ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 154.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «չափով։» բառից հետո լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում նախահաշվային արժեք է համարվում շինարարական աշխատանքների տեսակների արժեքների խոշորացված ցուցանիշների վերաբերյալ պաշտոնապես հրապարակված տեղեկագրերով սահմանված դրույքաչափերին համապատասխան կատարված հաշվարկը։» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 154.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող (վերակառուցվող) օբյեկտն առանց պետական լիազոր մարմնում դրա նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ ինքնակամ կառուցված օբյեկտը շահագործելն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը տուգանք նշանակելու որոշման կայացումից մեկ ամիս հետո կրկին կատարելը
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
07.04.2022 - 23.04.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման, Կադաստր
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3629
Տպել