Անի Գալստյան
25.09.2017
Հաշվի առնելով Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների և սպասարկման ցածր որակը՝ առաջարկում եմ ծրագրի հիփոթեքային ֆինանսավորումը իրականացնել մի քանի բանկերի միջոցով, այլ ոչ թե միայն Արդշինբանկի:
1 - Կողմ
5 - Դեմ
Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) Որոշման 1-ին կետով հաստատված կարգի 16-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«10) շինարարության ավարտից հետո ստորաբաժանված և հասցեավորված մասնաշենքերից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը ինքնուրույն գույքային միավոր բնակարանների հանձնում ընդունում պետությանը, և մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքում վերջինիս նշած անձանց (շահառուների) հետ»:
2) Որոշման 1-ին կետով հաստատված կարգի 16-րդ կետի 11-րդ ենթակետի «դ» պարբերության «կառուցապատողը պարտավոր է մինչև 2018 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «կառուցապատողը պարտավոր է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով:
2019 թվականի հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերով:
Քննարկվել է
14.09.2017 - 05.10.2017
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Քաղաքաշինություն
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 9285
Տպել25.09.2017
Հաշվի առնելով Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների և սպասարկման ցածր որակը՝ առաջարկում եմ ծրագրի հիփոթեքային ֆինանսավորումը իրականացնել մի քանի բանկերի միջոցով, այլ ոչ թե միայն Արդշինբանկի:
25.09.2017
Առաջարկում եմ կառավարության վերոնշյալ փաստաթղթի 7-րդ բաժնում սահմանել չվերանորոգված բնակարանի մանրամասն նկարագիրը. պատերի գաջապատում, հատակի հարթեցում, պատուհանների տեղադրում, հոսանքի լարերի առկայություն...
22.09.2017
Առաջարկում եմ Կառավարության վերոնշյալ որոշման 20-րդ կետում կատարել լրացում, որով վարկատուն պարտավորվում է պայմանագրի գործողության ընթացքում համապատասխան եկամուտ հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում որպես համավարկառու ճանաչել շահառուի ընտանիքի անդամներին։