Հիշել նախագիծը
ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
16 - Կողմ
-
5 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Levon Harutyunyan 21.06.2022 12:17:13 | Փաստաթղթում ներկայացված կետերի հերթականությունը՝ ինչպես կայքում տեղադրված տարբերակը, այնպես էլ բեռնելու համար կցված doc և pdf տարբերակները, իրարից տարբերվում են, և հստակ չէ կետերի ճիշտ հերթականությունը: Առաջարկում եմ կարգավորել կետերի հերթականությունը: | ||
2 | Տիգրան Գեորգի 24.06.2022 11:47:59 | Առաջարկություններ և դիտողություններ << ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> որոշման նախագծի վերաբերյալ. Դիտողություն-1 Բացակայում է << Կանոնների>> բովանդակության վերաբերյալ ցանկը Դիտողություն-2 Բացակայում է շահագործող, տեխ. սպասարկող անզնակազմի յուրաքանչյուր անձի պաշտոնական մասնագիտական պարտականությունների կոնկրետ կատարման հաստատված ծավալի վերաբերյալ / ղեկավարության կողմից հաստատված/ հրահանգի մշակման, հաստատման և այն կոնկրետ շահագործող անձին առձեռն մեկ օրնակ տրման վերաբերյալ պահանջը Առաջարկություն -1 <<Ճնշասեղմված բնական այրվող գազ>> արտահայտության բացատրության մեջ, առավել արտահայտիչ լինելու համար ցանկալի կլիներ հետևյալ բացատրությունը՝ <<Ավտոմոբիլային տրանսպորտի, որպես շարժիչային վառելիք օգտագործման համար ճնշակի միջոցով սեղմված և ճնշումը բարձրացված մինչև 19,6 ՄՊա բնական այրվող գազ>> արտահայտությունը Դիտողություն-3 << Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության մասին>> որոշման նախագծի Գլուխ-7, կետ 46 –ում <<Ավտոգազալցակայանում չեն աշխատում մինչև 18 տարին լրացած անձիք, հղի և մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կանայք>> չեն աշխատում արտահայտությունը փոխարինել չի թույլատրվում աշխատել արտահայտությամբ Առաջարկություն -2 Առաջարկվում է սեղմված բնական գազի կուտակիչների վերաբերյալ ավելացնել հետևյալ ցուցումը՝ Քանի որ պրակտիկան ցույց է տվել, որ ( P= 2.5 ՄՊա և ավելի) բարձր ճնշման տակ գտնվող սեղմված բնական գազերի համար, որպես ԱԳԼՃԿ-ների սեղմված գազի կոտակիչներ առավել հարմար է կիրառել ՀԱՏ 279-2007 համապատասխան սեղմված գազի 50-ից 500լ տարողությամբ մինչև 31,4 Մպա –ից 39,2ՄՊա ճնշմամաբ անկարան պողպատյա բալոնների համախումբ, իսկ այդ բալոնների համախումբը իրենց միացման խողովակագծերով և արմատուրայով հանդերձ հարմար է տեղակայել շրջակա տարածքի պլանիրովկայի նիշից ցածր երկաթբետոնե բունկերներում, որը հնարավորություն կտա սեղմված գազի այդ կուտակիչներն ու նրանց միացման հանգույցները արմատուրայով հանդերձ իրականացնել պատշճ զննում և սպասարկում, որը հնարավորություն չի տալիս իրականցնել կուտակիչ բալոնները ստորգետնյա ավազով , գրունտով ծածկված թաղված վիճակի դեպքում |