Հիշել նախագիծը
ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
15 - Կողմ
-
7 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Levon Harutyunyan 21.06.2022 12:13:03 | Փաստաթղթում ներկայացված կետերի հերթականությունը՝ ինչպես կայքում տեղադրված տարբերակը, այնպես էլ բեռնելու համար կցված doc և pdf տարբերակները, իրարից տարբերվում են, և հստակ չէ կետերի ճիշտ հերթականությունը: Առաջարկում եմ կարգավորել կետերի հերթականությունը: | ||
2 | Levon Harutyunyan 22.06.2022 11:20:19 | Առաջարկում եմ կայքում տեղադրված նախագծի տարբերակի՝ 1. 2-րդ գլխում շարադրված հասկացությունների շարքում տարանջատել շարժասանդուղքի արդիականացումը և վերակառուցումը արտահայտությունները, 2. մեկնաբանել նույն գլխում նշված. «որը փոխում է շարժասանդուղքի անձնագրային բնութագրերը» արտահայտությունը, 3. նույն գլխի հաջորդ կետում նշված. «ծայրակցում» բառը փոխարինել «կցում» բառով, 4. հաջորդ բարբերությունում նշված. «հակաուղղորդիչներ» բառը փոխարինել «հակադարձ ուղղորդիչներ» բառերով, 5. տեքստում «մնայուն բառը» փոխարինել «հաստատուն» կամ «անշարժ» բառերով, 6. տեքստում նշված. «խախտվածքներ» բառը փոխարինել <<թերություններ» բառով, 7. 21-րդ գլխում նշված. «շարժասանդուղքը հավաքակցված է նախագծային փաստաթղթերից շեղումներով» նախադասությունը վերաշարադրել. «շարժասանդուղքի հավաքակցումն իրականացված չէ նախագծային փաստաթղթերին համապատասխան» նախադասությամբ, 8. հաջորդ կետում նշված. «մասնակցությամբ նաև ընդունման համար շարժասանդուղքի սեփականատիրոջ կամ շահագործող անձի» արտահայտությունը վերաշարադրնել «շարժասանդուղքի սեփականատիրոջ կամ շահագործող անձի մասնակցությամբ» արտահայտությամբ, 9. հաջորդ ենթակետում նշված. «զննման» և «ստուգման» բառերը տարանջատել ստորակետով, 10. նույն գլխում նշված. «Տեխնիկական վկայագրման ժամանակ իրականացվող զննումը, ստուգումը, հետազննությունը և ուսումնասիրությունը պետք է վերաբերեն հետևյալին`» նախադասությունից հանել «հետազննությունը» բառը: | ||
3 | Արթուր Պողոսյան 23.06.2022 11:56:36 | Նախագիծն ունի ամբողջական լրամշակման և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին համապատասխանեցնելու անհրաժեշտություն: | ||
4 | Միհրան Գրիգորյան 23.06.2022 12:10:50 | Խմբագրման և հստակեցման կարիք ունեն նախագծում օգտագործվող Հիմնական հասկացությունները: Նախագիծը անհրաժեշտ է խմբագրել՝ ներգրավոլով ոլորտում գործող փորձագետներին: | ||
5 | Լուսինե Հովհաննիսյան 23.06.2022 15:31:57 | Առաջարկում եմ. Ողջ տեքստում «երեսարկների» բառը փոխարինել «փռվածք» կամ «տախտակամած» բառերով, «սանդուղքաժապավեն» բառը փոխարինել «աստիճանաժապավեն» բառով, «արգելափակում» բառը փոխարինել «բլոկավորում» բառով, քանի որ տեխնիկական տերմինաբանությամբ արգելափակումը դա երևույթ է, իսկ բլոկավորումը դա սարքերի և դրանց գործողությունների համալիր, «հալածակեր» և «թերաեռքեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «այրվածք(прожог)» և «լիաեռք(непровар)» բառերով, «փորձավարման» բառը փոխարինել «գլդոնման» (обкатка) բառով, «Շարժասանդուղքի կառավարումը» բառերը փոխարինել «Շարժասանդուղքի ղեկավարումը» բառերով: ԳԼՈՒԽ 2․ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ շարժասանդուղքի պատասխանատու եռակցման կառուցվածքներ հասկացության բացատրության մեջ «բարձր աստիճանի տեխնիկական պատասխանատու (հաշվարկային) կառուցվածքներ` շարժասանդուղքի անվտանգ շահագործման համար» շարադրանքը խմբագրել հետևյալ կերպ՝ «հանդիսանում են շարժասանդուղքի անվտանգ շահագործման համար տեխնիկական պատասխանատվության բարձր աստիճան ունեցող հաշվարկային կառուցվածքներ», շարժասանդուղքների համալիր հասկացության բացատրության մեջ «մեկ ընդհանուր թեք անցարանում» բառերը փոխարինել «մեկ թեք ընթացքի մեջ» բառերով, «շարժասանդուղքի փոխադրաունակություն» հասկացությունը վերաձևակերպել «շարժասանդուղքի թողունակություն» բառերով, «շարժասանդուղքի սանդուղքաժապավենի ազատ շարժականգ» հասկացության «շարժականգ» բառը փոխարինել «ազատ վազք կամ ընթացք» բառերով, «բազմարագությամբ շարժասանուղք» հասկացության «բազմարագությամբ» բառը փոխարինել «մի քանի արագություն ունեցող» բառերով կամ ավելի հասկանալի շարադրանքով, թեք շարժասանդուղք`շարժասանդուղք,որի սանդուղքաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է ուղղագիծ` հորիզոնական հենարանի նկատմամբ անկյան տակ կետը վերաձևակերպել թեք շարժասանդուղք՝ շարժասանդուղք, որի աստիճանաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է հորիզոնական հենարանի նկատմամբ ուղղագիծ դիրքով, շարժասանդուղքի օժանդակ շարժաբեր» հասկացության բացատրության մեջ «արգելակահանման» բառը փոխարինել «գործարկման կամ արգելակման» բառերով, շարժասանդուղքի սանդուղքաժապավեն» հասկացության բացատրության մեջ «բեռը կրող» բառերը փոխարինել «բեռընկալ» բառով, շարժասանդուղքի աստիճան» հասկացության բացատրության մեջ «տեղաբաշխման» բառը փոխարինել «տեղակայման» բառով, շարժասանդուղքի օժանդակ վազկանիկ» հասկացության «վազկանիկ» բառը փոխարինել «աղեղիկ» բառով, շարժասանդուղքի աստիճանի երեսարկ» հասկացության «երեսարկ» բառը փոխարինել «փռվածք» կամ «տախտակամած» բառերով, մեկնաբանել աստիճանի ուղղորդիչների առմուտ (զախոդ)`աստիճանի ուղղորդիչների տարր` նախատեսված աստիճանների հիմնական վազկանիկների սահուն առմուտն ուղղորդիչների վրա ապահովելու համար և արտաքին ճաղաշարք`ճաղաշարքի մաս` տեղակայված ուղևորների մուտքի և ելքի տեղերում, որը հարում է նախասրահի հատակին և եզրային ճաղաշարքին, եթե վերջինս կատարված է ազատ կանգնեցմամբ ձևակերպումները, շարժասանդուղքի ապահավաքակցման խցիկ» հասկացությունը փոխարինել «շարժասանդուղքի հավաքակցման և ապահավաքակցման խցիկ» արտահայտությամբ, | ||
6 | ՙՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚՚ ՓԲԸ 23.06.2022 15:33:27 | ԳԼՈՒԽ 7․ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ 1. Շարժասանդուղքի կառուցվածքի գծապատկերը կետում 10. «բազրեփոկի տրամատ» բառերը փոխարինել «ենթաբազրեփոկային պրոֆիլ» բառերով (профиль подпоручневый) ԳԼՈՒԽ 8․ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԸ 1. Նոր պատրաստված աստիճանների յուրաքանչյուր խմբաքանակից, երկուսից ոչ պակաս աստիճանների վրա, շարժասանդուղք նախագծող կազմակերպության մեթոդիկայի համաձայն, պետք է անցկացվեն դինամիկ փորձարկումներ: նախադասությունից հանել «, շարժասանդուղք նախագծող կազմակերպության մեթոդիկայի համաձայն,» արտահայտությունը, ԳԼՈՒԽ 9․ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԵՌԱԿՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՏՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԸ: ԵՌԱԿՑՈՒՄ ԵՎ ԵՌԱԿՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ 1.8…Շարժասանդուղքի յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի պատկանելությունը եռակցման պատասխանատու մետաղական կատուցվածքին պարտադիր պետք է արտացոլվի տեխնիկական փաստաթղթերում: կետում վերաձևակերպել «շարժասանդուղքի մաս կազմող ցանկացած եռակցվող կոնստրուկցիա պարտադիր կերպով պետք է ներկայացված լինի տեխնիկական փաստաթղթերում». 1. Չեն թույլատրվում նաև այլ արատներ, որոնք ավելի են շարժասանդուղքի պատրաստման, նորոգման և արդիականացման համար տեխնիկական պայմաններով և չափորոշիչ փաստաթղթերով սահմանված նվազագույն նորմերի ցուցանիշներից: կետում «ավելի են» բառերը փոխարինել «մեծ են» բառերով, ԳԼՈՒԽ 11․ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 3. Աշխատանքային արգելակը պետք է գործի գլխավոր կամ օժանդակ շարժաբերի յուրաքանչյուր անջատման դեպքում, ինչպես նաև կառավարման շղթայի հոսանազերծման դեպքում: կետում «հոսանազերծման» բառը փոխարինել «հոսանքազրկման» բառով, 3. Արգելակների տարրերի (կոճղակներ, ձգաճոպաններ, զսպանակներ և այլն) փոխարինման դեպքում անհրաժեշտ է անցկացնել արգելակի աշխատունակության ստուգում և արդյունքների գրանցում` շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում: կետում «անցկացնել արգելակի աշխատունակության ստուգում» արտահայտությունը փոխարինել «ստուգել արգելակի աշխատունակությունը և արդյունքները գրանցել տեխնիկական անձնագրում» արտահայտությամբ, ԳԼՈՒԽ 17․ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՍԱՐՔԵՐ 3. Շարժասանդուղքների վրա ցանկացած կառավարման կետից պետք է բացառվեն հակառակ ուղղությամբ ուղևորներով շարժասանդուղքի սխալմամբ գործարկում տալը:» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Շարժասանդուղքի կառավարման ցանկացած կետից պետք է բացառվի ուղևորներով բեռնված շարժասանդուղքի հակառակ ուղղությամբ գործարկվելը», ԳԼՈՒԽ 19․ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐԸ ԵՎ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ 2. Սրահները, որոնցում տեղակայվում են ստորգետնյա շարժասանդուղքները, պետք է ունենան շարժասանդուղքի հավաքակցման և ապահավաքակցման հնարավորություններ, ինչպես նաև շարժասանդուղքի և հանգույցների զննման և սպասարկման համար մոտեցում ապահովող չափեր:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սրահները, որտեղ տեղադրվում են թունելային շարժասանդուղքները, պետք է ունենան այնպիսի չափեր, որոնք կապահովեն դրա հավաքակցումն ու ապահավաքակցումը, ինպես նաև շարժասանդուղքի հանգույցների հասանելիություն՝ դրանք զննելու և սպասարկելու համար», ԳԼՈՒԽ 21. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՓՈՐՁԱՎԱՐՈՒՄԸ, ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ շարժասանդուղքների անձնակազմի համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ճարտարագիտատեխնիկական կադրերից նշանակեն տեխնիկական անվտանգության ոլորտի՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողություն իրականացնող և Կանոնների իմացության մասով շարժասանդուղքների անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման ու հսկողության) համար պատասխանատու անձ (անձեր), կամ ստեղծեն պարբերական տեխնիկական զննումներ իրականացնող մասնագետներից կազմված տեխնիկական անվտանգության ծառայություն կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարեն մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա, որոնք առնվազն երեք տարին մեկ անգամ, անցնում են մասնագիտական որակավորման դասընթաց,ուսուցում,որակավորում (վերաորակավորում), հանել որակավորման բառը: Անհրաժեշտ է նախագծից հանել բոլոր բանաձևերը, այլ ակտերից մեջբերված դրույթները՝ չծանրաբեռնելով սույն Կանոնները, և ուղղակիորեն հղումները տալ համապատասխան ստանդարտներին ու ակտերին: Նախագիծն ունի ամբողջական լրամշակման և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին համապատասխանեցնելու անհրաժեշտություն: | ||
7 | Սիմոն Բաղդասարյան 23.06.2022 16:17:39 | «շարժասանդուղքի փոխադրաունակություն» հասկացությունը վերաձևակերպել «շարժասանդուղքի թողունակություն» բառերով, «շարժասանդուղքի սանդուղքաժապավենի ազատ շարժականգ» հասկացության «շարժականգ» բառը փոխարինել «ազատ վազք կամ ընթացք» բառերով, |