Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 779-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » 2022 թվական N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ք. Երևան
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Կառավարությունը որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Արդարադատության նախարարությանը պաշտոնական փաստաթղթի ձևանմուշի, այն կազմող անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունների, նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատող կնիքի, դրոշմակնիքի նմուշների տրամադրման կարգը, այդ տեղեկությունների պահպանման պայմանները և ժամկետները սահմանելու մասին» N 779-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 1-ին կետի «և այլ մարմինների» բառերից հետո լրացնել «, այդ թվում իրավահաջորդ,» բառերը,
2) 1-ին կետի 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.«Սույն կետում նշված պարտավորությունը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության ուսումնական և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններին, ինչպես նաև ապոստիլով վավերացման ենթակա փաստաթուղթ տրամադրող այլ կազմակերպությունների ղեկավարներին»:
3) 2-րդ կետի «նոտարական պալատը» բառերից հետո լրացնել «կամ նոտարը» բառերը:
4) 4-րդ և 7-րդ կետերի 1-ին նախադասության վերջակետից առաջ լրացնել «, դրանց վերակազմակերպված լինելու դեպքում՝ իրավահաջորդին» բառերը:
5) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1 կետ.
«Սույն կարգի 4-րդ և 7-րդ կետերում նշված հարցումները Արդարադատության նախարարության կողմից կարող են կատարվել և հայցվող տեղեկությունները ստացվեն պաշտոնական փաստաթուղթը տրամադրող մարմիններից կամ անձանցից անմիջականորեն՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական կառավարման համակարգերի, փոստային ծառայության կամ էլեկտրոնայի փոստի միջոցով:»:
6) 10-րդ կետում «փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով» բառերը հանել,
7) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Սույն կարգով նախատեսված տեղեկությունները, նմուշները Արդարադատության նախարարությանը տրամադրվում են, ինչպես նաև փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
12.05.2022 - 27.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Տարածքային կառավարման և զարգացման, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3731
Տպել