Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

   1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

    <<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին>>  N  1911-Ն որոշման մեջ  փոփոխություն կատարելու մասին նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Տավուշի մարզի առողջապահական համակարգում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։   

1․ ՀՀ Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոնն արդիականացվել և շահագործման է հանձնվել 2015 թվականի հուլիսի 24-ին: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարվել են կենտրոնի երկհարկանի պոլիկլինիկական և մեկհարկանի ինֆեկցիոն մասնաշենքերի (շուրջ 1700 քմ) վերակառուցման, ինչպես նաև նոր կցակառույցի (շուրջ 900 քմ) կառուցման շինարարական աշխատանքները:  Բերդի բժշկական կենտրոնը հագեցվել է նաև բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: 30 մահճակալ հզորությամբ հիվանդանոցը սպասարկում է շուրջ 24800 բնակչի, որից 7097-ը քաղաքաբնակ են, իսկ 17703-ը՝ գյուղաբնակ (2021թ. հունվարի 1-ի դրությամբ):

Տավուշի տարածաշրջանում գործում է նաև Բերդի զինվորական հոսպիտալը (հատուկ ուժեղացված բժշկական ջոկատ), որը զբաղեցնում է <<Բերդի ԲԿ>> ՓԲԸ-ի հիվանդանոցային հին մասնաշենքերից մեկ հատվածը: Հոսպիտալի տարածքն առանձնացված է, ունի առանձին մուտք: Զինվորական հոսպիտալը սպասարկում է Բերդի տարածաշրջանում տեղակայված զորամասերի զինծառայողներին, ինչպես նաև որոշ հիվանդանոցային ծառայություններ է մատուցում ազգաբնակչությանը։

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի  N 440-Ն որոշման համաձայն՝ <<Բերդի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը, բժշկական կենտրոնում  բացվել է նոր՝ 40 մահճակալ հզորությամբ թիվ 1 թերապևտիկ բաժանմունքը, որը պետք է սպասարկեր Բերդի տարածաշրջանում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և զինծառայողներին հավասարեցված անձանց։

Այնուհետև 2021 թվականի հունիսի 17-ի ՀՀ Կառավարության N 991-Ն որոշմամբ՝ Բերդի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ առողջապահության նախարարին:

Վերջին տարիներին առողջապահական համակարգում ստեղծված լարված իրավիճակը ապացուցեց, որ մատչելիության, որակի, հասանելիության և կառավարման հարմարավետության գործընթացների, իմունականխարգելիչ աշխատանքների իրականացման և հակահամաճարակային տեսանկյունից առավել արդյունավետ կլինի, եթե բժշկական կենտրոնի կառավարումը իրականացվի ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից:

2․ <<Բերդի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն իրականացնում է Բերդ քաղաքի և Վերին Կարմիր Աղբյուր գյուղի ազգաբնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունը, ինչպես նաև Բերդի տարածաշրջանի <<Արծվաբերդի ԱԿ>> , <<Այգեձորի ԱԿ>>  առողջության կենտրոններին և <<Մովսեսի ԱԱՊԿ>> , <<Նավուրի ԱԱՊԿ>> , <<Ն.Կ.Աղբյուրի ԱԱՊԿ>> , <<Պառավաքարի ԱԱՊԿ>>  գյուղական բժշկական ամբուլատորիաներին կցագրված ազգաբնակչության նեղ մասնագիտական, մանկաբարձա-գինեկոլոգիական, դիսպանսերային և շտապ բժշկական օգնությունը, սակայն առողջության առաջնային պահպանման /ԱԱՊ/ գործառույթները կատարում են վերոնշյալ գյուղական առողջության կենտրոնները և ամբուլատորիաները։

3․ Բերդի տարածաշրջանի գյուղական առողջության կենտրոնների և ամբուլատորիաների կառավարման լիազոր մարմինը  ՀՀ Տավուշի մարզպետարանն է և նպատակահարմար է, որ Բերդի տարածաշրջանում գործող բոլոր բուժհիմնարկները ունենան մեկ լիազոր մարմին՝ շտապ հանձնարարականների, արագ արձագանքման, փոխօգնության, ուղղորդումների, դեղորայքի վերաբաշխման, կադրերով ապահովման, տրանսպորտի և նյութատեխնիկական բազմաթիվ խնդիրների, արտակարգ իրավիճակներում ծագած  հարցերի լուծման համար:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առավել նպատակահարմար է <<Բերդի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ Տավուշի մարզպետարանին:

   2.Առաջարկվող կարգավորումների բնույթը:

   Հաշվի առնելով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ լինելու հանգամանքը, արտակարգ իրավիճակներում նշված բժշկական կազմակերպության նշանակությունն ու կարևորությունը, հագեցվածության բավարար մակարդակը, շենքային պայմանները և  հավելյալ մահճակալներ ծավալելու հնարավորությունները, հիմք ընդունելով նաև Տավուշի մարզպետարանի ենթակայության բժշկական կազմակերպությունների  գործունեության դրական արդյունքները, նպատակահարմար է գտնվել <<Բերդի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ Տավուշի մարզպետին: Նշվածը թույլ կտա բարելավել բժշկական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների և  իմունականխարգելիչ աշխատանքների  ցուցանիշները, առավել արդյունավետ կառավարել առկա ռեսուրսները, համալրել կադրային հաստիքները, առավելագույնս ապահովել ծառայությունների որակն ու մատչելիությունը, ինչպես նաև բժշկական կազմակերպության հնարավորություններն օպերատիվ կերպով ծառայեցնել երկրում և առողջապահության բնագավառում ստեղծված արտակարգ իրավիճակներին։

   3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության  համապատասխան մասնագետների կողմից:

    4. Ակնկալվող արդյունքը

    <<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին>>  N  1911-Ն որոշման մեջ  փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունումը կնպաստի  ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում մատուցվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների որակի, հասանելիության և մատչելության բարձրացմանը և առողջապահական համակարգի արդյունավետ կառավարմանը։

     5.Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և /կամ/ այլ ռազմավարություններ

   Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 ծրագրի Մարդկային կապիտալի զարգացում գլխի 4.5 Առողջապահության բաժնի ռազմավարությունից։

    6Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն

    Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

    7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեյի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

    Ներկայացված Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանում, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    10.08.2022 - 26.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3452

Տպել