Հիշել նախագիծը

ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի  _________ _____-ի №____-Ն

 

ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 23-ին:

 

 

Հայաստանի Հանրապետության
            վարչապետ                                                                            Ն
ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

____________ _____-ի №________-Ն

որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԳԼՈՒԽ 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործվող ճնշասեղմված բնական այրվող գազի կամ հեղուկացված ածխաջրածնային գազի  լցավորման կայանների (այսուհետ`ավտոգազալցակայաններ) կառուցման և շահագործման տեխնիկական  անվտանգության կանոներով (այսուհետ` Կանոններ) սահմանվում են ավտոգազալցակայաններ արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ` ԱՎՕ) ու դրանցում կիրառվող էներգատեղակայանքների պայթյունա և հրդեհա անվտանգության և անվտանգ շահագործման տեխնիկական կամ արդյունաբերական անվտանգության նվազագույն պահանջներ՝ նպատակաուղղված ավտոգազավառելիքի առևտրի ժամանակ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի, պատահարների նախազգուշացմանը և կանխարգելմանն, այդ վթարների հետևանքով մարդկանց կյանքին, գույքին և  շրջակա միջավայրին հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աշխատողների կյանքի ու առողջության պաշտպանությանը:
  2. Սույն Կանոնների նպատակն է`
  • տեխնոլոգիական սարքավորումներին վերաբերող միջազգային գործելակերպում կիրառվող չափանիշների և փորձի որդեգրման միջոցով ավտոգազավառելիքի հետ կապված հարաբերություններում կարգավորել առք ու վաճառքը և գործառությունները,
  • կանխել կամ նվազեցնել հրդեհի կամ պայթյունի առաջացման ռիսկի գործոնը,
  • ապահովել առողջության համար անվտանգ պայմաններ` ավտոգազալցակայանների աշխատողների կամ նշված կայաններում աշխատանք կատարող, տարածքում գտնվող գազ սպառողների և այլ մարդկանց համար,
  • ապահովել ավտոգազալցակայանների շահագործման արդյունքում օդային ավազանի և ջրային ռեսուրսների պահպանությունն աղտոտումից,
  • ավտոգազալցակայանները որպես ԱՎՕ՝ դրանց անվտանգ շահագործման, տեխնիկական կամ արդյունաբերական անվտանգության ապահովման կանոնների սահմանումը,
  • ճնշասեղմված բնական այրվող գազով կամ հեղուկացված ածխաջրածնային գազով աշխատելու համար գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված գազաբալոնային սարքավորումների անվտանգության ապահովումը՝ լցավորման փուլում,
  • ավտոգազալցակայաններում լցավորել, միմիայն ճնշասեղմված բնական այրվող գազը կամ նավթային գազը՝հեղուկացված ածխաջրածնային գազը (այսուհետ` ՀԱԳ), որպես շարժիչային վառելիք օգտագործող ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված այն գազաբալոնները, որոնք լիցենզավորված կազմակերպության կողմից անցել են պարբերական վկայագրում (ապահովելով շահագործման մեջ գտնվող պարտադիր վկայագրում անցած գազաբալոնների թվի բարձրացում մինչև 100%), ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցը և տեղադրված վկայագրում անցած գազաբալոնը հաշվառված են տվյալ ոլորտը համակարգող լիազոր մարմնի կողմից վարվող գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների էլեկտրոնային շտեմարանում,   
  • նվազագույնի հասցնել կամ բացառել մարդկային գործոնով պայմանավորված պատահարներն ու դժբախտ դեպքերը լցավորման փուլում,Կանոններով սահմանված նորմերի պահանջների և միջոցառումների կատարմամբ:
  1. Կանոնները նախատեսված են տեխնիկական անվտանգության ոլորտում ավտոգազալցակայանների հետ կապված ցանկացած գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպա-իրավական և սեփականության ձևերից) կողմից կիրառման համար,այդ թվում`
    • ավտոգազալցակայանների, այդ թվում՝ դրա կառուցվածքի մեջ մտնող ճնշակայանքների նախագծման, հավաքակցման, շահագործման, վերակառուցման, վերանորոգման, կոնսերվացման և օգտահանման ժամանակ,
    • ավտոգազալցակայանների ճնշակայանքների արտադրական անվտանգության կամ տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման ժամանակ,
    • ինչպես նաև նախատեսվում են պայթյունավտանգ և վնասակար գազերի միջավայրում աշխատող ճնշակայանքներ նախագծող և նոր պատրաստող կազմակերպությունների կողմից օգտագործման համար:
  2. Կանոնների պահանջները տարածվում են բնական այրվող գազի դասի վտանգավորության պայթյունավտանգ և վնասակար գազերի միջավայրում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող և վերակառուցվող, կոնսերվացվող, ապակոնսերվացվող և ապահավաքակցվող (օգտահանվող) ճնշակայանքների վրա:
  3. Կանոնների պահանջների հետ անհամապատասխանության դեպքում, գործող ճնշակայանքների անվտանգ շահագործման և աշխատողների ու աշխատանքների անվտանգության ապահովման համար, ավտոգազալցակայանի սեփականատերը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրա կողմից լիազորված անձը (այսուհետ` շահագործող անձ) պետք է անհամապատասխանությունների վերացմանն ուղղված գործողություններ իրականացնեն և Կանոնները ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում այդ անհամապատասխանությունները վերացնեն:
  4. Ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձն արտադրական պատահարների, դժբախտ դեպքերի, տեխնածին վթարների կանխարգելման և ռիսկերի նվազեցման, շահագործման ժամանակ աշխատանքների անվտանգ կատարման և աշխատողների անվտանգությունն ապահովելու համար, պետք է կազմակերպեն արտադրական շենքերի, շինությունների, ճնշակասրահների և դրանցում տեղակայված սարքավորումների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ և համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի դրույթների մշակեն և  իրականացնեն հետևյալ միջոցառումները`      
    • ավտոգազալցակայաններն և ավտոգազալցակայանների պայթյունավտանգ և վնասակար գազերի միջավայրում աշխատող ճնշակայանքները գրանցեն ԱՎՕ-ի ռեեստրում և ենթարկեն տեխնիկական անվտանգության փորձաքննության` համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով ահմանված պահանջների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի №1359-Ն որոշումով սահմանված կարգի,
    • մշակեն և հաստատեն ավտոգազալցակայանի տեխնիկական անվտանգության վկայագիրը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի 594-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,  
    • ավտոգազալցակայանի անձնակազմի համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ճարտարագիտատեխնիկական կադրերից նշանակեն տեխնիկական անվտանգության ոլորտի՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողություն իրականացնող և Կանոնների իմացության մասով ավտոգազալցակայանի անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման, և անվտանգ շահագործման ու հսկողության) համար պատասխանատու անձ (անձեր) կամ ստեղծեն պարբերական տեխնիկական զննումներ իրականացնող մասնագետներից կազմված տեխնիկական անվտանգության ծառայություն կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարեն մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա, որոնք առնվազն երեք տարին մեկ անգամ, անցնում են մասնագիտական որակավորման դասընթաց, ուսուցում, որակավորում (վերաորակավորում),
    • ավտոգազալցակայանի անձնակազմի աշխատողներից նշանակեն ճնշակայանքների  սպասարկման համար մասնագետներ, որոնք տիրապետեն և ունակ լինեն իրականացնել արտադրական շենքերում, շինություններում, ճնշակասրահներում տեղակայված ճնշակների, սարքավորումների, մեքենաների, ագրեգատների, անոթների (տարողությունների, գազամբարների), լցավորման բաշխիչ աշտարակների, ամբարձիչ սարքավորումների և շահագործվող այլ ապարատների գործարկում, ստուգում, զննում և արդյունքների գրանցում դրանց համար ավտոգազալցակայանում մշակված համապատասխան գրանցամատյաններում, ինչպես նաև կազմակերպեն մասնագետների և սպասարկող անձնակազմի հրահանգավորում, տեսական ուսուցում, գիտելիքների պարբերական ստուգումներ առնվազն 12 ամիսը մեկ անգամ,այդ թվում՝

ա․ աշխատողները մինչև ինքնուրույն աշխատանքի թույլտվություն ստանալն, անցնում են նախնական հրահանգավորում՝ ավտոգազալցակայանի անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման ու հսկողության, աշխատանքի անվտանգության) համար պատասխանատու անձի կողմից, այնուհետև՝ սկզբնական հրահանգավորում տվյալ աշխատատեղի համար՝ տվյալ աշխատատեղի ստորաբաժանման ղեկավարի կողմից։ Հրահանգավորումը կատարվում է ամսական մեկ անգամ, որի վերաբերյալ նշումներ կատարվում են դրա համար ավտոգազալցակայանում մշակված, համարակալված և կնքված հրահանգավորման գրանցամատյանում։ Գրանցամատյանում նշվում է նաև ինքնուրույն աշխատանքների թույլատվությունը։ Հրահանգավորման ժամանակ, ըստ հաստատված ծրագրի, աշխատողը պետք է անհրաժեշտ տեղեկատվություն ստանա իր աշխատատեղում առկա վնասակար գործոնների, հրդեհային անվտանգության մասին, ինչպես նաև համառոտ ուսուցում անցնի իր աշխատատեղին վերաբերող աշխատանքի անվտանգության ստանդարտների ծավալով։ Աշխատատեղի կամ աշխատանքի պայմանների փոփոխման դեպքում աշխատողն անցնում է լրացուցիչ ուսուցում և հրահանգավորում՝ սույն  դրույթներին համապատասխան,

բ․ աշխատողների ուսուցումը,գիտելիքների ստուգումը կատարվում է ոչ ուշ քան տարին մեկ անգամ, համապատասխան իրավասությամբ օժտված կազմակերպություններում կամ հաստատություններում ՝ պայմանագրային հիմունքներով,

  • ճնշակայանքների և ճնշակային սարքավորումների տեխնիկական անձնագրերով և տեխնիկական փաստաթղթերով, ինչպես նաև ավտոգազալցակայանի  ղեկավարության կողմից հաստատված շահագործման հրահանգներով սահմանված ժամկետներում կազմակերպեն և անցկացնեն սարքավորումների, լցավորման բաշխիչ աշտարակների, ավտոմատ կառավարման համակարգերի, գազի մշակման հանգույցի, ճնշակային հանգույցի, չորացման հանգույցի, մատակարարման և բաշխման փողրակի, ջրաքաշ (դրենաժային) տարողության, հակահրդեհային համակարգի, վտանգավոր տարածքների տեխնիկական զննումները, տեխնիկական արատորոշումը (դիագնոստիկա), փորձարկումները, ընթացիկ և պլանային վերանորոգումները` համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների,
  • մասնագետներին և սպասարկող անձնակազմին ապահովեն անվտանգ շահագործման և հրդեհային անվտանգության հրահանգներով, ինչպես նաև նորմատիվային այլ փաստաթղթերով:
  1. Ավտոգազալցակայանում շահագործվող բոլոր սարքավորոմները, ճնշակայանքները, որոնց վրա տարածվում են Կանոնների  պահանջները պետք է ունենան դրանց վերաբերյալ արտադրողի կողմից տրված տեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտի փաստաթղթեր,այդ թվում`
    • քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության փորձաքննության փորձագիտական եզրակացություններով հաստատված ավտոգազալցակայանի համար նախատեսվող շենքերի կամ շինությունների կամ սենքերի նախագծային փաստաթղթեր, ինչպես նաև էներգամատակարարման,ջրամատակարարման,շանթապաշտպանության, օդափոխության, հակավթարային, հակահրդեհային և հատուկ սարքերի ու միջոցների ստուգման, փորձարկման ակտեր և կատարողական այլ փաստաթղթեր,
    • արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և հաշվառման մասին վկայական,
    • տեխնոլոգիական փաստաթղթեր և անձնագրեր` բոլոր տեսակի տեխնոլոգիական սարքավորումների, ճնշակների, անոթների (տարողությունների,գազամբարների), ապահովիչ սարքերի, հսկիչ-չափիչ սարքերի, խողովակաշարերի, արմատուրների, անվտանգության միջոցների և սարքերի, անհատական պաշտպանության միջոցների, որոնք օգտագործվում են ավտոգազալցակայանի շահագործման ժամանակ,
    • կազմակերպության ստանդարտով սահմանված `

ա. տեխնոլոգիական գործընթացները կանոնակարգող գործելակարգեր,

բ. արտակարգ իրավիճակներում գործելու պլան (վթարային իրավիճակների վերացման և տեղայնացման պլան),

գ. արտադրական, տեխնոլոգիական, հավաքակցման, գործարկման, կարգաբերման, նախնական փորձարկման և փորձարկման (բեռնվածքի տակ և առանց բեռնվածքի), փչամաքրման, շահագործման և վերանորոգման (այդ թվում` պլանային, ընթացիկ և վթարային), աշխատանքի պաշտպանության, էլեկտրա և հրդեհային անվտանգության և այլ պարտադիր հրահանգներ, կազմված Կանոնների և իրավական այլ ակտերի սահմանված պահանջներին համապատասխան, հաշվի առնելով ավտոգազալցակայանում կիրառվող սարքավորումների հետ արտադրողների կողմից առաքված տեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական անձնագիր,շահագործման հրահանգ,գծագրեր և այլն) պահանջները,

դ. կարգագիր-թույլտվությամբ և աշխատանքների կատարման նախագծի մշակմամբ վտանգավոր աշխատանքների, վերանորոգման և զննման  ենթակա տեխնիկական սարքավորումների ցանկեր և կատարման ժամկետների ժամանակցույցեր,

ե. տեխնիկական անվտանգության  վկայագիր  (փորձագիտական  եզրակացությամբ

 հաստատված):

  1. Ավտոգազալցակայանների շահագործման հրահանգը հաստատվում է տվյալ ԱՎՕ-ի սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից, մշակման ժամանակ հաշվի առնելով արտադրության պայմանները, տեխնոլոգիական գործընթացները կանոնակարգող գործելակարգի, սարքավորումներն արտադրողի տեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական անձնագրեր, հրահանգներ, տեխնիկական նկարագրություն, փոխադրվող նյութերի կամ պայթյունավտանգ և վնասակար գազերի ֆիզիկաքիմիական բնութագրեր և այլն), Կանոնների, ինչպես նաև ոլորտի հետ կապված իրավական այլ ակտերի սահմանված պահանջները:
  2. Ավտոգազալցակայանում հնարավոր վթարների կամ տեխնոլոգիական սարքավորումների ապահերմետիկացման հետևանքով արտադրական շենքերում և շինություններում, ճնշակասրահներում, փակ տարածքներում ցանկացած դասերի վտանգավորության պայթյունավտանգ և վնասակար գազերի սահմանային թույլատրելի և սահմանային թույլատրելի պայթյունաանվտանգ խտությունը գերազանցող գազայնվածության առկայության կամ դրանց առաջանալու հնարավորության դեպքում, կամ եթե այդ շինություններում՝ օդում թթվածնի պարունակությունը չի գերազանցում նրա ծավալի 16 -ը (գազավտանգավոր գոտիների առաջացում), կազմակերպության ղեկավարության կողմից մշակվում և հաստատվում են պայթյունների, հրդեհների և այլ վթարների ժամանակ այդ նյութերի ներգործությունից անձնակազմին պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցառումներ։
  3. Ավտոգազալցակայանում տեղի ունեցած տեխնածին վթարի յուրաքանչյուր դեպք, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունը և հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի № 488-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի №458-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի №580-Ն որոշման հավելվածներով սահմանված կարգով:
  4. Ավտոգազալցակայանի կառուցումն ու շահագործումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դրանք համապատասխանում են սույն Կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով նախատեսված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 2․  ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Սույն Կանոններում կիրառվում են հետևյալ հասկացությունները իրենց սահմանումներով`
    • ավտոգազալցակայան՝ ավտոգազալցավորման ճնշակայան (այսուհետ՝ԱԳԼՃԿ) կամ հեղուկացված ածխաջրածնային գազերի լցավորման կայան (այսուհետ՝ԱԳԼԿ) ․

ա․ ավտոգազալցավորման ճնշակայան (ԱԳԼՃԿ)՝ տեխնոլոգիական կայանքների և օժանդակ սարքերի համալիր, գազի մաքրման, սեղմման, հովացման, չորացման, պահեստավորման, ճզման գործընթացներն ապահովվելու և ճնշասեղմված բնական այրվող  գազը, որպես շարժիչային վառելիք, բաշխիչ աշտարակով սպառողի ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների մեջ լցավորելու համար,

բ․ հեղուկացված ածխաջրածնային գազերի ավտոգազալցավորման կայան (ԱԳԼԿ)՝ տեխնոլոգիական կայանքների և օժանդակ սարքերի համալիր, հեղուկացված ածխաջրածնային գազը (այսուհետ՝ ՀԱԳ) ավտոցիստեռներից ընդունման, գազամբարներում պահեստավորման, պոմպային ագրեգատով և խեղովակաշարերով փոխադրելու, ԱԳԼԿ-ի կառավարման համակարգի օգնությամբ, ԱԳԼԿ-ի տեխնոլոգիական համակարգի կառավարման և ավտոմատացման վահանով վառելիքաբաշխման աշտարակին  մատուցելու, ինչպես նաև չափիչ սարքերի (գազամբարում ՀԱԳ-ի մակարդակի տվիչ և ազդանշանիչ, գազայնվածության ազդանշանիչ, ճնշման տվիչ և այլն) նկատմամբ հսկողություն իրականացնելու գործընթացներն ապահովելու և ՀԱԳ-ը, որպես շարժիչային վառելիք, սպառողի ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների մեջ լցավորելու,

  • ավտոգազավառելիք՝ ավտոմոբիլային տրանսպորտի ներքին այրման շարժիչներում որպես շարժիչային վառելիք օգտագործման համար հատուկ նախապատրաստություն անցած ճնշասեղմված բնական այրվող գազ կամ հեղուկացված ածխաջրածնային գազ ,
  • ավտոմատ կառավարման համակարգ՝ ավտոգազալցակայանում տեխնոլոգիական գազատարների, ճնշակային տեղակայանքների, տարողությունների (գազամբարների), չափիչ հսկիչ սարքերի և այլ գործընթացների, վերահսկման ազդանշանների հաղորդման և վթարային դադարի կառավարման համակարգ, 
  • գազի մշակման հանգույց՝հանգույց` նախքան ճնշակ մտնելը բնական գազի մաքրման համար,
  • լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական կառավարման մարմին, որը որոշակի ոլորտում մշակում և իրականացնում է քաղաքականությունը,
  • լցավորման բաշխիչ աշտարակ՝ աշտարակ` ճնշասեղմված բնական այրվող գազի կամ ՀԱԳ-ի ավտոգազավառելիքը լցավորման համար կարգավորվող, չափում է մեքենաներ լցավորվող ճնշասեղմված բնական այրվող գազի իրական զանգվածը, ճնշումը, ջերմաստիճանը և խտությունը, հաշվարկում է լցավորված գազի արժեքը։

Լցավորման բաշխիչ աշտարակի վահանակի վրա պետք է արտացոլվի չափման միավորները, լցավորված գազի զանգվածը կիլոգրամ (կգ)  և լցավորված գազի արժեքը (ՀՀ դրամ): Լցավորումը ղեկավարվում է օպերատորի կողմից` համակարգչի միջոցով: Լցավորվող ավտոգազավառելիքի զանգվածի թույլատրելի սխալանքը պետք է համապատասխանի արտադրող գործարանի փաստաթղթերին, բայց չի կարող գերազանցել + 1,0 % սահմանը,

  • խողովակաշար՝ այն խողովակների ամբողջությունը, որոնց միջոցով ավտոգազավառելիքը պահվում և փոխադրվում է դեպի ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակները: Նշված համակարգը ներառում է բոլոր խողովակաոստերը, կցորդիչները, միացումները, կափույրները և այլ ամրակցված դետալները,
  • հակահրդեհային համակարգ՝հակահրդեհային տեխնոլոգիական սարքավորումներ և հրդեհի մարման տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք օգտագործվում են ավտոգազալցակայաններում տեղի ունեցող ցանկացած վթարային իրավիճակի վերացման կամ մեղմացման նպատակով,
  • հեղուկացված ածխաջրածնային գազ ԱԳ)՝ հատուկ նախապատրաստություն անցած ածխաջրածինների (պրոպանի,պրոպիլենի, բութանի, բուտիլենի և բուտադիենի մետանի, էթանի, էթիլենի և կամ պենտանի և պենտենի առկայությամբ) հիմնականում պրոպան- բութանային խառնուրդ՝ կերպափոխված հեղուկացված վիճակի, նախատեսված որպես վառելիք կենցաղային, կոմունալ և արտադրական, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտի ներքին այրման շարժիչներում

որպես շարժիչային վառելիք օգտագործման  համար,

  • ճնշակային հանգույց՝ ավտոգազալցակայանի հիմնական հանգույցը, որում կատարվում է բնական գազի բազմաստիճան սեղմում կամ ՀԱԳ-ի մատուցում վառելիքաբաշխման աշտարակին,
  • ճնշակայանք` ճնշակների և ճնշակային սարքավորումների (զտիչներ, յուղախոնավաանջատիչներ, զատիչներ, ներծծման և մղման թափամեղմիչ տարողություններ (օդամբարներ), էլեկտրաշարժիչներ, պոմպեր, գազասառեցուցիչներ, յուղապարզարաններ, փչամաքրման բաքեր, յուղման և հովացման համակարգեր, խողովակաշարեր և այլն) և  օժանդակ այլ սարքավորումների համախումբը, որը նախատեսված է բնական այրվող գազի ճնշասեղմման և մատուցման համար,
  • ճնշասեղմված բնական այրվող գազ՝ ավտոմոբիլային տրանսպորտի ներքին այրման շարժիչների համար որպես վառելիք օգտագործման համար հատուկ նախապատրաստություն անցած բնական այրվող գազ,

ա. բալոնի լցավորման ընթացքում ճնշասեղմված բնական այրվող գազի ավտոգազավառելիքի ավելցուկային ճնշումը պետք է համապատասխանի ավտոգազալցակայանի՝ ԱԳԼՃԿ-ի  և լցավորվող գազաբալոնային միջոցների տեխնիկական պայմաններին (ՏՊ) և չպետք է գերազանցի 19.6 ՄՊա ճնշման սահմանը, որը ապահովում է ճնշման կարգավորիչ կափույրը,

բ. բալոն լցավորվող գազի ջերմաստիճանը կարող է բարձր լինել շրջապատող միջավայրի ջերմաստիճանից ոչ ավել քան 15 0C, բայց չպետք է գերազանցի 60 0C,

  • մատակարարման և բաշխման փողրակ՝ փողրակ` NGV1 ստանդարտին համապատասխան կցման արմատուրով` լցավորման բաշխիչ աշտարակներից ավտոգազավառելիքի լցավորման համար,
  • գազի չորացման հանգույց՝ գազի սեղմումից հետո մինչև գազաբալոններ լցավորումը ադսորբցիոն եղանակով բնական գազի մեջ եղած խոնավությունը մինչև 30 մգ/մ3 հեռացնելու համար հանգույց (մինուս -30 0C ցողի կետին համապատասխան ջրային գոլորշիների քանակ),
  • ջրաքաշ (ցամաքուրդային) տարողություն՝  անոթ, տեղադրված ավտոգազալցակայանից հեռու, գետնափոր խորշում հորիզոնական դիրքով` ավտոգազալցակայանի տարբեր համակարգերից խտուցքի հավաքման համար,
  • ռիսկերի գնահատում ՝ այն բոլոր գործոնների մանրազնին հետազոտությունը, որոնք

կարող են վնաս հասցնել մարդկանց, շրջակա միջավայրին: Այս աշխատանքը թույլ է տալիս գնահատել, թե արդյոք բավարար են վնասի կանխարգելման նախազգուշական

միջոցառումները, թե անհրաժեշտ են լրացուցիչ գործողություններ,

  • վտանգավոր տարածք՝ տարածք (բաց կամ փակ), որտեղ առկա է  կամ հնարավոր է առաջանալ պայթման,բռնկման թույլատրելի  սահմանը գերազանցող գազային կամ գոլորշային խառնուրդներ,
  • որակի անձնագիր՝ հեղուկացված ածխաջրածնային գազի փաստաթուղթ, որը պարունակում է արտադրողի և ՀԱԳ-ի լաբորատոր փորձարկումների արդյունքում ստացված որակի նորմայավորվող ցուցանիշների փաստացի արժեքների վերաբերյալ տվյալներ,
  • ճնշման կարգավորիչ կափույր՝ կափույր՝ դրված պաշարային հանգույցից դուրս եկող գազատարի վրա, որը ապահովում է ԳՕՍՏ 27577-2000 տեխնիկական պայմաններով սահմանված 6 ՄՊա ավելցուկային ճնշմամբ լցավորում:

 

ԳԼՈՒԽ 3․   ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ

 

  1. Նոր ավտոգազալցակայան կառուցելու կամ գործող ավտոգազալցակայանի վերակառուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  2. Ավտոգազալցակայանի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման պայմաններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի №596-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի № 1920-Ն որոշման №1, №2, №3 և №4 հավելվծներով սահմանված, պահանջներին համապատասխան:
  3. Ավտոգազալցակայանի սարքավորումները, ճնշակայանքները և նրա հավաքման մաuերը պետք է նախագծվեն պատվիրատուի կողմից ներկայացված նախագծման առաջադրանքի, ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների և օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերի սահմանված պահանջներին համապատասխան,այդ թվում՝
  • «Ստանդարտացման մասին» օրենքով սահմանված, Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված և գործողության մեջ դրված ավտոգազալցակայաններում՝ ԱԳԼՃԿ-ում և ԱԳԼԿ-ում կիրառվող սարքավորումների, որպես շարժիչային վառելիք օգտագործվող ճնշասեղմված բնական այրվող գազի և ՀԱԳ-ի վերաբերյալ ազգային ստանդարտների, ստանդարտացման ազգային համակարգով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով կիրառվող միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտների, ինչպես նաև նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին համապատասխան,
  • «Քաղաքաշինության մասին» օրենքով և քաղաքաշինության ոլորտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, շինարարական նորմերի և կանոնների սահմանված պահանջներին համապատասխան, ընդ որում, ավտոգազալցակայանների համար նախատեսված շենքերի, շինությունների և սենքերի նախագծային փաստաթղթերը պետք է բավարարեն և համապատասխանեն, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի № 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20․04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարության նախագծման նորմեր»-ին։
  1. Ավտոգազալցակայանում ցանկացած դասի վտանգավորության պայթյունավտանգ և վնասակար գազերի միջավայրում կիրառվող ճնշակները և նրանց հետ տեխնոլոգիապես կապված էլեկտրասարքավորումները, էլեկտրաշարժիչները, ապահովիչ կափույրները, փականային արմատուրները, գազավերլուծիչները, հսկիչ-չափիչ սարքերը և այլ էլեկտրասարքավորումները, որոնք տեղադրվում են պայթյունավտանգ գոտիներում  պետք է լինեն պայթյունապաշտպանված կատարմամբ: Ճնշակայանքների էլեկտրասարքերի պայթյունապաշտպանության մակարդակը որոշվում է ճնշակայանքների նախագիծը մշակողի կողմից, համաձայն պատվիրատուի կողմից ներկայացված նախագծման առաջադրանքի և պետք է համապատասխանեն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» №825 որոշմամբ ընդունված  Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 012/2011) սահմանված պահանջներին, ինչպես նաև պայթյունապաշտպանված կատարմամբ սարքավորումներին ներկայացվող նորմատիվ այլ փաստաթղթերով սահմանված պահանջներին:
  2. Ավտոգազալցակայանում տեղադրված յուրաքանչյուր ճնշակայանք պետք է համապատասխանի պատվիրատուի կողմից ներկայացված նախագծման առաջադրանքին, տեխնիկական պայմաններին և պարունակի ճնշակի վերաբերյալ հետևյալ նվազագույն տեխնիկական տվյալները (կիրառման ոլորտի նկարագրությունը,ցուցանիշների անվանումը և նորմը)`
  • ճնշակի տեսակը,
  • սեղմման աստիճանների թիվը,
  • գլանների քանակը (ըստ աստիճանների),
  • գլանների տրամագծերը (ըստ աստիճանների), մ (մմ),
  • մխոցների շարժը,
  • լիսեռի պտտման հաճախությունը,պտ/րոպ (պտ/վ),
  • ճնշակի զանգվածը,կգ ,
  • ճնշակի եզրաչափքերը,մ,ոչ ավելի`

ա.    երկարությունը,

բ.     լայնությունը,

գ.     բարձրությունը,

  • ճնշակի շարժաբերը`

ա.    տեսակը,

բ.     հզորությունը,կՎտ ,

գ.    լարումը,վ ,

դ.    հոսանքի հաճախությունը,հց ,

ե.     պտտման հաճախությունը, պտ/րոպ (պտ/վ),

  •  սեղմվող գազին ներկայացվող պահանջները`

ա. սեղմվող գազի բաղադրությունը (տրվում է աղյուսակի տեսքով) ըստ բաղադրիչների պարունակության  պետք է գտնվի թույլատրելի սահմաններում [աղյուսակում նշվում է` բաղադրիչների (գազերի անվանումը, մեխանիկական խառնուկների պարունակությունը և մասնիկների չափերը) անվանումը, քիմիական նշանը,մոլային մասը -ով` հաշվարկային և

սահմանային],

բ.    գազի հատկությունները,

գ.   գազի հարաբերական խոնավությունը,  ,

  •  ճնշակի հավաքման միավորների յուղման համակարգի տեսակը`

ա.   գլանների և խցուկների յուղման համար,

բ.    շարժման մեխանիզմների յուղման և խցուկների լվացման համար,

  •  կիրառվող յուղի տեսակը (ըստ ստանդարտների)`

ա.   գլանների և խցուկների յուղման համար,

բ.    շարժման մեխանիզմների յուղման և խցուկների լվացման համար,

  •  ճնշակի աշխատանքի տևողությունը առանց յուղի փոխման,ժ,ոչ ավելի,
  •  գլանների հովացման համակարգը`

ա.    հովացնող հեղուկը,

բ.     պոմպի արտադրողականությունը,մ3/ժ ,

գ.     հովացնող հեղուկի բաքի աշխատանքային ծավալը, մ3 ,

  •  ճնշակի աշխատանքային հարաչափերը,

ա.    ճնշակի անվանական արտադրողականությունը,մ3/ժ (մ3/րոպ) (մ3/վ),

բ.    գազի վիճակի սկզբնական (մուտքային) պայմանները` ճնշումը,ՄՊա (կգուժ/սմ2)` (անվանական, նվազագույն, առավելագույն),

գ. գազի վիճակի սկզբնական (մուտքային) պայմանները`  ջերմաստիճանը,Կ (0С)` (անվանական, նվազագույն, առավելագույն),   

դ.    գազի վիճակի վերջնական (ելքային) պայմանները` ճնշումը, ՄՊա (կգուժ/սմ2),

ե.  գազի վիճակի վերջնական (ելքային) պայմանները` ջերմաստիճանը (ծայրային,   գազասառեցուցիչից հետո),Կ (0С)` (նվազագույն, առավելագույն), 

  •  ճնշակի բնութագրերը,

ա.    ճնշակի հզորությունը ներծծվող գազի անվանական հարաչափերի դեպքում,կՎտ,

բ.     ճնշակի առավելագույն հզորությունը, կՎտ,ոչ ավելի.

գ․      ճնշակի հզորության տեսակարար ծախսը (լիսեռի վրա) անվանական պայմանների  դեպքում, ( ),ոչ ավելի,
          դ.    իզոթերմային հզորությունը,  կՎտ, ոչ ավելի,          

ե.    իզոթերմային օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ),ոչ պակաս,

զ.    յուղի տարուքի (տանելու) ծախսը (գլանների և խցուկների յուղման), կգ/վ (կգ/ժ),

ժ.    հովացնող հեղուկի ճնշումը, ՄՊա (կգուժ/սմ2),ոչ ավելի:

  1. Ավտոգազալցակայանի նախագծերը ենթակա են քաղաքաշինական, շրջակա միջավայրի վրա ազդեցության (նախատեսված լինելու դեպքում), ինչպես նաև տեխնիկական անվտանգության փորձաքննությունների` «Քաղաքաշինության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի №1359-Ն որոշմամբ սահմանված կարգով:
  2. Օրենքով սահմանված կարգով ավտոգազալցականի նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու և շինարարության թույլտվություն տալու իրավասությամբ օժտված մարմնի կողմից լիազոր մարմնին ներկայացված նախագծային փաստաթղթերին և Կանոնների 18-րդ կետով սահմանված փորձագիտական եզրակացություններին ծանոթանալուց հետո, լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում տալիս է իր եզրակացությունն ավտոգազալցակայան  կառուցելու վերաբերյալ, կամ մերժում է այն` հիմնավորելով մերժման պատճառները:
  3. Ավտոգազալցակայանի ավարտված շինարարության փաստագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:
  4. Ավտոգազալցակայանի նախագծային փաստաթղթերում պետք է ներառվեն նաև հետևյալ տեղեկությունները`

1) տվյալ ավտոգազալցակայանի գործարկման թվականը,

2) ավտոգազալցակայանի աշխատանքային ժամերը,

3) յուրաքանչյուր հերթափոխի աշխատողների թվաքանակը և նրանց պարտականությունները,

4) աշխատողների համար նախատեսված անվտանգության հարցերի գծով դասընթացների ծրագրերը,

5) էլեկտրական սարքավորումներն էլեկտրաստատիկությունից պաշտպանելու միջոցները,

6)  լցավորման ընթացքում հաճախորդներին մշտապես տեսադաշտում պահելու համար նախատեսված միջոցների նկարագրությունը,

7) վթարների դեպքում օգնություն ստանալու համար օգտագործվող հաղորդակցության միջոցները,

8) առաջին օգնության սարքերի նկարագրությունը և տեղակայվածությունը,

9) առևտրային նպատակներով կիրառվող նշանների նկարագրությունը,

10) օդանցիկ կառույցները, ինչպիսիք են` էլեկտրական հոսանքի օդային գծերը, հեռախոսային սյուները,

11) ավտոգազալցակայանի տարածքում ստորգետնյա կառույցները, ինչպիսիք են` էլեկտրական հոսանքագծերը (ստորգետնյա մալուխները), կոյուղին, ջրագծերը,

12) ավտոգազալցակայանի ճանապարհային երթևեկության կազմակերպան գծապատկերը (ներառելով մուտքը և ելքը, անցումային-արագացման գոտիներ, ճանապարհային նշաններ, գծանշումներ և այլ տեխնիկական միջոցներ) առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի 1699-Ն, 2008 թվականի  հունվարի 10-ի 113-Ն որոշումների և ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ»  շինարարական նորմերով սահմանված պահանջներով,

13) ավտոգազալցակայանում աշխատողների սենյակի, տաղավարի դիրքը,

14) լցավորման կղզյակների և ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակների տեղակայվածությունը,

15) ավտոգազավառելիքի բաշխիչ աշտարակների կամ սարքավորումների ավտոճանապարհային երթևեկության հնարավոր վնասներից պաշտպանող պահակակետերի և արգելափակոցների տեղակայվածությունը,

16) ավտոգազավառելիքի լցավորման մասում որևէ տեսակի ծածկի տեղակայվածությունը, բարձրությունը և չափսերը,

17) ավտոգազավառելիքի լցավորման մասում կամ ավտոգազալցակայանի տարածքում  բետոնե կամ ասֆալտբետոնե հարթակի տեղակայվածությունը և մակերեսը,

18) չափագրման, չափման միջոցների, չափման հսկիչ-չափիչ սարքերի տեղակայվածությունը և նկարագրությունը,

19) գազի արտահոսք հայտնաբերող սարքերի (գազավերլուծիչների)  տեղակայվածու-թյունը և նկարագրությունը,

20) տեղադրված, տեղադրման կամ օգտագործման ենթակա էլեկտրական սարքավորումների տեղակայվածությունը և նկարագրությունը,

21) էլեկտրական գծերի և այլ ստորգետնյա ինժեներական ենթակառուցվածքների տեղակայվածությունը,

22) ծխելու համար հատկացված վայրի տեղակայվածությունը,

23) վթարային իրավիճակներում անջատիչ սարքերի տեղակայվածությունը,

24) հակահրդեհային սարքավորումների, ներառյալ` փրփրային կրակմարիչների տեղակայվածությունը,

25) աշխատողների և հաճախորդների համար նախատեսված սանիտարական հարմարությունների տեղակայվածությունը և նկարագրությունը,

26) ավտոգազալցակայանի ցանկապատերի, փակոցների և անվտանգության ծառայության տեղակայվածությունը,

  • տեխնիկական տվյալները և շահագործման հանձնելու ամսաթիվը հետևյալ սարքավորումների համար`

 ա. վառելիքաբաշխիչ աշտարակներ,

 բ. մատակարարման և բաշխման փողրակներ,

գ.խողովակաշարեր և դրանք միմյանց ամրացնող մասեր.

դ. ճնշակային պոմպեր,

ե. ճնշման և վակուումային փականներ,

ժ. կատոդային պաշտպանական համակարգի մանրամասնությունները, ներառյալ`

անոդների տեղակայվածությունը,

զ. չափագրման, չափման և գազի պարունակությունը հսկող սարքեր,

ի. գազի արտահոսքի հայտնաբերման սարքեր,

  • բոլոր ուղղություններով 2 կմ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող մեկ այլ ավտոգազալցակայանի տեղակայվածությունը:

 

ԳԼՈՒԽ 4․  ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ավտոգազալցակայանի կառուցման նպատակով հողամասի տրամադրումը և կառուցապատումն իրականացվում են հողային օրենսգրքով, «Քաղաքաշինության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի №596-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան: Ավտոգազալցակայանի կառուցման նպատակով հողամասը, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի ըստ նպատակային նշանակության դասակարգումների (կատեգորիաների), պետք է ունենա տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցված կառուցապատման և շինարարության համար նախատեսված հողատարածքի նկարագիր և հստակ սահմանված նպատակային նշանակություն։
  2. Նոր շինարարություն կամ գործող ավտոգազալցակայանում փոփոխություններ պլանավորող սեփականատերը կամ շահագործող անձն ապահովում է քաղաքաշինության նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, սույն Կանոներով և այլ իրավական ակտերով

սահմանված պահանջների կատարումը:

  1. Նախքան ավտոգազալցակայանի շինարարական աշխատանքների մեկնարկը, սեփականատերը կամ շահագործող անձը նախագծային փաստաթղթերում հրդեհային անվտանգության նորմերի վերաբերյալ պետք է ստանա տեղական (համայնքային) հրշեջ մարմինների կամ դրանց վերադաս մարմնի պաշտոնական համաձայնությունը, ինչպես նաև ավտոգազալցակայանի նախագծային փաստաթղթերը վերադաս մարմնին ներկայացնի տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխանության, տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկելու և այնուհետև ավտոգազալցակայանն ԱՎՕ-ի ռեեսստրում գրանցելու նպատակով։
  2. Ավտոգազալցակայանի կառուցման թույլատրելի հեռավորությունները` արդյունաբերա- կան կազմակերպություններից, երկաթգծի կայարաններից, ընդհանուր օգտագործման երկաթգծային կամուրջներից, ավտոճանապարհներից, շենք-շինություններից, մարդկանց զանգվածային կուտակումներով հրապարակներից, պետք է բավարարեն ՀՀՇՆ IV–11.05.02-99՝ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի № 29-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերով, ինչպես նաև ՇՆՁ IV-12.101-04. Գազաբաշխման համակարգերի նախագծում և շինարարություն  ձեռնարկով  (ձեռնարկ ՀՀՇՆ IV-12.03.01-04  շինարարական նորմերի) սահմանված պահանջներին:
  3. Ավտոգազալցակայանից (ճնշակ, կուտակիչ, լցարկիչ) մինչև իրեն չպատկանող շինություններ նախատեսել ներքոհիշյալ նվազագույն միջտարածությունները (մետր (մ))՝
  • բնակելի և հասարակական շենքեր՝ 50 մ,
  • մշակութային կազմակերպություններ, մանկական և բուժհիմնարկներ, ուսումնական հաստատություններ՝ 75 մ,
  • արտադրական շենքեր՝ 50 մ: Նշված հեռավորությունը կարող է նվազեցվել մինչև 30 մ, պայմանով, որ պաշտպանվող օբյեկտը ավտոգազալցակայանի ուղղությամբ ունենա հակահրդեհային խուլ պատ, կամ կառուցված պատնեշներ, որոնք կբացառեն գազի շիթի և բեկորների արտանետումը հորիզոնական ուղղությամբ դեպի պաշտպանվող օբյեկտ,
  • հրդեհապայթունավտանգ, քիմիական և ռադիոակտիվ վտանգավոր նյութեր պարունակող շենքեր և տեխնոլոգիական սարքավորումներ՝ 75 մ,
  • ընդհանուր ցանցի երկաթուղիներ (լիրքի ստորոտից)՝ 50 մ,
  • մերձատար երկաթուղիներ՝ 30 մ,
  • ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասից հաշված ապահովվել ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի 5․30 կետով սահմանված պահանջները,
  • ավտոգազալցակայանից մինչև այն վայրերը, որտեղ միաժամանակ կարող են գտնվել 800 մարդուց ավելի (մարզադաշտերը, շուկաներ, զբոսայգիներ և այլն)՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հեռավորությունները պետք է լինեն առնվազն 2 անգամ ավելի,
  1. Ավտոգազալցակայանի տարածքում իրեն պատկանող շինությունների և սարքավորումների միջև նախատեսել ներքոհիշյալ նվազագույն միջտարածությունները (մետր՝ (մ))՝
  • գազի կուտակիչներից մինչև՝

ա․  ճնշակայանք՝  ճնշակայանքի բարձրությունից առնվազն 1,5 մ և ավելի,

բ․ լցավորման բաշխիչ աշտարակներ՝ 15 մ,

գ ․ավտոտեխսպասարկման շենքեր,ավտոլվացման կետեր,կաթսայատուն,պահեստներ՝30 մ,

դ․ տարածքի ցանկապատ՝ 5 մ,

ե. Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման էլեկտրական հոսանքի օդային գծեր՝ օդային գծերի հենսյան բարձրության մեկուկեսապատիկից ոչ պակաս կամ տեղադրվեն օդային գծերի պաշտպանական գոտիների սահմաններից դուրս:

  • ճնշակայանքից մինչև՝

ա. լցավորման բաշխիչ աշտարակներ ՝ 6 մ,

բ․  ավտոտեխսպասարկման շենքեր,  ավտոլվացման կետեր,  կաթսայատուն,  պահեստներ՝ 25 մ,

  • լցավորման բաշխիչ աշտարակներից մինչև՝ ավտոտեխսպասարկման շենքեր, ավտոլվացման կետեր, կաթսայատուն, պահեստներ՝ 20 մ,
  • սպասասրահից, սննդի կետից և սանիտարական հանգույցից մինչև`

ա․ լցավորման բաշխիչ աշտարակներ՝ 20 մ,

բ․  ճնշակայանք՝ 25 մ,

գ․ գազի կուտակիչներ՝ 35 մ,

  • օպերատորական շինությունից մինչև գազալցակայանին պատկանող շինություններ և տեխնոլոգիական սարքավորումներ՝ 9 մ,
  • գազի կուտակիչները պետք է տեղադրել ստորգետնյա,
  • լցավորման կղզյակները պետք է իրարից բաժանել պաշտպանական էկրանով՝ բետոնե պատով,
  • լցավորման մեկ կղզյակում միաժամանակ պետք է լցավորել ոչ ավել քան մեկ ավտոմեքենա։
  1. Համատեղված (սեղմված բնական գազ, ՀԱԳ, բենզին և դիզելային վառելանյութ) ավտոլցակայանի տարածքում իրեն պատկանող շինությունների և սարքավորումների միջև նախատեսել ներքոհիշյալ նվազագույն միջտարածությունները (մ)՝
  • օպերատորական շինությունից մինչև գազալցակայանին պատկանող շինություններ և տեխնոլոգիական սարքավորումներ՝ 9 մ,
  • սպասասրահից, սննդի կետից և սանիտարական հանգույցից մինչև`

ա․ ՀԱԳ լցավորման բաշխիչ աշտարակներ՝ 15 մ,

բ․ ՀԱԳ գազամբարներ՝ 20 մ,

  • ՀԱԳ լցավորման բաշխիչ աշտարակներից և ՀԱԳ գազամբարներից մինչև ավտոտեխսպասարկման շենքեր և ավտոլվացման կետեր՝ 20 մ,
  • ՀԱԳ լցավորման բաշխիչ աշտարակներից մինչև սեղմված բնական գազի և բենզինի լցավորման բաշխիչ աշտարակներ՝ 4 մ,
  • սեղմված բնական գազի լցավորման բաշխիչ աշտարակներից մինչև բենզինի

լցավորման բաշխիչ աշտարակներ՝ 8 մ,

  • ՀԱԳ ստորգետնյա գազամբարներից և հեղուկ վառելանյութի ստորգետնյա տարողություններից մինչև ավտոգազալցակայանի կուտակիչներ՝ 10 մ,
  • ՀԱԳ ստորգետնյա գազամբարների և հեղուկ վառելանյութի ստորգետնյա տարողությունների միջև հեռավորությունը պետք է լինի՝

ա․ վերգետնյա գազամբարների և վերգետնյա տարողությունների միջև՝ մոտակա ամենամեծ տարողության տրամագծից ոչ պակաս, բայց առնվազն 2 մ,

բ․ ստորգետնյա գազամբարների և ստորգետնյա տարողությունների միջև - մոտակա ամենամեծ տարողության տրամագծի կեսից ոչ պակաս, բայց առնվազն 1 մ։

  1. Ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մնայուն և մոդուլային ՀԱԳ ավտոգազալցակայանների՝ ԳԼԿ-ի նախագծին համապատասխան պետք է հագեցված լինեն բոլոր անհրաժեշտ սարքավորումներով տեխնոլոգիական գործընթացների իրականացման համար՝ ՀԱԳ-ի ընդունման, պահեստավորման և ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոններում լցավորման համար։ ԱԳԼԿ-ի համար առաքված  բոլոր տեխնոլոգիական համակարգերը պետք է արտադրական պայմաններում փորձարկված լինեն, կազմատվող կամ  քանդվող միացումները և պողպատյա կարանները 100% վերահսկողության ենթարկված լինեն և նշված լինեն տեխնիկական փաստաթղթերում կամ անձնագրերում։ Ավտոգազալցակայանի՝ ԱԳԼԿ-ի տեխնոլոգիական համակարգի հիմնական բաղկացուցիչ տարրերն են՝                                                                                                                                                                               
  • գազամբարներ ՀԱԳ-ի համար՝ նախատեսված է ավտոցիստեռներից ՀԱԳ-ի ընդունման և պահեստավորման համար։ Ավտոցիստեռներով ավտոգազալցակայան՝ ԱԳԼԿ ստացվող ՀԱԳ-ի դատարկման համար հարկավոր է նախագծով նախատեսել դատարկման աշտարակներ,որոնց խողովակների շրջակապվածքը պետք է ապահովի ավտոցիստեռների միացումը գազամբարների պահման բազայի շոգե և հեղուկ ֆազերի խողովակաշարերի հետ փակիչ-ապահովիչ արմատուրի միջոցով:Ընդ որում, ՀԱԳ-ը գտնվում է հեղուկ ֆազում, հագեցած գոլորշիների ճնշման տակ։ Գազամբարի մեջ ճնշումը որոշվում է գազամբարի ջերմաստիճանով և պրոպան- բութանային խառնուրդի չափամասի կազմով։ Ճնշման տիպային արժեքները 0°С  ջերմաստիճանում կազմում է 0,03 ՄՊա, իսկ 25 °С ջերմաստիճանում՝ 1,2 ՄՊա։ Ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոններում լցավորվում է ՀԱԳ-ի հեղուկ ֆազը 1,2-1,6 ՄՊա ճնշման տակ, ճնշումը ստեղծում է պոմպային ագրեգատը։ Գազաբալոններում ՀԱԳ-ի լցավորման համար օգտագործվում է երեք հիմնական եղանակ՝

ա. պոմպային՝ ամենապարզ եղանակն է, որի դեպքում գազամբարից գազը վերցվում և բաշխիչ աշտարակով բարձր ճնշման տակ լցավորվում է գազաբալոնի մեջ,

բ. պոմպային գոլոշիային եղանակ՝ որի դեպքում՝ պոմպային եղանակին լրացուցիչ ներառվում է էլեկտրական տաքացուցիչ գոլորշիարարներ, որն ապահովում է ճնշման բարձրացումը գազամբարում՝ մինուս 20 °С ցած ջերմաստճանի դեպքում,

գ.  երրորդը՝ պոմպային ճնշակային եղանակն է՝ ճնշակների միջոցով բարձրացվում է ՀԱԳ-ի ճնշումը և բաշխիչ աշտարակով լցավորվում է գազաբալոնի մեջ,

  • գազամբարների տեխնոլոգիական համակարգը ըստ տեսակի բաժանվում են․

ա. վերգետնյա գազամբարների տեխնոլոգիական համակարգ՝ երկպատ կամ միապատ կողապատերով, ջերմամեկուսացված կամ գրունտով ծածկված։ Վերգետնյա են համարվում այն գազամբարները,որոնց ներքին ծնորդները գտնվում են շրջակա տարածքի հատակագծային նիշերի հետ նույն մակարդակի վրա կամ բարձր դրանցից կամ գրունտով ծածկված (ըստ պատվիրատուի նախագծային առաջադրանքի)։Առավելությունը՝հավաքակցումը և օգտագործումը հնարավոր է ցանկացած կլիմայական պայմաններում, բացակայում է փոսորակ փորել գազամբարի համար։ Երկպատ գազամբարի արտաքին պատը կարող է ծառայել որպես վթարային գազամբար և ԱԳԼԿ-ի շահագործումը հնարավոր է ներքին պատի ապահերմետիկացման դեպքում։ Գազամբարի հերմետիկության ավտոմատ հսկողության համակարգի ամբողջությունը ջերմամեկուսացման (կամ գրունտով ծածկման) հետ բարձրացնում է շահագործման հուսալիությունը մինչև ստորգետնյա գազամբարների անվտանգության մակարդակի։ Վերգետնյա գազամբարները պետք է տեղակայվեն 2-3 % թեքությամբ՝ դեպի դատարկման խողովակը,

բ.տորգետնյա գազամբարների տեխնոլոգիական համակարգ՝ երկպատ կամ միապատ կողապատերով գազամբարներ։ Ստորգետնյա են համարվում այն գազամբարները, որոնց վերին ծնորդները գտնվում են հողի հատակագծային նիշից ցած ոչ պակաս քան 0,2 մ: Ստորգետնյա գազամբարներին հավասարեցվում են այն վերգետնյաները, որոնք իրենց վերին ծնորդից ոչ պակաս 0,2 մ բարձրությամբ և ոչ պակաս 6 մ լայնությամբ լցվում են գրունտով՝ հաշված գազատարի պատից մինչև թմբի եզրը։ Առավելությունները՝ անհրաժեշտություն չկա գազամբարը ջերմամեկուսացնել, տեղադրման գծապատկերը ստանդարտային է, բացակայում է գազամբարի էլեկտրաքիմիական պաշտպանությունը, գազամբարի հերմետիկությունը հսկվում է գազայնվածության տվիչներով, երկպատ գազամաբարի օգտագործման դեպքում ԱԳԼԿ-ի

աշխատանքը  կարող է շարունակվել ներքին պատի ապահերմետիկացման դեպքում,

գ․ գազամբարները տեղադրվում են ստորգետնյա` յուրաքանչյուրը 25 մ3  տարողությամբ, բայց ոչ ավել 100 մ3   ընդհանուր ծավալում: Տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում թույլատրվում է գազամբարները տեղադրել վերգետնյա` յուրաքանչյուրը 5 մ3 տարողությամբ, բայց ոչ ավել 50 մ3 ընդհանուր ծավալով, ըստ պատվիրատուի նախագծային առաջադրանքի՝ ստանդար ծավալի գազամբարները կարող են փոխարինվել այլ ծավալի (10,15,20 մ3)

գազամբարներով,

դ․ գազամբարների տեղակայումը սենքերում չի թույլատրվում,

  • վառելիքաբաշխման աշտարակներ ՀԱԳ-ի համար, ՀԱԳ-ի զանգվածի հաշվիչներ,
  • պոմպային ագրեգատներ, խեղովակաշարեր, մատակարարման և բաշխման փողրակներ,փակիչ և ապահովիչ արմատուրների լրակազմ՝ արագագործ, հակադարձ, ապահովիչ և արտանետման, բայպասային (կողանցային) կափույրներ,ընդ որում, բոլոր փակիչ արմատուրները ունեն հերմետիկության «Ա» դաս,
  • կառավարման համակարգ՝ տեխնոլոգիական համակարգի կառավարման և ավտոմատացման վահան,
  • հսկիչ չափիչ սարքեր՝ գազամբարում ՀԱԳ-ի մեխանիկական կամ էլեկտրոնային մակարդակաչափ և ազդանշանիչ, ճնշաչափ, գազայնվածության ազդանշանիչ, ճնշման տվիչ և այլն։ էլեկտրոնային մակարդակաչափը հետևում է գազամբարում ՀԱԳ-ի մակարդկին, զանգվածին,ծավալին և թույլատրում է ավտոմատացնել ԱԳԼԿ-ի աշխատանքը,
  • ԱԳԼԿ-ի տեխնոլոգիական համակարգի մեջ են մտնում նաև հետևյալ սարքավորումները․

ա․ պոմպ՝ ավտոցիստեռներից ՀԱԳ-ի դատարկման համար, եթե ավտոցիստեռնը լրակազմված չի դատարկման պոմպով,

բ․ ազոտային հանգույց՝ սարքավորումների նորոգման կամ զննման անցկացման և խեղովակաշարերի փչամաքրման համար,

գ․․ ավտոմատիկայի համակարգ՝ ներառում է հերմետիկության ստուգման սարքեր, հրդեհի հայտնաբերման ինքնաշխատ համակարգ,ՀԱԳ-ի մատուցման հսկողության  համակարգ և այլն։

  1. Ավտոգազալցակայանի մուտքերը (ելքերը) պետք է տեղադրվեն միմյանցից անջատ և մինչև փողոցների և ճանապարհների մոտակա հատումները՝ 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա։
  2. Ավտոգազալցակայանի և ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) միջև թույլատրելի         հեռավորությունները      պետք         է սահմանել՝ պահպանելով ՀՀՇՆ 30-01-2014 շինարարական նորմերով սահմանված պահանջները:
  1. Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի ՀՀՇՆ 30-01-2014 Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում շինարարական նորմերը հաստատելու մասին» № 263-Ն հրամանով սահմանված պահանջների՝
  • ավտոգազալցակայան՝ ճնշասեղմված բնական այրվող գազի գազալցավորման կայաններ (ԱԳԼՃԿ) կառուցելու նպատակով հատկացվող հողատարածքը` շինարարություն կազմակերպելու համար, պետք է լինի ոչ պակաս, քան 0.2 հեկտար, իսկ մոնոբլոկ գազալցակայանների դեպքում` ոչ պակաս 0,1 հեկտարից։
  • առանձին կանգնած ավտոգազալցակայանի՝ ճնշասեղմված բնական այրվող գազի գազալցավորման կայանի (ԱԳԼՃԿ), ՀԱԳ-ի գազալցավորման կայանի (ԱԳԼԿ) համար, կախված լցավորման բաշխիչ աշտարակների (բաշխման կետի)  քանակից, մինչև հողհատկացման հողամասի մակերեսի նորմի  մշակումը  և սահմանված կարգով հաստատումը, հողամասերի չափերն ընդունել ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի (բենզին և դիզելային վառելանյութ) լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) համար ՀՀՇՆ 30-01-2014 շինարարական նորմերի 306-րդ կետի 34-րդ աղյուսակի հաստատված և նորմավորված ցուցանիշներին համապատասխան՝ մեկ

օբյեկտի համար հողամասի մակերեսը,հեկտար (հա).

ա. 1 բաշխման կետ,            0,1 հա,

բ. 1-ից` 5 բաշխման կետ,    0,2 հա,

գ. 5-ից` 7 բաշխման կետ,    0,3 հա,

դ. 7-ից` 9 բաշխման կետ,    0,35 հա,

ե. 9-ից` 11 բաշխման կետ,  0,4 հա:

  1. Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության

ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում ավտոգազալցակայանների՝ ԱԳԼՃԿ-ի տեղադրումն իրականացնել ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ»  շինարարական նորմերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2404-Ն և 2006 թվականի օգոստոսի 10-ի 1154-Ն որոշումներով նախատեսված կարգով` տարածքների կազմակերպման ու տեղաբաշխման նախագծերի և կառուցապատման գծապատկերներին համապատասխան, իսկ մինչև նշված նախագծային փաստաթղթերի մշակումը, արդիակացանումը և սահմանված կարգով հաստատումը` ավտոգազալցակայանները՝ ԱԳԼՃԿ  տեղադրել միմյանցից 2 կմ-ից ոչ պակաս հեռավորության վրա՝ տեղանքի հարմարավետությունից ելնելով դիտարկելով ±100 մ հնարավորությունը։

  1. Ավտոգազալցակայանի տեղակայումը, նախագիծը և շինարարությունը պետք է բավարարեն «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին և ոլորտի հետ կապված այլ նորմատիվ ակտերի պահանջներին:
  2. Ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի № 21-Ն հրամանով հաստատված «Ավտոբենզալցակայաններին, ավտոգազալիցքավորման ճնշակայաններին և ավտոգազալիցքավորման կայաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» № 2-III-2.13 սանիտարական կանոններով և նորմերով սահմանված ավտոբենզալցակայանների և ավտոգազալցավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ), ավտոգազալցավորման կայանների (ԱԳԼԿ) տեղակայմանը, տարածքի սանիտարական պահպանմանը, տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումներին, ջրամատակարար- մանը, ջրահեռացմանն, աշխատողների սանիտարակենցաղային պայմանների ապահովմանն, աշխատանքային անվտանգությանն, աշխատողների բժշկական զննության կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների կատարումը։
  3. Ավտոգազալցակայանների նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայան- քների՝ միջին և բարձր ճնշման գազի համակարգերի, 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների գործարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի № 1423-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի № 739-Ն որոշումներով սահմանված կարգով։

 

ԳԼՈՒԽ 5․   ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԻ ԽՈՒՄԲ ԳԱԶԵՐԻ ԾԱՎԱԼԱՅԻՆ ԵՎ ԿՇՌԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 0 0C ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՈՒՄ ԵՎ

ՆՈՐՄԱԼ ՃՆՇՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

                                                                     

  1. Ավտոգազալցակայանի՝ ԱԳԼԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձը որպես շարժիչային վառելիք օգտագործվող ՀԱԳ-ի անվտանգությունը և համապատասխանությունը որակի անձնագրին ապահովում են պահպանելով Եվրասիական տնտեսական  հանձնաժողովի  խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի «Որպես վառելիք օգտագործման համար, հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջեր» №68 որոշմամբ ընդունված Եվրասիական տնտեսական  միության տեխնիկական կանոնակարգով (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) սահմանված պահանջները: ԱԳԼԿ-ում ավտոցիստեռներից դատարկվող և ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործման համար նախատեսված  ՀԱԳ-ը պետք է ունենա՝
  • որակի անձնագիր,
  • Եվրասաիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) հետևյալ կոդերը՝ 2711 12 940 0, 2711 12 970 0, 2711 19 000 0,
  • պետք է համապատասխանի ՀԱԳ-ի համար սահմանված ֆիզիկաքիմիական և շահագործական ցուցանիշների հետևյալ պահանջներին.

 

Ցուցանիշի անվանումը

Նորմա հեղուկացված ածխաջրածնային գազերի համար, կոմունալ կենցաղային  և արտադրական սպառման համար որպես վառելիք օգտագործման

Նորմա հեղուկացված ածխաջրածնային գազերի համար, ավտոմոբիլային տրանսպորտի համար որպես շարժիչային վառելիք օգտագործման

Օկտանային թիվը,ոչ պակաս       

-

89,0

Ոչ սահմանային ածխաջրածինների գումարի զանգվածային մասը ,  ոչ ավել

 

 

-

 

 

6,0

32.    Հագեցած գոլորշիների ավելցուկային ճնշումը, ՄՊա, ջերմաստիճանի դեպքում.

33.     45 0С ,ոչ ավել

մինուս  20 0С, ոչ պակաս (պետք է որոշվի միայն ձմեռ ժամանակ)

 

 

 

1,6

-

 

 

 

1,6

0,07

Ծծմբաջրածնի և մերկապտանային ծծմբի զանգվածային մասը,  ոչ ավել

այդ թվում՝ ծծմբաջրածինը,   ոչ ավել

 

 

0,013

 

0,003

 

 

0,01

 

0,003

Հոտը

-

Անդուր է և բնորոշ է օդում բոցավառվելիության ներքին սահմանի 20  խտության դեպքում

Հոտի ինտենսիվությունը,բալ,ոչ պակաս

 

3

 

-

Հեղուկ մնացորդի ծավալային մասը 20 0С դեպքում,    ոչ ավել

 

 

1, 8

 

 

1,6

Ազատ ջրի և ալկալիների պարունակությունը

 

Բացակայում է

 

Բացակայում է

 

  1. Ավտոգազալցակայանի շահագործման անվտանգության ապահովման համար, ճնշասեղմված բնական այրվող գազի կամ ՀԱԳ-ի պահեստավորման,  ճնշասեղմված բնական  այրվող գազի կամ ՀԱԳ-ի ավտոգազավառելիքի ավտոգազաբալոններում լցավորման ժամանակ, ավտոգազավառելիքի գումարային արժեքի հաշվարկման համար, նկատի ունենալով, որ բնական այրվող գազը կազմված է՝ մեթանից (CH4), էթանից (C2H6), պրոպանից (C3H8), բութանից (C4H10) և այլ ածխաջրածնային միացություններից, ՀԱԳ-ը կազմված է՝ հիմնականում պրոպանից (C3H8) և բութանից (C4H10), անհրաժեշտ կարևոր պայման է հաշվի առնել նաև լցավորվող գազի ելքային ճնշումը, ջերմաստիճանը, ինչպես լցավորվող գազերի ծավալային և կշռային հարաբերությունները, որոնք պետք է բավարարեն 0 0C ջերմաստիճանում և նորմալ ճնշման պայմաններում մի խումբ գազերի համար սահմանված ծավալային և կշռային հարաբերությունների հետևյալ պահանջներին:

 

Գազի անվանումը

Գազի զանգվածը բալոնի 1լ տարողությունում (կգ), ոչ ավելի

1 կգ   գազի   զանգվածին համապատասխանող բալոնի տարողությունը (լ), ոչ պակաս

1

2

3

Ազոտ

0,770

1,30

Ամոնիակ

0,570

1,76

Մեթան

0,717

1,40

Բութան

0,488

2,05

Բութիլեն, իզոբութիլեն

0,526

1,90

Էթիլենի օքսիդ

0,716

1,40

էթան

0,357

2,80

Պրոպան

0,425

2,35

Պրոպիլեն

0,445

2,25

Ծծմբաջրածին, ֆոսգեն, քլոր

1,250

0,80

Թթվածին

1,080

0,926

Ածխաթթու

0,720

1,34

Ֆրեոն-11

1,200

0,83

Ֆրեոն-12

1,100

0,90

Ֆրեոն-13

0,600

1,67

Ֆրեոն-22

1,800

1,00

Մեթիլ քլորիդ, էթիլ քլորիդ

0,800

1,25

Էթիլեն

0,286

3,50

Բնական գազ

0,800

1,25

 

ԳԼՈՒԽ 6․   ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

  1. Ավտոգազալցակայանի տեխնիկական առաջադրանքում և նախագծում պետք է նախատեսվեն տեխնոլոգիական սարքավորումներով շենքեր և կառուցվածքներ, որոնք կապահովեն.
  • սպասարկող և սպասարկվող անձնակազմի կենցաղային պահանջները (սանիտարական հանգույց, սննդի կետ, սպասասրահ),
  • շրջակա միջավայրի պահպանությունը,
  • ճնշասեղմված բնական այրվող գազի կամ ՀԱԳ-ի պահեստավորումը և ճնշասեղմված բնական  այրվող գազի կամ ՀԱԳ-ի ավտոգազավառելիքի լցավորումը,
  • ավտոգազալցակայանի շահագործման անվտանգությունը,
  • արտաքին հրդեհաշիջման աշխատանքները՝ նախատեսելով 100մ3 ծավալով ստորգետնյա ջրավազան կամ տեղադրելով երկու հրշեջ հիդրանտներ՝ տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
    1. Ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձն ապահովում է ավտոգազավառելիքի ստացման, առևտրի և լցավորման համար օգտագործվող բոլոր կառույցների և տեխնոլոգիական սարքավորումների նախագծումը, տեղադրումը, փորձարկումը,

գործարկումը, շահագործումը, պահպանումը, վերանորոգումը և ապագործարկումն այնպես, որ`

1) վերացվեն ավտոգազավառելիքի հետ կապված գործողություններից առաջացող  բոլոր հնարավոր ռիսկերը,

2) ռիսկերի վերացման անհնարինության դեպքում հնարավորինս նվազեցվեն դրանք:

  1. Ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձն ավտոգազալցակայանի վերակառուցման, վերազինման, արդիականացման, արտադրական ծավալների ընդլայնման դեպքում գործողություններն ու գործառույթները  պետք է իրականացնեն օրենսդրությամբ սահմանված կարգին և Կանոններին  համապատասխան, ինչպես դա նախատեսվում է նոր կառուցվող ավտոգազալցակայանի համար։
  1. Արգելվում է առանց օրենսդրությամբ սահմանված կարգով թույլտվություններ և համաձայնություններ ստանալու գործող ավտոգազալցակայանում փոփոխությունների կատարումը։

 

ԳԼՈՒԽ 7.  ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ  ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

  1. Ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձն ապահովում է բավարար վերահսկողություն՝ ավտոգազալցակայանի արտադրամասերի, տեխնոլոգիական կայանքների, սարքավորումների, մեքենաների և օժանդակ սարքերի, գազի մաքրման, սեղմման,հովացման, չորացման, պահեստավորման, ճզման գործընթացների անընդհատության, շարունակականության, ճնշասեղմված բնական այրվող գազը, որպես շարժիչային վառելիք, բաշխիչ աշտարակներով սպառողների ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների մեջ լցավորման, աշխատատեղերում աշխատողների առողջության պահպանման, ուսուցման, որակավորման (վերաորակավորման), հրահանգավորման  և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը ուղղված Կանոնների յուրաքանչյուր գլխում սահմանված չափանիշների, միջոցառումների, նորմերի և պահանջների պատշաճ կատարման, անընդհատ զարգացող նոր տեխնոլոգիաների ներդրմանը և կիրառմանը համահունչ ավտոգազալցակայանի շարունակական վերազինման,  արդիականացման ու անվտանգության ապահովման նկատմամբ:
  2. Ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձն ավտոգազալցակայանի տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված իրականացնում է անհրաժեշտ հետևյալ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներն ու միջոցները՝

1) ավտոգազավառելիքի պատշաճ օգտագործման համար Կանոններով սահմանված

պահանջներով նախատեսվող նորմերի պահանջներին համապատասխանությունը,

2) ավտոգազավառելիքի լցավորման ժամանակ մարդկանց մարմնական վնասվածքի ստացման կամ գույքի վնասման ռիսկի կանխում,

3) մարդկանց և շրջակա միջավայրի պաշտպանություն գազի արտահոսքի դեպքում,

4) ապահովել Կանոներով սահմանված բոլոր պահանջվող միջոցառումների կատարումը,

5) օրենսդրությամբ սահմանված հիգիենիկ պահանջների պահպանումը:

  1. Ավտոգազալցակայանի աշխատողները, պետք է ուսուցանված լինեն և տիրապետեն «աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում մշակված և հրատարակված «առաջին օգնության հիմունքները» ձեռնարկով նախատեսված առաջին օգնութան չափանիշներին, ավտոգազալցակայանի արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանին, ավտոգազալցակայանում հնարավոր պատահարների, դժբախտ դեպքերի կամ արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում պետք է պատրաստ լինեն տուժածներին առաջին օգնություն ցույց տալ սեփական ուժերով, կարողանան օգտագործել ավտոգազալցակայանում նածատեսված ու պահուստավորված օգտագործման համար պիտանի և սարքին վիճակում գտնվող առաջին օգնություն ցույց տալու անհրաժեշտ  միջոցները, որոնք կախված պիտանիության ժամկետների հետ պարբերաբար թարմացվում են, մինչև հանրապետությունում գործող արագ արձագանքման  մասնագիտացված համապատասխան ծառայությունների՝ շտապ օգնության, ոստիկանության,հրշեջ ծառայության, գազի վթարային ծառայության,փրկարար ծառայության մասնագետների ժամանումը: 
  2. Ավտոգազալցակայանում, չեն աշխատում մինչև 18 տարեկան անձինք, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի № 2308-ն որոշման համաձայն։ Ավտոգազալցակայանի աշխատողները ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 15-ի № 1089-ն որոշման պահանջներին համապատասխան:
  3. Ավտոգազալցակայանի վարչակենցաղային շենքերի կազմում պետք է նախատեսված լինեն տղամարդկանց և կանանց համար առանձին սանիտարակենցաղային սենքեր, սանիտարակենցաղային հետևյալ հարմարություններով՝ հանդերձարան, լողացնցուղարան, զուգարան և հանգստի սենյակ,որոնց ներկայացվող պահանջներն են․
    • հանդերձարանին ներկայացվող պահանջներն են՝ անձնական (դրսի և տնային) հագուստի և աշխատանքային հագուստի պահպանման հանդերձարանները նախատեսվում են արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական) և աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության գործոնների առկայության դեպքում՝ կահավորվում են փակվող դռներով երկտեղանոց հանդերձապահարան-ներով, իսկ գործոնների բացակայության դեպքում՝  կահավորվում են բաց հանդերձապահարան-ներով, կամ կախիչներով, երկու դեպքում էլ ամենամեծ հերթափոխում աշխատող անձանց թվին համապատասխան, իրականացվում է ջեռուցում և բնական օդափոխություն,
    • լողացնցուղարանին ներկայացվող պահանջներն են՝ լողացնցուղարանները նախատեսվում և ներառվում են արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական) և աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության գործոնների առկայության դեպքում, ցնցուղների թիվը սահմանվում է յուրաքանչյուր 7 մարդուն մեկ լողացնցուղ հաշվարկով, լողացնցուղների թիվը չի գերազանցում 30-ը, իրականացվում է բնական օդափոխում,
    • լվացարանին ներկայացվող պահանջներն են՝սարքավորվում է արմնկային կամ ոտնակային կառավարման հարմարանքներով` վտանգավոր, մաշկի միջոցով օրգանիզմ թափանցող, խիստ հոտավետ նյութերի ինչպես նաև ստերիլ նյութերի արտադրության պայմանների առկայության դեպքում,  ապահովվում է հոսող ջրով, կախիչով, հեղուկ օճառով, էլեկտրական սրբիչով կամ միանվագ օգտագործման թղթյա անձեռոցիկներով, ծորակների թիվը սահմանվում է յուրաքանչյուր 10 աշխատողին մեկ ծորակ հաշվարկով, արտադրության բնույթից կախված` ձեռքերի պարբերական սանիտարական մշակման համար, լվացարանները տեղադրվում են նաև արտադրական սենքերում`աշխատատեղերին մոտ գտնվող տարածքներում,
    • զուգարանին ներկայացվող պահանջներն են՝ սանիտարատեխնիկական սարքավորում-ների (զուգարանակոնքերի) թիվը սահմանվում է 15 մարդուն մեկ սանիտարատեխնիկական սարքավորում հաշվարկով, նախամուտքում յուրաքանչյուր 4 սանիտարատեխնիկական սարքավորման հաշվարկով տեղադրվում է 1 լվացարան, բայց ոչ պակաս, քան մեկ լվացարան` յուրաքանչյուր զուգարանում, իրականացվում է ջեռուցում և բնական օդափոխում, սանիտարական սարքավորումների թվի 3-ից ավելի դեպքում, զուգարանում տեղադրվում է ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության համակարգ, զուգարանի և հեռավորությունը աշխատատեղերի միջև 50 մետրից ոչ ավելի է, բազմահարկ սենքերի առկայության դեպքում զուգարանը տեղադրվում է յուրաքանչյուր հարկում, տղամարդկանց և կանանց զուգարանները լինում են առանձին,իսկ հասարակական զուգարանի նվազագույն քանակը մինչև 7 ներառյալ լցավորման բաշխիչ աշտարակների դեպքում նախատեսվում է առնվազն 2 սանիտարատեխնիկական սարքավորում (1 կանանց և 1 տղամարդկանց), 8 և ավել լցավորման բաշխիչ աշտարակների դեպքում՝ առնվազն 3 սանիտարատեխնիկական սարքավորում (1 կանանց, 1 տղամարդկանց և 1 ընդհանուր օգտագործման), զուգարանի սանիտարական պահպանումն ապահովում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի № 06-Ն հրամանով հաստատված «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» № 2-III-2.13 սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին համապատասխան։ Ավտոգազալցակայանների հասարակական զուգարաններում առնվազն մեկ խցիկ կահավորել բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար,
    • հանգստի սենյակին ներկայացվող պահանջներն են՝ կահավորվում է համապատասխան կահույքով, կախիչներով, լվացարաններով, խմելու ջրով, ապահովում են տաքացման և/կամ հովացման սարքավորումներով, հանգստի սենյակը նախատեսվում է այն դեպքում եթե առկա են սառեցնող և տաքացնող միկրոկլիմայով աշխատատեղեր, ինչպես նաև աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության գործոնների առկայության դեպքում` աշխատանքի ընթացքում աշխատակիցների ջերմատվության կարգավորման և աշխատողների հանգստի նպատակով։  
    • սանիտարակենցաղային սենքերի ջրի որակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին,
    • սանիտարակենցաղային սենքերը ենթական են մաքրման և ախտահանման։
  4. Ավտոգազալցակայանի բացօթյա աշխատավայրերը պետք է տեղակայված լինեն այնպես, որպեսզի եղանակային պայմանները որևէ ռիսկ չներկայացնեն աշխատողների անվտանգության և առողջության պաշտպանված լինելու համար։
  5. Ատոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձը նախաձեռնում է բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի ապահովի աշխատողների անվտանգության ապահովմանն

ուղղված նվազագույն միջոցների շարունակական իրականացումը`

1) նվազագույն միջոցները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.

ա. ռիսկերի գնահատում, որի նպատակն է բացահայտել վտանգները, գնահատել և կառավարել ավտոգազավառելիքի ստացման, առևտրի և լցավորման հետ կապված ռիսկերը,

բ. ծրագիր, որի նպատակն է աշխատողներին տալ հրահանգներ, տեղեկատվություն, ապահովել նրանց ուսուցումն ու աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը,

գ. աշխատողների մասնակցությամբ իրականացվող տեսչական ծրագիր,

դ. աշխատողների կողմից դժբախտ դեպքերի, պատահարների և վտանգների մասին զեկուցման ֆորմալ ընթացակարգ,

ե. բոլոր դժբախտ դեպքերի, պատահարների և հնարավոր վտանգների ուսումնասիրման ընթացակարգ,

զ. դժբախտ դեպքերի, պատահարների և վտանգների առնչությամբ ուղղիչ միջոցառումների պատշաճ և ժամանակին իրականացումն ապահովող ընթացակարգ։

  1. Կանոնների 49-րդ կետում նշված աշխատավայրի և աշխատողների անվտանգության ապահովմանն ուղղված նվազագույն միջոցները ներառվում են նաև ավտոգազալցակայանի տեխնիկական անվտանգության վկայագրում։
  2. Ավտոգազալցակայանում աշխատանքի վայրի փակ տարածքների բնական և արհեստական լուսավորությունը, ջերմաստիճանը, օդափոխությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի`
  • աշխատանքի վայրը ստանա հնարավորինս բավարար բնական լուսավորություն, ինչպես նաև ունենա արհեստական լուսավորության սարքեր` աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման համար,
  • աշխատատեղ ունեցող սենյակներում և անցուղիներում լուսային սարքերն,այդ թվում՝ վթարային, տեղադրվեն այնպես, որ բացառվի ամրացված լուսային սարքի պատճառով հնարավոր դժբախտ պատահարի ռիսկը, ապահովելով սարքերի սարքին վիճակում պահպանումը,վերանորոգումը,փոխարինումը,
  • աշխատանքի վայրում արհեստական լուսավորության խափանումների դեպքում տեղադրվի համարժեք լուսավորություն ապահովող վթարային լուսավորություն։
  1. Ավտոգազալցակայանի արտադրական uենքերի լուuավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 17-ի 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերին համապատաuխան։
  2. Աշխատանքի վայրի փակ տարածքների օդափոխությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի`
  • աշխատանքի վայրի փակ տարածքներն աշխատանքային ժամերին ունենան բավարար ծավալով մատակարարվող մաքուր օդ` հաշվի առնելով աշխատանքի կազմակերպման կիրառվող մեթոդները և աշխատողների համար սահմանած աշխատաժամանակի ընթացքում կատարվող արտադրական պահանջները,
  • արհեստական օդափոխության համակարգի կիրառման դեպքում այն պահվի սարքին վիճակում, իսկ խափանման դեպքում կառավարման համակարգի միջոցով ազդանշան տրվի օդափոխության խափանման դեպքերի մասին,
  • օդակարգավորիչների կամ մեխանիկական օդափոխության կիրառման և շահագործման

դեպքում աշխատողները չենթարկվեն միջանցիկ քամիների բացասական ազդեցությանը,

  • արտադրական և անիտարակենցաղային uենքերը ապահովված լինեն օդափոխության համակարգերով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV– 12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերին և կանոններին համապատաuխան:
  1. Ավտոգազալցակայանի աշխատանքային սենյակների ջերմաստիճանը ապահովելու

համար անհրաժեշտ է, որպեսզի՝

  • աշխատանքային ժամերին աշխատանքային սենյակի ջերմաստիճանը բավարար լինի աշխատողների համար` հաշվի առնելով աշխատանքի կազմակերպման կիրառվող մեթոդները և աշխատողների համար սահմանած աշխատաժամանակի ընթացքում կատարվող արտադրական պահանջները,
  • ցանկացած աշխատասենյակում առկա լինեն ջերմաստիճանը ցույց տվող սարքեր՝ չոր գնդիկավոր ջերմաչափ,
  • արտադրական և անիտարակենցաղային uենքերը ապահովված լինեն ջեռուցման համակարգերով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV– 12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերին և կանոններին համապատաuխան։
  1. Ավտոգազալցակայանում աշխատավայրի անվտանգությանն ապահովման և դժբախտ դեպքերի, պատահարների և մարդկային գործոնով պայմանավորված տեխնածին այլ վթարների կանախարգելման նպատակով, անհրաժեշտ է, որպեսզի անհատական պաշտպանության միջոցներ և հարմարանքներ կիրառվեն և սպասարկող անձնակազմին ապահովեն պաշտպանվածություն` շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունից, թրթռումներից և աղմուկից, էլեկտրական հոսանքի հարվածից, ինչպես նաև աշխատավայրն ապահովեն բնական լուսավորությամբ, մասնավորապես.
  • անհատական պաշտպանության միջոցները և հարմարանքները կիրառվեն և համապատասխանեն Կանոնների 55-58-րդ կետերով և 11-րդ գլխով սահմանված պահանջներին,
  • թրթռումների դեմ պաշտպանվածությունը իրականացվեն պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի № 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) ՀՆ 2.4.-009-06 հիգիենիկ նորմեր նորմերով սահմանված պահանջները,
  • աշխատատեղերում մշտական և ոչ մշտական աղմուկի դեմ պայքարը իրականացվեն պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի № 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» 2-III-11.3 սանիտարական նորմերով սահմանված պահանջները, օգտագործելով աղմուկի գործիքային չափման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007  թվականի հոկտեմբերի 5-ի № 1510-Ն հրամանով հաստատված ՄՑ 4.3-001-07 մեթոդական ցուցումները:
  1. Ավտոգազալցակայանի աշխատողներին տրամադրվում է անհատական պաշտպանության միջոցներ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր չէ կոլեկտիվ պաշտպանական կամ այլ միջոցառումների, մեթոդների կամ աշխատանքի կազմակերպման ընթացակարգերի շնորհիվ խուսափել աշխատավայրում աշխատողների անվտանգությանը և առողջությանը

սպառնացող ռիսկերից կամ բավարար չափով սահմանափակել դրանք։

  1. Ավտոգազալցակայանի աշխատողի կողմից անհատական պաշտպանության միջոցներ կրելու անհրաժեշտության առաջացման դեպքում անհրաժեշտ է որոշել նշված միջոցների օգտագործման պայմանները, մասնավորապես, կրելու ժամանակաշրջանը` հաշվի առնելով`

1) ռիսկերի մակարդակը,

2) ռիսկերին ենթարկվածության հաճախականությունը,

3) աշխատողի աշխատատեղի առանձնահատկությունները,

4) անհատական պաշտպանության միջոցների համարժեքությունը:

  1. Սույն Կանոնների 55-րդ կետին համաձայն աշխատողներին օգտագործման համար տրամադրվում է անհատական պաշտպանության միջոց և դրա մասին`

1) տեղեկացնում են աշխատողներին այն ռիսկերի մասին, որոնցից պաշտպանվելու համար նրանք անհրաժեշտ է, որ կրեն տվյալ հանդերձանքը,

2) աշխատողներին տրամադրում են համապատասխան տեղեկատվություն անհատական պաշտպանության միջոցիների մասին,

3) տեղեկացվում են տրամադրված անհատական պաշտպանության միջոցի շնորհիվ ապահովվող պաշտպանվածության աստիճանի մասին,

4) աշխատողներին հրահանգավորում են անհատական պաշտպանության միջոցի օգտագործման վերաբերյալ,

5) կազմակերպում են անհատական պաշտպանության միջոցների օգտագործման վերաբերյալ ուսուցում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ցուցադրություններ:

  1. Ավտոգազալցակայանի աշխատողներին տրամադրվող անհատական պաշտպանության միջոցները պետք է համապատասխանեն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) ընդունման № 878 որոշմամբ սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 8․  ՇԱՆԹԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂԱՆՑՈՒՄ

  1. Ավտոգազալցակայանի շենքերն ու շինությունները, էլէկտրասարքավորումները պետք է պաշտպանված լինեն կայծակի ուղիղ հարվածներից և նրա երկրորդական դրսևորումներից, էլեկտրաստատիկ և էլեկտրամագնիսական ինդուկցիայից, բարձր պոտենցիալների ազդեցությունից:
  2. Ավտոգազալցակայանի շանթարգելների և հոսանքահեռացուցիչների միացումները, ինչպես նաև հողանցիչների միմյանց հետ միացումները պետք է կատարվեն եռակցմամբ: հողանցիչների դիմադրության ստուգման նպատակով հոսանքահեռացուցիչների վրա պետք է նախատեսված լինեն հսկիչ չափիչ սարքերի հեղյուսային միացման հնարավորություն:
  3. Շանթարգելման սարքավորումների վիճակի ստուգումը, ներառյալ դիմադրության չափումներն, իրականացվում է տարին մեկ անգամ` չոր եղանակին: Կոռոզիայի արդյունքում դրանց հատումներում 30%-ից ավելի ջարդվածքների կամ հալվածքների դեպքում, անհրաժեշտ է փոխել դրանք կամ իրականացնել միացված մասերի վերանորոգում:
  4. Ավտոգազալցակայանում պետք է առկա լինեն․
    • լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից տրված շանթապաշտպանության և հողանցման նախագծեր,
    • օգտագործվող և տեղակայված բոլոր տեսակի չափման միջոցների, հսկիչ-չափիչ սարքերի, չափումների միասնականությունն ապահովելու համար, «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չափագիտական հսկողության և վերահսկողության ենթարկված ստուգաչափված և փորձարկված բոլոր չափման միջոցները պետք է կապարակնքված լինեն ստուգաչափում և վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից և ունենան չափագիտական վկայագիր, ինչպես նաև վկայագրված չափման մեթոդիկաներ ունեցող մասնագիտացված կազմակերպության  կողմից կազմված՝

ա․ գերլարումներից պաշտպանության համար հողանցման դիմադրության չափման արձանագրություններ,

բ․ հողանցման սարքվածքների դիմադրության չափման արձանագրություններ,

գ․ հողանցվող տարրերի և հողանցման սարքվածքների միջև մետաղական կապի առկայության արձանագրություններ,

  • տվյալներ` սարքավորումների վերանորոգման, փոփոխությունների մասին: Հողանցվող սարքերի տեխնիկական սպասարկման և անսարքությունների բացահայտման և դրանց վերացման համար կատարված աշխատանքները պետք է ամրագրվեն հատուկ հողանցման կամ օպերատիվ գրանցամատյաններում: Արգելվում է էլեկտրասարքավորումների շահագործումը, որոնց հողանցման սարքերի դիմադրությունը մեծ է թույլատրելի սահմանից: Շանթապաշտպանության և հողանցման համակարգերը պետք է շահագործվեն մինչև ավտոգազալցակայանի սարքավորումների փորձարկումը:
  1. Էլեկտրական սարքավորումների բոլոր մետաղե մասերը պետք է հուսալիորեն զրոյացվեն (խուլ հողակցված չեզոքով ցանցերի համար), կամ պետք է հողանցված լինեն (մեկուսացված չեզոքով ցանցերի համար): Խուլ հողանցված չեզոքով ցանցերում էլեկտրաընդունիչների իրանի հողանցումն առանց դրանց զրոյացման արգելվում է:
  2. Հողանցող և զրոյական հաղորդիչների միացումը հողանցիչներին հողանցման կոնտուրին և հողանցման շինվածքներին, իրականացվում է եռակցման միջոցով, իսկ էլեկտրասարքավորումների իրանին` եռակցմամբ կամ հուսալի հեղյուսային միացմամբ:
  3. Էլեկտրակայանքների յուրաքանչյուր մաս, որն ենթակա է հողանցման կամ զրոյացման, պետք է միացվի հողանցման կամ զրոյացման ցանցին` առանձին հաղորդիչի միջոցով: Արգելվում է տեխնոլոգիական խողովակագծերն օգտագործել որպես հողանցող կամ զրոյացնող հաղորդիչ:
  4. Խուլ հողանցված չեզոքով էլեկտրասարքավորումներում, տարվա ցանկացած եղանակին, հողանցող սարքի դիմադրությունը պետք է լինի 8 Օհմ-ից ոչ բարձր` 220 Վ եռաֆազ գծային հոսանքի դեպքում, և 4 Օհմ` 220 Վ միաֆազ գծային հոսանքի դեպքում: Մեկուսացված չեզոքով էլեկտրակայանքներում օգտագործվող հողանցիչ սարքավորման դիմադրությունը չպետք է գերազանցի 4 Օհմ-ը:
  5. Ստատիկ էլեկտրաէներգիայից պաշտպանման համար նախատեսված հողանցող սարքավորման դիմադրությունը չպետք է գերազանցի 100 Օհմ-ը:
  6. Տեխնոլոգիական սարքավորումների բոլոր մետաղե և էլեկտրահաղորդող ոչ մետաղե մասերը պետք է հողանցվեն` անկախ ստատիկ էլեկտրաէներգիայից պաշտպանության այլ միջոցների կիրառումից:
  7. Բոլոր էլեկտրական սարքավորումները ենթակա են պարբերական ստուգումների և փորձարկման:
  8. Սահմանվում է ստուգումների հետևյալ պարբարականությունը.
  • մալուխային գծերի մեկուսացման դիմադրության, էլեկտրական հաղորդալարերի ցանցի ստուգում` ոչ պակաս քան տարին մեկ անգամ,
  • էլեկտրական շղթայի հանգույցների և սարքերի ստուգում` ոչ պակաս, քան տարին մեկ անգամ,
  • հողանցման կոնտուրների վիճակի, շանթարգելման և ստատիկ էլեկտրականությունից պաշտպանման սարքավորումների ստուգում` ոչ պակաս, քան տարին մեկ անգամ,
  • խուլ հողանցված չեզոքով էլեկտրասարքավորումների ստուգում` ոչ պակաս, քան երեք

տարին մեկ անգամ,

  • մինչև 1000Վ լարման էլեկտրակայանքներում ծակվող ապահովիչների և ֆազ-զրո օղակի լրիվ դիմադրության ստուգում՝ ոչ ուշ, քան տարին մեկ անգամ:

 

ԳԼՈՒԽ 9․  ԳԱԶԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ 

 

  1. Ավտոգազալցակայանում գազավտանգավոր են համարվում այն աշխատանքները, որոնք կատարվում են գազայնացված շրջապատում կամ որոնց իրականացման դեպքում հնարավոր է գազի արտահոսք։ Գազավտանգավոր աշխատանքների իրականացման համար նշանակում են պատասխանատու անձ։ Գազավտանգավոր աշխատանքներն իրականացվում են կարգագիր-թույլտվության հիման վրա, երկուսից ոչ պակաս աշխատողներով, որպես կանոն, պետք է կատարվեն ցերեկային ժամերին։
  2. Ավտոգազալցակայանում գազավտանգավոր աշխատանքները պետք է իրականացնեն ավտոգազալցակայանի անձնակազմը կամ մասնագիտացված կազմակերպությունները, աշխատանքների իրականացման ծրագրին համապատասխան, յուրաքանչյուր պատասխանա-տու անձին տրվում է առանձին կարգագիր, որում նշվում են աշխատանքների տեխնոլոգիական հերթականությունը և անվտանգության հիմնական միջոցները, աշխատանքների իրականացման վայրն ու բնույթը, աշխատանքների սկզբի և ավարտի ժամերը: Աշխատանքների իրականացման համար պատասխանատու անձը գազավտանգավոր աշխատանքներից առաջ պետք է ստուգի կատարողական գծագրի կամ դրա պատճենի համապատասխանությունը օբյեկտի փաստացի տեղակայմանն աշխատանքների իրականացման վայրում:
  3. Գազավտանգավոր աշխատանքներ կատարելու համար աշխատողը պետք է լինի 18 տարեկանից ոչ փոքր, որն անցել է բժշկական հետազոտություն, չունի ոչ մի հակացուցում տվյալ աշխատանքը կատարելու համար, անցել է նախնական ուսուցում, գիտելիքների ստուգում և որակավորում (վերավորակավորում) տվյալ վայրում աշխատելու համար, կարող է աշխատանքների կատարման ժամանակ հնարավոր վթարների հետևանքով տուժած աշխատողներին առաջին օգնություն ցույց տալ և անձնակազմի փորձառու աշխատողներից է:
  4. Ավտոգազալցակայանի գազավտանգավոր աշխատանքներն են`

1) գազատար խողովակների և սարքավորումների շահագործում, որը կապված է ավտոգազավառելիքն ավտոտրանսպորտի լցավորման տեխնոլոգիայի գործարկման հետ,

2) ավտոգազավառելիքի լցավորման հետ կապված գազատար խողովակների, արմատուրների, սարքավորումների վերանորոգում կամ զննում անցկացման և խողովակաշարերի փչամաքրում,

3) գազատար խողովակների խցափակիչների տեղադրում, ապատեղադրում,

4) ավտոգազավառելիքն ավտոտրանսպորտի լցավորման համար գազատար խողովակների և տեխնոլոգիական սարքավորումների հավաքակցում և ապահավաքակցում, որոնք անջատված են գործող գազատար խողովակներից,

5) անոթների,ՀԱԳ-երի վերգետնյա և ստորգետնյա գազամբարների և հորերի ներսում

աշխատանքներ,

6) գազի արտահոսքի վայրերում գետնի փորում՝ մինչ թերության վերացնելը,

7) վերանորոգման աշխատանքներ` պայթյունավտանգ շինություններում և արտաքին տեխնոլոգիական սարքավորումների պայթյունավտանգ տարածքներում,

8) վերանորոգման աշխատանքներ, երբ մեթանի խտությունը օդի մեջ աշխատանքային փակ տարածքում կազմում է ավելի քան 1 %,

9) տեխնոլոգիական աշխատանքները` ավտոմեքենաների և տրանսպորտային միջոցների լցավորումն ավտոգազավառելիքով,

10) բալոնների մաքրումը խտուցքից, յուղից, խոնավությունից,

11) գազատարների և արմատուրի միացման հերմետիկության ստուգումն օճառափրփուրով

կամ հոսաթողման որոնիչով,

12) գազի նմուշառումը և այլ տեխնոլոգիական աշխատանքներ, որոնք նախատեսված են

իրականացնել տեխնոլոգիական ցուցումներով` աշխատատեղերում:

 

ԳԼՈՒԽ 10.   ԷԼԵԿՏՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ

  1. Ավտոգազալցակայանի՝ ԱԳԼՃԿ-ի ստորգետնյա հաղորդակցման կառուցվածքների (գազի խողովակներ, գազի կուտակիչ տարողություններ և այլ սարքեր ու սարքավորումներ) կոռոզիոն պաշտպանությունը կատարվում է էլեկտրաքիմիական (կատոդային) եղանակով:
  2. Ավտոգազալցակայան՝ ԱԳԼՃԿ մտնող գազի խողովակի մուտքի մոտ անհրաժեշտ է տեղադրել մեկուսիչ կցաշուրթ` մոտեցող գազախողովակի և ստորգետնյա  կառուցվածքները գալվանիկորեն բաժանելու ու մեկուսացնելու համար։
  3. Ստորգետնյա կառուցվածքների պաշտպանիչ պոտենցիալի չափումն անհրաժեշտ է կատարել ոչ պակաս, քան 2 անգամ մեկ տարում, իսկ մեկուսիչ կցաշուրթի ստուգումը` տարին 1 անգամ։Մեկուսիչ կցաշուրթի վիճակը որոշվում է խողովակաշարի պաշտպանիչ պոտենցիալների միաժամանակյա չափումով` մինչև կցաշուրթ և դրանից հետո: Սարքին է, եթե բացակայում է ավտոգազալցակայանի՝ ԱԳԼՃԿ-ի համար տեղադրված կատոդային սարքավորումների ազդեցությունը` մոտեցող խողովակաշարի պաշտպանիչ պոտենցիալին:
  4. Կատոդային պաշտպանության տեխնիկական սպասարկումը ներառում է հետևյալ միջոցառումները`

1) հսկիչ չափիչ սարքերի (ՀՉՍ)` ամպերմետրի և վոլտմետրի ցուցմունքների գրանցումը ՀՉՍ գրանցամատյանում` շաբաթը 1 անգամ,

2) սարքավորման ստուգում և ընթացիկ վերանորոգում` տարին մեկ անգամ պարբերականությամբ,

3) բոլոր աշխատանքները կատարվում են արտադրող գործարանի հրահանգներին համապատասխան: Կատոդային պաշտպանության տարեկան թույլատրելի ընդմիջումը պետք է լինի ոչ ավելի, քան 80 ժամ,

4) ձեռնարկել միջոցառումներ` տեխնոլոգիական սարքավորումների վերանորոգման աշխատանքների ժամանակ էլեկտրաքիմիական (կատոդային) պաշտպանության սարքավորումների աշխատանքի հետևանքով կայծի առաջացումը բացառելու համար:

ԳԼՈՒԽ 11․  ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՃԿԱՓՈՂԱՅԻՆ ՀԱԿԱԳԱԶԵՐԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ, ՊԱՐԱՆՆԵՐԻ, ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ  ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

  1. Ավտոգազալցակայանում գազավտանգավոր աշխատանքներ կատարելու ժամանակ հիմնականում օգտագործվում են ճկափողային հակագազեր և (կամ) որոշ դեպքերում թթվածնային մեկուսացված հակագազեր: Զտող հակագազերի օգտագործումն արգելվում է: Ճկափողային հակագազերի քանակն ավտոգազալցակայանում պետք է կազմի դրանցից օգտվող մարդկանց քանակի 10%-ը, բայց երկուսից ոչ պակաս:
  2. Մինչև ճկափողային հակագազերի հետ աշխատելն` անհրաժեշտ է ստուգել վերջինիս հերմետիկությունը (սարքինությունը) հագած վիճակում: Հակագազը պիտանի է, եթե ճկափողը սեղմելիս շնչելը դառնում է անհնար: Հակագազի դիմակը կամ սաղավարտը պետք է ընտրվեն ըստ չափսի և կիպ նստի դեմքին` տեղիք չտալով ցավազգացողության: Հակագազի ճկափողը պետք է ունենա 8 մ-ից ոչ պակաս և 15 մ-ից ոչ ավելի երկարություն:
  3. Ճկափողային հակագազով աշխատելուց առաջ և աշխատանքի ընթացքում պետք է հետևել, որ ճկափողի ծայրը լինի մաքուր օդի միջավայրում, իսկ ինքը` ճկափողը` չծալվի և ինչ-որ առարկայով չսեղմվի: Ճկափողի ծայրը պետք է ամրացված լինի` հնարավոր տեղաշարժերից խուսափելու համար։Ճկափողային հակագազերով կամ թթվածնային մեկուսացված հակագազով կարող են աշխատել համապատասխան հրահանգվորում ստացած և աշխատանքի ուսուցում անցած անձինք: Թթվածնային մեկուսացված հակագազով աշխատանքի տևողությունը կախված է վերականգնման պարկուճի աշխատաժամանակից՝ 30 րոպեից ոչ ավելի, որից հետո անհրաժեշտ է այն լցավորել կամ փոխարինել նորով։ Թթվածնային մեկուսացված հակագազի աշխատելու ժամանակը պետք է գրանցել հակագազի տեղեկաթերթիկում։
  4. Ավտոգազալցակայանում հակագազերը պետք է պահպանվեն հատուկ նախատեսված

պահարաններում: Այն անձինք, ովքեր աշխատանքի բերումով մշտապես օգտագործում են հակագազեր, տրվում են անհատական, անվանական հակագազեր և հատկացվում են դրանք պահելու համար պահարաններ։  Օգտագործելուց հետո հակագազերը կազմաքանդված վիճակում մշակում են՝ մաքրել, լվանալ, ախտահանել, չորացնել, որից հետո հակագազը հավաքում են և կատարում են յուրաքանչյուր հակագազին կցված հրահանգով նախատեսված ստուգում և հանձնում են պահպանման։

  1. Ավտոգազալցակայանում հակագազերի սարքինության պատասխանատվությունը հրամանով ստանձնում է ավտոգազալցակայանի անվտանգ շահագործման համար պատասխանատու անձը կամ հատուկ այդ աշխատանքները կատարելու համար նշանակված պատասխանատու անձը:
  2. Փրկարարական գոտիների, զսպակեռիկների, պարանների պիտանելիության աստիճանը և օգտագործման համար պատրաստ լինելու աստիճանը որոշում են արտաքին զննումով և փորձարկումով։ Արտաքին զննումը պետք է կատարվի ամեն անգամ օգտագործելուց առաջ, և դրանցով աշխատանքներն ավարտելուց (օգտագործելուց) հետո՝ այն աշխատողի կողմից ում որ ամրագրված են դրանք և (կամ) ավտոգազալցակայանի անվտանգ շահագործման համար պատասխանատու անձի կամ հատուկ այդ աշխատանքները կատարելու համար նշանակված պատասխանատու անձի կողմից:
  3. Փրկարար գոտիները պետք է ունենան իրենց հատման վրա մեջքի կողմից օղակով օժտված ուսային փոկեր` պարաններին ամրացնելու համար։ Փրկարարի անձի չափին չհամապատասխանող գոտիների օգտագործումն, ինչպես նաև գոտին կարելով փոքրացումը չի թույլատրվում։ Առանց ուսային փոկերի գոտիների օգտագործումն արգելվում է։
  4. Արգելվում է փրկարարական գոտիների և պարանի օգտագործումը հետևյալ դեպքերում`
  • եթե գոտիներն ունեն գոտկաժապավենի կամ ուսափոկերի պատռվածք՝ անկախ

չափսերից, կոճկվող գոտիների կտրվածք` անկախ մեծությունից, գոտեժապավենի և փոկերի գամերով կտորի պատռվածք,

  • զսպանակեռիկի դեֆորմացիա՝ փականի դժվարությամբ բացվելը և չփակվելը,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   
  • փականի հոդակապային ամրակապերի տեղում ելուստների, անհարթությունների առկայության,
  • փականի զսպանակի թուլացած լինելու,
  • զսպանակեռիկի արտաքին մակերեսն ունի սուր ելուստներ և անհարթություններ,
  • եթե պարանի հյուսվածքում առկա են կտրված կամ պոկված թելեր անկախ դրանց քանակից։
  1. Օգտագործվող պարանի երկարությունը պետք է լինի ոչ պակաս 6 մ-ից, իսկ դիտահորերում, հավաքիչներում, փոսորակներում և խրամատներում օգտագործելիս դրանց խորությունից 2 մ-ով ավելի։
  2. Զսպանակեռիկների համար օղակներ ունեցող փրկարական գոտիները ենթարկում են ամրության փորձարկման ստատիկ բեռնվածքով, հետևյալ կերպ՝ երկու ճարմանդով փակված փորձարկվող գոտու օղակին ամրացվում է 200 կգ զանգվածով բեռ, որը 5 րոպե տևողությամբ թողնում են կախված վիճակում: Բեռնվածքը հանելուց հետո գոտու վրա չպետք է լինի վնասվածքի որևէ հետք։ Գոտու ամրության փորձարկումը կատարվում է 6 ամիսը մեկ անգամ։
  3. Զսպանակեռիկները ենթարկում են փորձարկման ըստ ամրության ստատիկ

բեռնվածքով, հետևյալ կերպ՝ փորձարկվող զսպանակեռիկին ամրացվում է 200 կգ  զանգվածով բեռ և այն բաց փականով մնում է կախված բեռնվածքի տակ 5 րոպե տևողությամբ:  Բեռնվածքը հանելուց հետո զսպանակեռիկը պետք է ձևափոխված չլինի,իսկ ազատված փականը պետք է ազատ  վերադառնա իր սկզբնական (նախնական) դիրքը։ Զսպանակեռիկների ամրության փորձարկումը կատարվում է 6 ամիսը մեկ անգամ:

  1. Փրկարարական պարանները ամրության փորձարկման են ենթարկում 6 ամիսը մեկ

անգամ` 15 րոպե տևողությամբ, նրանից կախված 200 կգ ստատիկ բեռով: Բեռը հանելուց հետո պարանի վրա չպետք է որևէ վնասվածքի հետք լինի,այդ թվում՝ պարանի հյուսվածքում կտրված կամ պոկված թելեր: Պարանը փորձարկումից հետո չպետք է երկարի ավելի քան 5 %-ով` իր սկզբնական երկարությունից:

  1. Բոլոր փրկարարական միջոցների փորձարկումները պետք է կատարվեն ավտոգազալցակայանի սեփականատիրոջ կամ շահագործող անձի հրամանով կազմված հանձնախմբի կողմից և ձևակերպվեն համապատասխան արձանագրությամբ:
  2. Բոլոր անհատական պաշտպանության միջոցները և հարմարանքները, որոնք չեն անցել փորձարկումը, պետք է խոտանվեն, իսկ փորձարկումն անցածները՝գույքագրվեն: Ամեն գոտի և պարան պետք է ունենան գույքային համար։
  3. Շարժական աստիճանները պետք է փորձարկվեն պատրաստումից ընթացիկ շահագործման ընթացքում, կապիտալ վերանորոգումից հետո ստատիկ բեռնվածությամբ` 200 կգ բեռով`

1) մետաղական աստիճանները` տարին մեկ անգամ.

2) փայտյա աստիճանները` 6 ամիսը մեկ անգամ:

  1. Շարժական աստիճանների փորձարկումները պետք է կատարվեն ավտոգազալցակայանի սեփականատիրոջ կամ շահագործող անձի հրամանով կազմված հանձնախմբի կողմից և ձևակերպվեն համապատասխան արձանագրությամբ: Փորձարկում չանցած աստիճանը պետք է խոտանվի:
  2. Էլեկտրական հոսանքի հետ կապված և կյանքի համար վտանգավոր աշխատանքներում պետք է օգտագործվեն մեկուսիչ ձեռնոցներ, մեկուսիչ կոշիկներ, մեկուսիչ ռետինե գորգեր:
  3. Բոլոր սարքերի առկայության, պիտանելիության, պահպանման և օգտագործման համար պատասխանատու է ավտոգազալցակայանի սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից նշանակված պատասխանատու անձը: Ոչ պիտանի պաշտպանական միջոցներ հայտնաբերելու ժամանակ աշխատող անձնակազմը պարտավոր է անհապաղ տեղեկացնել ղեկավարին:
  4. Պաշտպանիչ միջոցները, որոնք գտնվում են շահագործման մեջ, պետք է պահպանվեն հատուկ նախատեսված դարակներում` սարքին վիճակում (այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են դրանց սարքինությունը), որպեսզի պետք եկած ժամանակ վերջիններն օգտագործվեն առանց նախնական նախապատրաստման: Դրա համար պետք է սարքերը

պաշտպանել խոնավությունից, մեխանիկական վնասվածքներից, կեղտից և այլն:

  1. Պաշտպանական բոլոր միջոցները պետք է գրանցված լինեն պաշտպանական միջոցների գրանցամատյանում, որում պետք է նշված լինեն վերջիններիս տեղը և փորձարկման վերջնաժամկետները:
  2. Եթե պաշտպանական միջոցներից որևէ մեկի փորձարկման ժամկետը լրացել է, օգտագործումն արգելվում է:
  3. Պաշտպանող միջոցների և մեկուսիչ բռնակներով գործիքների փորձարկումները կատարվում են պարբերաբար և ժամանակին`
  • լարման ցուցիչներ` 1 տարի,
  • մեկուսացված բռնակներով գործիքներ` 1 տարին մեկ անգամ,
  • ռետինե ձեռնոցներ, դիէլեկտրիկ` 6 ամիսը մեկ անգամ,
  • ռետինե կոշիկներ, դիէլեկտրիկ` 1 տարին մեկ անգամ,
  • ռետինե մեկուսիչ գորգեր, դիէլեկտրիկ` 2 տարին մեկ անգամ,
  • շարժական հողակցիչներ 2 տարին մեկ անգամ։
  1. Ավտոգազալցակայանում օգտագործվող հրդեհային անվտանգության և հրդեհաշիջման ապահովման միջոցները որոնք նախատեսված են հրդեհների կանխարգելման, հրդեհների առաջացման ռիսկերի նվազեցման, հրդեհի ընդարձակման և դրա վտանգավոր գործոնների տարածման սահմանափակման ու մարման համար, մարդկանց փրկելու, մարդու կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, ունեցվածքի և շրջակա միջավայրի  պաշտպանության, ինչպես նաև հրդեհի հետևանքով հասցված և (կամ)  պատճառված վնասի ռիսկի նվազեցման համար  պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)  խորհրդի 2017 թվականի հունիսի 23-ի №40 որոշմամբ ընդունված  «Հրդեհային անվտանգության և հրդեհաշիջման ապահովման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 12․  ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐ

 

  1. Ավտոգազալցակայանի խողովակաշարերի տեխնիկական սպասարկման աշխատանք-ները պետք է կատարվեն ժամանակին` նախատեսված ժամանակացույցով: Գազատար խողովակների և արմատուրի տեխնոլոգիական շահագործման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները`

1) արտաքին զննում,այդ թվում՝ պարուրակավոր միացումների զննում և պարուրակային տրամաչափիչով ստուգում,

2) խողովակաշարի տեխնիկական սպասարկում (ստուգում),

3) ընթացիկ փորձարկումներ:

  1. Ավտոգազալցակայանի խողովակաշարերի շահագործման գործընթացի ժամանակ թրթռումների ենթարկվող սարքավորումների և խողովակաշարերի համար պետք է նախագծերում նախատեսված լինեն համակարգի ապահերմետիկացումը և վթարային քայքայման հնարավորությունը բացառող և թրթռումների նվազեցումն ապահովող միջոցներ ու միջոցառումներ: Թրթռումների թույլատրելի մակարդակները և նվազեցման եղանակները, դրա վերահսկման միջոցները և տեսակները պետք է համապատասխանեն ազգային ստանդարտների և այլ նորմատիվ ու տեխնիկական փաստաթղթերի պահանջներին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի № 533-Ն հրամանով հաստատված ՀՆ 2.4-009-06 հիգիենիկ նորմերով սահմանված պահանջներին:
  2. Արմատուրի և գազատար խողովակների արտաքին զննման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ համալիր աշխատանքները՝ գազատար խողովակների և դրանց մասերի արտաքին զննում, եռակցման կարանների, խցափակիչների և կցաշուրթային միացումների արտաքին զննում` ներառյալ ամրացումները, հակակոռոզիոն պաշտպանությունը, մեկուսացումը, ցամաքուրդային (կլանիչ) համակարգը և այլն:
  3. Տեխնոլոգիական գազատար խողովակների և դրանց մասերի արտաքին զննումը պետք է անցկացվի օրը մեկ անգամ, զննման ժամանակահատվածում ստուգել խողովակաշարերի խողովակների և մանրակների պատերի հաստության նվազումը, կերամաշման, ճաքերի առկայությունը: Բացի դրանից, ամիսը մեկ անգամ պետք է կատարվի կցաշուրթերի, պարուրակային միացումների, ինչպես նաև խցափակիչների հերմետիկության ստուգում` օճառափրփուրի կամ արտահոսքի որոնիչով:
  4. Հիմքերի, գազատար խողովակների միացումների զննումը, որոնք ենթարկվել են թրթռումների, ինչպես նաև հենարանների հիմքերի և գազատար խողովակների ցնցումների ստուգումներն ամեն օր պետք է կատարի ավտոգազալցակայանի աշխատակազմը:
  5. Ավտոգազալցակայանի արմատուրը, գազատար խողովակները շահագործման ընթացքում պետք է անցնեն ընդհանուր վիճակի պարբերական ստուգումներ: Ավտոգազալցակայանի առաջին ստուգումը պետք է կատարվի շահագործման հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 2 տարի անց, իսկ ավելի մանրազնին, հիմնական ստուգումը` ամեն ութ տարին մեկ` շահագործման հանձնելու օրվանից սկսած:
  6. Գազատար խողովակների և դրանց մասերի (հիմքեր, միացումներ և այլն) արտաքին զննման արդյունքներն, ինչպես նաև զննման արդյունքում հայտնաբերված անսարքությունները պետք է գրանցվեն շահագործման և պահպանման գրանցամատյանում: Եթե գազատար խողովակների և դրանց մասերի արտաքին զննման ընթացքում բացահայտվել է անսարքություն կամ թերություն, որն սպառնում է մարդկանց անվտանգությանը, պետք է`
  • ավտոգազալցակայանում անհապաղ դադարեցնել գազի մատակարարումը և ձեռնարկել հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են վթարի վերացման պլանով` հաշվի առնելով ավտոգազալցակայանի տեխնոլոգիական համակարգի տեխնիկական շահագործման փաստաթղթերը: Պետք է անհապաղ վերացվեն գազի արտահոսքի, կարգավորիչ հանգույցներից հետո ճնշման ինքնակամ բարձրացման կամ նվազման, ինչպես նաև հակավթարային բոլոր համակարգերի գործարկման պատճառները: Բացի դրանից, արտաքին զննման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները.

ա. ավտոգազալցակայանի տարածքում ստորգետնյա կառուցվածքների, հորերի և այլ կառուցվածքների վիճակի և գազի առկայության ստուգում,

բ. հորերի, ջրահորերի, ցուցատախտակների, հենանիշերի (չափիչ սարքերի) ընդհանուր վիճակի ստուգում և կեղտից մաքրում:

  1. Գազատար խողովակների հերմետիկության փորձարկումը պետք է կատարվի առնվազն հինգ տարին մեկ անգամ: Վերանորոգման ենթակա գազատարը պետք է անջատվի գործող գազամուղից հատուկ փականներով, խցափակիչներով, որից հետո պետք է փչահարվի իներտ գազով: Գազամուղի մաքրումը համարվում է ավարտված, եթե մեթան գազի պարունակությունը երկու հաջորդաբար վերցված գազի փորձանմուշներում չի գերազանցում 1.0 % ծավալը: Խցափակիչների կարգավորիչների տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի այն ժամկետներում, որոնք նշված են դրանց տեխնիկական փաստաթղթերում՝ արտադրողի կողմից: Խցափակիչների կարգավորիչների սարքինությունը պետք է ստուգվի ոչ ուշ քան վեց ամիսը մեկ անգամ:
  2. Խցափակիչների նյութը և որակը պետք է հաստատված լինի հավաստագրով: Յուրաքանչյուր հանվող խցափակիչի վրա (դրա պոչամասում, իսկ դրա բացակայության դեպքում` գլանային մակերևույթի վրա) պետք է նշված լինի համարը, պողպատի մակնիշը, պայմանական ճնշումը (Pպ) և պայմանական անցման տրամագիծը (Dա ):
  3. Արմատուրների տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև վերանորոգումը, պետք է կատարվեն արտադրող գործարանի հրահանգով: Վերանորոգումից հետո արմատուրների սարքինությունը պետք է ստուգվի և փորձարկվի` համապատասխանաբար արտադրող գործարանի հրահանգով:

 

ԳԼՈՒԽ 14․   ՀՐԴԵՀԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ

 

  1. Ավտոգազալցակայանի սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից մշակվում և հաստատվում են պայթյունների, հրդեհների և այլ վթարների կանխարգելման,այդ վթարների ներգործությունից անձնակազմին պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցառումներ, մասնավորապես՝ պահպանելով «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն` անհրաժեշտ է, որպեսզի ավտոգազալցակայանի աշխատանքի վայրում տեղադրված լինեն.
  • հակահրդեհային համապատասխան սարքեր, իսկ անհրաժեշտության դեպքում`հրդեհի

ազդասարքեր և ազդանշանային համակարգ, հաշվի առնելով`

ա. շենքերի,շինությունների և սենքերի չափերը և օգտագործման նպատակները,

բ. այնտեղ տեղադրված սարքավորումները,

գ. առկա նյութերի ֆիզիկական և քիմիական հատկանիշները,

դ. ներկա գտնվող մարդկանց հնարավոր առավելագույն թիվը,

2) ոչ ինքնաշխատ հակահրդեհային սարքերը`

ա. լինեն հասանելի, իսկ օգտագործման տեսանկյունից` պարզ,

բ. ցույց տրվեն համապատասխան վայրերում հուսալիորեն փակցված ցուցանակներով և համապատասխան նախատեսված տարբերակիչ նշանների միջոցով,

3) հրդեհի ազդասարքերը և հակահրդեհային սարքերը`

ա. ըստ անհրաժեշտության ստուգվեն և պահպանվեն` նպատակ ունենալով ապահովել դրանց սարքին վիճակը,

բ. վերանորոգվեն մասնագետի կողմից այնքան հաճախ, որքան դա անհրաժեշտ է։

  1. Ավտոգազալցակայանում հրդեհների և պայթյունների հնարավոր պատճառ են դառնում  տեխնոլոգիական սարքավորումների վթարային արտահոսքերի հետևանքով արտանետված բնական այրվող գազը օդի հետ խառնվելու  արդյունքում կարող է առաջացնել պայթյունավտանգ խառնուրդներ, որի բռնկման, խտության սահմանները 293 Կ (20 0C) և նորմալ ճնշման տակ կազմում են`

1) ներքին 5 % (ծավալային).

2) վերին 15 % (ծավալային):

  1. Ավտոգազալցակայանի սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից հրդեհների կանխարգելման համար պետք է սահմանված լինի, որ ծխելու պարագաները, լուցկիները, կրակայրիչները և կայծ առաջացնող այլ պարագաներ չպետք է օգտագործվեն գազաբալոնների լցավորման, դրանց համակարգերի սպասարկման տարածքից վեց մետր հեռավորության վրա:
  2. Լցավորվող տրանսպորտային միջոցների և ավտոգազալցակայանի տեխնոլոգիական բոլոր սարքավորումների շարժիչները լցավորման ժամանակ պետք է լինեն անջատված վիճակում, բացառությամբ` վթարային գեներատորների, պոմպերի և այլն, երբ էական նշանակություն ունի տեխնոլոգիական գործընթացի շարունակականությունը:
  3. Ավտոգազալցակայանի յուրաքանչյուր ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակ պետք է ապահովված լինի փրփրային կրակմարիչներով` տեղադրված` հինգ մետր և տասնութ մետր հեռավորության վրա: Կրակմարիչ սարքերը տեղադրելու և օգտագործման եղանակներին և ձևերին տիրապետելու համար ավտոգազալցակայանի ողջ անձնակազմը պետք է հրահանգավորում և ցուցումներ ստանան, տեսական ու գործնական դասընթացներ անցնեն հրշեջ փրկարարական ծառայության մասնագետների կողմից:
  4. Ավտոգազալցակայանի տարածքների արտաքին տեղադրված կրակմարիչները պետք է լինեն բարձր վտանգի պահանջներին համապատասխան, կրակմարիչի տեղակայման առավելագույն հեռավորությունը կարող է լինել մնչև երեսուն մետր:
  5. Ավտոգազալցակայաններում կարող են տեղադրվել հրդեհի վերացման և կանխարգելման ավտոմատ համակարգեր: Ավտոմատ համակարգերը պետք է ստուգվեն և փորձարկվեն` ըստ հրշեջ ծառայության ցուցումների և համակարգերն արտադրողի փաստաթղթերի ցուցումների:
  6. Ավտոգազալցակայանի տարածքում աշխատանքները, որոնք պետք է կատարվեն կրակի օգտագործումով (բաց կրակ, կայծի առաջացում, եռակցում կամ մակերեսների տաքացում` մինչև գազաօդային խառնուրդի ինքնաբռնկման աստիճանի և այլն), կատարվում են Կանոնների 9-րդ գլխում նշված պահանջներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 14․   ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

  1. Ավտոգազալցակայանի շահագործման ժամանակ բոլոր համակարգերի և բաղադրիչների պատշաճ աշխատանքային վիճակն ապահովելու և պահպանելու համար ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձն ապահովում և ձեռնարկում է հետևյալ քայլերը`

1) ավտոգազավառելիքի համար նախատեսված տեխնոլոգիական բոլոր սարքավորումների

և համակարգերի պահպանումը սարքին վիճակում, պարբերական զննումներ և ստուգումներ անցկացնելով,

2)ավտոգազավառելիքի համար նախատեսված տեխնոլոգիական բոլոր սարքավորումների և համակարգերի պահպանումն այնպես, որ կանխվեն հրդեհի կամ պայթյունի առաջացումը կամ դրանց տեղի ունենալու արդյունքում տեղի ունեցող դժբախտ պատահարները,

3) եթե տեխնոլոգիական որևէ սարքավորման զննման կամ  ստուգման արդյունքում բացահայտվում է թերություն, որի պատճառով աշխատանքի շարունակումը կարող է հանգեցնել գազի արտահոսքի, խափանման կամ կառուցվածքային թերության, ապա աշխատանքում պետք է կատարվեն փոփոխություններ, կամ այն պետք է դադարեցվի այնքան ժամանակ քանի դեռ թերությունը և անսարքինությունը չի վերացվել,

4) եթե տեխնոլոգիական որևէ սարքավորման զննման կամ ստուգման արդյունքում բացահայտվում է վտանգի մեծ ռիսկ պարունակող  թերություն, որն իրենից ներկայացնում է արտահոսքի անմիջական վտանգի աղբյուր, ապա տվյալ սարքավորումը պետք է անհապաղ վերանորոգվի, կամ փոխարինվի նորով, կամ հանվի շահագործումից և աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեն այնքան ժամանակ քանի դեռ վերականգնված չի տեխնոլոգիական գործընթացի անվտանգությունը,

5) թերություն ունեցող տեխնոլոգիական ցանկացած սարքավորում կամ համակարգ պետք է շահագործվի միայն վերանորոգման, նորով փոխարինման կամ ճշգրտման միջոցով` թերությունը վերացնելուց հետո,

6) վերանորոգման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն տեխնոլոգիական սարքավորումներ արտադրողի ցուցումներին, ինչպես նաև Կանոների դրույթներին համապատասխան և գրառվեն շահագործման և պահպանման գրանցամատյանում,

7) անձնակազմի աշխատողներից որևէ մեկն իր անփույթ վերաբերմունքը չպետք է ցուցաբերի կամ թույլ տա այլոց անփութորեն վերաբերվել տեխնոլոգիական սարքավորումներին ու համակարգին այնպես, որ վնաս հասցվի համակարգի շահագործմանը կամ

արդյունավետությանը, ինչպե նաև անձնակազմին,

8) ավտոգազիվառելիքի տեխնոլոգիական սարքավորումներում փոփոխությունների կատարումը պետք է իրականացվի արտադրողի հրահանգների, ինչպես նաև Կանոների պահանջներին համապատասխան,ապահովելով սարքավորումների անվտանգ շահագործումը,

9) ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձն ապահովում է պահպանման պարբերական զննումների անցկացումը,

10) պահպանման պարբերական զննումները գրավոր ձևակերպվում են շահագործման և

պահպանման ձեռնարկում (այսուհետ` ձեռնարկ),

11) ձեռնարկը պետք է պահվի ավտոգազալցակայանում, որտեղ պետք է գրառումներ կատարեն ավտոգազալցակայանի տեխնիկական անվտանգության գծով պատասխանատու անձինք, սպասարկող մասնագետները և հասանելի լինի յուրաքանչյուր անձի, որը շահագործում, զննում, պահպանում, վերանորոգում կամ փորձարկում է տեխնոլոգիական սարքավորումներ,

12) ձեռնարկը պետք է պարունակի մանրամասն ցուցումներ, որոնք ապահովում են ավտոգազավառելիքի լցավորման բաշխման համակարգերի ու դրանց բաղադրիչների պատշաճ շահագործումն ու պահպանումը` Կանոների դրույթներին համապատասխան,

13) ձեռնարկը պետք է պարունակի տեխնոլոգիական բոլոր սարքավորումներին վերաբերող հետևյալ տեղեկատվությունը,

ա. բոլոր հաստատված որոշումները և թույլտվությունները,

բ. արտադրողի տեխնիկական բնութագրերը և տեղադրման, շահագործման, վերանորոգման, պահպանման մասին պահանջվող ցուցումները, նաև արտադրողի կողմից տրամադրված ցանկացած այլ լրացուցիչ ցուցումներ,

գ. համակարգի և (կամ) նրա բաղադրիչներից որևէ մեկի փորձարկման պահանջները` ներառյալ փորձարկումների ժամանակացույցը և փորձարկման դրական արդյունքների չափանիշները: Պահպանման պարբերական զննումների կատարման, այդ թվում` զննման ենթակա տեխնոլոգիական սարքավորումների, ինչպես նաև վերանորոգման կարիք ունեցող թերությունների մասին արձանագրությունը,

դ. լրացուցիչ տեղեկատվությունը` ներառյալ խափանված կամ արագամաշ և  մաշված բաղադրիչների փոխարինման ժամանակացույցը:

 

ԳԼՈՒԽ 15․  ԼՑԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

  1. Ավտոգազալցակայանում ստացված ավտոգազավառելիքի լցավորումը ավտոտրանսպ-որտային միջոցներում տեղադրված գազաբալոններում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար իրականացվում է լցավորման համակարգի բաղադրիչների և տեխնոլոգիական սարքավորումների միջոցով:
  2. Լցավորման համակարգն ու բաղադրիչները ներառում են խողովակաշարերը, պոմպերը, մատակարարման և բաշխման փողրակները, լցավորման բաշխիչ աշտարակները, գազի հաշվիչները, հսկիչ չափիչ սարքերը և հարակից տեխնոլոգիական սարքավորումները:
  3. Ավտոգազալցակայանի լցավորման համակարգի բաղադրիչները և տեխնոլոգիական սարքավորումները պետք է`

1) համապատասխանեն ավտոգազալցակայանի նախագծման տեխնիկական առաջադրանքի և հաստատված նախագծային փաստաթղթերի տեխնիկական բնութագրին ամբողջապես և նախատեսված լինեն ավտոգազավառելիքի բանող միջավայրում  շահագործման համար,

2) տեղակայվեն և  տեղադրվեն առանց նախագծային փաստաթղթերից շեղումների,միայն տեղադրման հետ կապված բոլոր վտանգները բացահայտելուց, ինչպես նաև համապատասխան ռիսկերը գնահատելուց և կառավարելուց հետո,

3) գործարկվեն միայն մանրազնին փորձարկումն անցնելուց և համաձայնեցված ընթացակարգերի մշակումից հետո` դրանց անվտանգ շահագործումն ապահովելու համար,

4) շահագործվեն միայն համաձայնեցված ընթացակարգերին համապատասխան դասընթացներ, ուսուցում,որակավորում (վերաորակավորում) անցած աշխատակազմի կողմից,

5) պահպանվեն և վերանորոգվեն` ընթացիկ շահագործման, մաշվածքի և խափանման պատճառով լրացուցիչ ռիսկերի առաջացումը կամ առկա ռիսկերի խորացումը բացառելու նպատակով,

6) պահպանվեն, վերանորոգվեն և անհրաժեշտության դեպքում ապագործարկվեն այնպես, որ բացառվի լրացուցիչ ռիսկերի առաջացումը,

7) ավտոգազավառելիքի լցավորման համար օգտագործվող բոլոր համակարգերը և նրանց բաղադրիչները պետք է լինեն անվտանգ: Սա նշանակում է, որ դրանք պետք է.

ա. չվտանգեն մարդկանց առողջությունը և անվտանգությունը կամ վնաս հասցնեն շրջակա միջավայրին` պատշաճ եղանակով տեղադրման, պահպանման և նախատեսված նպատակով օգտագործման պարագայում,

բ.պահպանվեն`համաձայն արտադրողի տեխնիկական բնութագրերի և հավաստագրման,

գ. չունենան խոտան, վատ աշխատող կամ բացակայող բաղադրիչներ,

դ. չլինեն փոփոխված, հեռացված, փոխարինված կամ կորցնեն իրենց սարքինությունը և աշխատեն վկայագրի ու նախագծի տեխնիկական բնութագրերի համաձայն,

ե. լցավորման համակարգի բաղադրիչների և տեխնոլոգիական սարքավորումների վրա տեղադրված չափման միջոցները, հսկիչ չափիչ սարքերը համապատասխանեն Կանոնների 63-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին:

  1. Ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձը պետք է ապահովի, որ ավտոգազավառելիքի լցավորումն իրականացնող մասնագետները և սպասարկող անձնակազմն առնվազն տարին մեկ անգամ անցնեն տեսական ուսուցման դասընթացներ, գիտելիքների պարբերական ստուգումներ, որակավորում (վերավորակավորում) և ստանան սարքավորումների անվտանգ շահագործման ու պահպանման համար, լցավորման ճիշտ և անվտանգ եղանակը բնութագրող համապատասխան հրահանգներ:
  2. Հրահանգները պետք է փակցվեն ավտոգազալցակայանի լցավորման բաշխիչ աշտարակի վրա՝ ընթեռնելու համար հարմար և տեսանելի մասում:
  3. Ավտոգազալցակայանի ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակների շահագործանը ներկայացվող հիմնական պահանջներն են`

1) ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակները պետք է վաճառված գազի քանակության չափումն իրականացնեն զուտ զանգված չափող, ստուգաչափված և կապարակնքված ավտոգազավառելիքի հաշվիչնեով, վահանակի վրա պետք է արտացոլվի ավտոգազավառելիքի քանակը (զանգվածը)՝ կիլոգրամով (կգ) և լցավորված ավտոգազավառելիքի արժեքը՝ ՀՀ դրամով: Լցավորվող գազի զանգվածի չափման թույլատրելի սխալանքը պետք է համապատասխանի գազի հաշվիչի տեխնիկական անձնագրում նշված տվյալներին, բայց չի կարող գերազանցել ±1,0 % սահմանը, ստուգաչափված և կապարակնքված պետք է լինեն նաև գազի ճնշաչափերը՝ մանոմետրերը չափման միավորը՝ ՄՊա (կգուժ/սմ2), գազի ջերմաստիճան չափիչները՝ ջերմաչափերը չափման միավորը՝ 0C, գազի ջերմաստիճանը չափում են գազի մատակարարման գծում ոչ հեռու, քան 1 մետր լցավորման փականից և ոչ ավել, քան 3 % հարաբերական սխալանքով,

2) ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակի իրանի արկղը պետք է ունենա իրարից առանձնացված տարածքներ, պայթյունավտանգ և պայթյունաանվտանգ` համապատասխան սարքավորումները համապատասխան մասերում տեղակայելու համար, կամ էլեկտրական սարքավորումները տեղակայված լինեն առանձին պայթյունաանվտանգ արկղում, ինչպես նաև տարածքներ` անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային բլոկների տաքացուցիչների համար,

3) ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակի իրանը պետք է ունենա բավարար ամրություն, որպեսզի ապահովվի մատակարարման և բաշխման փողրակի անջատման կցորդի աշխատանքը, երբ լցավորվող մեքենան հեռանա առանց փողրակի անջատման: Փողրակի երկարությունը պետք էլ ինի 2,,5 մ ոչ պակաս: Շահագործման ընթացքում, ոչ պակաս քան վեց ամիսը մեկ անգամ, մատակարարման և բաշխման փողրակը պետք է ենթարկվի հիդրավլիկական փորձարկման` աշխատանքային ճնշումից 1,25 անգամ ավելի ճնշմամբ,

4) ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակի մատակարարման և բաշխման փողրակի կցման արմատուրը պետք է համապատասխանի NVG-1 ստանդարտին,

5) ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակի էլեկտրոնային հանգույցը պետք է մշակի չափիչ սարքից ստացվող տվյալները, ցույց տա գազի միավորի արժեքը, լցավորվող գազի զանգվածը՝ բերված տրված ջերմաստիճանի դեպքում, ճնշումը,գազի գումարային արժեքը, սահմանափակի լցավորվող գազի ճնշումը` մինչև 19,6 ՄՊա։ Ավտոգազավառելիքի գումարային արժեքի հաշվարկման համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև լցավորվող գազի ելքային ճնշումը,  ջերմաստիճանը, խտությունը, ինչպես նաև Կանոնների 38-րդ կետում  բերված մի խումբ գազերի ծավալային և կշռային հարաբերությունները, նկատի ունենալով, որ բնական այրվող գազը կազմված է՝ մեթանից (CH4), էթանից (C2H6), պրոպանից (C3H8), բութանից (C4H10) և այլ ածխաջրածնային միացություններից,իսկ ՀԱԳ-ը՝ հիմնականում պրոպանից (C3H8) և  

բութանից (C4H10),

6) ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակները ենթակա են ցուցակագրման,

7) ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակների հավաքակցումը, կարգավորումը և տեղադրումը պետք է իրականացվի արտադրողի տեխնիկական փաստաթղթերի ցուցումներին համապատասխան

8) ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակների սպասարկումը` արտաքին զննում, վերահսկում, պարբերական փորձարկում, կատարվում է՝

ա․ արտաքին զննում՝ ոչ պակաս քան հերթափոխը մեկ անգամ, հերմետիկության ստուգում՝ ամիսը մեկ անգամ,

բ․ վերահսկում՝ կայանի շահագործումից 2 տարի հետո, այնուհետև յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ,

գ․ պարբերական փորձարկում՝5 տարին մեկ անգամ։

  1. Ավտոգազալցակայանի տարածքում ավտոմեքենաների երթևեկությունը պետք է կազմակերպվի այնպես, որ արգելվի չլցավորվող ավտոմեքենաների շարժը լցավորման տարածքով, տարածքը ունենա համապատասխան գծանշումներ, նախազգուշացնող, արգելող նշաններ:

 

ԳԼՈՒԽ 16․  ՎԱՌԵԼԻՔԱԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. Վառելիքիաբաշխման գործողությունների և աշխատանքների անվտանգ կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է որպեսզի՝

1) ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձը պետք է կիրառի այնպիսի աշխատանքային կանոններ, որ ավտոգազավառելիքի լցավորման, տեղափոխման հետ կապված ցանկացած ռիսկ չեզոքանա կամ հնարավորինս նվազագույնի հասցվի,

2) ավտոգազավառելիքի լցավորումից առաջ ավտոմեքենաների շարժիչները պետք է անջատված լինեն,իսկ վարորդները և ուղևորները գտնվեն լցավորման բաշխիչ աշտարակներից անվտանգ հեռավորության վրա,

3) մատակարարման և բաշխման փողրակները պետք է ծածկվեն կամ պահպանվեն այնպես, որ չվնասվեն շարժվող ավտոմեքենաներից,

4) լցավորման սարքերը տեղադրողները պարտավոր են տալ ցուցումներ և վերապատրաստել դրանք գործարկող ողջ անձնակազմին պայմանագրային հիմունքներով, որպեսզի վերջիններս պատշաճ ձևով կարողանան իրականացնել լցավորման սարքերի անվտանգ շահագործման, սարքին վիճակում պահման, սպասարկման և նորոգման աշխատանքները:

  1. Լցավորման բոլոր գործողությունների անվտանգ կատարումն ապահովելու համար պետք է պատշաճ  վերահսկողություն իրականացվի`

1) ավտոգազալցակայանի աշխատանքային ժամերին կայանը պետք է վերահսկի համապատասխան որակավորում ունեցող, 18-ից բարձր տարիքի անձը,

2) ավտոգազավառելիքի լցավորումը պետք է անընդմեջ վերահսկվի համապատասխան որակավորում ունեցող աշխատակցի կողմից,

3) վերահսկողը պետք է հոգեպես և ֆիզիկապես ի վիճակի լինի կատարելու իրեն վերագրված պարտականությունները,

4) գործարկող որևէ աշխատակից չպետք է լինի 18 տարեկանից ցածր,

5) վերահսկողի հիմնական պարտականությունները պետք է լինեն լցավորման աշխատանքների վերահսկումը, դիտարկումը, հսկումը, այդ թվում՝

ա. ավտոմեքենայի դիրքի պատճառով լցավորման փողրակների վնասվածքի կամ չափազանց շատ ձգվելու կանխում,

բ. բոցավառման աղբյուրների հսկում, այդ թվում` ծխելն, ավտոմեքենայի շարժիչի դեռևս աշխատելը, բջջային հեռախոսների կամ ռադիոհաղորդիչ սարքերի օգտագործումը, երբ սարքավորումներն աշխատում են, գազի պատահական արտահոսքերին անմիջապես արձագանքելը, կրակմարիչներն օգտագործելու, վթարային կառավարման համակարգերն անմիջապես գործարկելու պատրաստվածությունը, հրշեջ ծառայությանն ահազանգելը` հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում:

  1. Ավտոտրանսպորտի և այլ տրանսպորտային միջոցների լցավորման կարգն ավտոգազալցակայանում որոշվում է ավտոգազալցակայանի սեփականատիրոջ կամ շահագործող անձի ներքին իրավական ակտով` համաձայն օրենսդրությամբ և Կանոններով սահմանված պահանջների, տեխնոլոգիական համակարգի տեխնիկական շահագործման փաստաթղթերի և ընդունված կարգով համաձայնեցված ու հաստատված ավտոգազալցակայանի նախագծի: Ավտոգազավառելիքի լցավորումը պետք է կատարվի միայն լցավորման բաշխիչ աշտարակների միջոցով` համաձայն տեխնոլոգիական համակարգի տեխնիկական շահագործման փաստաթղթերի և ավտոգազալցակայանի նախագծի:
  2. Յուրաքանչյուր գազալցավորման բաշխիչ աշտարակի լցավորող պետք է ունենա լցավորվող ավտոտրանսպորտային միջոցի վարորդի գործողությունների հրահանգ և լցավորումը իրականացնի միայն վարորդի կողմից հրահանգով նախատեված անվտանգության պահանջները կատարելուց հետո:
  3. Մինչև ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված գազաբալոնում ավտոգազավառելիքով լցավորումը, ավտոգազալցակայանում լցավորումը ղեկավարվող օպերատորը, օպերատորական առանձին սենքից, հեռակառավարման սարքերի միջոցով,կամ տեսախցիկի օգնությամբ լցավորման բաշխիչ աշտարակի մոտ լցավորման նախապատրաստվող ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները՝ լիազոր մարմնում՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունում ավտոտրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման համարանիշների հիման վրա, պետք է սստուգի և գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների էլեկտրոնային շտեմարանը վարող լիազոր մարմնում մուտքագրված տվյալների հիման վրա դրանք նույնականացնի։ Միայն նույնականացման դրական եզրակացություն ստանալու դեպքում թույլատրվի լցավորումը: Բացասական եզրակացություն ստանալու դեպքում, համակարգչի միջոցով լցավորումը ղեկավարվող օպերատորը իրավասու է օրենքով սահմանված կարգով դադարացնել ավտոտրանսպորտային միջոցի լցավորումն,այդ թվում՝ հեռակառավարմամբ՝ արգելափակելով (դադարացնելով) լցավորման բաշխիչ աշտարակի կամ ճնշման կարգավորիչ կափույրի աշխատանքը (համապատասխան համակարգչային ծրագրային լուծումների առկայության դեպքում):

          Սույն կետի պահանջը չի կարող տարածվել  Հայաստանի Հանրապետության տարածքում, ավտոգազալցակայաններում լցավորվող այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության կողմից այդ պետությունների հետ կնքված միջպետական համաձայնագրերի (պայմանագրերի) շրջանակներում ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին էլեկտրոնային շտեմարանի տվյալների փոխհամաձայնեցված տրամադրումն ու փոխանակումն իրավական առումով դեռևս կարգավորված չեն:   

  1. Ավտոտրանսպորտի գազաբալոն լցավորված ավտոգազավառելիքի քանակը պետք է որոշվի գազի հաշվիչներով, իսկ ճնշումը` ճնշաչափերով, ճնշման մեծությունը պետք է կարգավորված և որոշված լինի լցավորման բաշխիչ աշտարակների գազամուղների վրա տեղակայված ապահովիչ կափույրներով, որոնք պետք է կապարակնքված լինեն 19,6 ՄՊա (կգուժ/սմ2)-ից ոչ ավելի կարգաբերված ճնշման տակ:
  2. Լցավորման ավարտի ճնշումը պետք է լինի ոչ ավելի, քան 19,6 ՄՊա: Ավտոգազավառելիքի լցավորման բաշխիչ աշտարակների տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի` համաձայն ընդունված կարգով ավտոգազալցակայանում՝ ԱԳԼՃԿ-ում հաստատված ժամանակացույցի:
  3. Մատակարարման և բաշխման փողրակները պետք է ենթարկվեն հիդրավլիկ փորձարկման`ԱԳԼՃԿ-ի լցավորման աշտարակի 1,25 աշխատանքային ճնշման տակ փողրակի անձնագրում նշված ժամկետներում:
  4. Արգելվում է ավտոգազավառելիքի լցավորումը` ավտոգազալցակայանում անսարքությունների առկայության դեպքում, որոնք կարող են վթարի պատճառ լինել, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վթարային իրավիճակի կամ անսարքինության դեպքում:
  5. Ավտոմեքենաների գազաբալոնային համակարգում գազի արտահոսքի առկայության դեպքում պետք է դադարեցնել լցավորումը և միջոցներ ձեռնարկել` վթարի վերացման և տեղայնացման պլանին համաձայն: Ավտոգազալցակայանում արգելվում է լցավորումը կայծակի և մթնոլորտային լիցքաթափումների վտանգի ժամանակ:
  6. Ավտոգազալցակայանում՝
  • ԱԳԼՃԿ-ում օգտագործվող բնական այրվող գազը պետք է համապատասխանի եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի №74 որոշումով ընդունված «Փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգութան մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով  (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) ահմանված պահանջներին,
  • ԱԳԼԿ-ում օգտագործվող ՀԱԳ-երը պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական  հանձնաժողովի  խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի №68 որոշումով ընդունված «Որպես վառելիք օգտագործման համար, հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջեր» Եվրասիական տնտեսական  միության տեխնիկական կանոնակարգով (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 17․  ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Աավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է`

1) ավտոգազալցակայանի շահագործման ժամանակ անխտիր կատարել բոլոր անհրաժեշտ բնապահպանական միջոցառումների համալիրը,

2) ավտոգազալցակայանում իրականացնել բոլոր տիպի գործունեությունները` հաշվի առնելով հնարավոր բոլոր ազդեցությունները շրջակա միջավայրի վրա: Արգելվում են բոլոր տեսակի գործողությունները, որոնց ժամանակ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները նախօրոք վերլուծության չեն ենթարկվել և բացահայտված չեն,

3) խստորեն հետևել ավտոգազալցակայանի շահագործման ընթացքին` համաձայն ավտոգազավառելիքի ստացման և մեքենաների լցավորման տեխնոլոգիաների,

4) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով ԱՎՕ-ի ռեեստրը վարող մարմին ժամանակին ներկայացնել ԱՎՕ-ում տեղի ոնեցած արտադրական պատահարների և տեխնածին վթարների մասին անհրաժեշտ, ճշգրիտ և սահմանված ձևով տեղեկատվություն՝ ներառնելով  իրականացված անհրաժեշտ տեխնիկական զննումների, միջոցառումների, այդ թվում՝ բնապահպանական` ավտոգազալցա-կայանում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման ու կիրառման վիճակի վերաբերյալ, վթարների հետևանքների վերացմանը  ու տեղայնացմանը ուղղված միջոցառումների  վերաբերյալ տեղեկություններ։

  1. Տեխնոլոգիական գործընթացի ճիշտ կառավարման դեպքում ավտոգազավառելիքի ստացման և լցավորման ժամանակ պետք է բացակայեն բացասական ազդեցությունները մարդու առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա:
  2. Ավտոգազալցակայանում պատահարի կամ վթարի ժամանակ մարդու առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա առաջացած բացասական ազդեցությունները պետք է վերացվեն` համաձայն ավտոգազալցակայանում վթարային իրավիճակների վերացման և տեղայնացման պլանի:

 

ԳԼՈՒԽ 18․   ՃՆՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

  1. Ավտոգազալցակայանում` ԱԳԼՃԿ-ի ճնշակայանքները պետք է ապահովեն գազատարի նախագծային կամ ծրագրային արտադրողականությունը` բարձրացնելով փոխադրվող բնական այրվող գազի ճնշումը և իրականացնելով հետևյալ հիմնական տեխնոլոգիական գործընթացները (պրոցեսները)՝ գազի մաքրումը հեղուկ և կարծր խառնուրդներից, գազի չորացումը, գազի բազմաստիճան սեղմումը, գազի հովացումը և ապահովվեն ավտոգազավառելիքի ստացումը և փոխադրումը լցավորման բաշխիչ աշտարակներ վաճառքի համար:
  2. Ավտոգազալցակայանի կառուցման ժամանակ նախագծով նախատեված և ճնշակայանքներում օգտագործվող զանազան տեսակի շարժաբերներով մեքենաները և սարքավորումները պետք է համապատասխանեն մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» № 823 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով  (ՄՄ ՏԿ 010/2011) սահմանված պահանջներին:
  3. Ճնշակայանքների շահագործումը պետք է իրականացվի և համապատասխանի արտադրող գործարանի «պայթյունավտանգ և վնասակար գազերով աշխատող` մխոցավոր ճնշակներով ճնշակայանքների շահագործման հրահանգ»-ի և «ճնշակայանքի նորոգման ձեռնարկ»-ի սահմանված պահանջներին` հաշվի առնելով ավտոգազալցակայանի նախագծի տեխնոլոգիական համակարգի վերաբերյալ տեխնիկական շահագործման փաստաթղթերի դրույթները, ինչպես նաև համապատասխանի Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» № 825 որոշմամբ ընդունված մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 012/2011) սահմանված պահանջներին:
  4. Ավտոգազալցակայանում թրթռումների ինտենսիվության մակարդակը պետք է գտնվի հետևյալ սահմաններում`

1) խողովակաշարեր և ապարատներ` 18 մմ/վ-ից ոչ ավելի,

2) հիմնատակեր, հիմքեր և հենարանային կառուցվածքներ` 7 մմ/վ-ից ոչ ավելի,

3) ճնշակայանքներ` 11,25 մմ/վ-ից ոչ ավելի:

  1. Ավտոգազալցակայանում ճնշակայանքների ճիշտ պահպանումը, շահագործումն ու նորոգումն ապահովելու համար պետք է լինեն հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1)     ճնշակայանքի տեխնիկական անձնագիրը կամ տեղեկաքարտը,

2)  ավտոգազալցակայանի տեխնոլոգիական համակարգի վերաբերյալ տեխնիկական շահագործման փաստաթղթեր, այդ թվում` ճնշակայանքի տեխնիկական բնութագիր, շահագործման և տեխնիկական սպասարկման հրահանգներ, պահեստամասերի ցուցակ,

3)    ճնշակայանքի նորոգման ձեռնարկ,

4)    հիմնական արագամաշ մասերի և հանգույցների մաշվածքի սահմանային նորմեր,

5) իրենց նշանակության ցուցումներով շրջակապման խողովակաշարերի գծապատկերն, արմատուրի, ապարատների և հսկիչ չափիչ սարքերի, միջանցիկ հատույթների, աշխատանքային ճնշման, ջերմաստիճանի և միջավայրի հոսքի ուղղության, դասավորության տեղեր,

6)    անհատական փորձարկման ակտեր,

7)   սարքավորումների հիմնական հանգույցների և արագամաշ մասերի, ինչպես նաև այն մասերի, որոնք շահագործման ընթացքում պարբերաբար ենթարկվում են չքայքայվող վերահսկողության, ընդհանուր տեսքի գծագիր,

8) ճնշման տակ աշխատող ապարատների և անոթների, ապահովիչ կափույրների, արմատուրի, օդային կամ ջրային հովացման ապարատների և էլեկտրաշարժիչների անձնագրեր,

9) ճնշակային յուղի սերտիֆիկատ կամ լաբորատոր փորձարկումների արձանագրություն,

10) ճնշակայանքի աշխատանքային հերթափոխի գրանցամատյան, նորոգման տեղեկաքարտ,

11) պլանային կանխիչ նորոգման ժամկետագիր,

12) ճնշակայանքի գործարկումը, կանոները և այլ աշխատանքները պետք է իրականացվեն` համաձայն տվյալ ճնշակայանքի շահագործման հրահանգների,

13) արգելվում է անվտանգության անսարք ավտոմատիկայով (արգելափակման և ազդանշանի միջոցներ) աշխատող ճնշակայանքի գործարկումը:

  1. Ավտոգազալցակայանի՝ԱԳԼՃԿ-ի անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման ու հսկողության) համար պատասխանատու անձը ճնշակայանքի աշխատանքը պետք է դադարեցնի (չսպասելով ավտոմատ պաշտպանության համակարգի գործարկվելուն) հետևյալ ռիսկերի առաջացման ժամանակ և դեպքում, եթե`

1) ճնշաչափը սեղմման, ինչպես նաև մղման գծի յուրաքանչյուր աստիճանի վրա ցույց է տալիս թույլատրելի արժեքից բարձր ճնշում,

2) շարժման մեխանիզմի յուղման համակարգի ճնշաչափը ցույց է տալիս արտադրող գործարանի «պայթյունավտանգ և վնասակար գազերով աշխատող` մխոցավոր ճնշակներով ճնշակայանքների շահագործման հրահանգ»-ում նշված մեծությունից ցածր ճնշում,

3) գազի ճնշումը ճնշակայանքի ընդունման մասում (ճնշակի ներծծման գծում և ճնշակի վերջին աստիճանի մղման գծում)  բարձրացել կամ իջել է փաստաթղթերում նշված թույլատրելի արժեքներից,

4) դադարել է հովացման հեղուկի  կամ օդի մատուցումը կամ հայտնաբերվել է հովացման համակարգի անսարքություն,

5) դադարել է էլեկտրաշարժիչի, ինչպես նաև գազի հովացման համար օդի մատուցումը (տվյալ համակարգերի առկայության դեպքում),

6) ճնշակայանքում և շարժաբերման համակարգերում հայտնվել կամ լսվում են առանձի կողմնակի թխկոցներ և հարվածներ կամ հայտնաբերվել են անսարքություններ, որոնք կարող են հանգեցնել վթարի,

7) ճնշասեղմված գազի ջերմաստիճանը բարձր է թույլատրելի սահմանից,

8) ճնշակայանքի վահանակի վրա տեղադրված սարքերը ցույց են տալիս էլեկտրաշարժիչի գերբեռնվածություն,

9) շարքից դուրս են եկել հսկիչիչ-չափիչ սարքերը, ինչպես նաև ավտոմատ

պաշտպանության միջոցները,

10)  ճնշակայանքից կամ շարժաբերից ծուխ կամ այրուքի հոտ է գալիս, նշանակելիորեն մեծացել է ճնշակայանքի թրթռոցը,

11) հիմքում հայտնաբերվել են ճաքեր,

12) բացակայում է սենյակի լուսավորությունը,

13) հրդեհ է բռնկվել,

14) տեղի է ունեցել ավտոգազալցակայանի տեխնոլոգիական համակարգի սարքավորումի կամ լցավորվող տրանսպորտային միջոցի գազաբալոնային համակարգի վթարային ապահերմետիկացում:

 

ԳԼՈՒԽ 19․  ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

  1. Ավտոգազալցակայանում ճնշակայանքների աշխատանքային հուսալիությունը բարձրացնելու նպատակով, նախագծով պետք է նախատեսել առավելագույն ավտոմատացված ծրագրերով և նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող ավտոմատացման համակարգեր, ինչպես նաև նախատեսել տեխնոլոգիական պրոցեսները կանոնակարգող գործելակարգի խախտումներն ազդարարող ազդանշանման համակարգեր:
  2. Ճնշակայանքի կառավարման համակարգը պետք է ապահովված լինի ձայնային և լուսային ազդանշանման համակարգով: Նախազգուշական ձայնային և լուսային ազդասարքերը պետք է միացնել ճնշակայանքի գործարկումից առաջ և վերահսկվող հարաչափերի վթարային կամ նախավթարային արժեքներին հասնելու դեպքում:
  3. Ճնշակայանքների համար, անկախ ավտոմատացման աստիճանից, պետք է նախատեսված լինի նաև ձեռքով կառավարման հնարավորություն:
  4. Ավտոգազալցակայանում ավտոգազավառելիքի ստացման, մաքրման, չորացման, հովացման, ճնշասեղմման և լցավորման տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացված կառավարման համակարգերը պետք է ապահովեն`
    • պայթյունավտանգ շինություններում օդային միջավայրի մշտական վերահսկողությունը,
    • գործընթացի հարաչափերի մշտականությունը և դրանց կանոնակարգված արժեքների պահպանումը:
  5. Ավտոգազալցակայանում հիմնական և օժանդակ սարքավորումների ավտոմատ կառավարման, կարգավորման համակարգերի աշխատանքը և հսկիչ-չափիչ սարքերի շահագործումը (արտաքին զննում, կանխարգելիչ վերանորոգումներ) պետք է անցկացվի նախազգուշական պլանային վերանորոգումների ժամկետագրով: Վերանորոգման աշխատանքների ծավալը և հաճախականությունը որոշվում է` համաձայն ընդունված կարգով հաստատված ժամկետագրի:
  6. Ավտոգազալցակայանում ավտոմատ կառավարման համակարգերի և հսկիչ-չափիչ սարքերի տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարվում են` համաձայն արտադրող գործարանի հրահանգների։
  7. Ավտոգազալցակայանի ավտոմատ կառավարման համակարգերում, հիմնական և օժանդակ սարքավորումներում տեղակայված և շահագործվող անվտանգության ապահովման սարքերի, բոլոր տեսակի չափման միջոցների, հսկիչ-չափիչ սարքերի, չափումների միասնականությունն ապահովելու համար, դրանք ենթակա են չափագիտական հսկողության և վերահսկողության և պետք է համապատասխանեն Կանոնների 63-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին։
  8. Ավտոգազալցակայանում շահագործվող հիմնական ու օժանդակ սարքավորումների

արտաքին զննման ժամանակ ստուգվում են`

1) կապարակնիքների և պայթյունապաշտպանվածության պայմանական նշանների առկայությունը, սարքերի և իմպուլսային գծերի ամրությունն ու հերմետիկությունը.

2) մալուխների և հողանցման հեղյուսների միացման ամրացման որակը, սարքերի մեխանիկական վնասվածքների բացակայությունը, միացնող գծերի մեկուսացումը և հողանցման գծերի կտրվածքները: Կատարվում է ջերմաչափերի գրպանների մաքրում և յուղալցում.

3) սարքերի և սարքավորումների, պայթյունաանթափանց պատյանների հերմետիկությունը: Չի թույլատրվում շահագործել պայթյունապաշտպանված սարքեր և

սարքավորումներ, երբ նկատվում է խցվածքների թուլացում:

  1. Ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ պետք է կատարվի աշխատանքային ճնշաչափերի ստուգում` հսկիչ ճնշաչափի օգնությամբ` չափման սխալանքը որոշելու համար:
  2. Ավտոմատ կառավարման համակարգերի և շահագործվող հսկիչ-չափիչ սարքերի արտաքին զննումը պետք է կատարվի հերթափոխը մեկ անգամ: Զննման ժամանակ հայտնաբերված ավտոմատ կառավարման համակարգերի և շահագործվող չափիչ սարքերի անսարքությունները պետք է արագ վերացվեն, իսկ դրա անհնարինության դեպքում՝փոխարինվեն նորով:
  3. Ավտոմատ կառավարման համակարգերի և չափիչ սարքերի կանխարգելիչ վերանորոգումները պետք է կատարվեն` համաձայն արտադրող գործարանի` համապատասխան

սարքերի և համակարգերի համար նախատեսված հրահանգների:

  1. Տեխնոլոգիական չափանիշների, տվիչների ելքային բնութագրերը և չափիչ փոխակերպիչները պետք է ստուգվեն 6 ամիսը մեկ անգամ, իսկ փոխադրական գազավերլուծիչներն՝ արտադրող գործարանի հրահանգում նշված ժամկետներում:
  2. Գազավերլուծիչի ստուգումը կատարվում է ստուգաչափման գազային խառնուրդներով և արտադրող գործարանի հրահանգում նշված ժամկետներում: Եթե ավտոմատ համակարգի գազավերլուծիչը պիտի ստուգվի, ապա այն փոխարինվում է նախնական ստուգում անցած մեկ այլ գազավերլուծիչով:
  3. Չի թույլատրվում ավտոմատ կառավարման համակարգերի և չափիչ սարքերի շահագործումը, որոնց աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ջերմաստիճանը և ճնշումը բարձր են արտադրող գործարանի կողմից ծանրաբեռնվածության ջերմաստիճանի և ճնշման սահմանված արժեքի թույլատրելի սահմաններից:

 

ԳԼՈՒԽ 20․  ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՈԹՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ 

 

  1. Ավտոգազալցակայանում ավտոգազավառելիքի ստացման, առևտրի և  լցավորման

 համար օգտագործվող ավելցուկային ճնման տակ աշխատող բոլոր սարքավորումները՝ ճնշակները, պոմպերը, մատակարարման և բաշխման փողրակները, լցավորման բաշխիչ աշտարակները, գազի հաշվիչները գազի մշակման հանգույցը, ճնշակային հանգույցը, չորացման հանգույցը, խողովակաշարերը և անոթները (այսուհետ՝ անոթներ), որոնք տեղակայվել, տեղակայվում և տեղակայվելու են մինչև ավտոգազալցակայանի  շահագործման հանձնելու փաստագրումը կամ գործարկումը պետք է համապատասխանեն եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի  2013 թվականի հուլիսի 2-ի «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» № 41 որոշմամբ ընդունված մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 032/2013) սահմանված պահանջներին:

  1. Ավտոգազալցակայանում անոթների սպասարկման աշխատանքների համար թույլատրվում է աշխատել ավտոգազալցակայանի անձնակազմի աշխատողներից 18 տարեկանից բարձր այն մասնագետներին, ովքեր անցել են տվյալ ոլորտի հետ կապված գիտելիքների պարբերական ստուգումներ, տեսական ուսուցման համապատասխան դասընթացներ, ունեն որակավորման (վերավորակավորման) վկայականներ, անցել են առնվազն 40 ժամից ոչ պակաս գործնական պարապմունքներ աշխատանքի վայրում, հրահանգավորված են և ունակ են իրականացնել անոթների և շահագործվող այլ ապարատների գործարկում, զննում, ստուգում և սպասարկում։
  2. Ավտոգազալցակայանի անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման ու հսկողության) համար պատասխանատու անձն անվտանգության ապահովման համար, անոթների անվտանգ սպասարկման և շահագործման հրահանգին համապատասխան  պետք  է  անմիջապես  դադարեցնի  շահագործման  մեջ գտնվող անոթների աշխատանքը, եթե`
    • ճնշումը   անոթներում բարձրացել   է  թույլատրելի   մեծությունից   բարձր  և  չի  իջնում, անկախ նրա կարգավորման համար ձեռնարկվող միջոցառումներից,
    • ապահովման սարքերում անսարքություններ են հայտնաբերվել,
    • անոթում և նրա տարրերում հայտնաբերվել են անկիպություններ, պատերի ուռուցիկություն,  եռակցման կարանները քրտնած են, կամ կա գազի արտահոսք,
    • ճնշաչափն անսարք վիճակում է և ճնշումը հնարավոր չէ որոշել այլ սարքերով,
    • անոթին անմիջապես վտանգ սպառնացող հրդեհ է առաջացել,
    • անոթի տեխնիկական անձնագրում նշված աշխատանքի դադարեցումը նախատեող այլ անսարքության դեպքում:
  3. Անոթների տեխնիկական զննումների ծավալները, մեթոդները և պարբերականու-

թյունը,  հիդրավլիկ ու  օդաճնշական փորձարկումները և հերմետիկության վերահսկողությունը որոշվում են արտադրողի կողմից և այդ մասին պետք է նշումներ լինեն անոթների տեխնիկական անձնագրերում և  շահագործման հրահանգներում:

  1. Անոթի հիդրավլիկ փորձարկումը թույլատրվում է փոխարինել օդաճնշական փորձարկումով,պայմանով,որ այն պետք է հսկվի ձայնային էմիսիայի կամ փորձարկման այլ եղանակով:
  2. Անոթի օդաճնշական փորձարկումը պետք է կատարվի սեղմված օդով կամ իներտ գազով, հիդրավլիկ փորձարկման ճնշման մեծությանը հավասար փորձարկման  ճնշման մեծությամբ, 5 րոպեից ոչ պակաս տևողությամբ, այնուհետև  փորձարկվող անոթում ճնշումը պետք է իջեցնել մինչև հաշվարկայինը  և կատարվի անոթի զննում, ստուգելով նրա կարերի և մյուս միացությունների հերմետիկությունը` օճառի լուծույթով կամ այլ եղանակով:
  3. Անոթի և նրա տարրերի փորձարկման ժամանակ հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո, անոթը պետք է ենթարկվի կրկնակի հիդրավլիկ փորձարկման` փորձարկման ճնշումով:
  4. Անոթին ամրացված ցուցանակի վրա պետք է մականշվեն հետևյալ տվյալները՝
    • պատրաստման տարեթիվը,
    • աշխատանքային ճնշումը, ՄՊա,
    • հաշվարկային ճնշումը, ՄՊա,
    • փորձարկման  ճնշումը, ՄՊա:
  5. Փորձարկման ճնշման մեծությունը և փորձարկման արդյունքները պետք է գրանցվեն անոթի տեխնիկական անձնագրում այդ փորձարկումները կատարող անձի կողմից:

 

ԳԼՈՒԽ 21․  ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ԳԱԶԻ ՉՈՐԱՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

  1. Ավտոգազալցակայանի՝ ԱԳԼՃԿ-ի ճնշասեղմված բնական այրվող գազի չորացման համակարգի բոլոր տեխնոլոգիական սարքավորումները և հանգույցները պետք է ունենան պատրաստող գործարանային անձնագրեր: Ատոգազալցակայանի՝ ԱԳԼՃԿ-ի ճնշասեղմված բնական այրվող գազի չորացման հանգույցի չորացման սարքավորումների աշխատանքն արգելվում է, եթե դրանց պաշտպանության համակարգում կան անսարքություններ:
  2. Պետք է անհապաղ դադարեցնել ճնշասեղմված բնական այրվող գազի չորացման սարքավորումների աշխատանքը, եթե`
    • չորացված ճնշասեղմված բնական այրվող գազի ջերմաստիճանը բարձր է թույլատրելի

սահմանից,

2) ճնշասեղմված բնական այրվող գազի ճնշման անկումը ֆիլտրերի, կլանիչների, զատիչների վրա բարձր է թույլատրելի արժեքից,

3) էլեկտրատաքացուցիչների պատերի ջերմաստիճանը բարձր է թույլատրելի արժեքից,

4) եթե չափիչ-հսկիչ և (կամ) ավտոմատ պաշտպանիչ սարքերը շարքից դուրս են եկել,

5) եթե շրջակայքում ճնշասեղմված բնական այրվող գազի ծավալային պարունակությունն անցել է թույլատրելի սահմանը,

6) լուսավորության բացակայության դեպքում,

7) հրդեհի առաջացման, չորացված ճնշասեղմված բնական այրվող գազի ցողի կետի ջերմաստիճանի բարձրացման պատճառների վերացման անհնարինության, վերահավաքված ճնշասեղմված բնական այրվող գազի բարձր ճնշման առկայության և ծախսի փոքր արժեքի դեպքում:

 

ԳԼՈՒԽ 22․  ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Աավտոգազալցակայանն համաձայն հատատված նախագծի պետք է ունենա

էլեկտրամատակարարման էլեկտրական գծապատկեր` բոլոր էներգասպառիչների (էլեկտրաշարժիչներ, լուսատուներ, տաքացնող սարքեր և այլն), հզորության միացման կարգավորման սարքերի (միացման կոճակներ, անջատիչներ և այլն) տեսակների, էլեկտրացանցի մալուխների և լարերի երկարության, մակնիշների և հատումների անցկացման եղանակների նշումով:

  1. ՀԱԳ-ի օբյեկտների էլեկտրամատակարարման հուսալիությունը պետք է դասել I կարգի՝ առանձնացնելով այն խումբ էլեկտրաընդունիչները, որոնց անխափան աշխատանքն անհրաժեշտ է ապահովելու արտադրության  անվթար կանգը՝ մարդկանց կյանքին վտանգ սպառնալուց, պայթյուններից, հրդեհներից, հիմնական սարքավորումները վնասվելուց պահպանելու համար։
  2. I կարգի էլեկտրաընդունիչների էլեկտրամատակարարումը հարկավոր է իրականացնել փոխադրձ պահուստավորվող երկու անկախ սնման աղբյուրներից։
  3. ՀԱԳ-ի էլեկտրակայանքները սնող տրանսֆորմատորային ենթակայանները պետք է կառուցվեն առանձին կանգնած:
  4. Փոխարկիչներն, ուժային և լուսավորող ցանցի ավտոմատ անջատիչները պետք է ունենան  հստակ գրվածքներ, որոնց վրա պետք է նշված լինի անջատվող ապարատի անվանումը:
  5. Ցանկացած դասի պայթունավտանգ տարածքներում կամ գոտիներում օգտագործվող էլետրասարքավորումները (էլեկտրաշարժիչներ, լուսատուներ, տաքացնող սարքեր,  միացման կարգավորման սարքեր և այլն), հսկիչ չափիչ սարքերը պետք է լինեն  պայթունապաշտպանված կատարմամբ: Ցանկացած դասի պայթունավտանգ տարածքներում կամ գոտիներում  չմեկուսացված հաղորդիչներ չպետք է օգտագործվեն։
  6. Ուժային և բաշխիչ վահանակների, բոլոր անջատիչների վրա պետք է գրառվեն անջատվող սարքերի անվանումները:
  7. Ավտոգազալցակայանների էլեկտրասարքավորումների և էլեկտրակայանքների տեղակայումը շահագործումը պետք է իրականացվի, դրանց տեխնիկական անձնագրերով, արտադրող գործարանի շահագործման հրահանգներով  և ավտոգազալցակայանի նախագծային փաստաթղթերով նախատեված պահանջներին և ցուցումների համապատասխան:
  8. Ավտոգազալցակայանների էլեկտրասարքավորումների և էլեկտրակայանքների ընթացիկ շահագործման ժամանակ առանց լարման անջատման կարող են իրականացվել հետևյալ աշխատանքները`

1) փակ բաշխիչ սարքավորումների, միջանցքների և ծառայողական տարածքների` մինչև հիմնական արգելապատնեշը, կառավարման վահանակների տարածքների, ինչպես նաև ռելեների և չափիչ սարքերի վահանակների շրջակայքի մաքրումը.

2) լուսավորման սարքավորումների նորոգումը, լամպերի փոխումը, սարքավորումների նշանագրումների թարմացումը և այլն:

  1. Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումների աշխատանքների ժամանակ պետք է շահագործումն ու սպասարկումն իրականացվեն համաձայն արտադրող գործարանի հրահանգների։
  • Ավտոգազալցակայանի ճնշակների էլեկտրաշարժիչները և լրացուցիչ մեխանիզմները պետք է անհապաղ անջատվեն էլեկտրասնուցումից` չսպասելով պաշտպանության ավտոմատ համակարգի գործարկվելուն, եթե`

1) ավտոգազալցակայանի տարածքում մարդկանց հետ դժբախտ դեպք կամ պատահար է տեղի ունեցել,

2) առկա է էլեկտրաշարժիչից, ինչպես նաև նրա գործարկումը կարգավորող սարքավորումներից ծուխ կամ կրակ,

3) առկա է փոխանցման մեխանիզմի կոտրում, ոչ նորմալ ձայնի առաջացում,

4) ճնշակի էլեկտրական շարժիչի առանցքակալի թրթռումը կտրուկ ավելացել է,

5) առանցքակալի ջերմաստիճանը` արտադրող գործարանի կողմից հրահանգված թույլատրելի սահմաններից անցել է:

  1. Արգելվում է ընդհանուր նշանակության շարժական էլեկտրաչափիչ սարքավորումների աշխատանքներն ավտոգազալցակայանի պայթյունավտանգ տեղամասերում:
  2. Արգելվում է ավտոգազալցակայանի սարքավորումների շահագործումը պայթյունապաշտպանիչ միջոցների, արգելափակիչների և պաշտպանության կառավարման գծապատկերների խախտման դեպքում:
  3. Արգելվում է հարկադիր օդափոխման համակարգ ունեցող էլեկտրասնուցման վահանակների շահագործումը` օդափոխման համակարգի անսարքության դեպքում:
  4. Արգելվում է ճնշակների շահագործումը դրանց էլեկտրաշարժիչի օդային հովացման համակարգի արտադրողի կողմից նախատեսված օդի ավելցուկային ճնշման բացակայության դեպքում:
  5. եթե ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձը էլեկտրակայանքների շահագործումը կատարում է իր՝ համապատասխան որակավորում ունեցող անձնակազմով, ավտոգազալցակայանի ներքին իրավական ակտով, պետք է նշանակվի էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձ, ով պետք է իրականացնի էլեկտրակայանքների շահագործումը՝ ապահովելով էլեկտրակայանքները շահագործող անձնակազմի ուսուցումը, հրահանգավորումը և անվտանգությունը։ Պատասխանատու անձը, կախված ավտոգազալցակայանի էլեկտրակայանքների լարումից, էլեկտրական սարքավորումների բարդությունից և վտանգավորությունից, պետք է ունենա էլեկտրաանվտանգության V խումբ՝ 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքների սպասարկման և IV խումբ՝ 1000 Վ-ից ցածր լարման էլեկտրակայանքների սպասարկման դեպքում։
  6. Եթե ավտոգազալցակայանը չունի էլեկտրակայանքների տեխնիկական սպասարկման, նորոգման կամ փորձարկման աշխատանքների համար համապատասխան որակավորում և էլեկտրաանվտանգության խումբ ունեցող մասնագիտացված էլեկտրատեխնիկական անձնակազմ, պարտավոր է այդ աշխատանքների կատարումը պայմանագրային հիմունքներով պատվիրակել համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող սպասարկող անձին։
  7. Ավտոգազալցակայանում օգտագործվող պայթյունապաշտպանված շարժական լամպերի լարումը չպետք է անցնի 12 Վ-ից։

 

ԳԼՈՒԽ 23․  ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԸ

 

  1. Ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձը Կանոններով սահմանված անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջները և նախատեսված բոլոր միջոցառումներն, աշխատանքները իրականացնում է անխտիր և պատշաճ վերահսկողության պայմաններում, որպեսզի տեղի չունենան կամ նվազագույնի հասցվեն արտադրական դժբախտ դեպքերը, պատահարները և արտակարգ իրավիճակների առաջանալն ավտոգազալցակայանի շահագործման, տեխնոլոգիական համակարգերի կառավարման և ավտոգազավառելիքի առևտրի ժամանակ:
  2. Ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձը պետք է ապահովի, որպեսզի ավտոգազալցակայանի շահագործման և սպասարկման հետ կապված ավտոգազալցակայանում տեղի ունեցած յուրաքանչյուր արտադրական պատահարի, վթարի և դժբախտ դեպքի պատճառների բացահայտման, հաշվառման համար գործողությունները իրականացվեն Կանոնների 10-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան:
  3. Ավտոգազալցակայանում արտակարգ իրավիճակներում գործելու պլանը կամ

վթարային իրավիճակների վերացման և տեղայնացման պլանը` վթարների ծագման սկզբնական ժամանակահատվածում մարդկանց փրկելու և վթարների վերացման համար անհրաժեշտ գործողությունները և միջոցառումները որոշող փաստաթուղթ է:   

  1. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանը կազմում է ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձը և կազմակերպության մասնագետների ներառմամբ:
  2. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանը պետք է համաձայնեցվի տեղական (համայնքային) հրշեջ փրկարարական ծառայությունների հետ և հաստատվի ավտոգազալցակայանի սեփականատիրոջ կողմից: Արագ արձագանքման և փրկարարական աշխատանքների իրականացման համար ավտոգազալցակայանում պետք է նախատեսվի 911 ծառայության միջոցով կապի հաստատում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կամ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ, նախատեսվի համագործակցության պլան` փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հետ։
  3. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի համաձայնեցման և հաստատման ժամանակ նրան պետք է կցվեն ավտոգազալցակայանի`
  • սարքերի սարքինության ստուգման արձանագրությունները,
  • արտակարգ իրավիճակներում գործելու պլանով նախատեսված հակավթարային պաշտպանության միջոցների ստուգման արձանագրությունները:
  1. Մարդկանց փրկելու և վթարների վերացման միջոցառումների իրականացման համար արտակարգ իրավիճակներում գործելու պլանով նախատեսված նյութերը և տեխնիկական միջոցները պետք է լինեն առկա,սարքին վիճակում և անհրաժեշտ քանակությամբ:

Այդ միջոցների իրական վիճակի և արտակարգ իրավիճակներում գործելու պլանին համապատասխանության կանոնավոր հսկողությունը, իրականացնում է ավտոգազալցակայանի անվտանգ շահագործման համար պատասխանատու անձը:

  1. արտակարգ իրավիճակներում գործելու պլանը պետք է պարունակի`
    • օպերատիվ մաս, որում նախատեսվում են.

ա. մարդկանց փրկելու և վթարի վերացման առաջնահերթ միջոցառումները,

բ.  այդ միջոցառումների կատարողները և պատասխանատու անձինք,

գ. վթարային և սպառնացող տեղամասերից մարդկանց դուրս գալու ուղիները և ժամանակը,

դ.   փրկարարական ջոկատների շարժման երթուղիները և խնդիրները,

  • վթարի վերացմանը ներգրավված ավտոգազալցակայանի առանձին աշխատողների և անձնակազմի  միջև պարտականությունների բաշխումը և դրանց գործողությունների կարգը՝ կառուցվածքին և հաստիքներին համապատասխան,
  • պատասխանատու անձանց և կազմակեպությունների ցուցակը, որոնք պետք է

անհապաղ իրազեկվեն վթարի մասին, անմիջապես հեռախոսազանգ արագ արձագանքման ծառայություններին՝ 911 և շտապ բուժօգնության ծառայություններին, ինչպես նաև հրշեջ փրկարարական ծառայությունների ղեկավարների ցուցակը և հեռախոսահամարները:

  1. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի օպերատիվ մասին, պետք է կցված

լինեն  հետևյալ փաստաթղթերը.  

  • ավտոգազալցակայանի գծապատկերը, նրա վրա կատարված պայմանական նշանակումներով`

ա.  հրշեջ ծորակներով ջրմուղի խողովակաշարերի ցանցերի,

բ.  կրակմարիչների, վթարային պահուստի նյութերի և գործիքների տեղադրման տեղերի,

գ.  տեղակայված էլեկտրասարքերի տեսակները և  դրանց հզորությունները,

դ. ուժային և էլեկտրալուսավորության ցանցերի տեսակները,կիրառվող լարման մեծության նշումով,

ե.   մալուխների մակնիշները, երկարությունները և կտրվածքները,այդ թվում՝ստորգետնյա,

զ.  էլեկտրաբաշխիչ և պաշտպանիչ  ապարատների տեսակները և տեղադիրքերը:

  1. Ավտոգազալցակայանում արտակարգ իրավիճկի առաջացման դեպքում (ավտոգազավառելիքի արտահոսք, հրդեհ, պայթյուն), ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձը գործողությունները (տուժած մարդկանց տարահանում անվտանգ հեռավորության վրա, առաջին օգնության ցուցաբերում) իրականացնում են սեփական ուժերով, արտակարգ իրավիճակներում գործելու պլանին համապատասխան՝ մինչև հանրապետությունում գործող արագ արձագանքման մասնագիտացված համապատասխան ծառայությունների՝ շտապ օգնության, ոստիկանության, հրշեջ ծառայության, գազի վթարային ծառայության, փրկարար ծառայության մասնագետների ժամանումը։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    13.06.2022 - 28.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5534

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Գեորգի

24.06.2022

Առաջարկություններ և դիտողություններ << ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> որոշման նախագծի վերաբերյալ. Դիտողություն-1 Բացակայում է << Կանոնների>> բովանդակության վերաբերյալ ցանկը Դիտողություն-2 Բացակայում է շահագործող, տեխ. սպասարկող անզնակազմի յուրաքանչյուր անձի պաշտոնական մասնագիտական պարտականությունների կոնկրետ կատարման հաստատված ծավալի վերաբերյալ / ղեկավարության կողմից հաստատված/ հրահանգի մշակման, հաստատման և այն կոնկրետ շահագործող անձին առձեռն մեկ օրնակ տրման վերաբերյալ պահանջը Առաջարկություն -1 <<Ճնշասեղմված բնական այրվող գազ>> արտահայտության բացատրության մեջ, առավել արտահայտիչ լինելու համար ցանկալի կլիներ հետևյալ բացատրությունը՝ <<Ավտոմոբիլային տրանսպորտի, որպես շարժիչային վառելիք օգտագործման համար ճնշակի միջոցով սեղմված և ճնշումը բարձրացված մինչև 19,6 ՄՊա բնական այրվող գազ>> արտահայտությունը Դիտողություն-3 << Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության մասին>> որոշման նախագծի Գլուխ-7, կետ 46 –ում <<Ավտոգազալցակայանում չեն աշխատում մինչև 18 տարին լրացած անձիք, հղի և մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կանայք>> չեն աշխատում արտահայտությունը փոխարինել չի թույլատրվում աշխատել արտահայտությամբ Առաջարկություն -2 Առաջարկվում է սեղմված բնական գազի կուտակիչների վերաբերյալ ավելացնել հետևյալ ցուցումը՝ Քանի որ պրակտիկան ցույց է տվել, որ ( P= 2.5 ՄՊա և ավելի) բարձր ճնշման տակ գտնվող սեղմված բնական գազերի համար, որպես ԱԳԼՃԿ-ների սեղմված գազի կոտակիչներ առավել հարմար է կիրառել ՀԱՏ 279-2007 համապատասխան սեղմված գազի 50-ից 500լ տարողությամբ մինչև 31,4 Մպա –ից 39,2ՄՊա ճնշմամաբ անկարան պողպատյա բալոնների համախումբ, իսկ այդ բալոնների համախումբը իրենց միացման խողովակագծերով և արմատուրայով հանդերձ հարմար է տեղակայել շրջակա տարածքի պլանիրովկայի նիշից ցածր երկաթբետոնե բունկերներում, որը հնարավորություն կտա սեղմված գազի այդ կուտակիչներն ու նրանց միացման հանգույցները արմատուրայով հանդերձ իրականացնել պատշճ զննում և սպասարկում, որը հնարավորություն չի տալիս իրականցնել կուտակիչ բալոնները ստորգետնյա ավազով , գրունտով ծածկված թաղված վիճակի դեպքում

Levon Harutyunyan

21.06.2022

Փաստաթղթում ներկայացված կետերի հերթականությունը՝ ինչպես կայքում տեղադրված տարբերակը, այնպես էլ բեռնելու համար կցված doc և pdf տարբերակները, իրարից տարբերվում են, և հստակ չէ կետերի ճիշտ հերթականությունը: Առաջարկում եմ կարգավորել կետերի հերթականությունը:

Տեսնել ավելին