տարողությունների կապարակնքում։ |
ՀՀ-ում նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) |
2022 թ. հոկտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 31-ը |
2. |
Տարողությունների կապարակնիքի բացում, չափումներ։ |
Հանձնաժողով |
Նոյեմբերի 3 |
3. |
Չափումների առաջին փուլի մեկնարկ՝ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա ընթացքում չափումների իրականացում։ |
Հանձնաժողով |
Նոյեմբերի 3-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը |
4. |
Չափումների երկրորդ փուլ՝ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա ընթացքում չափումների իրականացում։ |
Հանձնաժողով |
2023 թ . մայիսի 3-ից մինչև հոկտեմբերի 31-ը |
5. |
Կատարված չափումների արդյունքների ամփոփում, մշակում և նոր ցուցանիշներով սահմանված ՀՀ կառավարության որոշման նախագծի շրջանառում։ |
Հանձնաժողով, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն |
2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում |
-
Քննարկվել է
12.08.2022 - 31.08.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2785
Տպել