ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ 2022 N -Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. <<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին>> N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման N 6 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի <> բաժնի 9-րդ կետի <<Բերդի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին>> նախադասությունը փոխարինել <<Բերդի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին>> նախադասությամբ:
2․ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված <<Բերդի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունում և կառուցվածքում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
10.08.2022 - 26.08.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3454
Տպել