Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը – Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն օրենսգրքով սահմանված փորձաքննությունները իրականացվում են ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա: Ընդերքաբանական փորձաքննության արդյունքում հաստատվում են օգտակար հանածոների պաշարները: Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն ստորերկրյա ջրերը (քաղցրահամ և հանքային) նույնպես հանդիսանում են օգտակար հանածո, որոնց շահագործական պաշարները կարող են հաստատվել միայն պետական ընդերքաբանական փորձաքննության արդյունքում:

Հայաստանի Հանրապետության Արարատյան արտեզյան ավազանի պաշարները վերջին անգամ գնահատվել են դեռևս 1984 թվականին, որից հետո ավազանից ջրի արդյունահանման աշխատանքները իրականացվում են շուրջ 35 տարի՝ առանց դրանց պաշարների վերագնահատման: Պաշարների հաստատելուց հետո հանքավայրի տարածքում հորատվել են բազմաթիվ նոր հորատանցքեր, որոնց շահագործման ազդեցությունը հանքավայրի ջրային ռեժիմի պահպանման վրա գնահատված չէ, ինչը կարող է նպաստել ջրային ավազանի հյուծմանը: Այս և ստորերկրյա քաղցրահամ ջրերի այլ հանքավայրերում նմանատիպ խնդիրների բացառման նպատակով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում անհրաժեշտ է նախատեսել ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի շահագործական պաշարների (վերա)գնահատման հաշվետվությունների ընդերքաբանական փորձաքննության իրականացում:

Պետական ընդերքաբանական փորձաքննության են ենթակա նաև Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 18-րդ հոդվածից բխող ընդերքի տեղամասի ուսումնասիրությունների արդյունքները:

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքի 7-րդ հոդվածի 6.6-րդ մասի համաձայն պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերը ներկայացվում են բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին՝ դրանցում ամփոփված առաջնային երկրաբանական տեղեկության արժանահավատության հավաստման նպատակով: Անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքի 7-րդ հոդվածի 6.7-րդ մասը խմբագրել նախատեսելով փորձաքննության ներկյացված նյութերի լրամշակումը, այն դեպքում, երբ նյութերը արժանահավատ են, սակայն դրանցում առկա են որոշակի բացթողումներ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս անհնար է իրականացնել ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի պաշարների (վերա)գնահատում, քանի որ տվյալ հանքավայրերի շահագործման իրավունք տրվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների տեսքով, իսկ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:

Այսպիսով, ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի շահագործողները հանդիսանում են ջրօգտագործողներ, որոնց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացրած դիմումը չի կարող հիմք հանդիսանալ ընդերքաբանական փորձաքննության իրականացման համար:

Ներակայումս սահմանված չէ նաև ընդերքաբանական փորձաքննության իրականացման այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 18-րդ հոդվածից բխող ընդերքի տեղամասի ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել պետական ընդերքաբանական փորձաքննության:

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքի 7-րդ հոդվածի 6.7-րդ մասի համաձայն, եթե փորձաքննության ներկայացված նյութերը արժանահավատ չեն և չեն համապատասխանում փաստացի իրականացված աշխատանքներին, ապա լիազոր մարմինը այդ հիմքով մերժում է դիմումը: Օրենսգրքով ներկայումս չի նախատեսվում փորձաքննության ներկայացված նյութերի լրամշակում այն դեպքում, երբ դրանցում ներկայացված նյութերը արժանահավատ են, սակայն առկա են որոշ շտկելի բացթողույմներ, որոնք կարելի է վերացնել լրամշակման արդյունքում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը – Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին և ջրային օրենսգրքերում փոփոխությունների ընդունման արդյունքում կնախատեսվի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի պաշարների (վերա)գնահատման հաշվետվությունների ընդերքաբանական փորձաքննություն, որը առաջարկվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ, 6.7-րդ մասերում և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում փոփոխություններ կատարելու միջոցով:
  3. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահա

  • Обсуждалось

    29.06.2022 - 14.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2992

Принт