ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայում շարժասանդուղքների կառուցման և շահագործման հետ կապված հարցերը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի № 478-Ն որոշմամբ հաստատված «Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման» տեխնիկական կանոնակարգով։
«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ:
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի № 526 որոշում)։
ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 26-ի № 478-Ն որոշման ուժը կորցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով ամրագրված տեխնիկական կանոնակարգերի բովանդակության և կառուցվածքին չհամապատասխանելու հակասությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի № 478-Ն որոշմամբ սահմանվում է հիմնականում շահագործման կանոններ, տեխնիկական պահանջներ, այլ ոչ թե արտադրանքի անվտանգությանը վերաբերող պահանջներ, ուստի այն չի կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգ և չի կարող ներառվել ԵԱՏՀ 2011 թվականի հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված արտադրանքի միասնական ցանկում։
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման 1-ին կետի 27-րդ ենթակետը մինչև ուժի մեջ մտնելը և դրանից հետո նոր իրավական ակտ չընդունվելու դեպքում ոլորտը կմնա առանց կարգավորման:
2․1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, քանի որ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշմամբ ոլորտում առաջացած բացը լրացնելու և կարգավորելու համար։
3․ Կարգավորման նպատակները
Խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել է «Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
- 4. Ակնկալվող արդյունքը
Կապահովի ոլորտի կարգավորումների շարունակականնությունն ու անընդհատությունը, ինչպես նաև համապատասխանությունը ԵԱՏՄ պահանջներին:
- 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
6․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջանում:
- Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
Համապատասխանում է:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը, հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին
Հանրային քննարկում ապահովելու նպատակով նախագիծը սահմանված կարգով տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ (e-draft.am)։
- Հանրային քննարկումներին մասնակցության արդյունքները
Նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների մասնակցության ամփոփաթերթում ներառված արդյունքները` հիմնավորված առաջարկությունների ընդունման կամ չընդունման վերլուծության հիման վրա խմբագրվելու են Նախագծի տեքստում:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան: