Լրամշակման փուլում է
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401 օրենքի 56-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական հաստատությունը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայություններից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանում է Կառավարությունը: Բժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են բժշկական հաստատության՝
1) անվանումը.
2) գտնվելու վայրը.
3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները.
4) կանոնադրությունը.
5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի կազմը, դրա օգտագործման կարգը.
6) գործունեության հետ կապված՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:»,
2) լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 2.2-րդ և 2.3-րդ մասերով.
«2.2. Բժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ բժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
2.3. Բժշկական հաստատության տեսակ է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունը, հիգիենիկ համաճարակային հսկողության կենտրոնը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
11.07.2022 - 26.07.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 4191
Տպել