Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու ժամկետներ, 2023 թվականին փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2024 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին օժանդակելու նպատակով հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
« » __________ 2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ, 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, 2024 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետությունում հերթական՝ 2024 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառում (այսուհետ՝ ԳՀՀ) անցկացնելու, ինչպես նաև դրա նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով, Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետությունում հերթական ԳՀՀ անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ:
- 2024 թվականի ԳՀՀ մեթոդաբանական, կազմակերպական հարցերի, տվյալների հավաքման եղանակների և դրանց մեքենայական մշակման ծրագրերի ու գործառույթների փորձարկումն իրականացնելու համար փորձնական ԳՀՀ անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ, ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության վիճակագրության ընտրանքային մշտադիտարկման դաշտում ընդգրկված Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթափ և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ ու Նոր Արմավիր բնակավայրերում, համապատասխանաբար շուրջ 2325, 1040 և 340 անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններում՝ ընդամենը 3705 տնտեսություն:
- Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի ԳՀՀ աշխատանքներին օժանդակող՝ ԳՀՀ նախապատրաստման և անցկացման հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմը` համաձայն 1, 2 և 3 հավելվածների:
- Վիճակագրական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի ԳՀՀ նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովին ներկայացնել՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ԳՀՀ նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին, մյուս բոլոր համայնքների ղեկավարներին՝ համակողմանիորեն օժանդակել Վիճակագրական կոմիտեին Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի ԳՀՀ նախապատրաստման և անցկացման գործառույթներում (սահմանված ժամկետներում ԳՀՀ անցկացման ժամանակավոր կադրերի թեկնածուների ներկայացման, ժամանակավոր աշխատանքային գրասենյակների տրամադրման և այլն):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
___________ -ի N -Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- Ոլորտը համակարգող փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
- Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ), (համաձայնությամբ)
- Վիճակագրական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
- Վիճակագրության պետական խորհրդի անդամ, նախագահի տեղակալ
- Կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
- Տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարի տեղակալ
- Արդարադատության նախարարի տեղակալ
- Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
- Պաշտպանության նախարարի տեղակալ
- Արտաքին գործերի նախարարի տեղակալ
- Ֆինանսների նախարարի տեղակալ
- Կադաստրի կոմիտեի ղեկավար
- Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
- Ոստիկանության պետի տեղակալ
- Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
- Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
- «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
- «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ)
- Վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պետ
- Վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության և պարենային ապահովության վիճակագրության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
___________ -ի N -Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- Երևանի քաղաքապետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
- Էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- Ոստիկանության Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության զարգացման և պլանավորման վարչության պետ
- Էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ
- Էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ
- Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ
- Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական կոոպերացիայի աջակցության բաժնի պետ
- Էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ
- Վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ
- Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Վիճակագրություն» ամբիոնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի «Տվյալագիտություն» ամբիոնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- Վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2022 թվականի
___________ -ի N -Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- Մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- Վիճակագրական կոմիտեի մարզային վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- Ոստիկանության մարզային վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- Համայնքների ղեկավարներ (համաձայնությամբ)
- Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
- Կադաստրի կոմիտեի աշխատակազմի մարզային ստորաբաժանման ղեկավար
- Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ
- Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ
- Մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյան
-
Քննարկվել է
02.08.2022 - 17.08.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
ՀՀ վիճակագրական կոմիտե
Դիտումներ` 4792
Տպել