«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
9 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի թիվ ՀՕ-297 օրենքով և «Բարձրագույն կրթության և հետբուհական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62 օրենքով կարգավորվում են կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և կրթության համակարգի կազմակերպական-իրավական, Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում իրավական, կազմակերպական հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության 2-րդ հավելվածի 9-րդ կետի համաձայն անհրաժեշտություն է առաջացել իրականացնել հասարակության մեջ իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցմանն ուղղված միջոցառումները: Մասնավորապես, բարձրացնել միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակը և իրավաբանական կրթության ներկայացվող պահանջները:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոշարադրյալն անհրաժեշտ է նշել, որ առաջարկվող նախագծի ընդունման նպատակն է երկրի բնակչության, ինչպես նաև դրա առանձին խմբերի իրավական ուսուցման ու դաստիարակության, բնակչության իրավական սոցիալիզացիայի, նրա իրավագիտակցության մակարդակի բարձրացման օրենսդրական երաշխիքների ստեղծումը:
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցներում հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմություն առարկաները պարտադիր են և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն. «Միջին և ավագ դպրոցում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումն ավարտվում է գիտելիքների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ», առաջարկվում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը կազմակերպել ոչ թե երկու, այլ մեկի կիսամյակով, որը բավարար կլինի սովորողների գիտելիքները ստուգելու, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունում մասնագիտական առարկաների ուսուցմանը առավել շատ ժամաքանակ տրամադրելու համար: Առաջարկիվում է նաև բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում որպես մեկ կիսամյակ ուսուցանվող առարկա լրացնել «Սահմանադրության հիմունքներ» դասընթացը: Վերջինիս դասավանդման նպատակահարմարությունը պայմանավորված է ինչպես սովորողների իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ Սահմանադրությունը այն իրավական փաստաթուղթն է, որի հիմնական դրույթները, այդ թվում` մարդու իրավունքների և ազատություններին առնչվողները, պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի, իսկ այլ կերպ, քան կրթության միջոցով դա կազմակերպելը հնարավոր չէ:
Նախագծով առաջարկվում է նաև «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 9-րդ հոդվածում նշված այլ մասնագիտությունների շարքում լրացնել նաև իրավագիտություն մասնագիտությունը, որի համար սահմանվել է առնվազն 4 տարվա կրթություն:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում՝
1.կապահովվի հանրակրթության ոլորտում սովորողների իրավական գիտակցության բարձրացումը,
- կապահովի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական հաստատություններում սովորողների իրավական գիտակցության բարձրացումը,
- կսահմանվի իրավագիտության մասնագիտության համար նվազագույն կրթական աստիճան՝ բակալավր:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, և այն համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
-
Քննարկվել է
06.10.2017 - 22.10.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9270
Տպել