Հիշել նախագիծը

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

   «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է՝

  1) ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-419-Ն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից, որի համաձայն նշված օրենքի եզրափակիչ մաս և անցումային դրույթների 5-րդ մասով նախատեսված է, որ 20-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը պետք է ընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց (օրենքն ուժի մեջ է մտնում՝ 2022 թվականի հուլիսի 1-ից) հետո՝ երկու ամսվա ընթացքում:

  2) ՀՀ վարչապետի 2022 թվականի փետրվարի 18-ի «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 196-Ա որոշման հավելվածի ցանկի 2-րդ կետի պահանջից:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

   Նախագծով կարգավորվում են «Գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց որակավորման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

   Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության բնագավառում հայտատուների որակավորումը կազմակերպում և իրականացնում է Կադաստրի կոմիտեն:

   Որակավորման քննությունների անցկացման նպատակը հանդիսանում է գնահատման գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների ստուգումը: Որակավորման քննությունը անցկացվում է առնվազն մեկ անգամ յուրաքանչյուր 3 ամսվա ընթացքում:

   Նախագծով որակավորման քննությունները ընդունող Հանձնաժողովի անդամների քանակը կազմված է նվազագույնը 5 անձից: Հանձնաժողովի կողմից կազմակերպվում են հայտատուների մասնագիտական որակավորման քննությունների անցկացման աշխատանքները: Նախապատրաստվում են քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերն ու խնդիրները: Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

   Որակավորման քննության անցկացման մասին հայտարարությունը հրապարակում է Կադաստրի կոմիտեն: Հայտարարությունը հրապարակվում է Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում, որակավորման քննության անցկացվելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ: Հայտարարությունը պարունակում է որակավորման քննության մասնակցելու համար ներկայացվող դիմումի և դրան կից փաստաթղթերի մասին տեղեկություններ: 

   Որակավորման քննության անցկացման նախապատրաստական աշխատանքները իրականացնում է Կոմիտեի իրավասու ստորաբաժանումը: Որակավորման քննության ընթացակարգը, արդյունքների ամփոփման փուլը, որակավորման քննությունների արդյունքների հրապարակումը, բողոքարկման փուլը և որակավորման վկայականի տրամադրումը ևս կարգավորվում են Նախագծով:

   Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2012 թվականի փետրվարի 1-ի «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 06-387-Ն և 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 124-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու, ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը և անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը հաստատելու մասին» N 27-Ն հրամանը:

   Նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

   Նախագիծը բխում է նաև Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի Կադաստրի կոմիտեի կողմից իրականացման ենթակա միջոցառումների 13-րդ կետի (13. Անշարժ գույքի շուկայի բարելավում և զարգացում) պահանջներից:

  • Քննարկվել է

    05.05.2022 - 20.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4092

Տպել