Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2022 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին  մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման եվ տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ

 

Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքատնտեսագիտական գործունեության դասակարգչի

Ապրանքի անվանումը

Բնաիրային չափը

1

2

3

02

Միս և մսի սննդային ենթամթերք

30 կգ

03

Ձկներ և խեցգետնակերպեր, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ

30 կգ

0302 91 000 0

Լյարդ, խավիար,սերմնահեղուկ

0.5 կգ

04

Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերք՝ դասակարգչի այլ տեղում չհիշատակված կամ չներառված

30 կգ

0407

Թռչնի ձու՝ կճեպով, թարմ պահածոյացված կամ եփած

150 հատ

0408 11

Ձվի դեղնուց չորացված

1 կգ

08

Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային պտուղների ու սեխի կեղևներ և կճեպներ

50 կգ յուրաքանչյուր տեսակից

09

Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ

5 կգ

1201

Սոյայի պտուղներ՝ մանրատած կամ չմանրատած

20 կգ

1202

Գետնընկույզ՝ չբոված կամ որևէ այլ եղանակով չպատրաստած, կեղևահանած կամ կեղևով, մանրատած կամ չմանրատած՝

20 կգ

1203 00 000

Կոպրա

5 կգ

1204 00

Վուշի սերմեր՝ մանրատած կամ չմանրատած

5 կգ

1205

Հլածուկի կամ կոլզայի սերմեր՝ մանրատած կամ չմանրատած

5 կգ

1206 00

Արևածաղկի սերմեր՝ մանրատած կամ չմանրատած՝

50 կգ

1207  

Այլ յուղատու մշակաբույսերի սերմեր ու պտուղներ` մանրատած կամ չմանրատած՝        

50 կգ

1208  

Ալյուր՝ ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից՝ բացի մանանեխի սերմերից    

5 կգ

1212

Կարոբի պտուղներ,ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ` թարմ սառեցված, պաղեցված կամ չորացված, կոտորակված կամ չկոտորակված, պտուղների կորիզներ և դրանց միջուկներ, սննդի նպատակով օգտագործվող բուսական ծագման այլ մթերք` դասակարգչի այլ տեղերում չհիշատակված կամ չներառված

20 կգ

15

Կենդանական կամ բուսական ծագման ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացված նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագման մոմեր

25 կգ

16

Պատրաստի մթերք մսից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից

20 կգ

1604 31 000 0

Թառափազգիների խավիար

0.25 կգ

1604 32

Թառափազգիների խավիարի փոխարինիչներ

0.25 կգ

17

Շաքար և շաքարից  պատրաստված հրուշակեղեն

10 կգ

1704 1

Մաստակ` պատված կամ չպատված շաքարով

1 կգ

18

Կակաո և դրանից մթերք

10 կգ

19

Պատրաստի մթերք հացահատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից

15 կգ

1901 10 000 0

 Պատրաստի սննդամթերք, նախատեսված վաղ տարիքի երեխաների համար, փաթեթավորված մանրածախ վաճառքի համար

15 կգ

1901 20 000 0

Հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի պատրաստման համար խառնուրդ և խմոր

15 կգ

1902

Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, միջուկով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց միջուկի կամ պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լափշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում

10 կգ

1904

Պատրաստի սննդամթերք` ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ` եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր` հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացած ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված

5 կգ

1905 31

Քաղցր չոր թխվածքաբլիթ

5 կգ

1905 32

Վաֆլի և վաֆլու շերտեր

5 կգ

20

Մթերք` ստացված բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից

10 կգ

21

Սննդամթերքներ` տարբեր

5 կգ

2102

Խմորիչ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ մեռած միաբջիջ օրգանիզմներ, պատրաստի թխման փոշի

2 կգ

22

Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

2 լիտր կամ
1 շիշ, եթե 1 շշի տարողությունը
2 լիտրից ավելի է

23

Սննդարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր

5 կգ

 

 »:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    06.06.2022 - 22.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4297

Տպել