Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 MANVEL ASATRYAN 28.03.2022 17:49:11 ,,Ցեղասպանության,,կամ հենց իմ մարզաձևի փառահեղ պատմության ոչնչացման նախագիծ,ինչու չէ,նաև Հրազդանի մականախաղի և շախմատի մարզադպրոցի պատմության ուրացում։Նախագծի հեղինակ,,ներին,,առնվազն գնդակահարություն միտումնավոր, ծանր հանցագործության համար։
2 Gevorg Grigoryan 28.03.2022 23:58:24 <ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ> ՊՈԱԿ և ԾԱՂԿԱՁՈՐԻ <ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ> ՊՈԱԿ միացման ձևով վերակազմակերպելու նախագիծը ծիծաղելու առիթ տվեց, մասնավորապես, կարդալով նախագիծը և հիմնավորումը, այնպիսի տպավորություն է թողնում, որ նախագիծ կազմողը իրականում չի տիրապետում յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի գործունեությանը, հատկապես. 1. Յուրքանչյուր ՊՈԱԿ ունի իր հատուկ նշանակությունը. մականախաղ և շախմատ, իսկ մյուսը լեռնադահուկային 2. Մի մարզադպրոցը ունի օլիմպիական ուղղվածություն, իսկ մյուսը ընդամենը մարզադպրոց: 3. Սաների թվաքանակը ինքնին տալիս է պատկերացում Հրազդանի ՊՈԱԿ-ի ղեկավարության կողմից վարած դրական քաղաքականության վերաբերյալ` սպորտի վերաբերյալ ուշադրություն գրավելով և մի շարք միջոցառումներ կազմակերպելով: 4. Կարևոր հանգամանք է նաև այն, որ Հրազդանի և մերձակա վայրերից սաները չեն կարող գալ Ծաղկաձոր մարզվելու. Հեռավորությունից ելնելով և ծախսը հաշվի առնելով: 5. Մրցանակների քանակը, որը ապահովվել է Հրազդանի ՊՈԱԿ-ը 6. Ընդհանրապես միավորորման արդյունքում փոխվում է անվանումը, այլ ոչ թե թողնվում է Ծաղկաձորի ՊՈԱԿ-ի անվանումը, մանավանդ որ Լևիկ Հարությունյանը ոչ մի կապ չունի մականախաղի և շախմատի հետ 7. Հիմնավորումը, որ միավորման արդյունքում կտնտեսվի 2 287 200 ՀՀ դրամ, ուղղակի անլուրջ է, հատկապես սպորտի ոլորտում Իսկ եթե ցանկանում եք զարգացնել հայրենական և հատկապես տարածքային սպորտը, ապա կարող եք ընդամենը ֆինանսավորել և հարցը կփակվի, իսկ մոտ ապագայում կքաղեք պտուղները մրցանակների տեսքով` յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի մասով:
3 Narine Simonyan 29.03.2022 12:08:37 Հետաքրքիր է ինչով են մտածում նման որոշում կայացնողները, ինչու են խաղում երեխաների ապագայի հետ, բազմաթիվ սաներ դուրս են մնալու ,քանի որ չունեն ֆինանս Ծաղկաձոր գնալու ,հիմա այս դժվարին օրերում ,մի կերպ ենք հասցնում ծայրը ծայրին , ու համոզված ենք որ ոչ մեկ չի հոգալու այդ ծախսերը եւ ինքստինքյան շատ խելացի երեխաներ դուրս են մնալու ։Խնդրում ենք վերանայել ձեր որոշումը,իբր տնտեսելով այդ գումարը դուք խեղաթյուրում եք մեր երեխաների ապագան ,որոնք մեծ ճանաչում են բերելու մեր հայրենիքին ։
4 Լիլիթ Եղիազարյան 29.03.2022 13:31:52 Նպատակահարմար չեմ գտնում դպոցների միացումը, զարգացնել և բարեկարգել կարելի է նաև առանց օպտիմալացման: Հրազդանի մարզադպրոցը աշխատակազմի և տարիների ընթացքում կատարած աշխատանքի շնորհիվ այսօր բազում հաջողություններ ունեցող սաներ է ունի, ամեն դպրոց թող զբաղվի իր գործով և աշխատանքով, յուրաքանչյուր դպոցին է պետք համապատասխան աշխատակազմ աշխատանքը լիարժեք իրականացբելու համար, օպտիմալացումը կբերի անհասկանալի խառնաշփոթի ինչը հետագայում վատ անդրադարձ կունենա թերևս երկու դպրոցների համար էլ:
5 Արուսյակ Աղաջանյան 29.03.2022 15:06:01 Այո՛ դեմ եմ այս որոշմանը, քանի որ այդ ծրագիրը ոչ մի հեռանկար չունի Հրազդան քաղաքի տարածաշրջանի համար։Հրազդանի մականախաղի և շախմատի մարզադպրոցը ունի շախմատի և մականախաղի 19 խմբակ , որտեղ սովորում են 245 սան, որոնք էլ ցանկացած մրցման ժամանակ ցուցաբերում են շատ բարձր արդյունքներ։ Մարզադպրոցը տարվա ընթացքում անցկացնում է բազմաթիվ սպորտային միջոցառումներ , որն էլ ֆինանսավորվում Է ԿԳՄՍ նախարարության կողմից։Միացման իմաստը որն է՞ եթե Հրազդանի մարզադպրոցը կատարում է իր առջև դրված բոլոր պարտականությունները։ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԴԵՄ ԵՄ։
6 Лилит Агаджанян 29.03.2022 15:31:41 Հետաքրքիր է ինչով են մտածում նման որոշում կայացնողները, ինչու են խաղում երեխաների ապագայի հետ, բազմաթիվ սաներ դուրս են մնալու ,քանի որ չունեն ֆինանս Ծաղկաձոր գնալու համար,ես դեմ եմ այս ծրագրին ,ամեն մարզադպրոց թող զբաղվի իր գործով,բոլորը մնան իրենց տեղում,մի խախացեք ոչ սաների, ոչ էլ աշխատոխների ճակատագրի հետ.
7 Սաթենիկ Գրիգորյան 29.03.2022 17:37:52 Դեմ եմ նման անհեթեթ որոշմանը, քանի որ Հրազդանի մարզադպրոց հաճախող երեխանները ի՞նչպես են գնալու Ծաղկաձոր, եթե կա տրանսպորի բացակայություն ու շատ խելացի երեխաններ չեն կարող հաճախել։ Պետք է մի փոքր մտածել նման որոշումներ կայացնելուց առաջ։ Կարելի է հաշվի առնել մարզադպրոցի աշխատակիցների կարծիքը։ Ի՞նչ օպտիմալացման մասին է խոսքը։ Ի՞նչ լուծում է տրվելու տնօրենի և աշխատակիցների աշխատանքից դուրս մնալու հարցը։ Կարող եք զարգացնել, բայց ոչ միավորելով։ Մեր Կառավարությունը հակում ունի ամեն ինչ հիմնովին կործանելու, հիմա էլ հերթը սպորտինն է։ Հարգելիներս նման որոշումներ կայացնելիս կարելի է խորհրդակցել ու հաշվի առնել ուրիշ կարծիքներ ևս։ Պահանջում եմ վերանայել Ձեր որոշումները։
8 Համլետ Ղուկասյան 29.03.2022 18:55:24 Ես դեմ եմ նման անհեթեթ որոշմանը։ Ինչն է խանգարում զարգացնել առանց միավորելու? Ինչու հաշվի չի առնվել մարզադպրոցների աշխատակիցների կարծիքները? Մարզադպրոցը ինքնին զարգացնում է իր սաներին և նպաստում նրանց ֆիզիկական զարգացմանը, որն էլ նպաստում է երեխաների աճի ավելացմանը։ Ինչու են խաղում երեխաների ապագայի հետ, բազմաթիվ սաներ դուրս են մնալու ,քանի որ չունեն ֆինանս Ծաղկաձոր գնալու համար։ Կառավարությունը տանում է ամեն ինչ կործանման հիմա էլ հերթը հասավ սպորտին։ Պետք է հաշվի առնել առաջին հերթին քաղաքների աշխարհագրական դիրքը, որոնք գտնվում են տարբեր մասերում, խնդիրներ են առաջացնելու կառավարման գործընթացներում։ Վերանայեք Ձեր որոշումները։
9 Մհեր Մնացականյան 29.03.2022 20:02:13 Չեմ կարծում թէ գիտակցաբար եք մոտեցել այս հարցին:Ըստ իս,դա կնշանակի ուղիղ հարված <<գոտկատեղից ներգև>>շուրջ 240 երեխայի:Կնշանակի խաղալ նրանց ճակատագրերի հետ,որքան խելացի երեխաներ կան,որորնք պարզապես կմնան օդում կախված:Ժամանակ,ֆինանս կխլի յուրաքանչյուրից,իսկ բոլորն ունեն??????Առաջարկ-միավորել տատիկի գուլպաները դրսում հաչացող շան հայացքի հետ,կիսամեռ պապիկի սառը քրտինքը կապիկների բեղմնավորման պրոցեսի հետ,կարևորը,որ զբաղմունք լինի:<<Խենթուկներր>> ՔԽԱԱԱԱԱ ՄԻ ԱՐԵՔ
10 Մարիամ Գեւորգյան 30.03.2022 17:01:27 Դպրոցների միացումը հարմար չի լինի թե՛ աշակերտների, թե՛ ծնողների, և թե՛ դպրոցների անձնակազմի համար։ Նպատակահարմար կլինի 2 դպրոցներն էլ շարունակեն իրենց աշխատանքը։
11 Gayane Gevorgyan 30.03.2022 17:16:33 Լավագույն տարբերակը կլինի դպրոցները չմիացնելը, այդպես հարմար կլինի 2 դպրոցների ամբողջ անձնակազմին և աշակերտներին։
12 Մարիա Այվազյան 30.03.2022 19:58:19 Ասել է թե տնտեսվում է՝ տնօրենի և հաշվապահի ամենամասյա աշխատավարձի հաշվին , խանայողություն քաղաքացու գրպանից, քաղաքացու ապրուստի հաշվին, արդյոք չի բավականացնում բյուջեն ձեզ պարգևավճարներ անելու համար , որ ցանկանում եք մի ամբողջ մարզադպրոց ոչնչացնել։
13 Գոռ Գալստյան 30.03.2022 20:36:50 Նախագծի հեղինակները ինչու՞ չեն կազմակերպում հանդիպումներ <<Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց>>-ի ողջ անձնակազմի հետ, ինչու՞ չեն լսում մասնագետներին,թե ինչպիսի աղետ կարող է բերել օպտիմալացումը մարզադպրոցի հետագա գործունեությանը։ ԻՆՉՈՒ՞ ԵՔ ԱՌԱՆՑ ՄԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՒ ՄԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ԼՍԵԼՈՒ ԳՆԱՑԵԼ ԱՅՍՊԻՍԻ ՆԵՆԳ ՔԱՅԼԵՐԻ։
14 Գոռ Գալստյան 07.04.2022 16:10:46 Հետաքրքիր է, այս կայքում նախագծի վերաբերյալ այսքան դեմ քվեարկելը և բացասական կարծիքները կարող են դեր խաղալ նախագծի հետկանչին կամ ընդհանրապես չընդունեն։ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ.Մեր երկրում հասունացե՞լ է այն պահը,թե ինչպես դեմոկրատական երկրներում կարող են նման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում բացասական կարծիքները և քվեարկությունները դեր խաղալ նախագծի հետագա ճակատագրին։
15 Վարդան Խոջայան 30.03.2022 21:31:32 Միանշանակ դեմ եմ։ Մարզադպրոցների օպտիմալացման նախագծում մատնանշված նպատակահարմարությունը իրականության հետ ոչ մի առնչություն չունի։ Այնպիսի կարծիք է ձևավորվում, որ կարևորը ամեն կերպ գումար խնայելն է...
16 Լուսինե Հայրապետյան 30.03.2022 23:31:28 Ապագա կա .միթե սա էր մեր երազաց ապագան մեր երեխաների համար ! ամոթ է շատ հաշվել տնօրենի ու գլխավոր հաշվապահի տարեկան եկամուտը ու դա հիմք դարձնել դպրոցը օպտիմալացնելու՝ հաշվի չառնելով երեխաների ապագան: Նախագիծ որոշող ավելի խելացի բան մտածիր. հերիք ձեր անձնական շահերի նասին մտածեք:
17 Ռուզան Պետրոսյան 30.03.2022 23:53:08 Իմաստը չեմ տեսնում երեխաները էլ չեն հաճախի և նորից կվերանա երեխաների սերը շախմատի հանդեպ
18 Ռուզան Պետրոսյան 30.03.2022 23:53:08 Անիմաստ
19 Անի Ասատրյան 31.03.2022 15:01:03 Դեմ եմ միավորմանը,ընդհանրապես լավ կլինի նմանատիպ անիմաստ նախագծեր առաջ քաշելուց առաջ,նեղություն քաշեք մտածեք մի քիչ։Ով չի հասկանում թե ինչ տողատակեր կան ձեր զարգացման <փայլուն> ծրագրի բնույթի մեջ։Հրազդանի դպրոցը իր աշխատակազմով ու տված գիտելիքներով անհամեմատելի է տարածքային որևէ կառույցի հետ։Վերջ տվեք այս թատրոնին,ուզում եք լավ բան անեք,ուրեմն երկիրը ճգնաժամից հանելու նախագծեր կազմեք,ուզում եք գումար խնայեք տարեկան չգիտեմ քանի միլիոն,ուրեմն պարգևավճարները վերացնելու նախագիծ կազմեք,հավատացեք ամսական մի քանի անգամ ավել միլիոններ կխնայեք։
20 Miqayel Hayrapetyan 31.03.2022 15:44:04 շատ անհեթեթ որոշում բոլոր առումներով
21 Artak Sargsyan 31.03.2022 17:54:50 Անհասկանալի է թե ինչ կարևոր խնդիրների լուծմանն ուղղված նախագիծը։ Եթե օպտիմալացման խնդիր ունենք, ապա ընդամենը 1 հաստիքի կրճատումը օպտիմալացում անվանել դժվարանում եմ։ Բացի այդ՝ օպտիմալացում,ըստ իս, չպետք է ուղղված լինի գործազուրկների առանց այդ էլ ստվար բանակի համալրմանը Առաջարկում եմ վերանայել նախագիծը՝ վեր հանելով մարզադպրոցներում առկա և հրատապ լուծման ենթակա խնդիրները և դրանց լուծման նպատակով առաջարկել իրատեսական լուծումներ՝ առանց հաստիքների անհիմն կրճատման։
22 Վրեժ Գալստյան 01.04.2022 00:24:23 Կարդալով նախագիծը այնպիսի տպավորություն է ստեղծվում,թե մականախաղի և շախմատի մարզադպրոցում ոչ մի աշխատանք չի տարվում և դրա համար էլ ցանկանում են օպտիմալացնել։ Այն ինչ, արդեն 24 տարի ես առնչություն ունեմ մարզադպրոցի հետ։ Սկզբում զավակներս են հաճախել, առաջին կարգ լրացրել, մասնակցել մարզային, հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցաշարերի, գրավել բազմաթիվ մրցանակային տեղեր, իսկ այժմ սիրով իմ թոռնիկներին եմ ուղեկցում մարզադպրոցի շախմատի խմբակ։ Տեսել եմ մականախաղի մարզիչների ակտիվ պարապմունքները։ Բոլորս` ավագ սերնդի ներկայացուցիչներս, լավ ենք հիշում,թե ինչպես էր ամբողջ Սովետական Միությունում թնդում Հրազդանի մականախաղի մարզադպրոցի անունը։ Տարիներով ականատես եմ եղել այն մեծ աշխատանքներին, ինչ կատարվում է մարզիչների և ընդհանրապես տնօրինության կողմից։ Առնվազն ինձ համար այս նախագիծը տարօրինակ է թվում և շատ խորը մտորումների տեղիք տալիս։ Էլ չասեմ, որ իրավաբանորեն ձևակերպումների և հղումների մեջ սխալներ կան,որը կարող են օգտագործել հետագայում դատական կարգով վիճարկելու այս նախագիծը (կառավարության որոշման դեպքում, դիմել ՍԴ)։
23 Վրեժ Գալստյան 01.04.2022 00:24:23 Խնդրում եմ և միաժամանակ պահանջում եմ չեղարկեք այս նախագիծը։
24 Ֆիրդուսի Եփրեմյան 01.04.2022 15:21:37 Դպրոցների միացումը հարմար չի լինի թե՛ աշակերտների, թե՛ ծնողների, և թե՛ դպրոցների անձնակազմի համար։
25 Մայրամ Եղիազարյան 11.04.2022 16:55:32 Ես դեմ եմ ձեր որոշմանը ,սխալ է , ինչպես կարելի այպիսի անհեթեթ որոշումներ կայացնել ինչը վնասում է Հրազդանի բնակչությանը և մարզադպրոցի սաներին։