«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
9 - Կողմ
-
4 - Դեմ
Նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության 2-րդ հավելվածի 9-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 23-ի նիստի N 12 արձանագրային որոշման հավելվածով հաստատված «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների» ծրագրի 3.9-րդ կետի:
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում սովորողների իրավական գիտակցության բարձրացումը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական հաստատություններում սովորողների իրավական գիտակցության բարձրացումը, ինչպես նաև իրավագիտության մասնագիտության համար նվազագույն կրթական աստիճան՝ բակալավրը:
-
Քննարկվել է
06.10.2017 - 22.10.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9353
Տպել