ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______________ «_____»-ի N ____- Ն
ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության ուսուցման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Հանրային հեռարձակողի խորհրդին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության ուսուցման նպատակով տեսալսողական հաղորդումների ընդհանուր ծավալի վերաբերյալ` ընդգրկելով սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացուցիչներին կամ օգտագործելով նրանց կողմից տրամադրված նյութերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ Կառավարության 2022 թվականի
___________ ____-ի N ____Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կանոնակարգվում են սեյսմիկ պաշտպանության բնագավառի հիմնահարցերով Հայաստանի Հանրապետության բնակչության ուսուցման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
- Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության ուսուցման հիմնական նպատակը նրանց վարվելակերպի կանոնների իմացության մակարդակի բարձրացումն է:
- Սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչության ուսուցման հիմնախնդիրներն են`
- իրավունքների, պարտականությունների և վարվելակերպի մասին ուսուցումը.
- երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների մասին ուսուցումը.
- ուժեղ երկրաշարժով կամ նրա սպառնալիքներով պայմանավորված հետևանքների վերացման ուսուցումը.
- Սույն կարգով սահմանվում են «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության ուսուցողական ծրագրերին ներկայացվող պահանջները և դրանց ընդունման ընթացակարգը:
- Սույն կարգի դրույթները նախատեսվում են Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության ուսուցողական ծրագրերի աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների համար:
- Ուսուցողական ծրագրերի աշխատանքների կատարման համակարգող մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է:
- ԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սույն կարգում գործածվող հիմնական հասկացություներն են.
- բնակչության ուսուցում` սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչությանն անհրաժեշտ նվազագույն գիտելիքների ու վարվելակերպի կանոնների իմացության և իրականացման ապահովմանն ուղղված գործընթաց, մասնավորապես երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների և բնակչության տարբեր շերտերի սեյսմիկ պաշտպանության հիմնադրույթների ուսուցում.
- դասախոսություն` ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողներին ներկայացվում է երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններ, երկրաշարժի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո բնակչության գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն, սեյսմիկ պաշտպանության բնագավառին առնչվող իրավական ակտեր, գիտական նյութեր, հարցեր, խնդիրներ, միջազգային փորձ.
- սեմինար` գործնական ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողները` համապատասխան դասախոսի ղեկավարությամբ քննարկում են սեյսմիկ պաշտպանության բնագավառին առնչվող հիմնահարցերը և երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները.
- խաղ-վիկտորինա` սեյսմիկ պաշտպանության ոլորտի վերաբերյալ գիտելիքների բանավոր կամ գրավոր հարցերին պատասխանելու խաղ.
- սպորտային և շարժական խաղ-վիկտորինաներ՝ ուսուցման մրցակցային գործնական-կիրառական մեթոդով (պաստառներ, դիդակտիկ նյութեր) հարց-պատասխաններով իրականացվող խաղ, իրավիճակային իրադարձությունների արհեստական նմանակումների (իմիտացիաների) միջոցով, երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների թեմայի շրջանակներում (բնակչության տարբեր շերտերի համար).
- հեռուստառադիոհաղորդում` հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածվող պատկերներ և (կամ) հնչյուններ և (կամ) այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տևողությամբ նյութ, որը բովանդակության և կազմակերպչական իմաստով ինքնուրույն և ավարտուն է, համարվում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքի օբյեկտ.
- տարհանում վարժանք` վարժանքների ձևով գործնական պարապունքների կազմակերպում: Երկրաշարժի դեպքում բնակչության շրջանում անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ փորձ և հմտություն ձեռք բերելու գործնական պարապմունք:
- սոցիալ-հոգեբանական նախապատրաստում` բնակչության իրազեկվածության, կրթության, պատրաստվածության, սոցիալական և անձնային պատասխանատվության մակարդակի բարձրացում արտակարգ իրավիճակում:
- ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
- Սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչության ուսուցման ձևերն են`
- դասախոսություն.
- սեմինար.
- տարհանում վարժանք.
- խաղ-վիկտորինա.
- սպորտային և շարժական խաղ-վիկտորինաներ.
- հեռուստառադիոհաղորդում.
- զանգվածային լրատվության միոցներով հրապարակումներ.
- սոցիալ-հոգեբանական նախապատրաստում:
- Բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումն ապահովվում է ուսուցման պետական համակարգերի միջոցով:
Ուսուցման պետական համակարգն ընդգրկում է հետևյալ ենթահամակարգերը.
- բնակչության տարբեր շերտերի անմիջական ուսուցում՝ սկսած հանրակրթական դպրոցից (հրահանգիչների, դասախոսների, ուսուցիչների, բժիշկների և այլոց միջոցով).
- ուսումնական ծրագրեր, մեթոդական ձեռնարկներ, համապատասխան ցուցադրական նյութեր, պաստառներ, ծալաթերթիկներ.
- հեռուստառադիոհաղորդումներ և հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում.
- սոցիալ-հոգեբանական նախապատրաստում տեսագործնական դասընթացների, թեմատիկ քննարկումների ու թեմային առնչվող դիրքորոշումների վերլուծության միջոցով:
Ուսուցման պետական համակարգն ապահովում է տրամադրվող տեղեկատվության հավաստիությունը և մատչելիությունը:
- ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության ուսուցմանն ներկայացվող պահանջներն են.
- սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության նախապատրաստման համար ուսուցողական ծրագրերը մշակվում են հիմնվելով տեղական և միջազգային փորձի վրա.
- ուսուցողական ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում թիրախային խմբերի տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները.
- իմացական գիտելիքները համադրվում են պրակտիկ-վարքային վարժանքների հետ.
- Ուսուցողական ծրագրերը պետք է պարունակեն.
- երկրաշարժի, սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն.
- ուժեղ երկրաշարժի և դրա սպառնալիքի դեպքում բնակչության վարքականոնների մասին տեղեկատվություն.
- երկրաշարժից տուժած բնակչությանն առաջին օգնության և հոգեբանական օգնության ցուցաբերման վերաբերյալ տեղեկատվություն.
- երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո բնակչության գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն.
- տարհանման վարժանքների կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն.
- իրավունքների, պարտականությունների և վարվելակերպի մասին տեղեկատվություն:
- ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
- Ուսուցողական ծրագրերը պետք է համաձայնեցվեն լիազոր մարմնի կողմից: Հայսատանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը ըստ տարվա հիմնական միջոցառումների պլանի անցկացնում է բնակչության ուսուցումը ընդգրկելով բնակչության տարբեր շերտերին:
- Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները, ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը իրենց ուսումնական և զարգացման ծրագրերի ամենամյա պլաններում ներառում են ուժեղ երկրաշարժից պաշտպանվելու իրազեկվածության բարձրացմանն ուղղված ուսուցողական ծրագրեր, ինչպես նաև համատեղ միջոցառումներ Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
- Ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է պետական և օրենքով չարգելված այլ միջոցներով:
-
Քննարկվել է
08.06.2022 - 23.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 3771
Տպել