Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատություններում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

….. 2022 թվականի N ____-Ն 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՀԵՐԻՆ, ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԲՆԱԻՐԱՅԻՆ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2.2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.

  1. Սահմանել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի
____-ի N _____-Ն որոշման

 ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՀԵՐԻՆ, ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԲՆԱԻՐԱՅԻՆ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 

  1. Ընդհանուր դրույթներ

 

  1. Սույն հավելվածով սահմանված՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի չափորոշիչները հանդիսանում են նվազագույն, ու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարան տրամադրող, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնություն և խնամք տրամադրող հաստատությունները և կազմակերպությունները կարող են լավարկել այն չափորոշիչները, որոնցով տրամադրելու են համապատասխան ծառայությունները կամ ներկայացնել առավել բարելավված պայմաններ:
  2. Սույն հավելվածի 1-ին կետում նշված ծառայությունների չափորոշիչները ներկայացվում են ըստ ծառայությունների տեսակների:
  3. Սույն հավելվածով նախատեսված ծառայությունները տրամադրելիս անհրաժեշտ է ապահովել հետևյալ պայմանները՝
  • խտրականության բացառում,
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի անվտանգության և արդար վերաբերմունքի ապահովում,
  • արդարադատության հասանելիություն և հայցային պահանջ ներկայացնելուն չխոչընդոտում,
  • վերաինտեգրման ապահովում,
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի անձնական կյանքի գաղտնիության ապահովում,
  • հատուկ կատեգորիայի երեխա զոհի լավագույն շահի ապահովում,
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի, զոհի և հատուկ կատեգորիայի զոհի կարծիքը հաշվի առնելը (հատուկ կատգորիայի զոհերի կարծիքը հաշվի է առնվում նրանց տարիքին և հասունության մակարդակին համապատասխան):
  1. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված պայմաններն անվերապահորեն կիրառելի են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բոլոր հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի նկատմամբ:

  

  1. Կացարանի տրամադրման որակի նվազագույն չափորոշիչներ

 

  1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարան տրամադրվում է միայն դրա անհրաժեշտության դեպքում և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի կամ զոհի գրավոր համաձայնությամբ: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի զոհի փոխարեն համաձայնությունը տրվում է նրա ծնողի, օրինական ներկայացուցչի, խնամակալի կամ նման համաձայանություն տալու իրավունք ունեցող այլ անձի կողմից:
  2. Կացարանը պետք է համապատասխանի հակահրդեհային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անվտանգության այլ կանոններին:
  3. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարան տրամադրելու նախապայմաններն են՝
    • անվտանգության ապահովումը, ներառյալ՝ կացարանն անվտանգության համակարգով կահավորելը, տեսախցիկները և կացարանում անհատական պաշտպանության միջոցների (աերոզոլային սարքեր, ազդարարման համակարգ և այլն) առկայությունը: Արգելվում է տեսախցիկներ տեղադրել բնակելի սենյակում և սանհանգույցում,
    • գաղտնիությունը, ներառյալ՝ կացարանի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը չհրապարակելը:
  4. Կացարանի տրամադրումը չի պարտավորեցնում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին ստանալ բոլոր ծառայությունները, որոնք տրամադրվում են կացարանում: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կոնկրետ հավանական զոհին, զոհին և հատուկ կատեգորիայի զոհին՝ կացարանում տրամադրվող ծառայությունները պետք է հիմնվեն նրա կարիքների գնահատման վրա:
  5. Կացարանում համակեցության կանոնների պահպանումը և կացարանում գտնվող այլ անձանց իրավունքները և ազատությունները հարգելն ու չոտնահարելը պարտադիր է: Կացարանում համակեցության կանոնների պահպանման կամ կացարանում գտնվող այլ անձի իրավունքները և ազատությունները հարգելու ու չոտնահարելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կացարան տրամադրող կազմակերպությունը կամ հաստատությունը:
  6. Կացարանը տրամադրվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին՝ մինչև 1 ամիս տևողությամբ, իսկ զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին նույնացման գործընթացի ավարտից հետո` մինչև 12 ամիս ժամկետով, նույնացման հանձնաժողովի՝ անձին զոհ ճանաչելու մասին որոշման հիման վրա:
  7. Անհրաժեշտության դեպքում սույն հավելվածի 11-րդ կետում նշված ժամկներետը կարող են երկարաձգվել նույն ժամկետով:
  8. Կացարանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի, զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա՝ կացարանի հերթապահի կողմից: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի երեխա զոհերն ընդունվում են իրենց օրինական ներկայացուցչի հետ, եթե այդպիսիք կա. և եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին, իսկ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերը կամ զոհերն ընդունվում են իրենց խնամքի տակ գտնվող երեխաների հետ միասին: Եթե մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի կամ զոհի խնամքի տակ գտնվող երեխան 12 տարեկանից բարձր է, ապա հավանական զոհը կամ զոհն իր երեխայի հետ համատեղ կացարանում տեղավորվում է այնպես, որպեսզի բացառվի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման այլ հավանական զոհերի, զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի հետ շփումը, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ շփումը բխում է երեխայի լավագույն շահից:
  9. Կացարանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին ընդունում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ առանց դրա՝ նշում կատարելով այլ փաստաթղթերից մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի, զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և այլ տվյալներ, որոնք հայտնի են:
  10. Կացարան ընդունելիս մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին գրանցում են հաշվառման մատյանում, նրան ենթարկում են բժշկական զննման, կղանքի միանվագ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտության աղիքային վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին հարուցիչների, միաբջիջ նախակենդանիների նկատմամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև սանիտարական մշակման, և տեղափոխում կարանտինային բաժանմունք մինչև 15 օր տևողությամբ: Վարակիչ հիվանդությունների արձանագրման դեպքում կարանտինային բաժանմունքում նախատեսվում է առանձնացված սենյակ՝ պացիենտներին մեկուսացնելու նպատակով:
  11. Անձը չի կարող ընդունվել կացարան, ներառյալ՝ կարանտինային բաժանմունքում գտնվելուց հետո, եթե ունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը: Այդ դեպքում կազմակերպությունը կամ հաստատությունը պացիենտի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
  12. Կացարանում պետք է լինի իրական հնարավորություն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման յուրաքանչյուր հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին տրամադրել բնակելի առանձին սենյակ, բացառությամբ այն դեպքերի, երբ հակառակի մասին խնդրում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհը, զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհը հանդիսանում են մերձավոր ազգականներ կամ դա բխում է նրանց անվտանգությունից կամ այլ ցուցումներից: Բնակելի սենյակում չեն կարող միաժամանակ բնակվել չորսից ավել՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհ, զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհը կամ զոհն իր երեխայի հետ միասին, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի զոհն իր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ միասին բնակվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման այլ հավանական զոհերից, զոհերից կամ հատուկ կատեգորիայի զոհերից անջատ, բացառությամբ սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերի:
  13. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կացարանում հատկացվող բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել ինը քառակուսի մետրից մեկ անձի համար։
  14. Կացարանը պետք է ունենա բավարար բնական և արհեստական լուսավորություն և օդափոխություն ու լինի մատչելի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի, զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի համար, ինչպես նաև բացառի ավելորդ ֆիզիկական անհարմարությունը: Կացարանը պետք է մշտապես ապահովված լինի տաք և սառը ջրով:
  15. Կացարանում պետք է ապահովվի 18-24 °C ջերմաստիճան, որը կարգավորելու հնարավորություն ունի նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհը, զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհը:
  16. Կացարանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին անհատական օգտագործման համար տրամադրվում է՝

1) հագուստի պահարան և մահճակալ,

2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն,

3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ, սնունդ պատրաստելու սպասք և այլն),

4) հագուստ (անհրաժեշտության դեպքում),

5) անձնական հիգիենայի պարագաներ (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ և այլն),

6) անհրաժեշտության դեպքում` երեխաների խնամքի պարագաներ՝ իր տարիքին համապատասխան,

7) սնունդ՝ օրական առնվազն երեք անգամ, ընդ որում, հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար բժշկի ցուցումով նշանակվում է դիետիկ սնունդ (մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի կամ զոհի ցանկության դեպքում սնունդը կարող է պատրաստվել իր կողմից ինքնուրույն, իսկ հատուկ կատեգորիայի զոհը կարող է մասնակցություն ունենալ սննդի պատրաստման ընթացքին),

8) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի կամ զոհի յուրաքանչյուր երեխայի, ինչպես նաև տարիքային առանձնահատկություններից ելնելով՝ հատուկ կատեգորիայի երեխա զոհի համար մանկական մահճակալ:

  1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհը, զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհը սնունդ, հագուստ, հիգիենայի և այլ պարագաներ ստանում է սույն հավելվածի 3-րդ գլխով նախատեսված չափով և ժամկետով:
  2. Կացարանն ընդհանուր օգտագործման համար պետք է ապահովված լինի սեղանով, աթոռներով, բազկաթոռներով, հագուստի կախիչներով, կենցաղային իրերի պահարանով, հեռուստացույցով, սառնարանով, գազօջախով կամ էլեկտրական օջախով, աղբամանով և կենցաղում անհրաժեշտ այլ պարագաներով:
  3. Եթե կացարանն երկհարկանի է կամ այնտեղ առկա են երեքից ավել բնակելի սենյակներ, ապա կացարանում պետք է լինի առնվազն երկու սանհանգույց:
  4. Կացարանում առօրյան, ներառյալ՝ քնելու և վերկացի ժամերն որոշում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհը, զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհը:
  5. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իգական և արական սեռի հավանական զոհերը, զոհերը կամ հատուկ կատեգորիայի զոհերը բնակվում են առանձին կացարաններում կամ կացարանի առանձին մուտք ունեցող բնակելի սենյակներում: Եթե կացարանում առանձին պահելու հնարավորությունը բացակայում է, ապա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման մի սեռի հավանական զոհերի, զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի առկայությունը բացառում է հակառակ սեռի հավանական զոհերի, զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի ընդունումը, բացառությամբ, եթե՝
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման տարբեր սեռերի հավանական զոհերը, զոհերը կամ հատուկ կատեգորիայի զոհերը մերձավոր ազգականներ են,
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհը կամ զոհն ընդունվում է իր մինչև 12 տարեկան երեխայի հետ:
  1. Եթե կացարանում տրամադրվում են նաև այլ ծառայություններ, դրանք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ներառյալ՝ սույն հավելվածում նախատեսված չափորոշիչներին:

 

  1. Բնաիրային օգնության որակի նվազագույն չափորոշիչներ

 

  1. Բնաիրային օգնությունը տրամադրվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի, զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարիքների գնահատաման հիման վրա՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն որոշմամբ:
  2. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին որպես բնաիրային օգնության տրամադրվում է սնունդ, հագուստ, կոշիկ, անկողնային և հիգիենայի պարագաներ, երեխաների խնամքի պարագաներ, առաջին անհրաժեշտության նաև այլ ապրանքներ:
  3. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին տրոմադրվող սնունդը պետք է համապատասխանի սննդի կոնկրետ տեսակին ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և լինի պիտանի օգտագործման համար:
  4. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին սննդամթերքը տրամադրվում է հետևյալ միջին չափաբաժիններով՝

 

Սննդամթերքի անվանումը

Չափի

միավորը

Մեկ մարդու համար՝ օրական (զտաքաշ)

 

 

երեխաների

մեծահասակների

1. Հաց և ընդեղեն

Սպիտակ հաց

գրամ

300

300

II կարգի ալյուրից պատրաստված հաց

գրամ

100

150

Մակարոնեղեն

գրամ

30

40

Ձավարեղեն (հաճար, ձավար, բլղուր, հնդկաձավար)

գրամ

100

150

Լոբեղեն (լոբի, սիսեռ, ոսպ)

գրամ

30

50

2. Կարտոֆիլ և այլ բանջարեղեն

Կարտոֆիլ

գրամ

300

200

Բանջարեղեն ըստ սեզոնի

գրամ

500

500

3. Մրգեր և հատապտուղներ

Թարմ մրգեր ըստ սեզոնի

գրամ

250

250

Չորացրած մրգեր

գրամ

20

15

4. Շաքար և հրուշակեղեն

Շաքար

գրամ

10

10

Մուրաբա, ջեմ

գրամ

15

15

Մեղր

գրամ

20

20

Քաղցրավենիք

գրամ

20

20

5. Կաթ և կաթնամթերք

Կաթնաշոռ

գրամ

60

30

Կաթ

գրամ

200

200

Մածուն, կեֆիր

գրամ

200

200

Թթվասեր

գրամ

50

40

Պանիր

գրամ

20

20

Կարագ

գրամ

50

50

6. Միս և մսամթերք

Միս

գրամ

50

100

Թռչնամիս

գրամ

50

100

7. Ձուկ և ձկնամթերք

Ձուկ, ծովամթերք

գրամ

30

50

8. Ձու

Ձու

հատ

1

1

9. Բուսական յուղեր

Բուսական յուղ

գրամ

25

25

10. Ոչ ալկոհոլային խմիչքներ

Կակաո, սուրճ

գրամ

3

2

Թեյ

գրամ

1

2

11. Այլ մթերք

Տոմատի մածուկ

գրամ

5

5

Խմորիչ

գրամ

1

1

Աղ՝ յոդացված

գրամ

5

5

Համեմունք

գրամ

1

1

Մասուր

գրամ

20

20

 

  1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհը, զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհը կարող է հրաժարվել կոնկրետ սննդամթերքներից՝ դրա մասին գրավոր հայտնելով բնաիրային օգնություն տրամադրող կազմակերպությանը կամ հաստատությանը:
  2. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին հագուստն ու կոշիկը տրամադրվում է հետևյալ քանակով՝

 

Հագուստի

անվանումները

Չափի

միավորը

Քանակը՝ հաշվարկված

մեկ անձի համար

Շահագործման ժամկետը

(տարի)

Վերնաշապիկ, ներքնաշապիկ

հատ

4

1

Վարտիք

հատ

4

1

Գիշերային հագուստ (ամառ, ձմեռ)

հատ

2

1

Կոշիկ (ամառ, ձմեռ)

զույգ

2

1

Վերնազգեստ (տղամարդու, կանացի)

հատ

1

1

Անդրավարտիք

հատ

1

1

Գլխարկ (ամառ, ձմեռ)

հատ

1

1

Զուգագուլպա, գուլպա (ամառ, ձմեռ)

զույգ

2

1

Հողաթափեր և ռետինե հողաթափեր

զույգ

2

1

Բաճկոն

հատ

1

1

 

  1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին սույն հավելվածի 32-րդ կետով նախատեսված հագուստը տրամադրվում է հաշվի առնելով նրանց սեռը, տարիքը, հնարավորինս՝ նախասիրությունները, և բացառելով ալերգիկ կամ այլ բացասական հնարավոր հետևանքները:
  2. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին անկողնային և հիգիենայի պարագաները տրամադրվում են հետևյալ քանակով՝

 

Անկողնային և հիգիենայի

պարագաների անվանումները

Չափի

միավորը

Քանակը՝

հաշվարկված մեկ

մահճակալի կամ անձի

համար

Շահագործման ժամկետը

 

1. Անկողնային միջոցներ

 

Սավան

հատ

3

1 տարի

 

Անջրանցիկ սավան

հատ

2

1 տարի

 

Վերմակասավան

հատ

3

1 տարի

 

Բարձի երես (վերին)

հատ

3

1 տարի

 

Ներքնակի երես

հատ

2

1 տարի

 

Սրբիչ

հատ

4

1 տարի

 

Ներքնակ

հատ

1

1 տարի

 

Բարձ

հատ

1

1 տարի

 

Տաք վերմակ

հատ

1

1 տարի

 

Ամառային վերմակ

հատ

1

1 տարի

 

2. Հիգիենայի պարագաներ

Օճառ` ձեռքի

գրամ

300

1 ամիս

 

Շամպուն

միլիլիտր

400

1 ամիս

 

Լվացքի փոշի

գրամ

200

1 ամիս

 

Սպասք լվանալու նյութեր

գրամ

100

1 ամիս

 

Ատամի մածուկ

հատ

1

1 ամիս

 

Ատամի խոզանակ

հատ

1

2 ամիս

 

Զուգարանի թուղթ

հատ

3

1 ամիս

 

Մեկանգամյա օգտագործման սափրող սարք

հատ

1

2 ամիս

 

Սանր

հատ

1

3 ամիս

 

Կնոջ հիգիենիկ պարագա

հատ

12

1 ամիս

 

 

  1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի կամ զոհի խնամքի տակ գտնվող երեխայի կամ հատուկ կատեգորիայի երեխա զոհի խնամքի պարագաները, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի համար առաջին անհրաժեշտության այլ ապրանքները տրամադրվում են ըստ պահանջի:

 

  1. Հոգեբանական օգնության որակի նվազագույն չափորոշիչներ

 

  1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին հոգեբանական օգնություն կարող է տրամադրել հոգեբանի բակալավրի, մագիստրոսի կամ մասնագետի կրթություն ունեցող այն անձը, ով ունի հոգեբանի աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ, և պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ միջազգայն կամ հասարակական կազմակերպությունների կողմից վերապատրաստվել է հանցագործությունից տուժած անձանց կամ բռնության, ներառյալ՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ հոգեբանական աշխատանքներ իրականացնելու համար: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի երեխա զոհին հոգեբանական օգնություն տրամադրում է սույն կետով նախատեսված պահանջներին համապատասխանող մանկական հոգեբանը:
  2. Հոգեբանական օգնությունը տրամադրվում է անձի՝ թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու հետևանքով առաջացած անկայուն հոգեբանական վիճակը վերականգնելու, սթրեսը հաղթահարելու, սոցիալական կապերը և ընտանիքի հետ հարաբերությունները վերահաստատելու, կարողություններն ամրապնդելու, անկախության և ինքնաբավության համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու և անձին վերասոցիալականացնելու համար:
  3. Հոգեբանական օգնությունը տրամադրվում է անհատական վերականգնողական ծրագրերի միջոցով: Հոգեբանը վերականգնողական ծրագիրը վերանայում է պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ:
  4. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին հոգեբանական օգնություն տրամադրելու նպատակով հոգեբանը գնահատում է անձի հոգեբանական վիճակը, մշակում և պարբերաբար վերանայում է անհատական վերականգնման ծրագիրը՝ ներառելով անձի համար անհրաժեշտ միջոցառումներ, և իրականացնում այն:
  5. Հոգեբանական օգնություն տրամադրվում է հետևյալ եղանակներով՝
  • սոցիալ-հոգեբանական ծառայություններ,
  • հոգեբանական ախտորոշում և անձի ուսումնասիրություն,
  • սոցիալ-հոգեբանական պատրոնաժ (պարբերական դիտարկում),
  • հոգեկանխարգելիչ աշխատանք,
  • հոգեբանական խորհրդատվություն,
  • ճգնաժամային հոգեբանական օգնություն,
  • հոգեբանական շտկում,
  • հոգեբանական պատրաստումներ, քննարկումներ և զրույցներ, ներառյալ՝ խմբային:
  1. Սույն հավելվածի 40-րդ կետում նշված օգնության կոնկրետ եղանակը կամ դրանց համակցությունն որոշում է հոգեբանը՝ հոգեբանական վերականգնման ծրագրի շրջանակներում՝ հարկ եղած դեպքում վերանայելով այն:

 

  1. Խորհրդատվական օգնության որակի նվազագույն չափորոշիչներ

 

  1. Խորհրդատվական օգնությունը տրամադրվում է տարբեր ոլորտների մասնագետների կողմից՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու, սոցիալական խնդիրների լուծման ուղիներ և եղանակներ գտնելու միջոցների, հասարակությանը սոցիալական վերաինտեգրմանն ուղղված խորհուրդների և առաջարկությունների, ինչպես նաև համարժեք աջակցություն ստանալու համար:
  2. Խորհրդատվական օգնությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին ուղղորդելն է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, միջազգային կամ հասարակական կազմակերպություններ՝ սույն հավելվածի 42-րդ կետում նշված նպատակների համար, ինչպես նաև կացարանում գտնվելիս կամ խնամք տրամադրելիս կազմակերպության կամ հաստատության մասնագետների կողմից տեղեկատվության տրամադրելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև համապատասխան մարմիններ և կազմակերպություններ համատեղ այցելելը:
  3. Հոգեբանական և իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվում է սույն հավելվածի 4-րդ և 6-րդ գլուխների պայմաններին համապատասխան:
  4. Խորհրդատվական օգնություն տրամադրող մասնագետը պատասխանատու է տրամադրվող տեղեկատվության ամբողջական, ճշգրիտ, նպատակային և կիրառելի լինելու համար: Անհրաժեշտության դեպքում տրամադրվում են խորհրդատվական թերթոններ՝ անհրաժեշտ տեղեկատվությամբ ու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհին, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին հասկանալի լեզվով:
  5. Խորհրդատվական օգնությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի զոհին տրամադրվում է նրա օրինական ներկայացուցչի հետ միասին, եթե դա չի հակասում հատուկ կատեգորիայի երեխա զոհի լավագույն շահին:

 

  1. Իրավաբանական օգնության որակի նվազագույն չափորոշիչներ

 

  1. Իրավաբանական օգնությունը կարող է տրամադրել իրավաբանի բակալավրի, մագիստրոսի կամ մասնագետի կրթություն ունեցող այն անձը, ով ունի փաստաբանական գործունեության արտոնագիր կամ իրավաբանի աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ և պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ միջազգայն կամ հասարակական կազմակերպությունների կողմից վերապատրաստվել է հանցագործությունից տուժած անձանց կամ բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքներ իրականացնելու համար: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի երեխա զոհին իրավաբանական օգնություն տրամադրում է օրինական ներկայացուցչի միջոցով, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին:
  2. Իրավաբանական օգնությունը ներառում է`

1) խորհրդատվություն` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.

2) ներկայացուցչություն կամ պաշտպանություն` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական վարույթներում.

3) այլ աջակցություն՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանք ձեռք բերման համար:

  1. Սույն հավելվածի 48-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված իրավաբանական օգնությունը կարող է տրամադրվել միայն փաստաբանի կողմից:

 

  1. Խնամքի տրամադրման որակի նվազագույն չափորոշիչներ, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում

 

  1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի, զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի խնամքը՝ նրանց ընտանիքում (հարազատ սոցիալական միջավայրում) կամ կացարանում՝ առօրյային առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններում, պահելու և հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:
  2. Եթե խնամքը տրամադրվում է կազմակերպության կամ հաստատության կացարանում, ապա այն տրամադրվում է սույն հավելվածի 2-6-րդ գլուխներով, իսկ եթե մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի, զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի ընտանիքում (հարազատ սոցիալական միջավայրում)՝ 3-6-րդ գլուխներով նախատեսված պայմանների ապահովմամբ:
  3. Խնամք տրամադրելիս հավելյալ կարող են տրամադրվել աջակցություն կրթության ստացմանը, ժամանցի կազմակերպմանը, բժշկական օգնության և սպասարկման տրամադրմանը, ինչն ապահովվում է համապատասխան մարմինների և հիմնարկների հետ համագործակցության միջոցով:
  4. Խնամքի տրամադրումն, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, կարող է իրականացվել միայն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի, զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության դեպքում:

 

8.Եզրափակիչ դրույթներ

 

  1. Սույն հավելվածով նախատեսված՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչների ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
  2. Եթե ծառայությունը կամ օգնությունը տրամադրվում է կազմակերպության կամ հաստատության կողմից, ապա սույն հավելվածով նախատեսված՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչների ապահովման նկատմամբ մշտադիտարկումը, ինչպես նաև վերահսկողությունն իրականացվում է նաև այդ կազմակերպության կամ հաստատության ղեկավարության կողմից:
  3. Ծառայություններ կամ օգնություն տրամադրող կազմակերպության կամ հաստատության ղեկավարության կողմից զոհի հետ տարվող անհատական աշխատանքի մշտադիտարկումը՝ որպես ծառայությունների արդյունավետության ստուգման ձև, սահմանվում է սույն հավելվածի Ձև 1-ով: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի, զոհի և հատուկ կատեգորիայի զոհի հետ տարվող անհատական աշխատանքի մշտադիտարկումն իրականացվում է առնվազն ամիսը մեկ անգամ:
  4. Սույն հավելվածով նախատեսված նվազագույն չափորոշիչների չպահպանելը կամ դրանց մասնակի ապահովելը հանգեցնում է համապատասխան հաստատություն և կազմակերպություն՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին չուղղորդելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին ծառայություններ մատուցելու իրավահարաբերությունների դադարեցման:
  5. Սույն հավելվածով նախատեսված ծառայություններ կամ օգնություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմած՝ կազմակերպությունը կամ հաստատությունը պարտավոր է ներկայացնել սույն հավելվածով նախատեսված պահանջների համապատասխանելիությունը փաստող կամ հիմնավորող փաստաթղթեր, ներառյալ՝ մասնագետներին ներկայացվող պահանջները:
  6. Եթե կազմակերպության կամ հաստատության գործունեության ընթացքում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք չեն համապատասխանում սույն հավելվածով նախատեսված պահանջներին, ապա կազմակերպության կամ հաստատության ղեկավարությունը ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
  7. Եթե սույն հավելվածի 59-րդ կետում նախատեսված տեղեկատվությունը փոխանցելուց հետո, սույն հավելվածով նախատեսված պահանջներին անհամապատասխանությունը չի վերացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում, ապա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին ծառայություններ մատուցելու իրավահարաբերությունները դադարում են:

 Ձև 1

 

ԶՈՀԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

 

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի, զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի անունը, ազգանունը և հայրանունը__________________________

____________________________________________________________________________

 Ծննդյան ամսաթիվ_______________________________

________________-ից ________________-ը նախատեսված անհատական աշխատանքի մշտադիտարկում

 

Նշումներ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհի, զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի վիճակի մասին

Անհատական աշխատանքի շտկման մասին որոշում

(նշել վերանայման կարիք ունեցող ծառայությունը)

Վերանայման կարիքը

Վերանայում իրականացնող մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը և ստորագրությունը

Առկա են դրական փոփոխություններ

(մանրամասն նկարագրել[1])

Փոփոխությունները բացակայում են կամ առկա են բացասական փոփոխություններ

(նշել պատճառները)

1

         

2

         

3

         

4

         

5

         

6

         

7

         

8

     

 

 

9

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

Հատուկ կարծիք և դիտարկումներ_______________________________________________

__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

Մասնագետ ____________________________________________

                      (Ա.Ա.Հ, ստորագրություն, ամսաթիվ)

     

Ղեկավար ______________________________________________

                      (Ա.Ա.Հ, ստորագրություն, ամսաթիվ)

 

[1] Դրական փոփոխությունները ներկայացվում են ըստ ոլորտների՝

- մարմանական, հոգեկան, հուզական վիճակ;

- խոսքային, ճանաչողական, զգայական շարժողական ոլորտ;

- շփումների ոլորտ;

- ինքնասպասարկման ոլորտ;

- սոցիալ-կենցաղային և աշխատանքային հարմարեցման և սոցիալիզոցիայի ոլորտ:

  • Քննարկվել է

    22.07.2022 - 08.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3498

Տպել

Առաջարկներ`

Դեմոկրատիան այսօր ՀԿ

07.08.2022

Կացարանի տրամադրման որակի նվազագույն չափորոշիչների 10-րդ կետ` կացարանում բժշկական զննում անցկացնելու անհրաժեշտություն չկա, ինչ վերաբերվում է կղանքի միանվագ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությանը՝ նման հետազոտությունը բժշկա-սանիտարական անհրաժետություն կարող է հանդիսանալ միայն փոքր երեխաների խնամքի հաստատություններում: 11-րդ կետը առաջարկում ենք չեղարկել, հաշվի առնելով, որ թրաֆիքինգի զոհերի շրջանում հավանական է լինեն նաև ՄԻԱՎ վարակակիրներ և ընդունված միջազգային նորմերի համաձայն նրանց՝ կացարանում գտնվելը չի սպառնում այլոց առողջությանը: Այս կետի ընդունումը կնշանակի իրավունքի խստագույն խախտում և կդիտարկվի որպես խտրականություն: Ինչ վերաբերվում է բնաիրային օգնությանն և սննդի տրամադրմանը՝ հաշվի առնելով, որ կացարանում կարող է լինել մեկ շահառու, ապա հստակ սահմանված նորմերը հնարավոր չի լինի կատարել, իրավիճակով պայմանավորված հագուստի կամ կոշկեղենի անհրաժեշտությունը կարող է ավելի շատ լինել քան սահմանված է այստեղ: Եթե կացարնում զոհերի թիվը քիչ է, ապա այս դեպքում սննդամթերքի տրամադրման համար առաջարկում ենք սահմանել յուրաքանչուր օրվա համար գումարի չափ: Դեղորայքի տրամադրումը ներառված չէ ցանկում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ պետպատվերի շրջանակներում տրամադրվող բժշկական աջակցությունը չի ներառում ամբուլատոր պայմաններում բուժման համար դեղորայքի հատկացումը: Պետք է հատկացնել դրամական միջոցներ դեղորայքի ձեռքբերման համար: Ներառված չեն նաև առաջին բժշկական օգնության պարագաները: Այս որոշման նախագիծը ունի լրացուցիչ քննարկման կարիք:

Viktoria Avakova

07.08.2022

Հաշվի առնելով, որ տվյալ փաստաթղթի կազմումը հիմնավորող օրենքի փոփոխությունը և այս նախագիծը չեն քննարկվել Հակաթարֆիքինգային միջգերատեսչական հանձնաժողովում, ոչ էլ խորհրդակցվել է Հայաստանում երկարատև և հաջողված փորձ ունեն թրաֆիքինգի աջակցության ոլորտի կազմակերպությունների և մասնագետների հետ և նպատակ ունենալով ապահովել թրաֆիքինգից տուժած մարդկանց արդոյւնավետ վերաինտեգրման գործընթացը, առաջարկում եմ հետաձգել փասթաթղթի ընդունումը, կազմակերպելով մասնագիտական մանրակրկիտ քննարկում: Հարկ է նշել, որ թրաֆիքինգի զոհերը վերապրում են շատ խորը հոգեբանական տրավմաներ, առողջության խաթարում, ինչպես նաև ենթարկվում են շրջապատի և իրենց հարազատների կողմից խտրական վերաբերմունքի, կացարանում անհրաժետ է ձևավորել վստահության մթնոլորտ և կոնֆորտ միջավայր, ինչպես նաև ունենալ անհատական մոտեցում՝ հիմնվելով տվյալ անձի կարիքների գնահատման և անձական յուրահատկությունների վրա, իսկ բոլոր գործողությունները պիտի համաձայնեցվեն զոհի հետ: Փաստաթղթում առաջարկվող որոշ պայմանների ապահովումը բացասական ազդեցություն կունենա թրաֆիքինգի զոհերի վերականգման վրա: Օրինակ՝ կետ 10-ում նշված զոհերին կացարան ընդունելիս բժշկական զննումը և դրա հետ կապված հետազոտությունները կարող են սահմանափակել կացարանի հասանելիությունը քանի որ թրաֆիքինգի զոհերը գտնվելով ծանր հոգեբանական վիճակում և հիմնականուն հրաժարվում են կացարան ընդունվելու պահին ենթարկվել բուժզննմամ: Բնաիրային օգնությունը՝ սնունդը, հագուստը, հիգիենայի պարագաները ևս ունեն վերանայման կարիք և պետք է հաշվի առնեն անձի ցանկությունները, ազգային յուրահատկությունները և այլն: Միուս սահմանափակումը վերաբերվում է կետ 11-ին, որտեղ նշված է որ <<Անձը չի կարող ընդունվել կացարան, ներառյալ՝ կարանտինային բաժանմունքում գտնվելուց հետո, եթե ունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը>>:  Հաշվի առնելով, որ թրաֆիքինգի զոհերի մեծամասնությունը ենթարկվում է սեռական շահագործման, ապրում է վատ պայմաններում, վատ է սնվում, և ունի ցածր դիմադրողականություն, նրանց մոտ լինում են այնպիսի հիվանդություններ, ինչպես ՄԻԱՎ վարակը, հեպատիտներ B/C, և այլ: Այդ հիվանդությունները հիմնականում հայտնաբերվում են անձին կացարան ընդունելուց որոշ ժամանակ անց, երբ որ նա համազայնվում է անցնել համապատասխան հետազոտություններ, որոնք ըստ օրենքի և մարդու իրավունքների նորմերի համաձայն կամավոր են մեր երկրում:

Viktoria Avakova

07.08.2022

Հեղինակների հիմնավորմամբ տվյալ փաստաթղթի կազմումը բխում է Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշումից, ոտեղ կետ 1.1.8.-ում նշված է Փոփոխություններ կատարել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում՝ մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչների …..մշակման և ներդրման գործընթացներն ապահովելու համար: Որպես ակնկալվող արդյունք նշված է, որ <<Կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը, կբարելավվի ինտեգրման գործընթացը>>: Այդ գործընթացը ներառում է այն բոլոր գործողությունները, որոնք նպաստում են թրաֆիքինգի զոհերի հոգեբանական և առողջապահական ռեաբիլիտացիային, իրավունքների վերականգմանը, սոցիալական վերաինտեգրմանը, ինչպես նաև այն բոլոր կառույցների գործողությունները, որոնք իրենց ներդրումը ունեն այդ գործընթացում: Չափորոշիչները պետքէ գնահատեն վերաինտեգրման գործընթացի արդյունավետությունը և հիմնված լինի զոհի կարիքների գնահատման վրա: Ներկայացված փաստաթուղթը իրենից ներկայացնում է չափանիշներ/ստանդարտներ կամ տեխնիկական պահանջներ, որոնք պետք է ապահովվեն այն կազմակերպության/հաստատության կողմից, որը իրականացնում է թրաֆիքինգի զոհերի աջակցության գործընթացը: Իհարկ է դրանք շատ կաևոր են, բայց այդ չափանիշների ապահովումը դեռ չի նշանակում, որ թրաֆիքինգի զոհերի աջակցությունը և վերաինտեգրումը արդյյունավետ է և հաջողված: Առաջարկում են վերանվանել փաստատուղթը՝ և <<որակի նվազագույն չափորոշիչներ>> տերմինի փոխարեն օգտագործել <<նվազագույն պահանջներ>> տերմինը:

Տեսնել ավելին