Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արսեն Գրիգորյան 22.09.2017 13:17:10 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադոնց 6/1-ում հիմնական պայմանագրի կնքման փուլում բնակարանների փաստացի գրանցված մակերեսը շատ դեպքերում տարբերվել է նախագծային մակերեսից՝ առաջարկում եմ Կառավարության վերոնշյալ որոշման 28-րդ կետի 2) ենթակետում կատարել լրացում, որ բնակարանի գրանցված մակերեսի և նախագծային մակերեսի միջև տարբերությունը չի կարող գերազանցել 3 քմ-ն։ Հակառակ դեպքում օրինակ՝ շահառուն կարող է պայմանագիր կնքել 70քմ բնակարանի համար, սակայն փաստացի գրանցված մակերեսը կարող է լինել օրինակ 170քմ՝ առաջացնելով նշանակալի ֆինանսական խնդիրներ շահառուի համար։ Բնակարանի արժեքը ըստ որոշման հաշվարկվում է նախագծային մակերեսի 97%-ով՝ հաշվի առնելով չափագրության արդյունքում փաստացի մակերեսի և նախագծային մակերեսի տարբերության 3%-ի թույլատրելի շեղումը: Համապատասխան փոփոխությունը չի կատարվել:
2 Արսեն Գրիգորյան 22.09.2017 13:17:10 Կրկին հաշվի առնելով Ադոնց 6/1-ում առաջացած խնդիրները՝ առաջարկում եմ 28-րդ կետի 8) ենթակետում կատարել լրացում, որ նշված ժամկետից ուշ հիմնական պայմանագրի կնքման դեպքում շահառուներին վճարվում է տույժ պայմանագրի գումարի նկատմամբ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի1/365 չափով յուրաքանչյուր ուշացված օրվա համար։ Անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքման գործընթացը պայմանավորված է ոչ միայն կառուցապատող ընկերության և պետության այլ նաև շահառուների պարտավորությունների պատշաճ կատարմամբ: Համապատասխան փոփոխությունը չի կատարվել:
3 Արսեն Գրիգորյան 22.09.2017 13:17:10 Հաշվի առնելով Ադոնց 6/1-ում առաջացած խնդիրները՝ առաջարկում եմ 7-րդ բաժնի 2-րդ կետում կատարել լրացում, որ հիմնական պայմանագրի կնքումից 5 աշխատանքային օրվա ընթացքում կառուցապատողը պարտավոր է շահառուների մասնակցությամբ ապահովել բնակարաններում էլեկտրական էներգիայի և ջրամատակարարումը և համապատասխան ծառայությունների հետ բաժանորդային պայմանագրերի կնքումը ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ հիմնական պայմանագրի կնքմամբ շահառուն ստանում է բնակարան, սակայն օրինակ առանց էլեկտրաէներգիայի մատակարարման և ՀԷՑ-ի հետ բաժանորդային պայմանագրի կնքումը կարող է տևել մինչև 365 օր, որը կարող է մոտ այդքան ժամանակով հետաձգել շահառուի կողմից բնակարանի օգտագործումը։ Համապատասխան ծառայությունների համար բաժանորդային պայմանագրերի կնքման գործընթացն իրականացնելիս կառուցապատող ընկերությունը չի կարող մասնակցություն ունենալ, քանի որ բաժանորդագրային պայմանագիրը կնքվում է բացառապես սեփականատիրոջ և համապատասխան ծառայությունը մատուցող ընկերության միջև: Համապատասխան փոփոխությունը չի կատարվել:
4 Արսեն Գրիգորյան 22.09.2017 13:17:10 Առաջարկում եմ Կառավարության վերոնշյալ որոշման 20-րդ կետում կատարել լրացում, որով վարկատուն պարտավորվում է պայմանագրի գործողության ընթացքում համապատասխան եկամուտ հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում որպես համավարկառու ճանաչել շահառուի ընտանիքի անդամներին։ Ընդունվել է ի գիտություն Համապատասխան փոփոխությունը կատարվել է ՀՀ Կառավարության որոշման 8-րդ կետում:
5 Vahagn Melik-Parsadanyan 25.09.2017 09:14:19 Առաջարկում եմ կառավարության վերոնշյալ փաստաթղթի 7-րդ բաժնում սահմանել չվերանորոգված բնակարանի մանրամասն նկարագիրը. պատերի գաջապատում, հատակի հարթեցում, պատուհանների տեղադրում, հոսանքի լարերի առկայություն... Որոշմամբ արդեն իսկ նշված է առանց ներքին հարդարման, սակայն արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ: Համապատասխան փոփոխությունը չի կատարվել
6 Անի Գալստյան 25.09.2017 14:42:12 Հաշվի առնելով Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների և սպասարկման ցածր որակը՝ առաջարկում եմ ծրագրի հիփոթեքային ֆինանսավորումը իրականացնել մի քանի բանկերի միջոցով, այլ ոչ թե միայն Արդշինբանկի: Ըստ կառավարության որոշման Արդշինբանկ ընկերությունը հանդես է գալիս որպես ծրագրի ֆինանսավորող կազմակերպություն: Տվյալ փուլում հնարավոր չէ կատարել առաջարկվող փոփոխությունը, քանի որ ծրագիրն արդեն մեկնարկել է և ֆինանսավորման գործընթացը սկսված է: Համապատասխան փոփոխությունը չի կատարվել: