«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը – Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն օրենսգրքով սահմանված փորձաքննությունները իրականացվում են ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա: Ընդերքաբանական փորձաքննության արդյունքում հաստատվում են օգտակար հանածոների պաշարները: Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն ստորերկրյա ջրերը (քաղցրահամ և հանքային) նույնպես հանդիսանում են օգտակար հանածո, որոնց շահագործական պաշարները կարող են հաստատվել միայն պետական ընդերքաբանական փորձաքննության արդյունքում:
Հայաստանի Հանրապետության Արարատյան արտեզյան ավազանի պաշարները վերջին անգամ գնահատվել են դեռևս 1984 թվականին, որից հետո ավազանից ջրի արդյունահանման աշխատանքները իրականացվում են շուրջ 35 տարի՝ առանց դրանց պաշարների վերագնահատման: Պաշարների հաստատելուց հետո հանքավայրի տարածքում հորատվել են բազմաթիվ նոր հորատանցքեր, որոնց շահագործման ազդեցությունը հանքավայրի ջրային ռեժիմի պահպանման վրա գնահատված չէ, ինչը կարող է նպաստել ջրային ավազանի հյուծմանը: Այս և ստորերկրյա քաղցրահամ ջրերի այլ հանքավայրերում նմանատիպ խնդիրների բացառման նպատակով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում անհրաժեշտ է նախատեսել ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի շահագործական պաշարների (վերա)գնահատման հաշվետվությունների ընդերքաբանական փորձաքննության իրականացում:
Պետական ընդերքաբանական փորձաքննության են ենթակա նաև Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 18-րդ հոդվածից բխող ընդերքի տեղամասի ուսումնասիրությունների արդյունքները:
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքի 7-րդ հոդվածի 6.6-րդ մասի համաձայն պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերը ներկայացվում են բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին՝ դրանցում ամփոփված առաջնային երկրաբանական տեղեկության արժանահավատության հավաստման նպատակով: Անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքի 7-րդ հոդվածի 6.7-րդ մասը խմբագրել նախատեսելով փորձաքննության ներկյացված նյութերի լրամշակումը, այն դեպքում, երբ նյութերը արժանահավատ են, սակայն դրանցում առկա են որոշակի բացթողումներ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Ներկայումս անհնար է իրականացնել ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի պաշարների (վերա)գնահատում, քանի որ տվյալ հանքավայրերի շահագործման իրավունք տրվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների տեսքով, իսկ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:
Այսպիսով, ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի շահագործողները հանդիսանում են ջրօգտագործողներ, որոնց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացրած դիմումը չի կարող հիմք հանդիսանալ ընդերքաբանական փորձաքննության իրականացման համար:
Ներակայումս սահմանված չէ նաև ընդերքաբանական փորձաքննության իրականացման այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 18-րդ հոդվածից բխող ընդերքի տեղամասի ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել պետական ընդերքաբանական փորձաքննության:
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքի 7-րդ հոդվածի 6.7-րդ մասի համաձայն, եթե փորձաքննության ներկայացված նյութերը արժանահավատ չեն և չեն համապատասխանում փաստացի իրականացված աշխատանքներին, ապա լիազոր մարմինը այդ հիմքով մերժում է դիմումը: Օրենսգրքով ներկայումս չի նախատեսվում փորձաքննության ներկայացված նյութերի լրամշակում այն դեպքում, երբ դրանցում ներկայացված նյութերը արժանահավատ են, սակայն առկա են որոշ շտկելի բացթողույմներ, որոնք կարելի է վերացնել լրամշակման արդյունքում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը – Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին և ջրային օրենսգրքերում փոփոխությունների ընդունման արդյունքում կնախատեսվի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի պաշարների (վերա)գնահատման հաշվետվությունների ընդերքաբանական փորձաքննություն, որը առաջարկվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ, 6.7-րդ մասերում և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում փոփոխություններ կատարելու միջոցով:
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահա
-
Քննարկվել է
29.06.2022 - 14.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2985
Տպել