Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 9.1 և 9.11-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումներից ակնկալվում են հստակ արդյունքներ՝ գյուղացիական տնտեսությունների թվի կրճատում, մշակովի վարելահողերի տարածքների աճ, գյուղատնտեսական նշանակության հողերն արդյունավետ օգտագործելու, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներառելու, հողերի խոշորացման նպատակով միջոցառումների մշակում և իրականացում։
ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի N 68-Լ որոշմամբ հավանության արժանացած «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգի» միջոցառումների ծրագրի 7-րդ կետով նախատեսվում է «Հողերի խոշորացում՝ հողերի կոնսոլիդացման միջոցով» միջոցառումը։
Ծրագիրը միտված է նաև հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածության մակարդակի կրճատմանը, արտադրողականության աճին, բերրիության պահպանմանն ու բարձրացմանը, կապիտալ ներդրումների ներգրավմանը։
Վերը նշված հանգամանքներով էլ պայմանավորված է նախագծի ընդունման անհրաժեշտությունը։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում իրականացված հողի սեփականաշնորհման գործընթացի արդյունքում ձևավորվեց շուրջ 338 հազար գյուղացիական տնտեսություն՝ բավական փոքր և մասնատված հողաբաժնով։
Այսպես, 2014 թվականին իրականացված գյուղատնտեսական համատարած հաշվառման տվյալներով, գյուղատնտեսական հողամասերի միջին տարածքը կազմում է 1.48 հա (սկսած 0.72 հա-ից՝ ՀՀ Արարատի մարզում, մինչև 2.54 հա՝ ՀՀ Շիրակի մարզում)՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսությունների համար և 62.57 հա (սկսած 18.38 հա-ից՝ ՀՀ Արարատի մարզում, մինչև 182 հա՝ ՀՀ Արմավիրի մարզում)՝ այդպիսի կարգավիճակ ունեցողների դեպքում։ Գյուղացիական տնտեսությունների 45 տոկոսը կազմված են երեք և ավելի հողամասերից, իսկ 20 տոկոսը՝ հինգ և ավելի հողամասերից: Հողամասերի նման փոքր չափերն ու մասնատվածությունը խիստ բացասական ազդեցություն են ունենում արդյունավետ օգտագործման և տնտեսությունների ստացած եկամուտների վրա: Փոքր, մասնատված հողակտորներում գյուղատնտեսական գործունեություն ծավալելը կապված է մեծ դժվարությունների, երբեմն էլ՝ անհաղթահարելի խոչընդոտների հետ, ինչն հաճախ հողերի չմշակման պատճառ է դառնում։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից ընդունված համապատասխան հայեցակարգերի և ծրագրերի։
Որոշման նախագիծն համահունչ է ոլորտում իրականացվող քաղաքականության նպատակներին և սկզբունքներին։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ․ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
- Կարգավորման նպատակը և բնույթը
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի խթանել փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության անցումը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում 2023 թվականին ծրագրի իրականացման գնահատված արժեքը կկազմի 2.76 մլրդ դրամ, 2024 թվականին՝ 4.14 մլրդ դրամ, 2025 թվականին՝ 5.52 մլրդ դրամ:
-
Քննարկվել է
18.03.2022 - 04.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4340
Տպել